Օրվա լրահոսը

«Էրդողանի ու Ալիեւի մոտ գրատախտակի վրա տող առ տող գրված է, թե ինչ են անելու Հայաստանի հետ, Նիկոլի օրոք այդ ամբողջ ցուցակով գնալու են»․ Վազգեն Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին»,- ասաց Վազգեն Մանուկյան։

Արամ Սարգսյան․ «Գրանադայում պետք է ստորագրվի մի փաստաթուղթ, որը խաղաղության փաստաթուղթը չէ, բայց իր էությամբ խաղաղության փաստաթղթի ճանապարհային քարտեզը կարող է դառնալ»

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպած Անկախության ֆորումում, որին, ըստ տարածված հաղորդագրության, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգները, մասնակցությունը հաստատել էին տասնյակ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ եւ վեց քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ իշխող կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հետաքրքիր մանրամասներ բացահայտեց հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Ալիեւ-Փաշինյան հանդիպման օրակարգից։ «Գերկարեւոր եմ համարում քննարկման

Սոսե Բալասանյանը գալիս է Հայաստան

Ստեփանակերտում բնակվող Սոսե Բալասանյանի հորաքրոջ գրառումը Սոսեն Հակարի կամուրջը անցա կացալ։ Փառքդ շատ Տեր։ Հիշեցնենք, Սոսե Բալասանյանը հրաժարվել էր լքել Արցախը։

Ովքե՞ր են մեղավորները

Բուռն քննարկումներ են գնում, թե հայ ժողովրդի համար, այս ողբերգության համար, ովքեր են մեղավորները։ Իշխանությանն ընդդիմադիր գործիչները, մեղավոր են համարում իշխող ՔՊ-ականներին՝ իրենց գարշապետի գլխավորությամբ։ Իշխանական և իշխանամերձ շրջանակները, մեղավորներ համարում են նախկիններին, ռուսներին, առավել «անաչառներն» ինչպես ԱԺ խոսնակ, աշխարհի ամենաերջանիկ մարդը, համարում են, որ մեղավոր ենք բոլորս և այս դժվարին ժամանակներում պետք է միասնական

ՀՀ ԶՈւ կողմից կրակ բացելու և Ադրբեջանի ԶՈւ զինծառայող զոհվելու մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նախ իշխանությունը պետք է փոխվի, հետո նոր ընտրության միջոցով վավերացվի նրա լեգիտիմությունը»․ Վազգեն Մանուկյան

Ինչ վերաբերում է ընդդիմության ճանապարհային քարտեզին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ առաջին հերթին պետք է լինի կոնսոլիդացիա։

Սեպտեմբերի 30-ի հանրահավաքի մասնակիցների քանակը՝ ըստ ԻՔՄ-ի

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 17:00-ից ընդդիմությունը հրավիրել էր հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:58-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 2350 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր

«Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը»․ Ավետիք Չալաբյան

«Արցախում տեղի ունեցած աղետը Ալիեւ-Փաշինյան զույգի ծրագրված գործողության արդյունք էր»,- ասաց Չալաբյանը։

Բադեն-Վյուրթեմբերգ հողի խորհրդարանում բացվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Բադեն-Վյուրթեմբերգ հողի խորհրդարանում բացվեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված կարևոր ցուցահանդես։ Նահանգի խորհրդարանի նախագահ Մուհթերեմ Արասի հովանավորությամբ նկարչուհի Լիզա Մ. Սթիբորը ներկայացրեց տպավորիչ գծանկարներ, որոնք ստեղծվել են իրական վայրերում և պատկերում են զոհերի դաժան ճակատագրերը: Բայց այս ցուցահանդեսը շատ ավելին է, քան պարզապես անցյալի տառապանքների գեղարվեստական ​​ներկայացում: Սա հրատապ հիշեցում է

«Արցախի նախագահի հրամանագիրը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի որ ստորագրվել է ուժի սպառնալիքով»․ Ավետիք Չալաբյան

«Մենք չպետք է թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանը կնքի խաղաղության համաձայնագիր, որում Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում»։

Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզպետները տեղեկացրին, որ Արցախից բռնի տեղահանվածների թիվն իրենց մարզերում գնալով աճում է

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Հումանիտար կենտրոնից  ժամը 16։00-ի ուղիղ միացման ժամանակ տեղեկացրեց, որ ժամը 14։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 437 անձ է տեղափոխվել Հայաստան, Հակարիի կամուրջը հատել է  21 062 մեքենա եւ տրանսպորտային միջոց։ Հաշվառված քաղաքացիների թիվը 82 827 է։ Նաեւ ներկայացրեց բաշխվածության պատկերը՝ նշելով, որ դա այն մարդկանց թիվն է, որոնք համաձայնել են

ՄԻՊ-ը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, տեղում իրականացրել փաստահավաք աշխատանքներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում հանդիպումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Պաշտպանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվել են մանրամասն տեղեկություններ: Մասնավորապես՝ Վայքում տեղակայված գրանցման կենտրոնում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման, սննդի, բուժօգնության, հիգիենայի տրամադրման և կացարանով ապահովման

Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվել խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակիցներ

Շտապօգնության ծառայության միջոցով այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեցին խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակից։ Նրանք բռնի տեղահանման նախորդ օրերին հնարավորություն չէին ունեցել ինքնուրույն դուրս գալ ԼՂ-ից։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Այս օրհասական կետում կա զգացողությունը, որ մենք ունենք թիկունք, իրար սատար լինելու հատկություն»․ Մարինե Ալես

Հարցին, թե Ռուբեն Վարդանյանի հետ կապ հաստատե՞լ  են, նա պատասխանեց․ «Բոլոր հարցերի մասին հետո, որովհետեւ սա ընտանիքի կողմից կազմակերպված երթ չէ»։

Ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ․ Հունան Թադևոսյան

Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը Այս օրերին, երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։ Սա չափազանց բարդ աշխատանք է այն դեպքում, երբ որոնվողի գտնվելու

«Շինծու մեղադրանքները, որոնք ներկայացվում են Ռուբեն Վարդանյանին եւ հայ գերիներին, ծիծաղելի են ու մերժելի»․ Ռուբեն Հայրապետյան

«Աշխարհը պետք է տեսնի ու ընկալի, որ այն, ինչ այսօր կատարվում է, ոչ միայն հանցագործություն է մարդկության դեմ, այլեւ հանցագործություն է քաղաքակրթության դեմ»։

Մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ Shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Արարատի մարզում հանկարծամահ է եղել Արցախի Հանրապետությունից բռնագաղթած մի քաղաքացի։ Ժամը 10։00-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության Վանք գյուղի բնակիչ 103-ամյա Մեսրոպ Տ․-ն է։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Երբ կինը հասել է հիվանդանոց, իմացել է, որ ռումբերը սպանել են իր երկու որդիներին՝ ութամյա Միքայելին և տասնամյա Նվերին․ BBC-ին հրապարակել է ականատեսների վկայություններ

BBC-ին հրապարակել է ականատեսների վկայություններ Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել են երեք երեխա և երկու տարեց: Ադրբեջանը պնդում է, որ հարվածել է միայն «ռազմական թիրախներին», սակայն BBC-ն զրուցել է Զարինե Ղազարյանի հետ, որը կորցրել է երկու որդիներին, երրորդ որդին ծանր վնասվածքներ է ստացել։ Ադրբեջանի ռազմական գործողությունները վերապրածները որակում են

Կոչ ենք անում սենատորներին համահովանավորելու ԱՄՆ Սենատում քննարկվելիք S․ 2900 «Հայերի աջակցությունն ադրբեջանական ագրեսիայի դեմ» ակտը․ հայտարարություն

The Livingston Group-ի (TLG) կողմից ԱՄՆ մի շարք սենատորներին հղված նամակը, որը սենատորներին կոչ է անում ապահովել Ազգային-ժողովրդավարական Բևեռի կողմից աջակցվող S. 2900 «Հայերի աջակցությունն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի ակտի 2023 թ․» ընդունումը: Livingston Group-ը ներկայացնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռը (NDA)՝ Հայաստանի ամենամեծ արևմտամետ քաղաքական կառույցը։ Մեր հաճախորդի անունից կոչ ենք անում սենատորներին համահովանավորելու ԱՄՆ Սենատում քննարկվելիք

Արցախում մի քանի հարյուր մարդ է մնացել. Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է, մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնք նույնպես հեռանում են։ «Արդյո՞ք միջազգային դիտորդները պատրաստվում են ստուգել, ​​թե ինչպես են կենդանիների իրավունքները և անվտանգությունը պաշտպանվում Ալիևի ցեղասպան ռեժիմի կողմից», – գրել է Բեգլարյանը՝ ընդգծելով, որ միջազգային ամուր երաշխիքների դեպքում մարդիկ կվերադառնան իրենց տներ:

Մեր աջակցությանը զուգահեռ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից․ Անի Վարդազարյան

Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանի ֆեյսբուքյան գրառումը Ուզում եմ անդրադառնալ երեկ կատարած իմ ֆեյսբուքյան հայտարարարությանը. Բոլորիս համար հիմա ծանր ժամանակահատված է, ու ինքս լծված եմ արցախցուն օգնելու ամեն հնարավոր ու անհնարինն անելու պատրաստակամությամբ իմ բնակավայրում։ Անձամբ իմ տանն եմ ընդունել Արցախից տեղահանված ընտանիքի, օրեր շարունակ օգտագործելով բոլոր լծակները՝ դիմելով սփյուռքում բնակվող իմ ընկերներին, խնդրել օգնեն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։   Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 5-ի գիշերն

Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին. «Ա1+»

«Ա1+» – Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին։ Այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորության կառավարությունը: Հայտարարությունում ասվում է, որ ֆինանսավորումը նախատեսված է անհրաժեշտ դեղորայքի, բժշկական ծառայությունների և այլ էական աջակցություն տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում խոցելի անձանց: 1 միլիոն ֆունտ ստերլինգ

Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել է․ «Փաստինֆո»

Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել է։ Տարբեր աղբյուրներից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Դադիվանքի քահանաները նույնպես դուրս են եկել վանքից։ Մեր տեղեկություններով՝ քահանաները դեռ Ստեփանակերտում են և օգնում են Արցախում մնացած անձանց Հայաստան տեղափոխության կազմակերպմանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Դավիթ Բաբայանը բերման է ենթարկվել. Ադրբեջանի գլխավոր դատախազություն

Դավիթ Բաբայանը բերման է ենթարկվել։ Ըստ հաղորդման՝ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

«Ազատություն Ռուբենին եւ բոլոր գերիներին». Երթ՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի

Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Խաղաղ երթ Վարշավայում՝ «Վերջ Ադրբեջանի էթնիկ զտումներին» խորագրով

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այս պահին ընթանում է խաղաղ երթ` «Վերջ Ադրբեջանի էթնիկ զտումներին» խորագրով:

«Սըխ կացիք Աստված և հայրենիք»․ Սոսեն Արցախը չի լքի

«Խնդրում ենք։ Տյուս եկ։ Կյանքդ զոհաբերում էր տրանց հետի, դավաճանված հողի հետի։ Սոսե տյուս եկ»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները օգտվելու են ՀՀ-ում առկա պետական պատվերի ողջ ծավալից

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հումանիտար կենտրոնում այսօր ասաց, որ շտապ օգնության 13 բրիգադներ արդեն Հակարիի կարջով անցել են Ստեփանակերտ եւ պատրաստվում են բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ, անկողնային հիվանդ են, տեղափոխել: «Մենք մեր բոլոր հայրենակիցներին, անկախ իրենց վիճակից, միասնական ուժերով, մեր բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատելով՝ տարհանելու եւ բերելու ենք Հայաստանի Հանրապետություն: Մենք

Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա Արցախից

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մոր, «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը Զանգեցի Արցախում մեն-մենակ մնացած Սոսեին… -Սոսե ջան, ախր մենք դեռ պիտի Արցախի հաղթական վերադարձը տեսնենք, ախր… – Կտեսնենք, Կարին Տոնոյան, ես էլ կտեսնեմ ուրիշ տեղից, ես իմ հողը չեմ թողնի… – Սոսե ջան, ես չեմ ուզում, որ թուրքը քեզ խոշտանգի… – Ես թուրքից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031