Օրվա լրահոսը

Իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 5-ի

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրույցի ընթացքում ընդգծել է առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում և ընդգծել առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը: Մրցաշարի մասնակիցներն իրենց տպավորություններն են կիսել մրցումների

Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը․ հայտարարություն

Կոնսերվատորիայի Միասնական շարժման հայտարարությունը Մենք` Կոնսերվատորիայի Միասնական շարժման մասնակիցներս աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։ Հայտարարում ենք, որ դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին։ Սատարում ենք Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա սպասավորներին ուղղորդված հարձակումներից և մեր զորակցությունը հայտնում պայքարի առաջնագծում կանգնած Բագրատ Սրբազանին։ Սիրելի տավուշցիներ, այս պայքարում դուք մենակ

«Մենք կանգնած ենք մեր հողին․ ո′չ նախկինները, ո′չ ներկաներն այստեղ անելիք չունեն։ Թե′ նախկինները, թե′ ներկաները թող հեռանան»․ Դիլիջանի բնակիչ

Վարդան Ավագյանը վստահեցրեց՝ ժողովուրդը, որ կանգնած է, իր խնդիրն է, որ իրենց հայրենիքը մնա։ Սակայն մարդիկ կան, որ դա շահարկում և կարծես այլ ուղղություններով են տանում։

Կոչ արթնության. բողոքի և իրազեկման ակցիա Գյումրիում

Կոչ արթնության. բողոքի և իրազեկման ակցիա Գյումրիում՝ Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ։ ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Մարդը, որն ապրում է՝ ինչպես նվագում է և նվագում է՝ ինչպես ապրում է․ «Ա1+»

 «Ա1+» – «Կյանքը ջազում»․ ֆիլմ մարդու մասին, որն ապրում է՝ ինչպես նվագում է և նվագում է՝ ինչպես ապրում է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ա1+» հեռուստաընկերության նկարահանած վավերագրական ֆիլմը՝ նվիրված հայկական ջազի լեգենդ, Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Մալխասյանի 79-ամյակին։ Սցենարի հեղինակներն են «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը և Ռուզաննա Մկրտչյանը։ Օպերատորը և ռեժիսորը՝ Վահագն Տեր- Հակոբյանը։ Ֆիլմի

Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու առավելագույն ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր. «Ազատություն»

Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու առավելագույն ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր։ Օրենքի լրամշակումները շրջանառության մեջ են դրվել Պետական դումայում, որտեղ հայտարարել են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին: Օրինագծի հեղինակներն են խորհրդարանի ստորին պալատի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանց թվում են «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Վյատկինը և Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման

Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. «Վերջին օրերին Հանրապետության տարբեր հատվածներում և, հատկապես, Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է: Թշնամական երկրներից ուղղորդվող և թշնամական շահեր սպասարկող Հայաստանի կառավարիչներն այլևս չեն կարողանում արդյունավետ իրականացնել Հայաստանի Հանրապետության կործանման իրենց առաքելությունը:

Գարեգին Չուգասզյան. «Հստակ է, որ Էրդողանն ու Ալիեւը ապազգայնացման պահանջ են դրել Հայաստանի առջեւ»

Ազատության հրապարակում հանրահավաքի մեկնարկից առաջ ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը Aravot.am-ի հետ զրույցում վերջին օրերին բողոքի ցույցերը ճնշելու նպատակով իշխանության կողմից անհամաչափ բիրտ ուժ կիրառելու մասին ասաց. «Սա հետաքրքիր տրանսֆորմացիայի սկիզբ է։ Եթե նայենք, թե նույն Ոսկեպարում ովքեր էին մեքենա քշում ժողովրդի վրա, դրանք նույն մարդիկ են, որոնք հայտնի են իրենց նախորդ գործունեությունից ե՛ւ բռնություններ

1921 թվականի ապրիլի 27-ին Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստան

103 տարի առաջ այս օրը՝ 1921 թվականի ապրիլի 27-ին Տաթևի վանքում կայացած Համազանգեզուրյան երկրորդ համագումարում Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստան։ Սպարապետ Նժդեհը երկրամասի թվով 95 պատվիրակների կողմից ընտրվեց վարչապետ և արժանացավ «Խուստուփյան արծիվ» շքանշանի։ Լեռնահայաստանի հռչակումն ուներ երկու նպատակ․ դիմագրավել թյուրք-ադրբեջանական հարձակմանը, ապա՝ քաղաքական ճնշման միջոցով ստիպել բոլշևիկյան իշխանությանը՝ ճանաչել երկրամասը Հայաստանի անքակտելի մաս։ Հենց այդ նպատակով

Սյուներ՝ նաև Երևանի փողոցներում

Այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին։ ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Ապահովե՛լ ազգի վերածնունդը ռազմավարական ծրագրային հենքով. հայտարարություն

Ելնելով Երկրում ստեղծված օրհասական իրավիճակից և ընդունելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարերով ձևավորված ազգապահպան դերը, առաջարկում ենք բոլոր առողջ ուժերին և անհատներին իրականացնել հետևյալ գործնական քայլերը՝ 1. Համախմբվե՛լ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո՝ վերջապես ձևավորելով համազգային ցանցային համակարգող մարմին, որը կգործի նախաձեռնողական ռեժիմով և կպլանավորի ու կիրականացնի համազգային շարժում, 2․ Ապահովե՛լ ազգի վերածնունդը վերջապես

Երկրապահից հանեք «պահել» արմատը․ դուք լռում եք երեսուն արծաթի լռությամբ․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Երկրապահից հանեք «պահել» արմատը։ Դուք ԵՐԿԻՐ ՊԱՀԵԼՈՒ հետ կապ չունեք։ Հիմա դուք ուրիշ բան եք պահում, որը ո՜չ ԵՐԿՐԻ, ո՜չ արժանապատվության, ո՜չ պետականության, ոչ էլ հայ մարդու հետ կապ ունի։ Երկրապահը մեզ հող ու հայրենիք վերադարձնողն էր, հողի ու ինքնության համար նահատակվողը, թշնամու առաջ չծնկողը, մեզ հաղթանակ ու

«Մի՛ լռիր» խորհրդանշական «լուռ» ակցիա` Երևանի կենտրոնում

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնության անդամներն ու համախոհները «Մի՛ լռիր» խորհրդանշական «լուռ» ակցիա իրականացրեցին այսօր Երևանի կենտրոնում՝ քայլելով «Ժամն է, ընդվզեք», «Չարի վերջը մոտ է», «Տավուշը հայրենիք է», «Ոտքի, քանի քեզ էլ չեն հանձնել», «Հայաստանը մայրն է, մորը չեն հանձնում» և այլ ցուցապաստառներով: Անսալով Բագրատ Սրբազանի կոչին՝ ընդվզելու բոլոր օրինական միջոցներով և մեր աջակցությունը հայտնելով

«Երեք ժամ պահելուց հետո ազատ են արձակել»․ Մենուա Սողոմոնյանը՝ ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի մասին

Այսօր Դեբեդ գյուղի մոտ Գրիգոր Գրիգորյանին ոստիկաններն ուժով բերման էին ենթարկել։

Ոստիկանները խոչընդոտել են Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը, ապա հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող անթույլատրելի, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող բռնության քրեորեն պատժելի արարքները, դեպքերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայ ժողովրդի արդար սպասումն է ինչպես միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, այնպես էլ՝ համապատասխան գնահատական տալը հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանության

Նորին Սրբությունը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Հայ Եկեղեցու գործունեությանը և միջեկեղեցական փոխհարաբերություններին։

Ինքնագլորների քաոսը. Էկոլոգիապես մաքուր, բայց պատուհաս դարձած փոխադրամիջոց քաղաքացիների համար

Կարինե Հակոբյանը պատմում է, որ իր 10-ամյա տղան ընկել է ինքնագլորի տակ և ստացել վնասվածքներ. «Երեխայիս վնասվածքներն այնպիսին էին, որ ստիպված էինք հիվանդանոց տանել։ Բացի քերծվածքներից` նաև գլխի ցնցում էր ստացել տղաս»։ Կարինե Հակոբյանի որդուն ինքնագլորի տակ էր գցել 14 տարեկան մեկ այլ տղա: Ինքնագլոր վարողների մեծ մասը անչափահասներ են, որոնք չտիրապետելով սարքի վարմանը կամ արագությունը գերազանցելով կա՛մ հետիոտններին են վնասում, կա՛մ հենց իրենց։ Էլեկտրական ինքնագլորներից տուժած 40 քաղաքացի է տեղափոխվել «Հերացի» համալսարանական հիվանդանոց. սա միայն վերջին ամիսների ցուցանիշն է։

Նոր տվյալներ իրանական ավտոբուսի՝ ձորը գլորվելու վերաբերյալ. կա 4 զոհ և 9 տուժած

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում

Հենացատկի վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։

Ցույցի մասնակիցները ոստիկաններին խնդրում էին իրենց էլ բերման ենթարկել

Ու հասան իրենց ուզածին։ Մոտեցավ երկրորդ միկրոավտոբուսը եւ խմբի մյուս անդամները գնացին միանալու մյուսներին։

Հայոց Հայրապետը կարևորեց հայ դիվանագետների ջանքերը արտաքին գործընթացների մասնագիտական վերլուծության և լուծումներ գտնելու ուղղությամբ՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի արդար իրավունքների

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց, որ Արցախի թեմը թեմական խորհրդի հետ միասին շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել՝ ի խնդիր արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության։

Կիրանց բնակավայրից դեպի Ոսկեպար ընկած հատվածում ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծկել ավտոմեքենայի անվադողը. ՀՀ քննչական կոմիտե

Քննչական գործողություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։

Հայաստանը պաշտոնական մակարդակում չի արձագանքել Իլհամ Ալիեւին. այդ բացը 3 օր անց լրացրել է Էդմոն Մարուքյանը

Platform-ի այսօրվա եթերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին՝ նոր սահմանադրություն ընդունելու, պետական խորհրդանիշները վերանայելու, Տավուշի մարզից սահմանազատելու և զենքի մատակարարումների վերաբերյալ հարցերին: Էդմոն Մարուքյանն ընդգծում է՝ Իլհամ Ալիեւի արած հայտարարություններից 3 օր անց Հայաստանը պաշտոնական մակարդակում չի արձագանքել նրան: Մանրամասն՝ տեսանյութում  

Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին. Մանե Թանդիլյան

Սրա վառ ապացույցն է առնվազն 23 հայերի ապօրինի բանտարկումը Բաքվի բանտերում, որոնցից մի մասի՝ Արցախի ղեկավարության նկատմամբ նույնիսկ չի իրականացվում ապօրինի դատավարություն՝ հաստատելով, որ այդ մարդիկ գերի են՝ միջազգային բոլոր նորմերին համապատասխան։

«Արցախի հարցը լուծվել է ուրիշ շրջանակներում․ ժողովուրդն ու նախագահը Արցախը չհանձնեցին»․ Արցախի թեմի առաջնորդ

Ըստ եպիսկոպոսի՝ եթե ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրեին, Բաքվում գերի չէր մնա։

Անդրանիկ Թևանյան. Չի կարելի մեկ օրվա տարբերությամբ իրարից 180 աստիճանով տարբերվող տեսակետներ հայտնել Կիրանցում ցուցարարներին միացած պայմանագրային զինծառայողների մասին

Չի կարելի 24 ժամվա ընթացքում գրել «Կեցցե՛ն մեր հերոս զինծառայողները, որ միացել են ժողովրդին» և «Անիծվեն այդ նույն զինծառայողները, որ վախեցան իշխանական ճնշումներից». դա անլուրջ է: Սա այսրոպեական ոգևորության և հիասթափության վառ օրինակ է, որի կրկնությունը կարող է դեպրեսիայի հասցնել ընդդիմադիր տրամադրությամբ մարդկանց: Ո՛չ ոգևորվելն է ճիշտ, ո՛չ հիասթափվելը: Միայն սառը հաշվարկ:

Ի՞նչ է քննարկել Միքայել Սրբազանը Լոռու թեմում․ մեծ թվով համակիրներ են մասնակցել

Մեր այս տեղեկությունը հաստատեց շիրակցի համակիրներից մեկն՝ առայժմ այլ մանրամասներ չհաղորդելով։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930