Օրվա լրահոսը
«Կգա ժամանակ, երբ Արցախյան շարժումը, պատերազմը պատմություն կդառնան, եւ որպես ականատես ես կգրեմ այս ամենը». Վարդան Դեւրիկյանի 1994-ի հարցազրույցը
Այդ ժամանակ հնարավոր կլինի ասել՝ ով ով էր, ռազմաճակատում ով, որտեղ եւ ինչքան կորուստ է տվել: Եվ ինչու են այս, կամ այն անհատի մասին հերյուրանք տարածում: Տարբեր հրամանատարների մասին այսօր զազրելի խոսակցություններ տարածողները մի մեծ առավելություն ունեն՝ շատ հարցերի մասին դիվանագիտական եւ պաշտոնական առումով այսօր հնարավոր չէ խոսել:
Շմոլ գազից երեխաների թունավորման 7 դեպք է գրանցվել
👉«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ: 👩⚕️Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և համապատասխան բուժօգնություն ստանալով այլ բուժհաստատություններում տեղափոխվել են համալսարանական կլինիկա: ✅4 երեխա թունավորվել է մեկ ընտանիքից, 2 երեխա՝ մեկ, իսկ 1
Իսպանիայի կառավարությունը 100 հազար եվրո կտրամադրի Արցախից տեղահանված և այժմ Սյունիքում գտնվող անձանց աջակցելու նպատակով
Իսպանիայի կառավարությունը Զարգացման միջազգային համագործակցության իսպանական գործակալության (AECID) միջոցով 100 հազար եվրո գումար կտրամադրի «Գործողություն՝ ընդդեմ սովի» (Acción contra el Hambre España) ՀԿ-ին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված և այժմ ՀՀ Սյունիքի մարզում գտնվող անձանց: Նախաձեռնության նպատակն է առաջիկա 3 ամիսների ընթացքում ֆինանսական, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել տեղահանված շուրջ 250 ընտանիքներին։ Իսպանիայում Հայաստանի
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի քննարկմանը մշակվել են Եվրոպայում կոռուպցիոն դրսևորումներով իրականացվող ադրբեջանական հակաքարոզչությանը հակադարձելու ուղիները
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հրավերով ապրիլի 13-ին տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի՝ եվրոպական երկրներում գործող հանձնախմբերի պատասխանատուների առցանց քննարկում, որին մասնակցել են ավելի քան տասը երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուներ։ Քննարկման օրակարգը վերաբերել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և յուրաքանչյուր հանձնախմբի նախընթաց ամիսների աշխատանքի վերագնահատմանը, ընթացիկ ու առաջիկա աշխատանքներին՝ միտված Ղարաբաղյան հիմնախնդրի
Փորձագիտական կարծիք սոցիալական ցանցերում ռազմագերիների վերաբերյալ տեսանյութերի հրապարակման վերաբերյալ
Համառոտ ամփոփում Ռազմագերիներին խոշտանգելու տեսանյութերի տեղադրումը սոցիալական ցանցերում պետք է բացառվի, եթե այդ հրապարակումները կատարվում է պատերազմի, բռնության փառաբանման կամ քարոզչության նպատակով։ Միևնույն ժամանակ՝ այդպիսի տեսանյութերի հրապարակումը իրավաչափ է, եթե նպատակը ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն է, նման հանցագործությունների քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ եթե հրապարակումն արվել է ռազմագերիների անձնական տվյալների նվազագույն բացահայտմամբ։ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի
Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է ևս 3 ամսով։ Սույն դատական նիստին ավարտվել է քրեական դատավարության օրենքի 311-րդ հոդվածով սահմանված քննարկումը, դատարանը նախնական դատալսումների փուլը հայտարարել է ավարտված
«Եթե այդ ադրբեջանցի զինյալը մի հատ լայվ մտներ ու ասեր՝ «Նիկոլ դավաճան», այնպես արագ կգտնեին». Մամիջանյան
Արարատ Միրզոյանը որտե՞ղ է պատկերացնում, այդ սահմանապահները որտե՞ղ են լինելու: Իրենց որդեգրած քաղաքականության համաձայն՝ նահանջ հավերժ: Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ գործող կառավարիչները ՀՀ-ի համար մի սահման ունեն՝ կառավարական դաչեքն ու վարչապետի կաբինետը, որովհետեւ մենակ դա են պաշտպանում:
Ադրբեջանի նպատակը խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է. Արմեն Գրիգորյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացրած սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել
«Շատ կարևոր է, որ ՄԻՊ հաստատությունը շարունակի գրանցել հաջողություններ». Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ
ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ՝ ապրիլի 13-ին, ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելը և ուրախ է, որ հանդիպմանը ներկա է նաև նախկին Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը. «Թե՛ իմ,
Չավուշօղլուն անդրադարձել է Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին
Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն HaberTürk TV-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», մի քանի օր առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին և անհիմն մեղադրանք հնչեցրել Հայաստանի հասցեին: «Ի վերջո, այս լարվածությունը մի կողմ թողնելով, անհրաժեշտ է պահ առաջ համապարփակ խաղաղության պայմանագիրը ստորագրել, ինչպես նաև կառուցել այդ անցումները, ճանապարհները, որոնք նաև
Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Սիրիայի ԲԱԱՍ կուսակցության ներկայացուցչին
Ապրիլի 13-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ընկերակցող պատվիրակության հետ Դամասկոսում հանդիպել է Սիրիայի ԲԱԱՍ կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հիլալ Հիլալիին։ Հիլալին, իր կողմից ողջունելով հյուրերին, փոխանցել է ԲԱԱՍ կուսակցության գլխավոր քարտուղար Բաշար ալ-Ասադի ողջույնները պատվիրակությանը եւ նրանց միջոցով հայությանը՝ ընդգծելով, որ սիրահայությունը սիրիական հասարակության էական բաղադրիչներից մեկն է։ Հիլալը բարձր է գնահատել սիրիահայության ազգային,
Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանում և Արցախում շարունակվող լարված իրավիճակը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ղազախ գործընկերոջը մարտ ամսին կայացած մրցակցային մթնոլորտում անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությունը բարեկամական է, որի կարեւոր
«Ինչ-որ բլոգեր գրել էր՝ Եռաբլուրում պատրաստի փոսեր են փորել, գետի՛նը մտնես, բա ըտենց բան հնարավո՞ր է ասել». Անդրանիկ Քոչարյան
Քոչարյանին հարցրեցին՝ երկրում ինչ տեղի է ունենում, այս իշխանությունը մեղադրում է «5-րդ շարասյանը», եթե այս իշխանությունը գիտակցում է, որ կա այդ «5-րդ շարասյունը», ինչքա՞ն անզոր է, որ չի կարողանում այդ շարասյան դեմն առնի, թե՞ դա հարմար առիթ է ձեր համար, որ ձեր թերացումները բարդեք երեւակայական ենթադրյալ շարասյան վրա:
Մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար կլինի ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը
ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն ազատ է:
ՀՀ տնտեսության իրական աճը 2022 թ.-ին 200 երկրների մեջ 4-րդն է ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի` Հայաստանի տնտեսության իրական աճը 2022 թվականին աշխարհի մոտ 200 երկրների մեջ 4-րդն է` կազմելով 12.6%։
«Եթե մենք չկռվեինք, ինչքան ուզում էր՝ թող ՌԴ ԱԳՆ-ն զանգեր աներ աջուձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու». Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովային
Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց. «Այդ ձեւակերպումը՝ Մարիա Զախարովան ՀՀ-ից պարզաբանումներ է պահանջում, մի քիչ անհասկանալի է: ՀՀ-ն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով ու ամեն ինչ անում է՝ իր ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ: ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ շարունակում է իր ջերմ բարեկամական ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաեւ մեր այլ երկրների գործընկերների հետ»:
Հունան Հայրումյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ
Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ – Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Հայաստանում քանի՞ տոկոսն է ուզում ապրել խաղաղ և կանխատեսելի երկրում. Վահե Հովհաննիսյան
Հայկական օրակարգ. ինչո՞ւ չի ստացվում «Գրավիր Ուոլ Սթրիթը» հայտնի շարժման հիմնական կարգախոսներից մեկը այսպիսին էր՝ «Մենք 99 տոկոս ենք» – “We are the 99 %”. Սա հստակ բաժանում էր՝ ճնշող մեծամասնության և մի փոքր խմբի՝ հարստահարողների, անարդար գերշահույթ ստացողների։ 2011-ին թափ առած այս շարժումը, ըստ էության նոր աշխարհակարգի ձևավորման անոնսն էր։ Հայաստանում հիմա շատերը սոցհարցումներով
Կառավարության հերթական միֆը ներդրումների մասին. Թադևոս Ավետիսյան
2022 թվականին արձանագրել է զրոյական աճ
Արայիկ Հարությունյան. «Մեր Ադրբեջանի գործընկերները լրացուցիչ անվտանգային երաշխիքներ էին խնդրել եւ մենք դա էլ ենք ապահովել»
Բացման արարողությանը նրանց մասնակցության առնչությամբ ասաց. «Բացման արարողությանը մարզիկներ, որպես այդպիսին, չեն մասնակցելու, որովհետեւ մարզաձեւը սպեցիֆիկ է եւ իրենք պետք է իրենց մարզավիճակը պահելու համար լրացուցիչ սթրեսային իրավիճակներում չգտնվեն: Մենք դրոշների շքերթն այլ կերպ են կազմակերպել եւ կարծում եմ, այդ բաղադրիչը ամենահետաքրքիրն է լինելու բացման արարողության ժամանակ»:
Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում. Գևորգ Դանիելյան
Սա շատ լավ հասկացել են ադրբեջանցիները, ուստի մշտապես փորձել են մերժել այդ փաստաթղթերը
Վեց ոստիկանների ներկայությամբ ասել են, որ Մարգարյանները հեռանան այդ տարածքից, քանի որ դա նրանցը չէ
Իրավական որեւէ փաստաթղթով չի հիմնավորվում, թե ինչու են բանալիները հանձնվել անհայտ սեփականատիրոջը Ժենյա Արմենակի Մարգարյանն այս տարվա փետրվարի 3-ին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Ժ. Մարգարյանի ամուսինը՝ Գագիկ Հակոբյանը, երբ դեռ ողջ էր, ահազանգեց իրենց խնդրի, իրենց սեփականության՝ Անդրանիկի 50/5 հասցեի շուրջ ստեղծված
Ձեր քաջ հոգին փորձում են խեղճացնել։ Թույլ չտաք դա. Բագրատ Սրբազան
Ձեր ՔԱՋ, ԱՌՅՈՒԾ հոգին փորձում են խեղճացնել, վերածել ԿԱՏՎԻԿԻ։ Թույլ չտաք դա. Բագրատ Սրբազանը՝ զինվորներին ու սպաներին «Սիրելի՛ սպաներ և զինվորներ, Այս 30 տարիների պատմության մեջ ամենաբարձր ՊԱՏՎԱՆԴԱՆԻ վրա դուք եք կանգնած։ Ձեր համազգեստը հարգանք և խոնարհում է ծնում ձեր հանդեպ, որովհետև այդ համազգեստի մեջ կա ՍԵՐԸ, կա ՊԱՏԻՎԸ, կա ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ և կա ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ անկախ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վրկ, 14-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի
«Փաստորեն, երկաթե շերեփը ճոճվում էր Հայաստանի հպարտված քաղաքացիների գլխին». Ավետիք Իշխանյանը՝ Հայկ Կոնջորյանին
Իսկ միջազգային հարթակում թղթե շերեփի վրա գրված աղաչանքներն են
Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ամիրյանի, մերժել է ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Լուսինե Եղիազարյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոք: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ: ԲԴԽ
Ջութակահար, ականավոր մանկավարժ Հրաչյա Բոգդանյանի «Գոհարը»
Եվս մի անհայտ դրվագ Գոհար Գասպարյանի կյանքից Մեր մշակույթի մեծերի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը ներկայացնող մեծաթիվ բրոշյուրների ու փոքր-ինչ ծավալուն հրատարակությունների պակաս կարծես թե չկա, բայց թույլ տվեք նկատել, որ այն, ինչ հրատարակել ու շարունակում է ներկայացնել պատկառելի տարիքում գտնվող արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, բացառիկ է։ Պատճառը մեկն է. այդ աշխատություններն արդյունք
Ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. վարորդը հոսպիտալացվել է
Ապրիլի 14-ին, ժամը 00:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ նկատվում է ծուխ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան
«Եռաբլուրի» միջադեպի վարույթով տուժող ճանաչված անձինք նախաքննական մարմնին ներկայացնում են վարույթով կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ. պարզաբանում
Եռաբլուր պանթեոնում 2022թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող ճանաչված և նրանց աջակցող մի խումբ այլ անձինք ՀՀ քննչական կոմիտեի առջև իրականացվող ակցիայի ընթացքում պահանջներ են ներկայացրել հանդիպելու ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հետ՝ առանց հստակ ձևակերպելու իրենց ակնկալիքները։ Մի կողմից բարձրացվում է վարույթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու հարցը, սակայն զուգահեռաբար նախաքննական մարմնին ներկայացվում
Վիվա-ՄՏՍ-ը Գյումրիում գործարկել է 5G ցանց
Վիվա-ՄՏՍ-ն ընդլայնել է իր կոմերցիոն 5G ցանցը դեպի Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրի։ Վիվա-ՄՏՍ-ի համար նորարարությունների հասանելիությունը մարզերում միշտ եղել է առաջնահերթություն։ Գյումրին Հայաստանի արվեստի և արհեստի կենտրոններից է և զբոսաշրջության հանրաճանաչ վայր իր բազմաթիվ հոգևոր-պատմական հուշարձաններով և տեսարժան վայրերով, սրճարաններով, ռեստորանահյուրանոցային համալիրներով, ինչպես նաև ձեռնարկություններով: Ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Հայաստանի առաջին 5G ցանցը


















































