Օրվա լրահոսը

Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին եւ ընդհանրապես 120 000 արցախցու․ Վարդան Արամյան

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի ֆեյսբուքյան գրառումը Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին եւ ընդհանրապես 120 000 արցախցու։ Ու թող որեւէ մեկը այս կամ այն գործընթաց չփորձի պատճառ բերել, արդյունքն է կարեւոր….. Հ.Գ. Կառավարության անդամներ, լավ եք քնում գիշերները։ Դուք եք ղեկավարման ղեկին եւ ոչ թե ռուսը, պորտուգալացին, ընդդիմությունը կամ ԱՄՆ-ն, աղետալի է

«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողների կողմից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 27-ն՝ ժամը 15:10-ի սահմաններում, պահակետ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալ Կ.Բ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտ եղած զոդման սարքի միջից հայտնաբերվել են երկուական բջջային հեռախոս և լիցքավորման լար,

«Զոհին եւ ոճրագործին հավասարեցնելու բարոյազուրկ չափումը մեզ հուշում է լուռ չմնալ». Ազգ

Հետեւենք Թուրքիայում աշխատող գերմանացի թղթակիցների հոդվածներին: «Թագեսշպիգելի»՝ այդ երկրում 1998-ից թղթակից Սյուզաննե Գյուսթենը սեպտեմբերի 25-ին «ԼՂ հակամարտություն. Թուրքիան գործընկեր է որոնում» հոդվածում նկատել է տալիս, որ «Էրդողանը պաշտպանում է վարչապետ Փաշինյանին, երբ վերջինիս քննադատում են ԼՂ-ի հարցում: Ադրբեջանի՝ ԼՂ-ի վրա վերջին հարձակման առիթով Թուրքիայի նախագահը, ըստ «Անադոլու» գործակալության, ասել է, թե Փաշինյանը մեղավոր չէ, սադրանքի

«Հայերը միակ աշխարհագրական խոչընդոտն են»․ Forbes-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցքի» թեմային

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Սեպտեմբերի 27-ին «Զանգեզուրի միջանցքի» թեմային թուրքական տեսակետից անդրադարձել է հեղինակավոր Forbes պարբերականը։ «The Armenia-Azerbaijan Conflict Can Change The Balance Of Power In Iran, Turkey, Russia, All The Way To China» հոդվածում հեղինակը նշում է, որ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Թուրքիայի համար պանթուրքիզմի վերակերտման հնարավորություն է, այլև Արևմուտքի համար հնարավորություն

Հարկավոր էր հակադրվել ռուս խաղաղապահների կամ Կրեմլի շահերին եւ ՄԱԿ-ին դիմել. Զեյնալյան. «Հրապարակ»

«Ամեն ինչ տրվել էր Կրեմլին, բայց երբ մինչեւ վերջ խաբեցին, գոնե այդ ժամանակ էր հարկավոր դիմել ՄԱԿ-ին»

Արցախում պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը՝ օպերատիվ շտաբ

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

ՌԴ-ն մնում է Հայաստանի անհարմար, բայց անփոխարինելի դաշնակիցը: Միակ այլընտրանքը իմաստությամբ պայքարելու և գործելու ազգային մեր բնազդն է. «Ազգ»

Եվրոպան պաշտպանության հարցում մեզ չի օգնելու, իսկ Ամերիկան կարող է օգնել միայն… մուտքի վիզաներով, այսինքն` հայաթափության շա՜տ նուրբ արվեստով, ինչպես՝ Միջին Արեւելքը քրիստոնյաներից դատարկելու գործում:

Այն, թե ինչպես են մարդիկ արձագանքում Արցախի ողբերգությանը, հույս է ներշնչում, որ մենք վատ հասարակություն չենք. «Հրապարակ»

Փոքր բիզնես աշխատեցնող անձը խնդրում, աղաչում է՝ եթե որբ երեխաներ կան, պատրաստ եմ երկու երեխայի որդեգրել։

Տարածքներում, որոնք իրենք անկլավ են համարում, մարդիկ են ապրում, տնտեսություն են ստեղծել, հո միայն ճանապարհի խնդիրը չէ՞. Հենրիկ Քոչինյան. «Հրապարակ»

Եթե Տավուշի մարզի 3 «անկլավները» Փաշինյանը հանձնում է, դա նշանակում է, որ Հայաստան-Վրաստան ճանապարհը դադարում է գործել

ՀՀ պետական պարտքը` է 11 մլրդ 386.9 մլն ԱՄՆ դոլար. «Ժողովուրդ»

ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 185.6 մլրդ ՀՀ դրամ

Ողբերգություն եւ ամոթ

2020 թվականի նոյեմբերին բացվեց մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական եւ ամենաամոթալի էջերից մեկը: 2023-ի սեպտեմբերին գրվեցին այդ էջի ամենաողբերգական տողերը: Այստեղ, ցավոք, պետք է ավելացնեմ, որ նման տողեր մոտակա ժամանակներս դեռ գրվելու են: Տասնյակ հազարավոր հայեր դարձել են գաղթական, լքել են այն հողը, որում իրենց նախնիներն ապրել են հազարամյակներով: Գանձասարն ու Ամարասը թշնամու ձեռքում են եւ

Ինչպես սնվել երկարատև քաղցից հետո․ թերսնված օրգանիզմին սպառնացող վտանգները սնուցման սովորական ռեժիմին անցնելուց հետո

Այս օրերին Արցախից Հայաստան տեղափոխված և տեղափոխվող մեր հայրենակիցներին ի թիվս բազմաթիվ փորձությունների, սպառնում են նաև նորմալ սնուցման վերսկսման հետ կապված առողջական բարդությունները, որոնք կարող են առաջանալ 9 ամսից ավելի տևող թերսնուցումից հետո։ Որքան էլ մեծ է ցանկությունը երկարատև սովի պայմաններում գտնված մարդուն աշխարհի ամենահամեղ ու բազմազան կերակուրներով կերակրելու, մենք չպետք է մոռանանք, որ դրանով

Կանադան մոտ 2,5 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդասիրական աջակցության համար

Նա նաեւ աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին։ 

«Պետք է հավատանք և վստահենք միմիայն Աստծուն». Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը՝ քաղաքական համախմբման, հավատքի անհրաժեշտության և պետականության կորստի վտանգի մասին

Հնարավոր է, որ այսօրվա Հայաստանը վերանա: Չեմ ուզում, որ այդպես լինի, բայց դա իրոք հնարավոր է: Մեկ օր Հայաստանի Հանրապետությունը կարող է այլևս գոյություն չունենալ: Բայց Հայաստանը վերացել էր նաև 600 տարի առաջ, բայց 600 տարի անց վերահիմնվեց:

Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան

Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում

«Մարդասիրական օգնության, միջանցքների և այլնի կոչերը հաճելի են, սակայն այժմ արդեն ուշ է որևէ բան փոխելու համար»

Պետք է տեղյակ լինենք, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ՝ Լեռնային Ղարաբաղում։ Լսում ենք Ադրբեջանի կառավարությունից, որ ամեն ինչ լավ է, տեսնելու ոչինչ չկա, և եթե դա, իրոք, այդպես է, ապա միջազգային դիտորդներ ուղարկելով՝ պետք է համոզվենք, որ այդպես է

ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստան

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն»։ Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի․ Արմեն Դարբինյան

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրագործված հակամարդկային և հակաօրինական բռնությունը անհապաղ է դարձնում հանրային, պետական և համահայկական ողջ ռեսուրսի կենտրոնացումը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին ազատելու նպատակով։ Այս կետը պիտի փորձել դարձնել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։

Հենրիխ Մխիթարյան. Միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին

«Ռուբեն Վարդանյանը խաղաղության բացահայտ ջատագով է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը խաղաղություն է քարոզում և շատ մարդկանց` աշխարհի տարբեր ծայրերից, տրամադրում է կրթություն և առողջապահություն»,–գրել է հայտնի ֆուտբոլիստը:

Սամվել Շահրամանյանի ապօրինի հրամանագիրը

Խստորեն դատապարտում եմ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագիրը: Նման հրամանագիրը չունի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ առավել ևս իրավական որևէ հիմնավորում: Քաղաքական առումով. Արցախի Հանրապետությունը հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունների կողմից: Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 78354 անձ է ժամանել. Նազելի Բաղդասարյան

«Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 78354 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն», հայտնել է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Շահրամանյանի գլխին հիմա ատրճանակ է դրված»․ Լևոն Զուրաբյան. «Ա1+»

«Վստահ եմ, որ ադրբեջանաթուրքական օրակարգի հաջորդ քայլը Զանգեզուրի միջանցքի գրավումն է»

«Ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար պահանջվող 33 ձայնն այլևս չկա․ մենք գնում ենք ավագանու նոր ընտրությունների»․ Հայկ Մարության

Հայկ Մարությանը, անդրադառնալով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե աթոռակռիվ են անում, ասաց․ «Մենք արել ենք հակառակը, մենք զբաղվել ենք սկզբունքակռվով, մենք կռվել ենք մեր սկզբունքների համար»։

Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Դեսպանը նշել է, որ 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար: Քննարկվում է նաև այրվածքներ ստացած մի քանի պացիենտներին Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը: «Ֆրանսիայի Հանրապետության օպերատիվ արձագանքը խոսում է հայ-ֆրանսիական

Վտանգավոր ճանապարհն ճողոպրելուց, անցնելուց հետո «ականապատում» են այն՝ հարվածի տակ դնելով հազարավոր մարդկանց՝ ամենամեծ սրիկայությունն է․ Օհանյանը՝ Բաբայանի մասին

Խորհրդային միության փլուզմանը զուգահեռ Ստեփանակերտում, միջազգային իրավունքի նորմերին և ԽՍՀՄ օրենքներին համապատասխան, ընդունվել և ԼՂ-ի բնակչության հանրաքվեով ամրագրվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը՝ ձևավորելով իրենց անկախությունը հռչակող մյուս հանրապետություններին իրավահավասար պետություն, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Սեյրան Օհանյանը. «Սակայն դրան ադրբեջանական իշխանությունները պատասխանել են պատերազմով, պարտությունից հետո՝ սադրանքներով, իսկ 2020-ին

«Որևէ շանս չկա Եվրոպայի վստահելի գործընկեր Ալիևին պատասխանատվության ենթարկելու․ Հռոմի ստատուտի ընդունումը վատ վիճակը դարձնելու է ավելի վատ»․ Արթուր Խաչիկյան

Արսեն Գասպարյանը հիշեցրեց՝ այն ժամանակ, երբ Փարիզի քաղաքապետը եկել էր Երևան․ հումանիտար օգնություն էր բերել, բոլորը ոգևորված էին, բայց ճիշտ նույն այդ պահին ֆրանսիական «Total Energies» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրենը Բաքվում «Սոկար»-ի հետ պայմանագիր էր կնքում։

Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հակամարտությունների լուծման հարցում իր ջանքերը ներդնելու պատրաստակամություն է հայտնել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Շոն Օ’Ֆերգհեյլին: Ալեն Սիմոնյանը, անչափ կարեւորելով Հայաստանի եւ Իռլանդիայի խորհրդարանների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը, հատուկ ընդգծել է ակտիվ համագործակցության հրամայականը: «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,-

ԱՄՆ-ը Հարավային Կովկասում կտեղակայի Աղետների աջակցության արձագանքման թիմ. Reuters

Հինգշաբթի Միացյալ Նահանգները կհայտարարի, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Աղետների աջակցության արձագանքման թիմ՝ համակարգելու ԱՄՆ մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած ճգնաժամին: Թիմը կգնահատի իրավիճակը, կմատնանշի օգնությունը մեծացնելու առաջնահերթ կարիքները և կաշխատի գործընկերների հետ՝ տրամադրելու  անհապաղ անհրաժեշտ օգնություն, ասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարության մեջ, որը հայտնվել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031