Օրվա լրահոսը

«Նպատակը մեկն է՝ Արմեն Աշոտյանի նման ուժեղ տղամարդուն, ակտիվ քաղաքական գործչին մեկուսացնելն է»․ Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյանը վստահեցրեց՝ Արմեն Աշոտյանին կարված գործով հարյուրավոր մարդկանց են քրքրել, բայց որևէ լուրջ բան անհնար է, որ գտնեն։

Ռուսաստանն առանց ընդմիջման աշխատում է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ. Զախարովա

Ցնցող նորություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ-ը դրա համար, հնարավոր է, ուժային լուծումներ կիրառի: Դա հաստատ լրացուցիչ տարր չի մտցնի կարգավորման գործընթացում, այլ միայն կբարդացնի և հետ կգցի [գործընթացը]: Մենք հասկանում ենք՝ ինչի համար է դա արվում: Քանի որ այն նախաձեռնողական քայլերը, որոնք մեր երկիրը ձեռնարկել է 2020թ-ից՝ որպես իրական միջնորդ, իրական բարեկամ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, որը ցանկանում է կարգավորել այս իրավիճակը, շփոթություն և զարմանք են առաջ բերել Արևմուտքի մոտ»,- ասել է Զախարովան:

Երևանի Ֆիզմաթ դպրոցը՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի թոփ տասնյակում

Dasaran կրթական ծրագիրը այսօր հաղորդագրություն է տարածել. «Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝  ըստ աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի։ World’s Best School Prizes մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր երկրների դպրոցներ, սակայն Հայաստանը ներկայացվում է մրցույթում առաջին անգամ։ Նման հեղինակավոր

Արցախի 6-ամսյա շրջափակման հետևանքները. JAMnews

JAMnews. Վեց ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ Արցախի ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է արտահերթ զեկույց, որում ներկայացված են ամփոփ տվյալներ շրջափակման հետևանքների մասին։ Զեկույցի համաձայն՝ ԼՂ-ի տնտեսությանը հասցվել է շուրջ 346 մլն դոլարի վնաս, աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 11 հազար մարդ։ Ի՞նչ են պատմում արցախցիները

«Այս պահին ընթանում է քննչական գործողություն պարոն Աշոտյանի հետ կապված»․ Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը վստահեցրեց՝ այս կերպ Արմեն Աշոտյանին հնարավոր չէ լռեցնել։

«Քաղաքական հետապնդում է». «Հայրենիք»-ը դատապարտում է Աշոտյանի ձերբակալությունը

Ներքին հարցերում նոր և ավելի սանձարձակ ապօրինություններ կազմակերպելով՝ իշխանությունները փորձում են շեղել հասարակության ուշադրությունը այս պահին կենսական միակ խնդրից և մոռացության մատնել իրենց մեղքով Հայաստանի և Արցախի առջև ծառացած մահաբեր վտանգը։

«Այն Հայաստանը, որը դուք այդ թղթով փորձում եք թողնել, կենսունակ չէ, մտածում եք՝ նոյեմբերի 9-ը մարսեցիք, սա՞ էլ կմարսեք»․ Քրիստինե Վարդանյան

«Այս դահլիճում կա՞ մեկը, որ կասի՝ ես անձնական պատասխանատվություն ու երաշխավորություն եմ կրում, երբ կստորագրենք այդ թուղթը, Ադրբեջանը դրանից հետո չի հարձակվելու»։

Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը

Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայություն

«Հակարիի կամրջի մոտ դրոշ դնել՝ նշանակում է ընդգծել եւս մեկ անգամ Ադրբեջանի սահմանը, ասել, որ այստեղ մենք ենք ներկայացված». Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, Ադրբեջանին հետ շպրտելու համար միակ տարբերակը ՀՀ հզորացումն է, որը այս իշխանությունների հետ չի լինի, որովհետեւ իրենք համակերպվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կեղծ թեզերի հետ: Եթե խաղաղություն լիներ, ինչպե՞ս կարող էին անընդհատ կրակել ու առաջ գալ:

Զախարովան պնդում է, թե ԱՄՆ-ը խարխլում է միջնորդի իր հեղինակությունը

Զախարովան ասել է, որ տեսել է այդ հրապարակումները, և եթե Վաշինգտոնի կողմից ճնշումների դեպքերը հաստատվեն, ապա ԱՄՆ-ը հերթական անգամ կխարխլի միջնորդի իր հեղինակությունը:

«Սա քաղաքական, անձնական վրեժխնդրություն է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից»․ Էդուարդ Շարմազանովը՝ Արմեն Աշոտյանի ձերբակալման մասին

Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին զգուշացրեց՝ 2023-ի գարունը քո վերջին գարունն է լինելու՝ որպես վարչապետ։

Հայաստանը պետք է թղթի վրա ամրագրի, որ Ղարաբաղն Ադրբեջան է. Ալիև

Ալիևը նաև հայտարարել է, որ Պակիստանի վարչապետին տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ընթացքի մասին:

«Ովքեր վաճառում են թմրանյութ՝ պետք է իմանան, որ ոստիկանները մեծ պարգեւ են ստանալու իրենց հայտնաբերելու դեպքում». Հայկ Սարգսյան

Հարցին՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց՝ միջին վիճակագրական բոլոր խնջույքներում թմրանյութ է շրջանառվում, դա հանցագործության մասին հաղորդում էր, չփորձեցի՞ք իր հետ խոսել եւ երբ դուք խնջույքների եք մասնակցում, թմրանյութ կա՞, դուք օգտագործո՞ւմ եք՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ օգտագործում, իմ մասնակցած խնջույքների ժամանակ բարեբախտաբար չի լինում թմրանյութ: Ըստ իս, ՀՀ-ում կա թմրանյութ եւ դա վաճառվում է տելեգրամյան ալիքներով ու համացանցով, այլ հարթակներում, ինչի դեմ պայքարելը շատ բարդ է»:

Ռուսաստանը փորձում է որքան հնարավոր է շուտ բացել իր գլխավոր հյուպատոսությունը Կապանում. ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն, բայց ռուսական կողմը փորձում է արագացնել գործընթացը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։ «Գլխավոր հյուպատոսությունը թույլ կտա ավելի մոտ լինել մարդկանց, քաղաքի և մարզի ղեկավարությանը, ավելացնել ռուսական քաղաքական ներկայությունը՝ ի լրումն եղածի, այդ թվում՝ ռազմականի

«Ադրբեջանական կողմը չի կողմնորոշվել, թե ինչ ճանապարհով, ինչ քարտեզներով պետք է գնան բանակցությունների». Արմեն Վարդանյան

Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ-ն շատ լուրջ է տրամադրված եւ ուզում է լուրջ հաջողությունների հասնել՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ «Կարծում եմ՝ առաջիկայում բանակցությունների նոր փուլ կլինի՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ձեւաչափով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական բանակցությունները հետաձգվում են Բաքվի խնդրանքով, եւ այս պահին հստակեցվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր

«Քննադատեք նաեւ վարչապետին, թե նա ճի՞շտ է, երբ ասում է՝ որոշներին ականջից բռնած բերել ու պատգամավոր է սարքել»․ Արմենուհի Կյուրեղյան

«Քննադատեք նաեւ ԱԺ նախագահին, որ թքում է քաղաքացու վրա ու հայտարարում՝ եթե պետք լինի, էլի է թքելու»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 15-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է, 16-ին, 19-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 15-ի ցերեկը, 17-18-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 15-20-ին առանձին

«22 տարի հետո համարձակություն ձեռք բերելը տղամարդկության նշան չէ, տղա էիք, տղամարդ էիք՝ այն ժամանակ այդ մտքերը արտահայտեիք». Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանը արձագանքեց. «Սովորական ՔՊ-ական վարքագիծ է՝ գործ տալու վերաբերյալ: Հետաքրքիր է, որ երբեք գործ տվողի բնավորություն չեմ ունեցել, այլապես շատ բաներ երեւի այլ կերպ կլինեին: Ես իմ հարցազրույցում ասել եմ, տեր եմ այդ ամենին, երաշխավորում եմ, որ այդ մարդկանց անունների մեջ որեւէ ՔՊ-ականի անուն չի լինելու, այսինքն, դասալիքներ բնականաբար չեն լինելու»:

Նպատակ ունենք շուտով հասնել լիարժեք գործունեության․ ԵՄ դիտորդական առաքելություն

Հենց սկզբից ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խումբը (EUMA) լիովին թափանցիկ է վերաբերվում 6 կենտրոններից առավելագույնը 103 դիտորդով աշխատելու իր ծրագրին: Մենք նպատակ ունենք շուտով հասնել լիարժեք գործունեության: EUMA-ն անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է՝ ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի: ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խումբ

Բերմուդյան եռանկյունի՞. ո՞ւր է «անհետանում» ավելի քանի 6000 տոննա արդյունաբերական աղը

«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանի մեկնաբանությունը «Առավոտին» Երկար ժամանակ է շրջանառվում են լուրեր, որ Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ կերակրի համար ոչ պիտանի արդյունաբերական աղ, որը հետագայում օգտագործվում է սննդի մեջ: «Առավոտը» հարցումներ է կատարել ՊԵԿ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն եւ Սննդի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ): Պատասխանները ստանալուց հետո թեմայի վերաբերյալ զրուցել ենք

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «ռազմական սադրանքի» մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ այդ «ռազմական սադրանքը» Հայաստանի կողմից, որը «չի կարողանում հաշտվել անցակետով հայ բնակիչների անխոչընդոտ տեղաշարժի հետ», վառ օրինակ է այն բանի, որ «Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերություններ ձևավորելու հարցում և խաղաղության գործընթացում»:

Ադրբեջանի կողմից արգելվել են հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

«Ջղայնացեք, դուրս եկեք, պարոն Օհանյան», «սուտասան»․ բանավեճ Ազգային ժողովում

Պատգամավորներ Սեյրան Օհանյանին ու Վիգեն Խաչատրյանին Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց։

Աշոտյանը ձերբակալվել է ԵՊԲՀ-ում չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով. ՔԿ

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ ՀՀ ՔԿ    

«Սա միտում է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերը չզարգանան». Սեդրակ Թեւոնյան

Հայաստանում հավատարմագրված դեսպանները Երասխում էին

Ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացման կարևորությունը

Հունիսի 13-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆթերի հետ։ Հանդիպմանն ընդգծվեց Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության և երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման կարևորությունը։ Անդրադարձ կատարվեց առևտրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։ Հունգարիայում ՀՀ դեսպանություն

«ԲԴԽ-ին կոչ եմ անում վարույթ հարուցել Կարեն Անդրեասյանի նկատմամբ». Հարություն Հարությունյան

«Ինձ՝ որպես փաստաբանի եւ հանձնաժողովի անդամի, չի կարող չմտահոգել մի բան, որը կապված է դատավորների իրավունքների եւ դրանց խախտումների հետ»,-ասում է մեր զրուցակիցը: Դատավորների նկատմամբ վարույթների տարափի, միջազգային կառույցների արձագանքի, ինչպես նաեւ վերջին օրերին մամուլում լայն տարածում ստացած ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի «ստվերային նախագահ» ընտրելու տեղեկությունների մասին զրուցել ենք Դատավորների էթիկայի եւ

Ադրբեջանցիներն ավերել են Հալիվորի կամուրջը

Հերթական մշակութային վանդալիզմը «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։ Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է

«Վախն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բյուջեի փողերով հազարավոր ոստիկաններով է շրջագայում»․ Գեղամ Մանուկյան

«Հայաստանի քաղաքացին գետինն է մտնում, որ Էրդողանն ասում է՝ Հայաստանն էդ անտեր միջանցքին համաձայնել է, Իրանը թույլ չի տալիս»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031