Օրվա լրահոսը
Ադրբեջանն իր վարքագծով ցույց է տալիս, որ խորապես թքած ունի միջազգային դատական ատյանների բոլոր որոշումների վրա»․ «Հրապարակ»
Սամանթա Փաուերը Ռուբեն Վարդանյանի առեւանգման օրն Ադրբեջանում է եղել: Զրո արձագանք նրա կողմից՝ այն պարագայում, երբ նույն Սամանթա Փաուերը Ռուբեն Վարդանյանի «Ավրորա» մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ է: Սա այն ամենն է, ինչը կարող ենք իմանալ այսօր միջազգային արձագանքի մասին:
Կլսե՞ն զսպվածության կոչերը
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գոհունակությունն է հայտնել, որ ընդդիմությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ակտիվ գործողությունները, իսկ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը կոչ է արել ժամանակավորապես սառեցնել մեղավորների փնտրտուքը: Այդ գնահատականների եւ կոչերի մեջ ես տրամաբանություն տեսնում եմ՝ շատ լավ կլիներ մի քանի շաբաթով իջեցնել քաղաքական կրքերի լարվածությունը՝ այնքան ժամանակ, մինչեւ Արցախից տեղահանված մեր քույրերն
Բժշկական սարքավորումներ և դեղեր Ֆրանսիայից` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը: Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար: Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին
Արթուր Մարտիրոսյան․ «Ռուսաստանից ազատվելը մեզ համար կարող է թանկ արժենալ»․ «Առերեսում»
Հիմա պրն Փաշինյանն ընկել է երկու նապաստակների հետեւից։ Եվ կարող է թշնամացնել մեկին՝ արդեն սկսվել է թշնամանքը։ Իսկ երկրորդից չստանա այն, ինչ ինքը սպասում է։ Եվ այդ օգնությունը նորից գա շատ քիչ ու շատ ուշ, երբ արդեն դժվար կլինի շտկել այն, ինչ տեղի է ունեցել հողի վրա
«Իմ գնահատմամբ, պետք է հատուկ միջոցառումներ ձեռնարկվեին նրանց ուղեկցելու և ապահով տեղափոխումը երաշխավորելու համար»․ Գոհար Մելոյան․ «Փաստ»
Եթե նման վիճակի հասցրած չլինեին դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ, կարող էին դա իրականացնել խաղաղապահների միջոցով:
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 98929 անձ է ժամանել ՀՀ
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 98929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հայտնում է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Տիգրան Աբրահամյան. «Անդրանիկ Քոչարյանն այդքան համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղել իր այն թիմակիցներին, ովքեր Արցախի ապագան տեսնում էին Ադրբեջանի կազմում և դրա համար ամեն ինչ արեցին»
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահին ինքնասպանության կոչ է արել` համարելով, որ ստեղծված իրավիճակում ելքը դա է: Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցել է՞ իր խմբապետին նման առաջարկ անի, երբ Նիկոլը հայտարարեց Արցախի հանձնման իր մտադրության մասին և իրագործեց: Անդրանիկ Քոչարյանն այդքան համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղել իր այն թիմակիցներին,
Լեռնային Ղարաբաղը շուրջ 3 միլիոն զինամթերք է հանձնել. ՌԴ ՊՆ
«Ա1+». Լեռնային Ղարաբաղը ՌԴ խաղաղապահների վերահսկողությամբ շուրջ 3 միլիոն զինամթերք է հանձնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Սեպտեմբերի 29-ի դրությամբ հանձնվել է 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, յոթ միավոր ՀՕՊ միջոցներ, 48 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետներ, ավելի քան 4,8 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և զենիթահրթիռային համալիր, մոտ
«Այսօր ևս նույն սխալը չկրկնելու համար պետք է շարունակենք տեր կանգնել Արցախի դատին»
«Այսօր Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնագաղթվում է, որովհետև 1918 թ․ օսմանա-ադրբեջանական պարագլուխներից և ոչ մեկը հանրային պատասխանատվության չենթարկվեց Բաքվի 30 հազար հայերի կոտորածի համար, որովհետև 1920 թ․ Շուշիի հայության կոտորածի կազմակերպիչները նույնպես մնացին անպատիժ, որովհետև 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի կոտորածների մասնակիցները չստացան համապատասխան որակումներ, որովհետև աշխարհը լռեց, երբ գետնին հավասարեցվեց Հին
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` պահանջելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի միջանկյալ միջոցներ կիրառել։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է Արդարադատության միջազգային դատարանի կայքում: Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում
ՄԱԿ փախստականների հարցերով գործակալությունը կոչ է անում լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին ԼՂ-ից եկող փախստականների հարցում
«Ամերիկայի ձայն». ՄԱԿ փախստականների հարցերով գործակալությունը հանդես է եկել հաղորդագրությամբ կապված Լեռնային Ղարաբաղից տեղահանվող հայ ազգաբնակչության հետ, որում ամփոփել է գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանի խոսքերը այսօր Ժնեևում կայացած մամլո ասուլիսից: Ըստ հաղորդագրության՝ «ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) խորապես մտահոգված է Հայաստանում արագ զարգացող հումանիտար արտակարգ իրավիճակով, երբ մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 88,700 փախստական
Մոլորություն է ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել»․ Լեմկինի ինստիտուտ
«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների։ Ավելին, ենթադրությունն այն մասին, որ ԱՄՆ-ն որևէ դեր չի խաղացել ցեղասպանության համար
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Նորին Սրբության հատուկ ուշադրության կենտրոնում է Արցախից բռնագաղթած մեր զավակներին կեցավայրերով ապահովման խնդիրը։ Այս պահին Մայր Աթոռում,
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։ Առաջիկայում կհաստատվի նրանց ինքնությունը։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98 625 անձ արդեն Հայաստանում է
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը շարունակում է ներկայացնել վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերաբերյալ և Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98 625 անձ արդեն Հայաստանում է: Հակարիի կամուրջը հատել է 20 892 տրանսպորտային միջոց: Ժամը 18:00-ի դրությամբ հաշվառում են անցել 74 382 անձ: 1560
«Մնացածը կամ Հայաստանում են, կամ ճանապարհին։ Ոչ ոք պատրաստ չէ ապրել Ադրբեջանի ստրկության տակ ու դաժան սպառնալիքի ներքո». Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը X-ում գրել է․ «Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, ու կարծես թե բոլորը սպասում են արագ հեռանալու իրենց հերթին։ Մնացածը կամ Հայաստանում են, կամ ճանապարհին։ Ոչ ոք պատրաստ չէ ապրել Ադրբեջանի ստրկության տակ ու դաժան սպառնալիքի ներքո։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ»։
Արման Թաթոյան. «Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով»
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Այս օրերին Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով: 4 օր առաջ` սեպտեմբերի 25-ին անցկացվել են խոհրդարանական լսումներ և քննարկել «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգն իրացնելու հարցեր: Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի պատերազմից հետո Ադրբեջանը պետական մակարդակով ակտիվացրել
«Մեզ ուժեղ պետություն է պետք, մենք պետք է ուժեղանանք, այլ ելք չկա». Մհեր Հակոբյան
Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ պատերազմի ժամանակ որոշ փակ խողովակներով ՊՆ բարձր օղակի որոշ պաշտոնյաների ասում էի, թե, եթե հյուսիսում նահանջում եք, ապա ՊԱՅԹԵՑՐԵ՜Ք Մատաղիսի ջրամբարը, այնպես էին վրաս նայում, կարծես մի անհավատալի, անընդունելի, ոչ իրական, ուղեղի մեջ չտեղավորվող բան եմ ասում: Երբ հարավի կապակցությամբ ասում էի, որ, եթե
Նվիրատվություններն ընդունելու եւ տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքներին ուղղելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ
Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում եւ արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ եւ կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների ապահովմանն ուղղված օժանդակություններ եւ նվիրատվություններ կատարելու ցանկություն են հայտնել: Նվիրատվություններն ընդունելու եւ տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքներին ուղղելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ: Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների
Ես վաղը մասնակցելու եմ անցկացվելիք երթին ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի. Վիկտոր Մնացականյան
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը գրում է. «Ներկայիս բարդ ու դժվարին ժամանակներում մեր երկիրը Ռուբեն Վարդանյանի նման աննկարագրելի հայասեր ու միջազգային մակարդակի մարդու և գործչի կարիքը շատ ունի։ Մեզ անհրաժեշտ են նրա նման նվիրյալ և ազդեցիկ անհատներ, որոնց ձայնը լսելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս և որոնք պատրաստ
Արա Բաբլոյանի բաց նամակը Իլհամ Ալիեւին
Բաց նամակ Իլհամ Ալիեւին Ես թույլ եմ տալիս ինձ գրել այս բաց նամակը` հաշվի առնելով մի քանի հանգամանք. որպես մանկական վիրաբույժ ես վիրահատել եւ փրկել եմ հազարավոր երեխաների, նրանց մեջ եւ հարյուրավոր ադրբեջանցի երեխաների կյանքեր, երբ մենք բոլորս նույն երկրի քաղաքացիներ էինք, որպես ՀՀ Առողջապահության նախարար` արել եմ հնարավոր ամեն ինչ` մեր տարածաշրջանում, այդ թվում`
Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է աջակցել Արցախից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետներին
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ: Քաղաքաշինության կոմիտեի թափուր հաստիքներին ծանոթանալու համար շինարարները, ճարտարապետները, ճարտարագետները, տեխնիկական հսկողները, փորձաքննություն իրականացնողները և քաղաքաշինական գործունեության այլ տեսակներով զբաղվող մասնագետները կարող են այցելել կոմիտեի պաշտոնական կայք՝: Հետաքրքրված անձինք կարող են նաև զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 011 621 735, 011
Առանց ԼՂ հարցի կարգավորման բացառված է կայունության և խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Դավիթ Շահնազարյան
Մոսկվայում գրված այս «փաստաթղթերը», որոնք Շահրամանյանը ստորագրել է արդեն որպես Ադրբեջանի քաղաքացի, ոչ միայն չունեն ոչ մի իրավական հիմք, այլև քաղաքականապես որևէ կերպ չեն կարող Բաքվի ու Կրեմլի կազմակերպած Արցախում ընթացող էթնիկական զտումների անգամ չնչին արդարացում լինել։
Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ. Անահիտ Մանասյան
Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված՝ ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու հանցանքների հատկանիշներով: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից
«Ամենասարսափելին, կարծում եմ, դեռ առջեւում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին ձերբակալել եւ հանձնել Ադրբեջանի իշխանություններին». Տիրան Խաչատրյան
Տիրան Խաչատրյանը գրեթե համոզված է, որ այս ամենը Ադրբեջանը եւ ՀՀ իշխանությունները համագործակցված են իրականացնում:
Տիգրան Խաչատրյանը Վասիլիս Մարագոսին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Փոխվարչապետը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները, ինչպես նաև Կառավարության
Համաշխարհային բանկը հրապարակել է ՀՀ տնտեսական զարգացման հուլիսի ամփոփագիրը
Տնտեսական աճի տեմպը շարունակել է նվազել, քանի որ տնտեսությունը հուլիսին (ՆՏՆԺՀ) ընդլայնվել է 6 տոկոսով` ի տարբերություն 2023 թ. առաջին կեսի 11 տոկոս միջին աճի: Օգոստոսին գրանցվել է գների2 տոկոս անկում, որը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի գների նվազմամբ: Ապրանքների արտահանման և ներմուծման ծավալներն ընդլայնվել են երկնիշ տեմպով` պայմանավորված առևտրի վերարտահանմամբ։ Հուլիսին բյուջեն պակասուրդային էր `
Պետությանը պատճառվել է 11 մլրդ դրամի վնաս. դատախազը ներկայացրել է գույքային հայց՝ վնասը բռնագանձելու պահանջով
Ա.Բ.-ն, 2021 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող ակումբի տարածքի առանձնասենյակում, առանց պետական գրանցման և լիցենզիայի, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա.Բ.-ն շահույթ ստանալու նպատակով կազմակերպել և խաղավարներ Մ.Բ.-ի ու Ա.Դ.-ի օժանդակությամբ` պարբերաբար անցկացրել է «Պոկեր» տեսակի շահումով խաղեր: Մասնավորապես՝ Ա.Բ.-ն շահումով խաղերին մասնակցելու
Արցախի Հանրապետության լուծարմամբ՝ Բաքուն դե յուրե ընդունեց Արցախի Հանրապետության գոյությունը. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության լուծարմանը, կարծիք հայտնեց՝ սրանով Ադրբեջանը, որը մշտապես չի ընդունել Արցախի Հանրապետության գոյությունը, այժմ պաշտոնապես՝ դե յուրե հաստատում է, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի։ «Երեկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, համաձայն որի՝ դադարելու է Արցախի Հանրապետության գոյությունը։ Մենք շատ լավ հասկանում ենք,
Սպիտակ խաչ վանք. Արցախի ճարտարապետական գանձերից ևս մեկը
Հադրութի շրջանի Վանք գյուղում է գտնվում Արցախ աշխարհի ճարտարապետական գանձերից մեկը՝ Սպիտակ խաչ վանքը, որտեղից Հադրութն իր շրջակա գյուղերով ասես ափիդ մեջ լինի։ Ավանդազրույցի համաձայն Սուրբ Գրիգորիսի նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և լանջական բյուրեղյա խաչը սկզբնապես պահվել են Ամարասում։ Ամարասի ամայանալուց հետո այդ սրբությունները տեղափոխվել են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող


















































