Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանը չգիտե՝ վարչապետի թեկնածուների շարքում իր անունը քննարկվու՞մ է

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը կարծում է, որ վարչապետի լավագույն թեկնածուն կլիներ Բագրատ սրբազանը, բայց երկքաղաքացիություն ունենալու պատճառով նա այսօր հրաժարվեց: Հարցին՝ հավանական թեկնածուների շարքում նաեւ իր անունն է շոշափվում, Հանրապետության հրապարակում, հանրահավաքի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում, Ավետիք Չալաբյանն ասաց, որ տեղյակ չէ իր թեկնածությունը քննարկվում է, թե՝ ոչ, բայց կարծում է, որ վարչապետի

Սյունիքի մարզպետն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քննարկել են առաջնահերթությունները, որոնք կարևոր են մարզի համար

Մայիսի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընդունել է մարզ այցելած՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին և ՄԱԶԾ-ի այլ ներկայացուցիչների։ Հանդիպման ընթացքում մարզպետը շնորհակալություն է  հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ Սյունիքում իրականացված աշխատանքի ու զարգացման

ԱԳ փոխնախարարը պարզաբանեց, թե ինչի շուրջ են բանակցում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները

Գնահատելի են նաեւ այդ գործընթացին աջակցելու ղազախական կողմի ջանքերը

Ինչպես են ՔՊ-ական էջերը թիրախավորում Բագրատ սրբազանին և նրան կապում Կրեմլի հետ. CivilNet

Տավուշի մարզից մեկնարկած բողոքի ցույցերի առաջնորդները՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, հայտնվել են ֆեյսբուքյան մի շարք էջերի թիրախում, որոնք կեղծ լուրեր և դավադրապաշտական թեզեր են տարածում նրանց մասին։ Այս էջերից որոշներն ակտիվ էին 2023-ի սեպտեմբերի Երևանի ավագանու ընտրություններից առաջ և նույնատիպ տեղեկություններ էին տարածում «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) հիմնական մրցակից,

Քննարկվել են զինվորական ծառայությանը վերաբերող իրավակարգավորումները

Մայիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում ՊՆ ՄԻԲԿ կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների տարեկան հաղորդման վերաբերյալ, որին մասնակցում էին ՊՆ և ԳՇ համապատասխան ստորաբաժանումների և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինվորական ծառայությանը վերաբերող իրավակարգավորումներին, դրանց անհրաժեշտ

Համատեղ աշխատանքով մենք կարող ենք առավելագույնս իրացնել կայուն զարգացման անհավանական ներուժը. Իվանա Ժիվկովիչ

Երևան, 10 մայիսի 2024թ. – Մայիսի 5-8-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը առաջին անգամ այցելել է Հայաստան: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, ՀՀ կառավարության այլ պաշտոնատար անձանց, դիվանագիտական կորպուսի և զարգացման գործընկերների, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի, քաղաքացիական

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է իրականացվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, հիշյալ խմբավորման մասնակցին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական աշխարհում «Բ․ Հ.» մականունով հայտնի անձը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու

Փաստաբանները ոստիկանության բաժիններում առաջնային իրավաբանական օգնություն կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին. ՀՀ փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես հետո, նրանց առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով, ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ: Ինչպես նմանատիպ բոլոր նախորդ դեպքերում, հավատարիմ իրենց իրավապաշտպան գործունեությանը, արագ արձագանքման խմբում ընդգրկված փաստաբանները Ոստիկանության տարբեր բաժիններում առաջնային իրավաբանական օգնություն կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին: Պետք

Դասադուլին միացած ուսանողը ոստիկանություն էր տարվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով

Ուսանողը ազատ է արձակվել, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն կամ ուժի գործադրում չի եղել

2019-2020 թ.թ. տվյալներով՝ ՀՀ բուհերի և գիտահետազոտական ​​կազմակերպությունների աշխատակիցների ավելի քան 52 %-ը կանայք են, մինչդեռ աշխարհում այդ տոկոսը 30 %-ից պակաս է. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Կանանց գլոբալ գագաթաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մադրիդում մասնակցել է Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին և հանդես եկել ելույթի խոսքով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Հայաստանի մասնակցությունը գագաթաժողովին, որի հիմքում կանանց իրավունքների պաշտպանությունն է՝ որպես կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհ: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ-ում իրականացվող կրթական

«ԵՄ-ն հանձնառու է Հայաստանի հետ գործընկերությունը հասցնել ավելի բարձր մակարդակի». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«Այս տարի Եվրոպական Միության պատվիրակությունը Եվրոպայի օրը տոնելու է մայիսի 10-ից մինչեւ հունիսի 7-ը, Երեւանում եւ մարզերում, մասնավորապես՝ Լոռիում եւ Սյունիքում, անցկացնելու ենք տարատեսակ մշակութային եւ տեղեկատվական միջոցառումներ: Մեր նպատակն է ի ցույց դնել համագործակցությունը եւ զարգացող գործընկերությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ»,- Եվրոպայի օրվան, Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսին նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,

Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում

Օրերս Հայաստանի Բլոկչեյն Էմբասիում ներկայացվել են Բահամուտի վրա գործարկված նոր DeFi նախագծերը՝ Mutuari-ն, Lolik-ը և SilkSwap-ը: Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը: Mutuari և Lolik DeFi հավելվածներից խոսել է պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը, իսկ SilkSwap-ի բոլոր առավելությունները և հնարավորությունները ներկայացրել է Blockstars-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը: Այս երեք

ԵՊՀ ուսանող. «Կարծում եմ, համալսարանի ղեկավարությունը հասկանում է, թե ինչ դրության մեջ ենք հիմա»

Մենք այսօր շրջել ենք համալսարանի շենքում եւ ուսանողներին միացման կանչ ենք արել։ Համալսարանի ղեկավարությունը եւ դասախոսները այդ ամենը տեսել են ու ոչինչ չեն ասել։ Միայն հարցրել են, թե ում ենք միանում եւ ինչի ենք միանում։

«Թեմայի շրջանակում բացահայտվել են նախագրաբարյան որոշ երևույթների արձագանքներ Արցախի բարբառում»

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի 2023թ. կարևորագույն գիտական արդյունքները ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում «Հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր» թեմայի շրջանակում բացահայտվել են նախագրաբարյան որոշ երևույթների արձագանքներ Արցախի բարբառում։ «Սա վկայում է հնագույն ժամանակներից Արցախում հայերենի գործածության մասին»,- ասաց գիտական խմբի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Մխիթարյանը։ Որպես օրինակ նա նշեց, որ

Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Քննարկվել է նաև Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում Իսպանիայի արվեստի ազգային կենտրոն-թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը:

ԵՄ-ն նշում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը՝ Երևանում ցուցադրելով նրա ֆիլմերը

Մայիսի 6-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխ» ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառումը նվիրված էր հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի (1924-1990թթ.) ծննդյան 100-ամյակին։ Փարաջանովը, ով ստեղծել է սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներին չհամապատասխանող իր սեփական կինեմատոգրաֆիան, բազմիցս ենթարկվել է հալածանքների խորհրդային իշխանությունների կողմից։ Միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, կոչված էր

Ցույցի երկու մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես՝ երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից, սառը զենք կրելու կասկածանքով, Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։ Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։ Պարզվել

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության միջև

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսպանիա երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում ակտիվ բարեփոխումների փուլում է գտնվում: Ներկայացնելով

Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով՝ գրավված Արցախում ոչնչացնում այդ հաղթանակի համար զոհված մարտիկներին նվիրված տասնյակ հուշարձաններ. «Գեղարդ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկինը՝ Մեհրիբան Ալիևան, «ֆաշիզմի դեմ հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ այցելել են Խորհրդային Միության կրկնակի հերոս Հազի Ասլանովի գերեզմանին»։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները։ Կարճ հաղորդագրությանը կից ներկայացվող տեղեկագրում կարդում ենք, որ «ադրբեջանցի ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակում․․․ ռազմաճակատ է ճանապարհել իր 600 հազար

Սոնա Հովհաննիսյան. «Մենք չենք ուզում վարչապետի պատկերացրած Հայաստանն ունենալ»

 Անպայման ուզում եմ ասել, որ այս ամենը անում ենք սեփական նախաձեռնությամբ։ Ոչ մեկը մեզ չի ուղղորդում, առավել եւս, չի ստիպում։

«Էլեկտրոնային ծանուցումից 5 օր հետո ծանուցումն իրականացվելու է փոստով, ապա հաջորդելու են ծանուցման մյուս եղանակները»

Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է

ՀՀ նախագահ. «Հայաստանի իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն և չեն էլ կարող ունենալ»

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ողջունելով նախագահի այցը, նշել է, որ պետական բարձր պաշտոնյաների ներկայությունն առաջնորդարանում և, ընդհանրապես, Սփյուռքի կազմակերպությունների հետ հանդիպումների հնարավորությունների կյանքի կոչումը հավելյալ լիցք է հաղորդում ոչ միայն Հայաստանի և Սփյուռքի գործարար, հոգևոր և պարզ մարդկային հարաբերությունների

Սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Արարատ Միրզոյան

Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքով։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։

Կը մերժե՛նք ուրիշներուն ենթակայ դառնալ՝ միակողմանի զիջումներ կատարելով. Արամ Ա

Կը խորհինք, թէ այս երեւոյթը մեկնաբանութեան չի կարօտիր. փաստօրէն Հայաստանը զիջողի ընթացքի մէջ է: Սակայն, մինչեւ ե՞րբ եւ մինչեւ ո՞ւր…

«ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրված է խաղաղության հասնելու քաղաքական կամքը». ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ: Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ, Նորին Գերազանցություն Վահագն Խաչատուրյանին: Որպես Երևանի քույր քաղաք, Լոս Անջելեսը կանգնած է Հայաստանի կողքին և կշարունակի ապահովել Լոս Անջելեսում ապրող

«Սա ակնհայտ վիրավորանք է: Պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին». գրություններ եմ ուղարկել միջազգային կազմակերպություններին. Թագուհի Թովմասյան

ՀՀ սուվերեն տարածքից կատարվող միակողմանի զիջումները մերժելու, իշխանության կողմից խաբված չլինելու համար փողոց դուրս եկած տավուշեցիները, նրանց միացած տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թիրախավորվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանն «ArmLur.am» կայքին տված հարցազրույցում ասել է․ «Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ

Բագրատ սրբազան․ «Միգուցե կարելի է իրավական գործընթաց սկսել, որ Դավիթ Գյուրջինյանը բռնացնել է մարդկանց վրա»

Բագրատ սրբազանը դիմելով տարբեր հաստատություններին, ասում է՝ պետք չէ սպասել, որ շենքերը փակեն, նոր սկսեք ընդվզել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930