Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Ժամանակին բռնել «լուռ մարդասպանին»․ հեպատիտ С-ի վաղ հայտնաբերման կարևորությունը

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ մեր օրերում հեպատիտ С-ով վարակվածների թիվն ավելի արագ տեմպերով է աճում, քան տասնամյակներ առաջ։ Սա մտահոգություն առաջացնող խնդիր է, քանի որ հեպատիտ C-ն հաճախ է աննկատ մնում ինֆեկցիայի վաղ փուլում՝ ընթացքում անելով իր «սև գործը»։ «Հեպատիտ C-ն մենք լուռ մարդասպան ենք անվանում, քանի որ այն սովորաբար բացահայտվում է

Բորելը հաստատում է. մինչև այժմ Հայաստանի ոչ մի ղեկավար, բացի Նիկոլ Փաշինյանից, Արցախն ադրբեջանական չի համարել․ «Փաստ»

Այսպիսով, ԵՄ-ն իր բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա «դամը պահող» քպականները բացահայտ ստախոսներ են ու ամենալկտի ձևով խաբում ու մոլորեցնում են հանրության՝ իրենց դեռևս ունկնդրող հատվածին, երբ սեփական մեղքերը կոծկելու համար ասում են, թե «Ղարաբաղը նախքան մեզ էր տված…», Ալմա Աթայի (Ալմաթիի) հռչակագրով էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված ու նման բաներ:

Հիմա քննչականն այդ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում, որ չի կարողանում առգրավման որոշումով պարկեային ծառայություն մտնել. փաստաբան

Կա՞ մի միամիտ մարդ, որ կասկածում է, որ եթե նման բան է եղել ոչ միայն կնկարահանեին, այլեւ երկու րոպե անց կտեղադրեին համացանցում. փաստաբան

Վերահսկիչ խորհուրդն անփոփոխ է թողել՝ Facebook-ից հայ ռազմագերիներին պատկերող տեսանյութը չհեռացնելու որոշումը

Meta-ի Վերահսկիչ խորհուրդը ուժի մեջ է թողել ընկերության որոշումը՝ Facebook-ից չհեռացնել հայ ռազմագերիներին պատկերող տեսանյութը՝ դրա վրա ավելացնելով նախազգուշացնող էկրան: Այնուամենայնիվ, Խորհուրդը առաջարկել է Meta-ին ուժեղացնել ներքին ուղեցույցը այս տեսակի բովանդակության վերանայման շուրջ և մշակել կարգ՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցները պահպանելու և համապատասխան մարմիններին փոխանցելու համար: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

«Եթե ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է, ապա Արարատ Միրզոյանը կտրականապես կժխտեր Թուրքիայի նախագահի խոսքերը». Ավետիք Իշխանյան

«Չի կարելի մեղադրել Էրդողանին, երբ քո վարչապետ կոչեցյալը Շուշին համարում է «դժգույն, դժբախտ, ադրբեջանական քաղաք». Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

Խորապես մտահոգված ենք ադրբեջանական կողմի կրակոցներից երկու օտարերկրացիների վիրավորման փաստով. ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ, ինչի հետևանքով հայկական կողմում վիրավորվել են երկու օտարերկրացիներ։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը «Twitter»-ում, մասնավորապես, գրել է․ «Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առնչվող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից։ Վերահաստատում ենք սահմանների երկայնքով

Նախկին դատավորը՝ գործող դատավորին․ «Ես ձեզ մաղթում եմ ձեր նման դատավոր, ես մաղթում եմ, որ դուք դատապարտվեք ձեր նման դատավորի կողմից»

Հակակոռուպցիոն դատարանում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստում երբ քննարկման առարկա դարձավ Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու հարցը, պաշտպանական կողմն ամբողջ կազմով միջնորդեց դատարանին՝ Արուսյակ Ալեքսանյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու խնդրանքով։ Նրանք տարբեր հիմնավորումներով փորձում էին ապացուցել, որ Արուսյակ Ալեքսանյանը շուրջ ութ ամիս

Խիստ կարևորում ենք միջազգային պատվիրակությունների այցելությունը Արցախի Հանրապետության տարածքներ, որոնք պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ. Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնում է. Հունիսի 13-15 Մարաքեշում ընթացող Միջխորհրդարանական միության` միջդավանանքային երկխոսությանը նվիրված համաժողովին խոսել եմ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքում կրոնական, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ: Ստորև հակիրճ ելույթս. Հարգելի գործընկերներ, Երբ մենք քննարկում ենք միջկրոնական և ներդավանանքային երկխոսության թեման, ինչպես նաև վերջիններիս կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ խաղաղության խթանման

«Անհավատալի է, որ Ցեղասպանությունից ընդամենը 108 տարի անց մենք ինքներս ենք բացում դրա կրկնության դռները». Բենիամին Մաթևոսյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ Ժոզեպ Բորելն ասաց, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, ով ճանաչել է Բաքվի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, նա իրականում պարզապես բաց տեքստով հայտարարեց այն, ինչն  ակնհայտ էր դեռ 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, դուրս եկավ նոյեմբերի 9-ի հայտարարությունից,

«Սուր ջան, ես տենց էլ չիմացա, դու են գյադին լխկե՞լ էիր, թէ չէ։ Մեր ընկերոջը, մեր հեղափոխությանը պետք է օգնենք»․ համագյուղացուն ծեծած ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին աջակցող ֆլեշ-մոբ

Համագյուղացուն բռնության ենթարկած Արագածոտնի մարզի ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին սոցցանցի ընկերները ծեծից հետո «դուխ» են տալիս, միջադեպի համար մեղադրում նախկիններին

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության

Շրջակա  միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել` ի պատասխան Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարանի կառուցման վերաբերյալ  Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։ «Արմենպրես»-ը պարզաբանումը ներկայացնում է ամբողջությամբ․ «Համաձայն «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածի «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է

Փաստաբան Անդրանիկ Մանուկյան․ «Դատարանը պետք է թողներ, որպեսզի կալանքի ժամկետը իրավունքի ուժով վերանար եւ Արուսյակ Ալեքսանյանը հայտնվեր ազատության մեջ»

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր կայացավ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ Արուսյակ Ալեքսանյանի նախկին օգնական Թամարա Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում պետք է պաշտպանական կողմը արտահայտեր իր դիրքորոշումը։ Սակայն քանի որ Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը լրանում է հունիսի 18-ին, դատավոր Վահե Դոլմազյանը կիրառեց Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու,

ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի տարածք

ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի տարածք, որը գտնվում էր ադրբեջանական կրակոցների տակ, Թվիթերի էջում հայտնում է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Շոո՞ւ, թե՞ իրական իշխանափոխություն՝ Ախուրյանում․ համայնքապետին անվստահություն են հայտնում

Ախուրյան խոշորացված համայնքում, որտեղ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին մեկ ձայնի առավելությամբ համայնքապետ ընտրվեց «Ախուրյան» դաշինքը գլխավորող դաշնակցական Արծրուն Իգիթյանը (ՔՊ-ի թեկնածու Ալբերտ Այվազյանը ստացավ 13 ձայն, Արծրուն Իգիթյանը՝ 14), ավագանու 9 անդամներ որոշել են անվստահություն հայտնել նրան։ Մեր ձեռքի տակ է փաստաթուղթը, համաձայն որի՝ Արծրուն Իգիթյանին անվստահություն հայտնելով՝ համայնքապետի պաշտոնում առաջադրում են նրա տեղակալ, դարձյալ

Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզիկայի դասասենյակը կրում է հերոս Տարոն Սարգսյանի անունը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզիկայի դասասենյակն այսուհետ կրում է նույն դպրոցի նախկին աշակերտ, Հայոց բանակի կապիտան, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Տարոն Ահարոնի Սարգսյանի անունը։ Դասասենյակի անվանակոչության եւ բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Գավառի համայնքապետարանի

«Մինչեւ պրոթեզավորումը մեր զինվորներն ունեցել են շարժունակության խնդիր, հիմա հաշմանդամության կարգը փոխվում է»․ նախարար

Մկրտչյանը նաեւ տեղեկացրեց, որ բժշկասոցիալական փորձաքննության նոր համակարգ են ներդրել, երիտասարդ բժիշկներ են ներգրավում։

Վաղը մեր հրավերով Երասխում ներկա կգտնվեն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հարց (Լիլիթ Մինասյան). Շնորհակալություն, հարցս ուղղում եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Ինչ վերաբերում է զանգեզուրյան միջանցքին, դա Հայաստանի հետ խնդիր չէ. Զանգեզուրի միջանցքը Իրանի հետ խնդիր է, այլ կերպ ասած, մեծամասամբ մուսուլմանական բնակչությամբ երկու երկրների միջև խնդիր։ Այն փաստը, որ Իրանն

«Մեր երեխաները շատ հնարամիտ են, տեխնիկական միջոցներ են կիրառում, 6 դեպքում քննություններից հեռացվել են»․ Ժաննա Անդրեասյան

Նախարարն անդրադարձավ նաեւ թեստերի փոփոխության մասին հարցին՝ նշելով, որ ամբողջությամբ փոխում են քննությունների համակարգն ու բովանդակությունը։

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Արինա Անտոնոսյանը

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը ժյուրիի որոշմամբ շնորհվել է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Արինա Անտոնոսյանին։ Այդ մասին հայտարարվել է երեկ երեկոյան Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգի ընթացքում։ Երկրորդ մրցանակի է արժանացել ճապոնացի դաշնակահար Յուտո Կիգուջին։ Երրորդ մրցանակը շնորհվել է Անդրեյ Կուրբետին (Հայաստան)։ Առաջին մրցանակակիրն արժանացել է դրամական պարգևի՝ 10 000 ԱՄՆ

«Պարտադիր է, որ մենք իմանանք, թե այդ 10 մլրդ դրամը ՏՏ ո՞ր ընկերություններին է հատկացվել»․ Բաբկեն Թունյանը՝ ԲՏԱ նախարարին

Ռոբերտ Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ չունեն ընկերությունների համաձայնությունը՝ տվյալները բացահայտելու համար։

Օձունում կասֆալտապատվեն փողոցներ

Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, տեղակալ Արտուշ Աբելյանի, վարչական ղեկավար Սուրեն Ճուղուրյանի և ներկաների ուղեկցությամբ իրականացրեց ստուգողական շրջայց բնակավայրի 4-րդ և 8-րդ փողոցներում։ Համայնքի կողմից իրականացվող և կառավարության կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է նշյալ փողոցների ամբողջական ասֆալտապատում՝ ընդհանուր 1 կմ երկարությամբ։ Սուբվենցիոն ծրագրից զատ, համայնքապետարանի և բնակիչների ակտիվ համագործակցությամբ մեկնարկել են

Նորակառույց շենքի բնակիչը էլցանցի բաժանորդ դառնալու համար 700 հազարից 1 մլն 200 հազար դրամ պետք է վճարի․ Ինչո՞ւ է ՀԾԿՀ-ն նման որոշում կայացրել

Պատգամավորը հարց ուղղեց կառավարության անդամներին՝ ինչո՞ւ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական որոշմամբ գնում այս քայլին։

Հայաստանի միակ իրական շանսն այսօր Իրանի և Ռուսաստանի իշխանությունների հետ ինտենսիվ աշխատանքն է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Էրդողանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խանգարում է Իրանը, (և ոչ թե Հայաստանը): Նա նաև նշել է, որ Թուրքիային ու Ադրբեջանին տխրեցնում է, որ մուսուլմանական Իրանն է խանգարում այսպես կոչված միջանցքի բացմանը: Եթե հավատանք Էրդողանին, ապա փաստացի ակնհայտ է դառնում,

«ԱԱՀ վերադարձի խարդախության շղթաներ են բացահայտվել, կան քրեական գործեր ու կալանավորվածներ»․ Նիկոլ Փաշինյան

«Մարդիկ կան, կեղծ թղթեր են ստեղծում, գալիս են հետվճար ստանալու։ Ստանալը ստանում են, բայց երկար չեն գնա դրանով, դրա վերջը քրեակատարողական հիմնարկն է»։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ զինված ուժերի բարի համբավին և հեղինակությանը վնասելու գործողություններից

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր։ Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Զ.Ս.-ն 2022-2023 թթ-ի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրականացրել է դրամահավաք՝ քաղաքացիներից հավաքելով 500.000-1.000.000 ՀՀ դրամ գումար, որի զգալի մասն առերևույթ յուրացրել է: Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝

«Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը եւ Հայաստանին պարտադրել լուծումներ»․ Արարատ Միրզոյան

ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ այսօր Երասխ է մեկնել Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը։

Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հրաժարականի դիմում է ներկարացրել. նրա լիազորությունները դադարել են

Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել էր իր հրաժարականի դիմումը, որն այսօր, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է Խորհրդի կողմից և համապատասխան որոշմամբ դատավոր Ս. Թադևոսյանի լիազորությունները համարվել է դադարած:   Բարձրագույն դատական խորհուրդ

Սակուրայով գարուն չի գա. անծառ Երևանի գերաղտոտված օդը

Երևանին մեծ քանակությամբ թթվածին գեներացնող՝ նոր, մեծ, սաղարթախիտ ծառեր են պետք՝ ոչ թե դեկոր: Պետք է քաղաքի թունավոր օդի աղտոտվածությունը նվազեցնելու գործով զբաղվել՝ քաղաքը «գեղեցկացնելու» փոխարեն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031