Օրվա լրահոսը
Այցելեցի պացիենտներից մեկին, որին բուժօգնություն է տրամադրվել համընդհանուր ապահովագրության շրջանակում․ Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով այսօր` ժամը 14:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 11651 այց: Այցելեցի պացիենտներից մեկին, որին բուժօգնություն է տրամադրվել համընդհանուր ապահովագրության շրջանակում, կատարվել է երկխոռոչանի սրտի ռիթմավար սարքի տեղադրում` 1 մլն 600 հազար դրամ արժողությամբ:
Ցեղասպանության հուշահամալիրը եւ թանգարանը որեւէ օր եւ որեւէ ժամի չեն փակվել. ԿԳՄՍ նախարար
Համալիրը բաց կլինի նաեւ ապրիլի 24-ին
Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել մշակույթի տան նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության, շուրջ 257 քմ մակերեսով մշակույթի տան և դրանով ծանրաբեռնված՝ 900 քմ հողատարածքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 411 հազար դրամ:
Լուսանը՝ «Խոսրովի անտառում»
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոխցիկները արձանագրել են լուսան։ Հայաստանում մեծությամբ երկրորդ կատվազգին է։ Բնակվում է հիմնականում անտառներում, անտառամերձ ժայռոտ տարածքներում: ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Եթե Հայր Գուսանը կարծում է, որ չի կարող ծառայել մի եպիսկոպոսի առաջնորդության ներքո, ում ինքը չի ընտրել, պետք է արժանապատվություն ունենա վայր դնելու հովվական լիազորությունները. Վահե Գաբրաշ
Այսօր, սակայն, ի հայտ է գալիս մի նոր հանգամանք, որն առավել հստակ է դարձնում այս դիրքորոշման բուն պատճառը։ Երկու շաբաթ անց Շվեյցարիայի թեմում իր առաքելությունն է ստանձնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից գործուղված նոր եպիսկոպոսը։ Ակնհայտ է դառնում, որ հայր Գուսանի ընդվզումը ոչ թե վարդապետական կամ հովվական հիմքեր ունի, այլ պարզապես անձնական անհանդուրժողականություն է մի նոր սպասավորի հանդեպ, ով գալիս է ստանձնելու մի պաշտոն, որը Հայր Սուրբը, ըստ ամենայնի, ինքն էր ակնկալում։
Ռուսաստանի հայերն իրենց հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռին և Ամենայն հայոց կաթողիկոսին
Ռուսաստանի հայերն իրենց հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց կաթողիկոսին։ Ռուսաստանի հայերը, աղոթքի և մոմավառության միջոցով, միանում են նաև աշխարհի բոլոր հայերին՝ բողոքելով Հայաստանի Հանրապետությունում Հայ եկեղեցու դեմ իրականացվող անօրինական գործողությունների դեմ։ Նրանք իրենց հավատարմությունն են հայտնում Մայր Եկեղեցուն՝ Սուրբ Էջմիածնին և նրա ժողովրդի կողմից ընտրված առաջնորդ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին
Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Օհանյանը երկու անգամ IAME UAE առաջնության պոդիում է բարձրացել Աբու Դաբիում
Հունվարի 3-ին և 4-ին ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում գտնվող Ֆորմուլա‑1-ի լեգենդար Yas Marina Circuit ավտոդրոմում անցկացվել են IAME UAE առաջնության 6-րդ և 7-րդ փուլերը։ IAME UAE-ը միջազգային քարտինգի առաջնություն է, որը անցկացվում է IAME (Italian American Motor Engineering) կազմակերպության հովանու ներքո և համախմբում է Մերձավոր Արևելքի և Եվրոպայի լավագույն երիտասարդ պիլոտներին։ Հայաստանը ներկայացնող երիտասարդ պիլոտ
Տվյալ ուխտերթը դժվար է դիտարկել որպես հավատքի բնական դրսևորում։ Կրոնական ձևը ծառայեցվում է իշխանական օրակարգի առաջմղմանը. Դավիթ Անանյան
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ուխտերթի և Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ունեցած ելույթի մասին Ինչ է տեղի ունեցել (փաստական ամփոփում) Երեկ՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան օրը, Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց և իրականացրեց հրապարակային ուխտերթ Երևանում՝ այն ավարտելով Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ունեցած ելույթով։ Միջոցառումը պաշտոնապես ներկայացվեց որպես հավատքի և խաղաղության խորհրդանշական քայլ, սակայն դրա բովանդակությունն
Հալէպի մէջ ընդհարումներ կը նախատեսուին
Ընդհարումներու սահմանագիծին բնակող մեր հայրենակիցներու ուշադրութեան կը յանձնենք, որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ ներքնասրահը տրամադրելի է եւ կրնան այնտեղ ապաստանիլ մինչեւ վիճակի կայունացումը։
Նարեկ Ապիտոնյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 3 – Ա ՆԱՐԵԿ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Ապիտոնյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան
Նախատեսվում է ձեռք բերել ևս 7-10 ավտոմեքենա. Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում տեխնիկական հագեցման ծրագրեր են իրականացվել
«1-03» ծառայության արդիականացման շրջանակում զանգերի ձայնագրման և մոնիտորինգի շնորհիվ բաց թողնված զանգերի թիվը հասցվել է զրոյի
2025 թ.-ին ավելի քան 2 տրիլիոն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր են ապահովվել
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով: 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%,
1163 տոկոսով աճել են ուսուցիչների հավելյալ խրախուսման միջոցները. ԿԳՄՍ նախարար
2026թ. այդ նպատակի համար հատկացրել ենք շուրջ 20 մլրդ դրամ
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի երկրաշարժից վնասված հայկական եկեղեցու վերականգնմանը. Պոլսո Հայոց պատրիարք
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերականգնմանը, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքությունը: Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, 6 Յունուար 2025, Երկուշաբթի երեկոյ, Գումգաբուի Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցւոյ յարակից Յարութիւն Ամիրա Պէզճեան սրահին մէջ ընդունեց համայնքային մարմիններու ներկայացուցիչներու տօնական շնորհաւորութիւնները։ Նորին Ամենապատուութիւնը, իր շուրջ ունենալով Աթոռոյս վեղարաւոր միաբաններն ու քահանայ
Ժաննա Անդրեասյանը ցուցադրեց դպրոցում կախված՝ Փաշինյանի արտահայտությունը. «Լավ սովորիր, որ լավ ապրես»
ԿԳՄՍ նախարարը ստուգեց նաեւ դպրոցի կախիչներն ու ծորակները
Եթե ուզում եք օգնել թոշակառուին՝ բարձրացրեք թոշակը, հետվճարը տվեք ռեալ փողով. Հրայր Կամենդատյան
Մի՛ ներկայացրեք աղքատությունը որպես «բոնուսային հնարավորություն»
Մակրոնը, Սթարմերը և Զելենսկին Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մասին փաստաթուղթ են ստորագրել
Սթարմերն, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մտադրության մասին հռչակագրի ստորագրումը «նշանակում է Ուկրաինա զորքեր ուղարկելու տարբերակի իրավական նախապատրաստման աշխատանքների սկիզբը»։ Նա ենթադրել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կարող են «ռազմական կենտրոններ» ստեղծել Ուկրաինայի տարածքում։
Բեմադրված թատրոնը՝ այսպես կոչված «Համակարգող խորհրդի» ստեղծումը, ոչ այլ ինչ է, քան հեղաշրջման փորձ եկեղեցու ներսում. հայտարարություն
Մեր լռությունը այսօր կլինի մեր կործանումը վաղը
Այսօր պարզվեց՝ հոր գերեզմանին այցելելու միջնորդությունը մերժվել է: Քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի դեպքում սահմաններ չի ճանաչում. Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար յուրաքանչյուր տարվա հունվարին՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդում է Մեռելոց հիշատակի օրը: Ինչպես և
Որպես վարչապետ՝ դուք ինձ երբեք չեք տեսնի մեր ազգային ինքնությունն ու եկեղեցին ծաղրի առարկա դարձնելիս. Արման Թաթոյան
Նաեւ թմբուկ նվագելիս, կրկեսում ծաղրածուի դեր խաղալիս
Պաշտպանները բացակայում էին, թարգմանության հարցը չէր լուծվել. Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Բացակայությունը հարգելի կհամարվի, եթե դատարանին համապատասխան փաստաթղթեր ներկայացվեն
Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարները խոչընդոտել են արդարադատության իրականացմանը ՀՀ-ում. ՀՔԱՎ
2025 թվականի նոյեմբերի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջով․ հարուցել քրեական հետապնդում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայիս ղեկավար Ն․ Մարտինյուկի, նախկին ղեկավար Վլադիմիր Ելկանովի` ՀՀ քաղաքացու սպանության գործի պատշաճ քննությանը և արդարադատության իրականացումը խոչընդոտելու փաստի առիթով։ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կայացվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշում։
Ի՞նչ կարելի է սպասել երկրին հակառակ կողմից նայող առաջնորդից, որը հրապարակայնորեն ներողություն է խնդրում, որ Քրիստոսին ինքը մենակ էր թողել
Նույնն է նաև «Սրբության Սրբոց» արտահայտությունը։ Գլխավոր հայրենադավը շատ է սիրում այս բառակապակցությունը։ Այն վերագրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ասում է «Սրբության Սրբոց Մայր Աթոռ» և այլն։ Նա և իր քարավանը առանց հասկանալու դրա իմաստը՝ այդպես են ասում, մինչդեռ ոչ թե «Սրբության Սրբոց» է, այլ Սրբություն Սրբոց է, այստեղ «Սրբոց» բառը նշանակում է «Սուրբերի», որոշ դեպքերում՝ «Սրբությունների», այսինքն` Սուրբերի համար։
Հունվարի 9-10-ին սպասվում է ձյուն
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-9-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5, հունվարի 8-10-ի գիշերը՝ 14-18, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։
Ադրբեջանի խաղաղության հռետորաբանությունը մարտավարական է, ոչ ռազմավարական։ Խաղաղությունը կարող է վերանայվել ցանկացած պահի. Հայկ Խանումյան
Իսկ իր տարածքով Հայաստան ուղարկված մի քանի վագոն բեռը, որը իշխանական քարոզչությունը ներկայացնում է որպես «խաղաղության ժամանում», Ալիևն օգտագործում է ԱՄՆ-ում իր դիրքերը ամրապնդելու համար՝ պահանջելով 907-րդ բանաձևի վերացում և ագրեսորի իր իմիջի մաքրում։
Մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս բենզին է լցրել նրանցից մեկի վրա և կրակայրիչով այրել. նախաքննությունն ավարտվել է
Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը):
Երբ աշխատողը ստորագրի պայմանագիրը, անմիջապես կտեսնի «Ես եմ» հարթակում. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են էլեկտրոնային տարբերակով
Որոշ գործատուներ կամավորության սկզբունքով 2025-ից են ստեղծել էլեկտրոնային փաստաթղթեր
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Մեղադրանքներ են ներկայացվել նաև վերոգրյալ հանցանքների կատարմանն օժանդակած երկու անձի, այդ թվում՝ քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդուն։ Երեք մեղադրյալների նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, ՀՀ-ից բացակայելու արգելքն ու գրավը:
Չի կարող մեկը բարենորոգել մի բան, առավել ևս՝ եկեղեցին, եթե ինքը բարենորոգման կարիք ունի՝ բարոյական, քաղաքական և արժեքային իմաստով. Վիտալի Մանգասարյան
Մարդ, որը թուլացրել է պետության ողնաշարը և հասարակությունը բաժանել «սևերի» ու «սպիտակների», չի կարող հանդես գալ որպես բարոյական չափանիշ սահմանող։ Բարոյական դատողություն անելու համար նախ անհրաժեշտ է ունենալ բարոյական լեգիտիմություն։
«Եվրոպական ինտեգրման հետ կապված պարտավորությունների կատարում» ցուցանիշի գծով «6» հնարավոր միավորից SIGMA-ն Հայաստանի կառավարությանը շնորհել է «0». Արտակ Քյուրումյան
«Եվրոպական ինտեգրման գործընթացի մշտադիտարկման և հաշվետվությունների ներկայացման որակը և թափանցիկությունը» ցուցանիշի գծով «4» հնարավոր միավորից SIGMA-ն Հայաստանի կառավարությանը շնորհել է «0»։


















































