Օրվա լրահոսը

Կրթության ու հոգատարության միջոցով փոխել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքը

«Մեր նպատակն է ընտանեկան մոդելին հարմարեցված միջավայր ստեղծել երեխաների համար, նպաստել նրանց արժանապատիվ ու դրական կյանքի տեսլականի ձեւավորմանը»։

«Տավուշում հայաթափում է տեղի ունենում»․ Գառնիկ Դանիելյանը եւս մասնակցել է Երեւան-Դիլիջան մայրուղու փակմանը

Այսօր մեկ ժամով փակվել էր Երեւան-Դիլիջան մայրուղին՝ ի աջակցություն Կիրանցում տեղի ունեցող ցույցերի, քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացից

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ վարժարանի շրջանավարտ սաների՝ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան հնարավորություն է  պատանիների համար սեփական աչքերով տեսնելու այն ամենը, ինչ սովորել են կրթօջախում Հայաստանի ու նրա պատմության մասին,  հաղորդ դառնալու  հոգևոր

Դիլիջան-Վանաձոր ճանապարհը փակ է

«Տավուշը հանուն հայրենիքի» հարթակից տեղեկանում ենք՝ քիչ առաջ քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։  

Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար

Տեղեկություններ կան, որ Ոսկեպարի ուղղությամբ առաջխաղացում է տեղի ունեցել․ Գառնիկ Դանիելյան

Տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի ուղղությամբ առաջխաղացում է տեղի ունեցել։ Այս պահին մեկնում ենք Ոսկեպար՝ ճշտելու տեղեկությունը։ Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր 

Ակցիա՝ հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ

Մարզահամերգային համալիրում երիտասարդներն ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ` բեմում պարզելով «ԴԱՎԱՃԱՆԸ ՀԱՆՁՆՈւՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ» գրությամբ պաստառ։ ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Սեղանի թենիսի մրցաշարի վերապահումը միայն դպրոցականներին ճիշտ որոշում էր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի եզրափակիչ մրցախաղերի ընթացքին:

Կրասնոդարում տեղադրել են Սուրբ Մարիամ Աստվածածին Մայր տաճարի գմբեթի խաչը

Կրասնոդարում կառուցվող Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին Տաճարի գլխավոր գմբեթի և զանգակատան խաչերը օծվել և տեղադրվել են։ Ըստ նախատեսված ծավալի և նույնիսկ ժամկետից շուտ շինարարական աշխատանքների իրականացումը ապահովվում են 2021 թվականի հունիսին ստեղծված Մայր Տաճարի կառուցմանն աջակցող բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտի փուլում են

Արարատ Միրզոյանը Կատարի շեյխին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարների հանդիպումը Արարատ Միրզոյանի և շեյխ Մուհամմադ Ալ Թանիի հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները՝ որպես Ծոցի երկրների և Սև ծովի միջև ենթակառուցվածքների զարգացման լավ հնարավորություն։ Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ

Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց

Տավուշում բողոքի ցույցերի մասնակիցներ Վահագն Մախսուդյանի, Հովհաննես Ղուկասյանի եւ Վահան Անանյանի նկատմամբ դատարանը որոշեց կալանքը կիրառել որպես խափանման միջոց

«Շա՞տ ես վռազ, դե գնա՛ էստեղից»․ սադրանք հրահրելու փորձեր Գյումրիում՝ երթի ժամանակ

Այսօր Գյումրիում ի սատարումն տավուշցիների և հայրենիքի փրկության տեղի ունեցած երթի ժամանակ սադրանք հրահրելու փորձեր եղան։ Դրանք վայրկենապես կանխեցին երթը հսկող ոստիկանները։ Երթի մասնակիցները շրջում էին մարդաշատ վայրերում, նաև բացօթյա սրճարաններում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ, այդ թվում մյուս մարզերից Գյումրի այցելած  դպրոցահասակ երեխաներ կային։ Երբ երթի մասնակիցները դուրս եկան Բագրատունյաց պուրակից ու փորձեցին անցնել փողոցը, երթը

Կիրանցում շարունակվում են բողոքի ցույցերը․ Կիրանց են ժամանել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, ՀՅԴ երիտասարդական միության անդամները

Տավուշի մարզի Կիրանց համայնքում շարունակվում է բողոքի ցույցն ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման։ Քիչ առաջ Կիրանց են ժամանել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Ցույցի մասնակիցներին աջակցելու համար Կիրանց են ժամանել նաեւ ՀՅԴ երիտասարդական միության անդամները։ 10-րդ օրն է՝ Կիրանցում բողոքի ցույցեր են, բնակիչներն իրենց  դժգոհությունն են արտահայտում Տավուշի մարզի չորս գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու գործընթացից։ Բնակիչները փակ

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը

Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետազատ գյուղի վարչական տարածքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Վ., ծնված 2000 թ.) դուրս

Երեկ բերման են ենթարկվել «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամները

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը, հիմնվելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքների վրա, անսալով Ոսկեպար գյուղի բնակիչների մարտի 18-ի ուղերձը վարչապետին, պահանջելով ՀՀ ԱԺ պատգամավորներից չեղարկել վարչակազմի զիջողական քաղաքականությունը, իրականացնում է ամենօրյա հավաքներ ՀՀ ԱԺ դիմաց։ Երեկ՝ ապրիլի 27-ին, «Բռունցքդ բեր» նախաձեռնության ոչ բռնի հավաքը ապօրինի կերպով՝ առանց իրավական հիմքի, դադարեցվել է վարչակազմի կողմից՝ ոստիկանության միջոցով, բռնի

«Ո՞վ ունի երաշխիք, որ թուրքն այսօր Տավուշում է, վաղը չի լինի Շիրակում»․ ոտքի են կանգնել շիրակցիները

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ի սատարումն տավուշցիների և հայրենիքի փրկության՝ իրազեկման երթ էր կազմակերպվել Գյումրիում։ Մասնակիցները Յոթ Վերք եկեղեցու բակից շարժվեցին քաղաքի կենտրոնական հատվածներ, եղան մարդաշատ վայրերում, նաև բացօթյա սրճարաններում՝ հորդորելով քաղաքացիներին ոտքի կանգնել ու թույլ չտալ հայրենիքից տարածքներ նվիրել թշնամուն։ «Միացո՜ւմ», «Առանց թուրքի Հայաստան», «Հայաստան, որի սահմանները շահարկման թեմա չեն լինի»․ վանկարկում էին  երթի

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար: Կատարի ԱԳ նախարարությունում Արարատ Միրզոյանին ողջունել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին: ՀՀ ԱԳՆ

Քաղաքացիները տրակտորներով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը

Քաղաքացիները տրակտորներով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։ «Եկել եք, որ ակցիա անե՞ք, հո մենակ դուք չեք, էս ի՞նչ ձեւ ա, միջպետական ճանապահ ես փակում, չե՞ս մտածում, որ մենակ դու չես»,- ոստիկանը դիմեց տրակտորի վարորդին։ Վերջինս էլ ասաց՝ «խոդ չի ընկնում, պիտի բուքսիր լինի»։ «Ինչ ես հեքիաթ պատմում, բա ո՞նց ես քշել, բերել ստեղ»,- քաղաքացուն հակադարձեց ոստիկանը։

«Թույլ չենք տա թիզ առ թիզ հող նվիրեք թշնամուն». ոտքի են կանգնել գյումրեցիները

Ի սատարումն տավուշցիների` Գյումրիում սկսվել է իրազեկման երթ։ Գյումրեցիները շրջում են քաղաքի փողոցներով՝ վանկարկելով «Առանց թուրքի Հայաստան»։ Նրանք նախազգուշացնում են, որ թույլ չեն տա հայրենիքը թիզ առ թիզ նվիրել թշնամուն։ Իրազեկման ցույցի մասնակիցները մեծամասամբ երիտասարդներ են, Արցախյան պատերազմի մասնակիցներ։ Նրանք հայտարարում են, որ սա ապաքաղաքական շարժում է, որի գլուխ կանգնած է Հայ Առաքելական եկեղեցին ու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։   Հանրապետության տարածքում` Ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին

Աչաջուր բնակավայրի երեխաներին ներկայացվել են եվրոպական երկրների պատմությունը, գրական ու մշակութային ժառանգության նմուշներ

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագծի շրջանակում Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանը մեկնարկած կրթամշակութային եռօրյա ճամբարն ավարտվել է: Երեք օր շարունակ՝ ապրիլի 25-27-ը, Աչաջուրի գրադարանի ընթերցողները մասնակցել են նկարչության վարպետության դասընթացի, հեքիաթապատումների, հանդիպումների, գրքերի քննարկումների: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաներին ներկայացրել են եվրոպական երկրների պատմությունը, գրական ու մշակութային ժառանգության նմուշներ, զրույց-քննարկումների միջոցով

Անվնաս թվացող մուլտֆիլմերի հակառակ կողմերը

Հեռուստատեսությունը մեծ ազդեցություն է ունենում մարդկանց, հատկապես երեխաների կյանքի որակի վրա: Տվյալ ազդեցությունը կարող է լինել դրական, եթե նպատակաուղղված է անձի ներդաշնակ ձևավորմանը, կամ բացասական, եթե չի վերահսկվում մեծահասակների կողմից: Մանկահասակ երեխաների առօրյայի անբաժան մասն են կազմում մուլտֆիլմերը: Եթե նախկինում միայն հասանելի էին հեռուստատեսային մուլտֆիլմերը, ապա այժմ երեխաները հեշտությամբ կարողանում են օգտագործել ցանկացած սմարթֆոն: Մուլտֆիլմը,

Փակվել է Երևան- Գյումրի ճանապարհը

Սկսվեց… Փակվեց Երևան- Գյումրի ճանապարհը: Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է: ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում ենք՝ Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է, և Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի իր մոտեցումները: Ինչ վերաբերում է Մարգարա – Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, որ անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման: Լուսանկարը՝ Դերենիկ Մալխասյանի

Ավտոբուսը մոտ 40 մետր գլորվել է ձորը․ նոր մանրամասներ Վերին Խոտանանի վթարից

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ

Մենք պետք է հարաբերություններ ստեղծենք նրանց հետ, ովքեր հայերի հետ խոսում են հասկանալի լեզվով․ «Հայացք Երևանից»

Թերեւս եկել է ժամանակը, որ առանց Ռուսաստանի անունը հիշատակելու՝ անհնար է խոսել։ Դուք անմիջապես կբախվեք «իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի մասին» հարցին։ Հայերի շրջանում տարածված այն միտքը, թե «գլխավորը Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելն է, անվտանգության ոլորտում մնացածն ինքնաբերաբար կլուծվի», չափազանց միամիտ է։ Շատ լավ է, որ հայերը հասկացան՝ Ռուսաստանը, բացի դաշնակից լինելուց, կարող է ոչ միայն

Խաչքար` նվիրված պատերազմի հերոս Սամվել Գևորգյանին

Երեկ Արարատի մարզի Գինեվետ գյուղում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Սամվել Գևորգյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը։ Սամվելն ապրիլի 27-ին կդառնար 25 տարեկան։ Միջոցառմանը ներկա էին հերոսի ծնողները, հերոսածին մայրեր, համայնքի ղեկավարը։ Օրհնության կարգը կատարեց Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր-Հովակիմ Հարությունյանը։ Սամվել Գևորգյանը Գինեվետ գյուղից էր։ Ընտանիքը հետագայում Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել։ Սամվելն

«Հայկական սեպը», որը խրվել է Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում եւ խանգարում է նրանց միավորմանը․ «Հայացք Երևանից»

Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ վարչախմբի պարագլուխը քանդեց այդ ծրագիրը, չհամաձայնվեց, այսպես կոչված, Լավրովի պլանի հետ, չհամաձայնվեց կանգնեցնել պատերազմը եւ, ըստ փաստերի տրամաբանության, միտումնավոր, պատերազմի միջոցով հանձնեց Արցախը: Այս ծրագրի հիմնական կնքահայր պետք է համարել Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին հարցերի գծով գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին: Այս տրամաբանությունից բխում է հաջորդ քայլը՝ պետք է հարվածել այդ երկու գաղափարների

Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը

168.am – Ապրիլի 27-ին Երևանում մահացել է Պարույր Սևակի և նրա երկրորդ կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ա․ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ունի երկու որդի՝ Արտակը և Սևակը։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930