Օրվա լրահոսը
Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզպետները տեղեկացրին, որ Արցախից բռնի տեղահանվածների թիվն իրենց մարզերում գնալով աճում է
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Հումանիտար կենտրոնից ժամը 16։00-ի ուղիղ միացման ժամանակ տեղեկացրեց, որ ժամը 14։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 437 անձ է տեղափոխվել Հայաստան, Հակարիի կամուրջը հատել է 21 062 մեքենա եւ տրանսպորտային միջոց։ Հաշվառված քաղաքացիների թիվը 82 827 է։ Նաեւ ներկայացրեց բաշխվածության պատկերը՝ նշելով, որ դա այն մարդկանց թիվն է, որոնք համաձայնել են
ՄԻՊ-ը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, տեղում իրականացրել փաստահավաք աշխատանքներ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում հանդիպումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Պաշտպանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվել են մանրամասն տեղեկություններ: Մասնավորապես՝ Վայքում տեղակայված գրանցման կենտրոնում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման, սննդի, բուժօգնության, հիգիենայի տրամադրման և կացարանով ապահովման
Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվել խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակիցներ
Շտապօգնության ծառայության միջոցով այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեցին խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակից։ Նրանք բռնի տեղահանման նախորդ օրերին հնարավորություն չէին ունեցել ինքնուրույն դուրս գալ ԼՂ-ից։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Այս օրհասական կետում կա զգացողությունը, որ մենք ունենք թիկունք, իրար սատար լինելու հատկություն»․ Մարինե Ալես
Հարցին, թե Ռուբեն Վարդանյանի հետ կապ հաստատե՞լ են, նա պատասխանեց․ «Բոլոր հարցերի մասին հետո, որովհետեւ սա ընտանիքի կողմից կազմակերպված երթ չէ»։
Ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ․ Հունան Թադևոսյան
Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը Այս օրերին, երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։ Սա չափազանց բարդ աշխատանք է այն դեպքում, երբ որոնվողի գտնվելու
«Շինծու մեղադրանքները, որոնք ներկայացվում են Ռուբեն Վարդանյանին եւ հայ գերիներին, ծիծաղելի են ու մերժելի»․ Ռուբեն Հայրապետյան
«Աշխարհը պետք է տեսնի ու ընկալի, որ այն, ինչ այսօր կատարվում է, ոչ միայն հանցագործություն է մարդկության դեմ, այլեւ հանցագործություն է քաղաքակրթության դեմ»։
Մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ Shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Արարատի մարզում հանկարծամահ է եղել Արցախի Հանրապետությունից բռնագաղթած մի քաղաքացի։ Ժամը 10։00-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության Վանք գյուղի բնակիչ 103-ամյա Մեսրոպ Տ․-ն է։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Երբ կինը հասել է հիվանդանոց, իմացել է, որ ռումբերը սպանել են իր երկու որդիներին՝ ութամյա Միքայելին և տասնամյա Նվերին․ BBC-ին հրապարակել է ականատեսների վկայություններ
BBC-ին հրապարակել է ականատեսների վկայություններ Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել են երեք երեխա և երկու տարեց: Ադրբեջանը պնդում է, որ հարվածել է միայն «ռազմական թիրախներին», սակայն BBC-ն զրուցել է Զարինե Ղազարյանի հետ, որը կորցրել է երկու որդիներին, երրորդ որդին ծանր վնասվածքներ է ստացել։ Ադրբեջանի ռազմական գործողությունները վերապրածները որակում են
Կոչ ենք անում սենատորներին համահովանավորելու ԱՄՆ Սենատում քննարկվելիք S․ 2900 «Հայերի աջակցությունն ադրբեջանական ագրեսիայի դեմ» ակտը․ հայտարարություն
The Livingston Group-ի (TLG) կողմից ԱՄՆ մի շարք սենատորներին հղված նամակը, որը սենատորներին կոչ է անում ապահովել Ազգային-ժողովրդավարական Բևեռի կողմից աջակցվող S. 2900 «Հայերի աջակցությունն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի ակտի 2023 թ․» ընդունումը: Livingston Group-ը ներկայացնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը (NDA)՝ Հայաստանի ամենամեծ արևմտամետ քաղաքական կառույցը։ Մեր հաճախորդի անունից կոչ ենք անում սենատորներին համահովանավորելու ԱՄՆ Սենատում քննարկվելիք
Արցախում մի քանի հարյուր մարդ է մնացել. Արտակ Բեգլարյան
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է, մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնք նույնպես հեռանում են։ «Արդյո՞ք միջազգային դիտորդները պատրաստվում են ստուգել, թե ինչպես են կենդանիների իրավունքները և անվտանգությունը պաշտպանվում Ալիևի ցեղասպան ռեժիմի կողմից», – գրել է Բեգլարյանը՝ ընդգծելով, որ միջազգային ամուր երաշխիքների դեպքում մարդիկ կվերադառնան իրենց տներ:
Մեր աջակցությանը զուգահեռ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից․ Անի Վարդազարյան
Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանի ֆեյսբուքյան գրառումը Ուզում եմ անդրադառնալ երեկ կատարած իմ ֆեյսբուքյան հայտարարարությանը. Բոլորիս համար հիմա ծանր ժամանակահատված է, ու ինքս լծված եմ արցախցուն օգնելու ամեն հնարավոր ու անհնարինն անելու պատրաստակամությամբ իմ բնակավայրում։ Անձամբ իմ տանն եմ ընդունել Արցախից տեղահանված ընտանիքի, օրեր շարունակ օգտագործելով բոլոր լծակները՝ դիմելով սփյուռքում բնակվող իմ ընկերներին, խնդրել օգնեն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 5-ի գիշերն
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին. «Ա1+»
«Ա1+» – Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին։ Այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորության կառավարությունը: Հայտարարությունում ասվում է, որ ֆինանսավորումը նախատեսված է անհրաժեշտ դեղորայքի, բժշկական ծառայությունների և այլ էական աջակցություն տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում խոցելի անձանց: 1 միլիոն ֆունտ ստերլինգ
Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել է․ «Փաստինֆո»
Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել է։ Տարբեր աղբյուրներից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Դադիվանքի քահանաները նույնպես դուրս են եկել վանքից։ Մեր տեղեկություններով՝ քահանաները դեռ Ստեփանակերտում են և օգնում են Արցախում մնացած անձանց Հայաստան տեղափոխության կազմակերպմանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Դավիթ Բաբայանը բերման է ենթարկվել. Ադրբեջանի գլխավոր դատախազություն
Դավիթ Բաբայանը բերման է ենթարկվել։ Ըստ հաղորդման՝ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
«Ազատություն Ռուբենին եւ բոլոր գերիներին». Երթ՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։
Խաղաղ երթ Վարշավայում՝ «Վերջ Ադրբեջանի էթնիկ զտումներին» խորագրով
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այս պահին ընթանում է խաղաղ երթ` «Վերջ Ադրբեջանի էթնիկ զտումներին» խորագրով:
«Սըխ կացիք Աստված և հայրենիք»․ Սոսեն Արցախը չի լքի
«Խնդրում ենք։ Տյուս եկ։ Կյանքդ զոհաբերում էր տրանց հետի, դավաճանված հողի հետի։ Սոսե տյուս եկ»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները օգտվելու են ՀՀ-ում առկա պետական պատվերի ողջ ծավալից
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հումանիտար կենտրոնում այսօր ասաց, որ շտապ օգնության 13 բրիգադներ արդեն Հակարիի կարջով անցել են Ստեփանակերտ եւ պատրաստվում են բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ, անկողնային հիվանդ են, տեղափոխել: «Մենք մեր բոլոր հայրենակիցներին, անկախ իրենց վիճակից, միասնական ուժերով, մեր բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատելով՝ տարհանելու եւ բերելու ենք Հայաստանի Հանրապետություն: Մենք
Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա Արցախից
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մոր, «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը Զանգեցի Արցախում մեն-մենակ մնացած Սոսեին… -Սոսե ջան, ախր մենք դեռ պիտի Արցախի հաղթական վերադարձը տեսնենք, ախր… – Կտեսնենք, Կարին Տոնոյան, ես էլ կտեսնեմ ուրիշ տեղից, ես իմ հողը չեմ թողնի… – Սոսե ջան, ես չեմ ուզում, որ թուրքը քեզ խոշտանգի… – Ես թուրքից
Ստեփանակերտի լեգենդար թատրոնը կշարունակի գործել․ մանրամասնում է Հակոբ Ղազանչյանը
Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը երեկ երեկոյան ներկա էր Գյումրու դրամատիկական թատրոնի 158-րդ թատերաշրջանի բացմանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թատերական գործիչների միությունը մտադրություն ունի պահպանել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան լեգենդար թատրոնը։ «Ես կապի մեջ եմ թատրոնի տնօրենի հետ, միությունն ունի ծրագիր՝ պահպանելու Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, լեգենդար թատրոն
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ հատուկ պատվիրակին, ներկայացրել մեր հայրենակիցների կարիքներին ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հատուկ պատվիրակ Ռոբ Բաթլերին։ Նախարարը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների կարիքներին ուղղված հրատապ և երկարաժամկետ կոնկրետ քայլերով ծրագրի անհրաժեշտությունը։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համայնքապետը կոչ էր անում օգնությունից զրկել ցույցերին մասնակցող արցախցիներին․ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Այս գրառումն իր մեջ պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ոչ միայն խտրական վերաբերմունք, այլ նաեւ հարկադրանք՝ հրաժարվելու հավաքներին մասնակցելուց։
Նազելի Բաղդասարյանը՝ այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանվածների քանակի, նրանց կեցության խնդիրների լուծման մասին
Ստեփանակերտում գտնվում է 15 անձ, որոնք հենաշարժողական խնդիրներ ունեն, անկողնային հիվանդներ են: Եվ այս պահի դրությամբ մեզ փոխանցել են, որ շտապ օգնության մեքենաներն արդեն մեկնել են»,-ասաց խոսնակը:
«Պիտի ապրել․ իրավունք չունենք մեր երեխաներին սգի մեջ մեծացնելու»․ Հակոբ Ղազանչյան
Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը երեկ երեկոյան ներկա էր Գյումրու դրամատիկական թատրոնի 158-րդ թատերաշրջանի բացմանը, կարծիք հայտնեց, որ պետք է բացվեն բոլոր թատրոնների դռները, պարտավոր ենք առաջ նայել։ «Շատ դժվար օրեր են, վերջին շրջանում բազմաթիվ թատրոններ հետաձգեցին իրենց ներկայացումները, այնուամենայնիվ բոլորը եկան այն համոզման, որ պետք է սկսել խաղալ։ Դա մի պատճառ
30 տարեկանում չորս անգամ պատերազմած երիտասարդը
Region 5+ – Որքա՞ն բան տեսած ու կոփված կլինի ընդամենը 30 տարեկանում չորս անգամ պատերազմած երիտասարդը… Թերեւս շատ բան: Բայց հիմա արցունքները հազիվ է խեղդում Էրիկը. Արցախից դուրս գալը, ամբողջ ճանապարհը դժոխային էր նրա համար: Թեեւ չի շտապել լքել հայրենիքը, ասում է՝ ուզում էի հնարավորինս «երկար» ապրել Ստեփանակերտում: Ապրում էր Մարտունու շրջանի Աշան գյուղում: Իր
«Հաագայի դատարանում Պուտինը, Իլհամը եւ Նիկոլ Փաշինյանն իրար դեմ ցուցմունք են տալու՝ արցախահայության ցեղասպանության համար»
«Այժմ հասել է այն պահը, որ պետք է կտրուկ քայլեր կատարել. դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, խզել Ռուսաստանի հետ կնքած բոլոր պայմանագրերը, դուրս շպրտել ռուսական զորքերը Հայաստանից եւ կնքել գործընկերային պայմանագրեր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, նրանք պարզել են իրենց ձեռքերը, պետք է ամուր բռնել, նրանց միջոցով ապահովելու Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը եւ արագացված կերպով, նրանց
Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը վտանգված է
Ադրբեջանի հերթական վանդալիզմը։ Ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է։ Մանրամասն առաջիկայում կհրապարակենք։ «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ՀԿ
«Թատրոնի դռները երբեք չեն փակվելու»․ Գյումրիում մեկնարկեց 158-րդ թատերաշրջանը (Ֆոտոշարք)
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում երեկ մեկնարկեց 158-րդ թատերաշրջանը։ Ողբերգական այս օրերին ևս հանդիսատեսը չի լքում իր սիրելի թատրոնը, նկատելի է, որ հույս, մխիթարանք գտնում է հենց այստեղ։ Առաջնախաղը «Շարքային թռչնակն էր»՝ այս օրերին համահունչ հուզական մի ներկայացում, որտեղ ցուցադրվում է պատերազմի արհավիրքների միջով անցած երկու մանկության ընկերների հոգեվիճակը։ Նրանցից մեկը պարփակվել էր իր
Պահպանողական կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում Սամվել Շահրամանյանի նշված հրամանագրի ապօրինությանը
Պահպանողական կուսակցությունը (ՊԿ) հիմքեր ունի վիճարկելու Հայաստանի Հանրապետության անձնագիրը կրող Սամվել Շահրամանյանի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը դադարեցնելու, գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները լուծարելու մասին 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հրամանագրի օրինականությունը, քանի որ՝ ա/ հրամանագիրը հակասում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրությանը, ըստ որի Արցախի նախագահն իրավունք չունի դադարեցել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության


















































