Օրվա լրահոսը
Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ է Կարդիֆում կայանալիք Ուելսի ընտրանու հետ հանդիպմանը
Ուելսում թիմակիցներին կմիանան Լուկաս Սելարայանը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:
Աթանեսյան. Ձերբակալում են Արմեն Աշոտյանին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Մանրամասները ավելի ուշ:
Յուրատեսակ հաշվետվություն Լուսինե Զաքարյանին եւ Խորեն Պալյանին
Վերջերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներն իրենց դասախոսների հետ այցելեցին Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի հյուրընկալ օջախը, որը տուն-թանգարան է դարձել 2019 թ. հունիսի 1-ին՝ անվանի երգչուհու ծննդյան օրը։ Թանգարանը գտնվում է Կողբացի փողոցի 42/3 հասցեում, այն 2 սենյականոց բնակարան է, որտեղ ապրել են արվեստագետները: Այն կահավորված է այնպես, ինչպես նրանց կենդանության օրոք։ Բնակարանը,
Այս հռետորաբանությունը հիմք դարձավ, որ միջազգային հանրությունը և ՌԴ-ն հանդուրժեն Հակարիի անցակետը. «Հրապարակ»
Մինչ մենք «խաղաղություն» ենք տենչում եւ խաղաղության պայմանագիր կնքելու, ճանապարհներն ապաշրջափակելու մեր պատրաստակամությունը մատուցում միջազգային հանրությանը, մեր հարեւանները կոնկրետ գործ են անում` ամեն անգամ ավելի հնարամիտ մի քայլ, որով մեզ մտցնում են փակուղի: Նախ, մի խումբ «անմեղ» բնապահպաններ եկան ու նստեցին Լաչինի միջանցքում` հայտարարելով, որ Արցախում շահագործվող հանքերն ապականում են բնությունը եւ վնասում տարածաշրջանի էկոլոգիային:
Ադրբեջանը կրակ է բացել Տեղի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ. ՀՀ ՊՆ
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: ՀՀ պաշտպանության նախարարություն
«Եթե կառավարությունը չաշխատեր, 1 մլրդ դոլար ներդրում ու 12․6 տոկոս տնտեսական աճ չէր լինի»․ Գեւորգ Պապոյան
«Անընդհատ ասում են՝ կառավարությունը ոչինչ էլ չաներ, այդ 12․6 տոկոս աճը տեղի կունենար։ Չկա այդպիսի բան»։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, կրկին խեղաթյուրում է իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտունու շրջանում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին։
«Զանգեզուրի միջանցքը» Պուտին-Ալիեւ բանակցությունների օրակարգում է
Մոսկվան ու Բաքուն արդեն պաշտոնապես քննարկում են Ռուսաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» ներուժն օգտագործելու հնարավորությունները
Սակայն Հայաստանում շեշտը դրվում է ոչ թե հայկական արտադրությունը և արտահանումը խրախուսելու, այլ ներքին սպառման ավելացման վրա. «Փաստ»
Կառավարությունը հայկական արտադրությանը զարկ տալուն ուղղված նախաձեռնություններով հանդես գալու փոխարեն ընդամենը դիտորդի դեր է ստանձնել
Աղիքային վարակով հոսպիտալացված քաղաքացիների թիվը նվազել է. մայիսին արձանագրվել է 795 դեպք` անցած տարվանից պակաս. «Հրապարակ»
Վերջին շրջանում Հայաստանում աղիքային վարակների եւ այլ վիրուսային հիվանդությունների կտրուկ աճ է նկատվում: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Հայաստանում աղիքային վարակների ակտիվացումը սեզոնային գործոնով է պայմանավորված։ Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները, տարվա տաք սեզոնին ակտիվանում է։ Ներկայում Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակներն ունեն աճի
«Ունե՞ք գնահատական՝ անվտանգության ռիսկի ազդեցությունը որքա՞ն է ՀՀ ներդրումային միջավայրի վրա՝ հատկապես Երասխի միջադեպի ֆոնին»․ Արծվիկ Մինասյան
«Պատմության մեջ առաջին անգամ ունենք միջազգային շատ լուրջ խաղացողներ, ովքեր ներդրում են իրականացնում հայկական պարտատոմսերի շուկայում»։
Ընդդիմությունը կարող է հաջողություն ունենալ, եթե կարողանա Երևանի ավագանու ընտրությունները վերածել Արցախի պաշտպանության պայմանական հանրաքվեի. «168 ժամ»
Սեպտեմբերին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց արդեն իսկ պատրաստվում է ոչ միայն իշխանությունը, այլ նաև որոշ ընդդիմադիր կամ որպես այդպիսին հանդես եկող ուժեր։ Ընդդիմությունը պետք է կարողանա Երևանի ավանագու ընտրությունները վերածել վերքաղաքային, ապակառավարչական քաղաքական գործընթացի՝ դրանց հաղորդելով միանգամայն այլ, իշխանության համար շահեկան՝ «տեխնիկականից» տարբերվող իմաստ ու նշանակություն։ Դա նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում
«Գնաճը թիրախից ցածր կլինի, մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»․ ԿԲ նախագահ
Ըստ ԿԲ նախագահի՝ պետք է հասկանալ, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում տնտեսությունը չի կարող հարատեւ աճել ավելի շատ, քան իր ներուժն է։
ՌԴ վարքը մշտապես քննադատող ՀՀ իշխանությունները շարունակում են Ռուսաստանի հետ հարաբերություններն առաջնահերթ համարել. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ն 23 միլիոն դրամ է տրամադրել Երեւանի պետական համալսարանին։
Գյումրեցի դասախոսին մեղադրանք է առաջադրվել՝ Աշոտ Փաշինյանին հարց ուղղելուց հետո
Իմ նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում այն բանի համար, որ ես 11 ամիս առաջ իմ հարցազրույցներից մեկում մեր ընկերոջը՝ Արմեն Գրիգորյանին ապօրինի կալանք տված դատավորին քննադատել եմ։
Նպաստ ստացողների մեջ կան «հարուստ» թոշակառուներ. գործադիրում կարծում են՝ այս կեղծ աղքատներին պետք է ջնջել համակարգից. «Հրապարակ»
«Փարոս» անվանումը վաղուց չի օգտագործվում։ Այն մնացել է մարդկանց գիտակցության մեջ որպես հայոց անապահովության խորհրդանիշ, բայց նպաստների համակարգը գործում է։ Կառավարությունում կարծում են, որ այն շատ թերություններ ունի՝ ցածր հասցեականություն, կարիքի սխալ գնահատում, երբ շահառուն աղքատ չէ, բայց նպաստ է ստանում, իսկ իրական կարիքավորը՝ ոչ։ Պարզվում է՝ նպաստ ստացողների մեջ կան «հարուստ» թոշակառուներ, որոնք ունեն
Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով
Ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Ռուսական կողմն անհանգստանալու առիթ ունի և պետք է քայլեր ձեռնարկի իր դաշնակից Հայաստանին, իրականում՝ նաև իրեն օգնելու. «Փաստ»
Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ հավակնություններ է ցուցաբերում
«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին
25 տոկոս աճը արդյոք բավարա՞ր է, որպեսզի նկարագրենք, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում կա «փուչիկ»։
Պաշտոնից ազատում և կարգապահական տույժեր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ 2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 02:05-ի սահմանում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցի 1 հասցեի դիմաց՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր վարած ավտոմեքենայով բախվել է մեկ այլ
Ադրբեջանը չունի դելիմիտացված սահման իր հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ադրբեջանն իր հարեւան մյուս երկրների հետ դեմարկացիա իրականացրել է, որ հիմա փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Փորձագետը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ Ադրբեջանը չունի դելիմիտացված սահման իր հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ, ընդ որում՝ Վրաստանի հետ լուրջ հակասություններ կան այդ առումով: Ինչ վերաբերում է
Արմեն Փամբուխչյանն ու Մանե Թանդիլյանի ընտրական ճանապարհները մեկ անգամ արդեն խաչվել են․ «Փաստ»
2018 թ. խորհրդարանական ընտրություններում նրանք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են նույն ընտրատարածքում՝ Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն վարչական շրջաններում։ Այն ժամանակ Փամբուխչյանն ստացել է 1666 ձայն, իսկ Թանդիլյանը՝ 3636 ձայն։
Ինչու է պետք հարգել բռնադատվածների հիշատակը
Երեկ Բռնադատվածների հիշատակի օրն էր: Պատկերացրեք, այդպիսի օր կա՝ 2006 -ին ՀՀ-ում ընդունված օրենքով: Անգամ Երեւանում հուշարձան կա, որը բացվել է 2008 թվականին: Բայց այդ օրվա մասին հիշում են քչերը, հիմնականում՝ խորհրդային շրջանի այլախոհները եւ նրանց հետ ազգակցական կապ ունեցող մարդիկ: Ես այդ շրջանակի հետ անմիջական կապ չունեմ՝ ո՛չ ես, ո՛չ իմ ծնողներն ու պապերն
Ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ
Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Ժամանակին բռնել «լուռ մարդասպանին»․ հեպատիտ С-ի վաղ հայտնաբերման կարևորությունը
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ մեր օրերում հեպատիտ С-ով վարակվածների թիվն ավելի արագ տեմպերով է աճում, քան տասնամյակներ առաջ։ Սա մտահոգություն առաջացնող խնդիր է, քանի որ հեպատիտ C-ն հաճախ է աննկատ մնում ինֆեկցիայի վաղ փուլում՝ ընթացքում անելով իր «սև գործը»։ «Հեպատիտ C-ն մենք լուռ մարդասպան ենք անվանում, քանի որ այն սովորաբար բացահայտվում է
Բորելը հաստատում է. մինչև այժմ Հայաստանի ոչ մի ղեկավար, բացի Նիկոլ Փաշինյանից, Արցախն ադրբեջանական չի համարել․ «Փաստ»
Այսպիսով, ԵՄ-ն իր բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա «դամը պահող» քպականները բացահայտ ստախոսներ են ու ամենալկտի ձևով խաբում ու մոլորեցնում են հանրության՝ իրենց դեռևս ունկնդրող հատվածին, երբ սեփական մեղքերը կոծկելու համար ասում են, թե «Ղարաբաղը նախքան մեզ էր տված…», Ալմա Աթայի (Ալմաթիի) հռչակագրով էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված ու նման բաներ:
Հիմա քննչականն այդ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում, որ չի կարողանում առգրավման որոշումով պարկեային ծառայություն մտնել. փաստաբան
Կա՞ մի միամիտ մարդ, որ կասկածում է, որ եթե նման բան է եղել ոչ միայն կնկարահանեին, այլեւ երկու րոպե անց կտեղադրեին համացանցում. փաստաբան
Վերահսկիչ խորհուրդն անփոփոխ է թողել՝ Facebook-ից հայ ռազմագերիներին պատկերող տեսանյութը չհեռացնելու որոշումը
Meta-ի Վերահսկիչ խորհուրդը ուժի մեջ է թողել ընկերության որոշումը՝ Facebook-ից չհեռացնել հայ ռազմագերիներին պատկերող տեսանյութը՝ դրա վրա ավելացնելով նախազգուշացնող էկրան: Այնուամենայնիվ, Խորհուրդը առաջարկել է Meta-ին ուժեղացնել ներքին ուղեցույցը այս տեսակի բովանդակության վերանայման շուրջ և մշակել կարգ՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցները պահպանելու և համապատասխան մարմիններին փոխանցելու համար: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Եթե ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է, ապա Արարատ Միրզոյանը կտրականապես կժխտեր Թուրքիայի նախագահի խոսքերը». Ավետիք Իշխանյան
«Չի կարելի մեղադրել Էրդողանին, երբ քո վարչապետ կոչեցյալը Շուշին համարում է «դժգույն, դժբախտ, ադրբեջանական քաղաք». Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը
Խորապես մտահոգված ենք ադրբեջանական կողմի կրակոցներից երկու օտարերկրացիների վիրավորման փաստով. ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ, ինչի հետևանքով հայկական կողմում վիրավորվել են երկու օտարերկրացիներ։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը «Twitter»-ում, մասնավորապես, գրել է․ «Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առնչվող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից։ Վերահաստատում ենք սահմանների երկայնքով


















































