Օրվա լրահոսը
«Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար». Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է իրեն ԱԱԾ հարցաքննության կանչելու փաստին: «Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ, քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։ Աստված է մեր
Արմավիրի մարզում 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքում․ shamshyan.com
Այսօր՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Արտակ Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել
Փաշինյանը` Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում. «Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին»
Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համատեքստում վարչապետ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Բոլոր գործակալներին ու նարկոբարոններին բարեւներ»․ Բագրատ Սրբազանի գլխավորած երթին նոր մարդիկ են միանում
«Մեր երթն իսկապես պետք է դարձնենք անմահների երթ, մենք սահմանափակ մահկանացու արժեքներով ապրող մարդիկ չպիտի լինենք»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Ռումանիոյ հայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը
Ռումանիոյ հայոց թեմը՝ ի դեմս թեմակալ առաջնորդի, թեմական Պատգամավորական ժողովի և թեմական խորհրդի անդամների, մեր Հայրենիքի համար դժվարին այս օրերին իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը չի բխում աշխարհասփյուռ հայության և մեր պետականության ազգային շահից և աներկբա ձևով պաշտպանում
4-րդ դասարանցիները հայկական գորգի մասին էլեկտրոնային գիրք են ստեղծել, ներկայացրել Հայոց եկեղեցին, տարազն ու նվագարանները
PYP exhibition ստուգատեսի ժյուրին փաստել է, որ արժանի սերունդ է մեծանում
Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Վիրահայոց թեմը, առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ, աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և հայտում է իր զորակցությունը շարժման բոլոր մասնակիցներին ու շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին: «Ազգային ճակատ»
Դեսպան Քվինը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին
Դեսպան Քվինն այսօր հանդիպեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին: Դեսպանն ընդգծեց ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք
«Մենք պիտի գնանք Գանձասար, երբ էլ որ լինի»․ «Տավուշը հանուն հայրենիքի» երթին միացել են ուսանողները
«Գանձասարը գերեվարված, անտեր մնացած վիճակում է։ Մենք էլ պետք է դրա պատասխանը տանք»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Իսրայելական ներխուժում Ռաֆահ քաղաքում. մարդասիրական աջակցությունը Գազային կանգնեցված է
ՀԱՄԱՍ-ի հետ ընթացող բանակցությունների ֆոնին Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱՀԱԼ-ի տանկային բրիգադը «օպերատիվ վերահսկողության» տակ է առել Ռաֆահի՝ Գազայի հատվածում գտնվող տարածքի նկատմամբ, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։ Ըստ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ «հակաահաբեկչական գործողության» նպատակներն են՝ պատանդների վերադարձը և ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։ Հստակ չէ՝ արդյո՞ք սա Իսրայելի կողմից երկար նախատեսված ռազմական գործողության մեկնարկն
«Մարտական Եղբայրությունը» համարում է, որ ներկա կառավարության կուրսն իրեն լիովին սպառել ու ձախողել է, և չունի որևէ հեռանկար
Մարտական Եղբայրություն միաբանության քաղաքական հարցարանը
Նախքան Բագրատ Սրբազանը կստանձներ Տավուշի փրկությունը, Տավուշ էին տեղատեսության մեկնել Քոչարյանի որդին, Սեյրան Օհանյանն ու Բագրատյանը եւ ձախողել. Ստյոպա Սաֆարյան
Չափազանց տհաճ տեսարան է լինում, երբ գյուղացիներից մեկը մեղադրում է Լեւոն Քոչարյանի հորը, որդուն պահանջում են հեռանալ, չվերարատադրեմ այն բառերը, որոնք ասվել են. Ստյոպա Սաֆարյան
Ս.թ. մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Հարգելի՛ քաղաքացիներ, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն նշված ճանապարհահատվածը փակ կլինի, իսկ 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինի հակառակ ուղղությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Նշված ժամերին ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների աշխատանքը կկազմակերպվի համապատասխանաբար՝ -Մաշտոցի
«Սա մեզ համար ազգային ազատագրական պայքար է»․ ՀՀԿ երիտթեւը միացել է երթին
Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ իրենք սատարում են յուրաքանչյուր պայքար, որը միտված է Նիկոլ Փաշինյանի կործանարար ծրագրերը կանխելուն։
Սահմանազատման քարտեզների իրավական հիմքերը
Հայ-ադրբեջանական սահմանի հստակեցման՝ սահմանազատման կոնտեքստում շատ է խոսվում քարտեզների մասին: Ադրբեջանական կողմը և որոշ հայաստանյան շրջանակներ ասում են, որ կան տարբեր քարտեզներ և պետք է երկար ու մանրակրկտորեն աշխատել`պարզելու, թե որտեղ որ քարտեզով պետք է իրականացվի սահմանազատումը: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ. Radar Armenia
ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից «Հայաստանը միաժամանակ չի առարկել տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- ասաց խոսնակը։
«Մինչեւ վերջ գնալու ենք…արժեհամակարգի վրա է հարձակում եղել, մեր հավատքի՛ վրա է հարձակում եղել». Գուրգեն Մելիքյանը միացավ շարժմանը
Սրբազանը խնդրեց Գուրգեն Մելիքյանին հիշեցնել, թե ինչ էր գրված Բերձորի եկեղեցու ճակատին: Նա ասաց. «Թաղեցյալ լինինք, բայց ոչ խոնարհինք: Սա շատ կարեւոր կարգախոս է: Մենք չենք խոնարհվելու: Մովսես Խորենացին ասում է՝ «հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ», վեհագույնը երբեք չի խոնարհվում»:
Դեսպան Ֆան Յոնգի հետ քննարկեցինք Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին և հայ-չինական ամուր բարեկամական հարաբերություններին առնչվող հարցեր. Թագուհի Թովմասյան
Ոչ միայն խոսքով, այլև գործով մշտապես եղել և մնում են Հայաստանի կողքին
Երեւի մեր ԱԱԾ-ն վախեցել է սերնդեսերունդ նզովքից. Նարինե Դիլբարյանը Արշակ սրբազանին ԱԱԾ կանչելու մասին
Մայր Աթոռն այն սրբազան տիրույթն է, որտեղ «բաժանիր, որպեսզի խանգարես եւ իշխես» կարգախոսը չի կարող գործել
Սահմանազատումից հետո տարածաշրջանը հայտնվել է նոր իրավիճակում. 30 տարի բնակվում ես թուրքերից մեկ այլ հեռավորության վրա, հիմա հայտնաբերում ես, որ նրանց մոտիկության աստիճանը փոխվել է. Ստյոպա Սաֆարյան
Ես, ի դեպ, օրեր առաջ գրեթե ակնարկել էի, որ սահմանազատված հատվածի ողջ երկայնքով սահմանային բավականին կանոնավոր հերթապահություն կա, լուսանկարելիս նկատել էի այն, ինչ ընդդիմադիր կայքերը հրապարակեցին. Սաֆարյան
«AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին»
Մայիսի 2-ից 7-ը ընկած ժամանակահատվածում AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու որոշումը դատապարտող հայտարարություններ է փոխանցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում ՏՀԶԿ-ի կողմից Ադրբեջանի հակակոռուպցիոն բարեփոխումներին տրված գնահատականը. հայտարարություն
2024 թվականի մարտին հրապարակվել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 5-րդ փուլի մոնիթորինգային զեկույցները Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի վերաբերյալ։ Այդ՝ 5-րդ փուլի մոնիթորինգային զեկույցներով գնահատվել են համապատասխան երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունների բարեփոխումների իրականացման կատարողականի մակարդակը ոլորտի տարբեր ուղղություններով, ինչպես օրինակ՝ հակակոռուպցիոն
ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով: Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների
Վահագն Խաչատուրյանը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահն իր ներածական խոսքում հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները։ Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է երկրի տնտեսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությանն ու դերակատարությանը՝ նկատի ունենալով, որ հանդիպմանը ներկա համայնքի
«Ինքնագործունեությամբ մի՛ զբաղվեք, ոչ ոք թող հարց լուծողի տեղ չդնի իրեն, տղե՛րք». Բագրատ սրբազան
Սրանից հետո՝ այսուհետ, որեւէ մեկը որեւէ ձեւով չփորձի հարց լուծել փողոցում, ոչ ոք չկարծի, որ ինքը ամենաիմաստունն է, ամենագիտունը:
Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. ապրիլի 28-մայիսի 4-ը (2024թ․) ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում ապրիլի 30-մայիսի 3-ը, ▪️ Արարատում՝ ապրիլի 29-մայիսի 3, ▪️ Հրազդանում՝ ապրիլի 28-ին, 29-ին, մայիսի 2-ին և 3-ին, ▪️ Վանաձորում՝ ապրիլի 28-30-ը, մայիսի 2-ին, ▪️ Ալավերդիում՝ ապրիլի 28-ին, 30-ին,
«Մեր քարոզիչները՝ հանձին Հայ առաքելական եկեղեցու, այլ կերպ չէին կարող մեզ առաջնորդել». ՀՀ նախագահ
Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի և մասնակցել պատարագի։ Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահն այցելել է նաև եկեղեցուն կից կենտրոն և հանդիպել եկեղեցու շաբաթօրյա վարժարան հաճախող երեխաների, կենտրոն-վարժարանի աշխատակիցների հետ։ Նախագահը ողջունել է ներկաներին և իր խոսքում նշել. «Ժողովուրդները, ազգերը կան այնքանով,
«Mer CMAH Varchapet@»։ Դուք դեռ շատ ավելի մեծ առաքելություն ունեք՝ դառնալու համաշխարհային նոր կրոնի հիմնադիր։ Էսքան գրածից քո հետ մաքսիմում էստրադան կապ ունի։ Ասֆալտը մոռացար։ Հզոր, մեր ցմահ վարչապետ ջան»․ մեկնաբանություններ՝ Փաշինյանի գրառման տակ
Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքների մասին Նիկոլ Փաշինյանի գրառման տակ դրական ու բացասական մեկնաբանությունների պակաս չկա
Լևոն Եղոյանը` ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից: Լևոն Արտուշի Եղոյանի
Ժակոյի երգն իմ ֆավորիտներից է. Ալեքսանդր Ռիբակ
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Instagram-ում հրապարակում է արել, նշելով, որ Ժակոյի երգն իր ֆավորիտներից է։ Ռիբակը ջութակով կատարում է Հայաստանի այս տարվա մրցութային երգից մի հատված։


















































