Օրվա լրահոսը

«Երբ երեխաները ծնվել էին, այն ժամանակ Չեխիան չէր ընդունում երկքաղաքացիություն»․ Հայկ Մարության

Ըստ Հայկ Մարությանի՝ իր երեխաների քաղաքացիության հարցի հետ կապված աղմուկը բարձրացնում են ՔՊ կուսակցության ֆեյք էջերը, իրենց ներկայացուցիչները, այնինչ 2018-ից իրենց մոտ ոչինչ չի փոխվել․ «Բայց այն ժամանակ իրենց համար ամեն ինչ նորմալ էր, խնդիրը չկար։ Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ իրենք շարժվում են նեղ անձնական և կուսակցական շահերով»։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ի եւ Նիդերլանդների Թագավորության միջև համագործակցությունը հետագայում ևս կշարունակի զարգանալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել համագործակցության և հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկու բարեկամ երկրների համագործակցությունը հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ հաշվի առնելով առկա մեծ ներուժը: Վարչապետը պարոն Սխեմերսին

Մասնագիտությունների պահանջարկի վերլուծության հիման վրա կմշակվեն առաջարկներ. խորհրդակցություն քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ:

Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցների հետ Մհեր Գրիգորյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ս.թ. սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում անցկացվող Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին, որոնց թվում էին Ռուսաստանի Դաշնության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ: Միջոցառման սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և երկու երկրների փորձագիտական շրջանակների համագործակցությունը: Մհեր Գրիգորյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերից, տարածաշրջանային զարգացումներից և պատասխանել ներկաներին հետաքրքրող

Կորցնելով Արցախի հայկականությունը, մենք անմիջականորեն վտանգում ենք ՀՀ անվտանգությունը

Արցախյան հարցը աշխարհով մեկ սփռված 10 մլն հայի խնդիրն է. Թեւան Պողոսյան

Հայաստանը շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով, նախկինում առաջարկել է, հիմա էլ առաջարկում է նման ռիսկերը բացառելու մեխանիզմներ. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը և լրատվամիջոցներն իրենք են հրապարակել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքեր կուտակելու մասին վկայող տեղեկություններ, ինչը հաստատվում է նաև այլ աղբյուրների տեղեկատվությամբ:

Մենք գիտենք՝ ինչպես ստեղծել քաղաքային միջավայր, որը ոչ միայն գեղեցիկ է, հաճելի, այլև ֆունկցիոնալ և կարևոր խնդիրներ լուծող. Դավիթ Մարգարյան

Նախորդ տարիներին Երևանի ջրային ավազանները անխնա կերպով կրճատվել են, ինչը նպաստել է մեր քաղաքի օդի էլ ավելի «չորացմանը», փոշու տարածմանը ողջ քաղաքով մեկ։

Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են

Քաղաքացիական անձանց՝ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի, Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգումն ու կամայական ազատազրկումը, Ադրբեջանի կողմից կեղծ և շինծու քրեական գործերի հարցումը աներկբա փաստում են, որ Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

«Ոլոռից, կաղինից՝ սուրճ, հողից աղ է ստանում արցախցին»

ԱՂ՝ ԱՎԱԶԱԱՂԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻՑ

ՀՀ-ն ԱՄՆ-ի վաղեմի գործընկերն է, այս զորավարժությունն էլ առաջինը չէ. դեսպանատուն

«Ազատություն». «Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժերի միջև փոխգործակցելիության շարունակական բարելավման նպատակով», – հայտարարում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը «Ազատության» հարցմանն ի պատասխան: Արձագանքելով հարցին՝ «արդյոք սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան զորավարժությունները առաջի՞նն են անկախ Հայաստանի պատմության մեջ, թե՞ էլի են եղել զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի կազմում

Հայաստանում ԵՄ առաքելությունն ընդլայնել է իր պարեկային գործունեությունը

Տեղում մեր ներկայության միջոցով մենք նպատակ ունենք նպաստել լարվածության թուլացմանը և իրավիճակի մասին ԵՄ անաչառ զեկուցմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարգելվի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ, ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվելու է: Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը: Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Հրաչյա Հակոբյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ

«Մենք այլ տարբերակ չունենք, քան գնալ ազգային համերաշխության ճանապարհով, որը չի նշանակում ազգային հնազանդություն». Արման Աբովյան

Արման Աբովյանը պնդեց՝ Հայաստանի եւ Արցախի շահերը միայն մեզ են հետաքրքիր եւ եթե մենք պաշտպան կանգնեք դրանց, մեր կողքին դաշնակիցներ կհայտնվեն

Արագած սարի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Ալագյազ սար» ՍՊԸ հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, Արագած սար, Քարե լիճ): Մասնավորապես՝ – արտադրական շինության  պատերը և հատակը չեն ունեցել հարթ մակերես՝ սալիկները եղել են պոկված, կոտրված, ոչ նորոգ վիճակում։ Աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել հարթ,

Դեսպան Սխերմերսի խնդրանքով Ռուբինյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին և Լեռնային Ղարաբաղում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ- ում իր առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի եւ կատարած աշխատանքի համար: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել հարաբերությունները եւ համագործակցությունը երկկողմ

«Հորս ձեռքին սպի չկա, նրան երբեք Վլադիկ չեն դիմել»․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը հերքում է ադրբեջանցու մեղադրանքները

Վերա Խաչատրյանը տեղեկացրեց, որ մոտ 10 օր առաջ է Վագիֆ Խաչատրյանը 2 րոպեանոց հեռախոսազանգ ունեցել ընտանիքի անդամների հետ։

ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահի հետ հանդիպմանը Միրզոյանն անդրադարձել է ԼՂ բնակչության փաստացի պաշարման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամին

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական երկխոսության և տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է ՀՀ և ԱՄԷ միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման, երկու ժողովուրդների

Նիկոլ Փաշինյանը երկու ճակատագրական սխալ է արել, որոնք շատ արագ պետք է ուղղի. Վարդան Օսկանյան

Այդ ճակատագրական սխալներն են՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելը եւ Արցախի հարցի բանակցությունների երաշխավոր լինելուց Հայաստանի հրաժարումը

Դեսպան Դըկոտինյին և Պապիկյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: ՀՀ ՊՆ

Հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժություններ անցկացնել. «Կամք»-ի բաց նամակը

Հայ-ռուսական դարավոր դաշինքի թուլացումը իրականացվում է արհեստական միֆի տարածման և պառակտման միջոցով

«Իրավունք չունենք թույլ տալու նոր պատերազմ, հայրենազրկում Արցախում». Վահե Հովհաննիսյան

«Այս ժողովուրդը, երկիրը փորձաքար չէ, որ ով ինչ սխալ անի, վերջում ասի՝ չստացվեց, կռիվ է, գնանք, էլի կզոհվենք»

Ընտրակեղծիքները կանխելու համար պետք է ակտիվ մասնակցենք ընտրություններին. Թևանյան

Ընտրակեղծիքների դեպքում բոլորս միասնական ուժերով պետք է դուրս գանք փողոց

«Այսօր բակում հավաքարարին որ տեսանք, ուրախացանք, ասացինք՝ էս ի՞նչ է կատարվել, երեւի հեղափոխությո՞ւն է»․ Ջրվեժի բնակիչ

«Ես չգիտեի, որ իմ գալու առիթով մաքրվում է, որովհետեւ եթե մաքուր չլիներ, ես ասելու էի՝ էս ի՞նչ վիճակ է»,- ասաց Ավինյանը։

Դանիել Դանիելյանը կարևորել է թե՛ հայկական մշակույթն օտարերկրյա բեմերում հանրահռչակելը, թե՛ միջազգային ճանաչում ունեցող կատարողներին ՀՀ-ում ընդունելը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Գեղագիտության ազգային կենտրոն: Դանիել Դանիելյանը Օպերայի  և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Դուրգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել գործունեությանը, եղել փորձասրահներում: Կարեն Դուրգարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է բեմադրել Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» բալետային ներկայացումը, որը

Ռուստամ Բադասյանը վրացական համարանիշներով մեքենաների վարորդներին հորդորում է ցայտնոտ վիճակից դուրս գալ

ՊԵԿ նախագահը վրացական համարանիշներով մեքենաների վարորդներին խոստացավ՝ ինչ որոշում էլ կայացնեն, անպայման լսելու են վարորդներին

Արգիշտի Քյարամյանը և Վրաստանի ներքին գործերի նախարարը քննարկել են երկու կառույցների հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարար, Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև իրավապահ ոլորտում ձևավորված արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը և ընդգծել միջգերատեսչական ամուր կապերի նշանակությունը միջպետական հարաբերությունների կայուն զարգացման, երկու երկրներում օրինականության պահպանման, քաղաքացիների անվտանգության

ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի և Մարտունու շրջաններում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի կողմից իրականացվում են անձնակազի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։

«Պարոն Մհերյան, դու գարաժ ունե՞ս էստեղ, կգնանք՝ կքանդենք»․ Տիգրան Ավինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին

Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Նոր Նորք վարչական շրջանում։

Էրդողան. Բարբարոսություն է. Եվրոպայում խոսքի ազատության քողի տակ իրենց թույլ են տալիս հարձակվել Ղուրանի՝ սուրբ գրքի վրա

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Ղուրանի (մահմեդականների սուրբ գիրք) վրա հարձակումները ատելության և բարբարոսության արարք են: Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Ամերիկայի մահմեդական կազմակերպությունների խորհրդի (USCMO) անդամներին։ Հանդիպմանն Էրդողանն ասել է. «Մենք համաձայն չենք, որ Եվրոպայում խոսքի ազատության քողի տակ իրենց թույլ են տալիս հարձակվել Ղուրանի՝ սուրբ գրքի վրա։ Սա ատելության

ՊԵԿ նախագահ․ «Wildberries-ն հայ սպառողին ապրանքը մատակարարելիս այս տարվանից ավելացված արժեքի հարկ է վճարում»

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադառնում է Wildberries-ից դժգոհություններին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031