Օրվա լրահոսը

Յուրի Սուվարյանը ներկայացրեց ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի 2022թ. գործունեության հիմնական արդյունքները

Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց բաժանմունքի 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները. ««Ադրբեջան». պատմաժողովրդագրական քննություն» ( Զեկ.`ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Ա.Մելքոնյան) Սևանա լճի արևելյան ափերի նորագույն հնագիտական հետազոտությունները (Զեկ.`

«Էդ Նիկոլի կոնյակի ցանկը չի, կարաք թողեք նկարենք». լարված իրավիճակ՝ ԱԺ միջանցքում

Ներսից դուրս եկան նաեւ մյուս ընդդիմադիրները՝ ասելով, որ եթե իրենց գործընկերներին թույլ չեն տալիս մտնել, իրենք էլ չեն մնա:
«Պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ դահլիճ՝ աշխատանքի՝ ժողովրդավարական երկրում: Ամեն օր եվրոպացիներին խաբում են, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է»:

Հայ դպրոցականներն առցանց հանդիպում են ունեցել չինացի տիեզերագնացների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Շենչժու – 15» տիեզերանավի անձնակազմի հետ հայ դպրոցականների առցանց հանդիպմանը, որը կազմակերպել էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը՝ ավիատիեզերական գիտության և տեխնիկայի գիտելիքների խորացման նպատակով: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի

«Ինչ է թե իրենցն են, ի՞նչ անենք, փակեն գնան, մենք նախագծող ընկերություն չունենա՞նք». Սանոսյանը՝ 1 մլրդ-ի պատվերը իրենց թիմակցի ընկերությանը տալու մասին

Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին ասում էր՝ կողմնորոշվիր՝ պոմիդոր աճեցնո՞ղ ես, թե՞ պաշտոնյա, հիմա այս իշխանության մեջ էլ չէ՞ պետք է կողմնորոշվեն՝ ասֆալտ փռո՞ղ են, ասֆալտի որակ հսկո՞ղ են, թե պաշտոնյա:

«Ռոսսելխոզնադզոր»-ը կարգելի հավի տոտիկների ներկրումն Ադրբեջանից

«Ազատություն». «Ռոսսելխոզնադզոր»-ը՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը, Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը խնդրել է այս տարվա ապրիլի 24-ից դադարեցնել ռուսաստանցի գնորդների համար նախատեսված հավի տոտիկների սերտիֆիկացումը: Այդ օրվանից նշված արտադրանքի տարանցումը Ռուսաստանի Դաշնության տարածքում կարգելվի: Պատճառը, ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի, այն է, որ «Սունազ» ադրբեջանական թռչնաբուծական ընկերությունը Ռուսաստան է ուղարկել Իրանում թռչնագրիպի բարձր տարածման շրջանում արտադրված

«Ես եմ ստեղ որոշում, տարեք»․ ի՞նչ տեղի ունեցավ ԱԺ նիստի հեռարձակումն անջատելուց հետո

«Դու թքագեղձերդ կառավարի»,-ԱԺ նախագահին արձագանքում էր Ասպրամ Կրպեյանը։

Փարաքար գյուղում գտնվող կահույքի սրահում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ապրիլի 20-ին, ժամը 14:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի 98 հասցեում գտնվող կահույքի սրահում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Ըստ նախնական

«Ես քեզ հիմա մարտահրավեր եմ նետում՝ վերադարձիր Սերժ Սարգսյանի բանակցային կետին։ Տղա ես, վերադարձիր»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանով․ «Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ինչի համար է դատվելու, ինչի համար՝ ոչ, բայց պետական դավաճանության համար հաստատ դատվելու է»։

«Երբ վարչապետի աթոռը զբաղեցնողն ասում է, որ Ադրբեջանը երբեք չէր համաձայնի Արցախի անկախացմանը, ինքը չգիտի՞, որ որեւէ ինքնորոշվող երկիր չի անկախացել մետրոպոլիայի համաձայնությամբ». Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը Արցախի հիմնախնդրի լուծման եւ Մադրիդյան սկզբունքի շուրջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները միմյանց հակասող եւ խիստ վտանգավոր գնահատելով՝ ասաց. «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ինչո՞ւ է հիմա կեղծ օրակարգ մտցնում շրջանառության մեջ: Ինչ է, ինքը գժի տե՞ղ է դնում բոլոր պետությունների ղեկավարներին, թե՞ ինքն իրեն է գժի տեղ դնում, ինչպես մի անգամ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արամ Նիկոլյանի նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արամ Նիկոլյանի նկատմամբ՝ Ադրբեջանի դրոշը այրելու համար

«ԵՄ հայտարարության մեջ էմոցիոնալ գնահատական չկար, բայց քաղաքական հստակ հայտարարություն կար, որ 1991-ի սահմանը պետք է պահպանվի». Փաշինյան

Նրա խոսքով՝ մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պիտի շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից:

Թուրքական իշխանությունները դարձյալ արգելել են Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության տարելիցի այս տարվա միջոցառումը։ Հիշատակի արարողությունը նախատեսվում էր կազմակերպել Ստամբուլի Քադըքյոյ (Քաղկեդոն) շրջանում։ Թուրքական իշխանությունները անցյալ տարի ևս արգելել էին ձեռնարկը։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է պոլսահայկական «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։ Աղբյուրի համաձայն՝ միջոցառման կազմակերպիչը՝ Ապրիլքսանչորսյան հիշատակի արարողության հարթակը, մի հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, թե Ստամբուլի նահանգապետարանը,

«Որ պետք լինի՝ կթքեմ, դուրս արի ստից»․ ԱԺ նիստերի դահլիճում ՊՊԾ-ն քաշքշում է ընդդիմադիր պատգամավորներին

Ալեն Սիմոնյանը բղավում է՝ չեմ վիճելու ձեր հետ, լքեք արագ դահլիճը, իսկ ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով փորձում են դուրս հանել «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանին

Կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտ կմշակվի

Այգիներում, զվարճանքի կենտրոններում ամենաակտիվն ամռան ամիսներն են և, սովորաբար, հենց ամռանն ընդառաջ էլ ստուգվում է կարուսելների անվտանգությունը։ Առաջացել է կարուսելների, զվարճահարմարանքների առանձին դետալների, այդ թվում՝ մետաղական կոնստրուկցիաների առանձին դետալների մասնագիտացած փորձարկումների անհրաժեշտություն: Որոշում է կայացվել մշակել կանոնների առավել խստացման նորմատիվ ակտ, որի նպատակն է կարուսելների էլ ավելի անվտանգ շահագործումը: Արդյունքում, այն կարուսելները, որոնց դետալները չեն

«Հայրենիքին որդի տված մորը Եռաբլուրում քաշքշեցին, իսկ հղի Սոնային «ժող ջան»-ի սիրելին իր ավտոշարասյունով սպանեց»․ Արեգնազ Մանուկյան

Քաղաքացուն հռչակեցին հպարտ, հռչակեցին երեք միլիոն վարչապետերից մեկը, բայց սարքեցին տուգանքի մատերիալ

Գագիկ Մինասյան. «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շատ վտանգավոր մի քանի թեզեր շրջանառության մեջ դրեց»

Ամենակարեւոր թեզը, որ նա շրջանառության մեջ դրեց, դա այն էր, որ եթե մենք ուզում ենք, որ Արցախը ինքնորոշվի, ապա նախ նա պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհն ընդունում է, որ դեռ 1991 թվականից Արցախը ինքնորոշվել է եւ սկսվել է Արցախի ինքնորոշման գործընթացը:

Հովիկ Աբրահամյանի և մյուսների մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում կայացավ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 10 անձանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Դատապարտյալը դանակահարել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատուին ու 2 ծառայողի. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այդ օրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 46 խցում պահվող դատապարտյալ 34-ամյա Խաչատուր Պետրոսյանը ժամը 02։00-ի սահմաններում օրվա հերթապահ խմբի պատասխանատու Վարանցով Ղ․-ից խնդրել է շտապ ընդունելություն։ Նրա խնդրանքը կատարվել է։ Երբ ընդունելու նպատակով բացվել է խցի դուռը, Խ․ Պետրոսյանն

«Պատրաստ ենք սերտ համագործակցության». ՀՌՀ-ում մեկնարկել է Artificial Intelligence & Natural Language 2023 միջազգային կոնֆերանսը

Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 20-ին մեկնարկել է Artificial Intelligence & Natural Language (AINL 2023) միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսը միավորել է տեքստի ինտելեկտուալ վերլուծության, խոսքի վերծանման տեխնոլոգիաների, տեղեկատվության որոնման, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի ոլորտի մասնագետներին, ինչպես նաև դարձել է փորձի փոխանակման և փոխշահավետ համագործակցություն հաստատելու հարթակ։ «Մեր համալսարանը պատրաստ է սերտ համագործակցության։ Եվ ինչու՞ չստեղծենք ասոցիացիա,

Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն

«Տեղ-Կոռնիձոր ճանապարհը պատրաստ կլինի մայիսի վերջին՝ եռաշերտ ասֆալտով»․ Գնել Սանոսյան

Ի՞նչ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում են նշանակվել ճանապարհի ժամկետներ

Ակնաղբյուր գյուղի տարածքում ադրբեջանական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։

Ինչո՞ւ եք գնում այդ խաղաղությանը, երբ ինքներդ էլ չեք հավատում, որ խաղաղություն է լինելու՝ լրագրողը՝ Փաշինյանին

«Ես հավատում եմ խաղաղության օրակարգին եւ բանակցային գործընթացում, երեկ ելույթում էլ ասացի, նյուանսները, նրբությունները պետք է ճիշտ արձանագրել»:

Պետությանը պատճառվել է 2 մլրդ դրամի վնաս. օտարման ոչ ենթակա այգին սեփականության իրավունքով փոխանցվել է ֆիզիկական անձի

Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել են Դավթաշեն թաղամասի Եղվարդի խճուղի 22 և Անաստաս Միկոյան փողոցի 64 հասցեներում գտնվող երկու հողամասերի կադաստրային գործերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք եղել են մեկ միասնական միավոր: 2003 թվականի հունվարի 17-ին Դավթաշեն 4-րդ թաղամասի դիմաց գտնվող 6.06 հա մակերեսով այգին վարձակալության տրամադրելու նպատակով հանվել

«Տեղ գյուղում պրոբլեմատիկ հատվածը 5 կմ-ից ավելի էր, հիմա դարձել է 3,6 կմ ե՛ւ մենք, ե՛ւ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք». Փաշինյան

«Սահմանն  անցնում է այդ կետով: Հայ սահմանապահները տեղակայվում են այդ կետից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են որոշակի հեռավորության վրա»:

Սյունիքի մարզպետը և Կավիտա Բելանին քննարկել են տեղահանված անձանց վերաբերող հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 19-ին ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR Armenia) նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանիին ու գործակալության այլ ներկայացուցիչների։ Մարզպետը ողջունեց տիկին Բելանիի այցը Սյունիք, շնորհավորեց Հայաստանում աշխատանքի անցնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթեց նրան՝ վստահություն հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի համագործակցությունը մարզային իշխանության հետ ու ծրագրերը, որոնք մինչ այժմ հաջողությամբ

Գնել Սանոսյանը հերքում է պնդումը, թե Մամիկոն Ասլանյանի դեպքում իշխող ուժն է որոշել՝ ով քաղաքապետ լինի

Եթե նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար, ուրեմն այդ համայնքում որեւէ ուժ հիսունից ավելի ձայն չի ստացել, այսինքն՝ չկա հաղթող, եւ ավագանին չի կարողանում համայնքի ղեկավար ընտրել

Սեյրան Մեջլումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ամիրյանի որոշմամբ բավարարվել է դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԲԴԽ

Ֆրիդեկ-Միստեկը Եվրոպայի ամենամեղրոտ քաղաք դարձրած երեւանցին՝ Գեւորգ Ավետիսյան

Կամ վանեցի հրուշակագործ պապիկից մինչեւ «Մառլենկա»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031