Օրվա լրահոսը
Վստահ եմ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ծնելու է նոր հերոսներ, որոնց սխրանքը ոգևորելու է շատերիս. Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Արայիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը պատրաստ է ոչ միայն հաղթահարել, այլև բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առաջ դրվող ծանրությունները. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Արփի Փաշինյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը,
Կին և տղամարդ ոստիկանների կոլեկտիվ ինտելեկտը օժանդակելու է շատ ավելի արդյունավետ ծառայություն ունենալուն. ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյան
Ապրիլի 13-ին Երևանում անցկացվեց «Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների
Սպիտակում բնակչի վրա հարձակված գայլին ոչնչացրել են տներից մեկի բակում. Նոր մանրամասներ (Ֆոտոշարք)
2 օր առաջ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 41-ամյա տղամարդու վրա հարձակված գայլը վնասազերծվել ու ոչնչացվել է քաղաքի բնակելի տներից մեկի բակում՝ տղամարդու վրա հարձակումից մի քանի ժամ հետո: Հիշեցնենք՝ Սպիտակի բժշկական կենտրոն էր դիմել 41-ամյա տղամարդն ու հայտնել, որ գայլի կողմից հարձակման է ենթարկվել: Հետազոտությամբ տղամարդու մեջքին հայտնաբերվել էր կենդանու կծած վերք: Բժշկական կենտրոնում անմիջապես
Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին բախվել են «VAZ-2121»-ը և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ և զոհ
Ապրիլի 14-ին, ժամը 16:49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1995 թ.) և «Mercedes-Benz»
«Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց՝ մեր խորին համոզմամբ անօրինական կերպով»․ Անդրանիկ Մանուկյան
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի պնդմամբ՝ դատավորի վերաբերյալ գործով դատական վարույթն իրականացվում է քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կոպիտ խախտումներով։
Առաջիկայում Ալավերդու ճոպանուղու շահագործման իրավունքը կփոխանցվի համայնքին. Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1977թ․ կառուցված Ալավերդու ճոպանուղին արդեն ութ տարի է` չի աշխատում։ Այն քաղաքի համար բացառիկ ռազմավարական նշանակություն ուներ․ քաղաքի երկու մասերն էր կապում իրար։ Միևնույն ժամանակ, այն նաև քաղաքի խորհրդանիշն էր։ Ճոպանուղին մասնավոր սեփականություն է, և այն վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ տանելը «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական
Երազում եմ՝ նորից Քարվաճառի սարերում քայլել, այնտեղ տուն կառուցել. Սոթքի համայնքապետ
Մեր հաղթանակը մեզ չուժեղացրեց, հույս ունեմ՝ գոնե այս պարտությունը մեզ կուժեղացնի, դասեր կքաղենք. Մանե Թանդիլյան
Թամարա Գվերդծիթելին իր հնարավորությունների սահմանում կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը
ՀՀ նախագահի խորհրդական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանը հայտնում է. «Այսօր հանդիպում եմ ունեցել հանրահայտ երգչուհի, Վրաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Թամարա Գվերդծիթելիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացրած «SKYFIST STUDIO» պրոդյուսերական ընկերության ղեկավար Պողոս Հարությունյանը: Հանդիպման ընթացքում կարևորել եմ մեր տարածաշրջանում առաջին անգամ
«Հայ-ֆրանսիական բարեկամությունը իմ աչքերով». Իջևանում կայացել է նկարչական ցուցահանդես
«Ֆրանկոֆոնիայի օրեր-2023»-ի շրջանակներում այսօր Իջևանի արվեստի դպրոցում կայացել է նկարչական ցուցահանես
Վարդանը համեստ էր բացարձակապես ամեն ինչում, բացառությամբ հայրենիքի ու մշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի. Արմեն Սարգսյանը` Վարդան Դևրիկյանի մասին
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ. «Խորին ցավակցություններս եմ հղում մեր ժամանակի լավագույն մտավորականներից մեկի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի անժամանակ մահվան կապակցությամբ և կիսում նրա ընտանիքի ու հարազատների ծանր վիշտը: Վարդանը համեստ էր բացարձակապես ամեն ինչում, բացառությամբ հայրենիքի ու մշակույթի
Ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն ունեն սահմանային բնակավայրերի մարդկանց ահաբեկելու նպատակ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այսօր՝ ապրիլի 14-ին, իր առաջին աշխատանքային այցն է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ համայնք։ Այցի նպատակն էր ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ՀՀ զինված ուժերի զինծառայողներին մոտենալու, սադրելու և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարելու դեպքից հետո տեղում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք
Գրել են երեխեքը՝ չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր ու երբեւէ ադրբեջանցիների հետ ապրելու ենք կողք կողքի. Արամ Մանուկյան
Մեկը օրինակ գրել էր՝ շարժմանը չեմ մասնակցել, շատ հարգելի պատճառով, ասում եմ՝ ինչ պիտի գրած լինի, մեկ էլ գրել է՝ որովհետեւ այդ ժամանակ ծնված չէի. Մանուկյանը ամփոփում է «Արցախ 35. Պայքարը շարունակվում է» ստեղծագործությունների մրցույթին
Վանիկ Զաքարյանը մարդկային բարձր որակներ ունեցող հետաքրքիր անհատականություն էր. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ
Ֆիրդուսի թաղամասի բնակիչները 15 տարի սպասում են․ քանդման ենթակա իրենց տների համար չեն փոխհատուցում
Ինչ խոստացել են բնակիչներին, մեծամասամբ չեն արել, եւ պետության պոզիտիվ պարտավորությունն է՝ ուսումնասիրել քաղաքացիների խնդիրները
Ոստիկանությունում քննարկվել է տարբեր երկրներից ժամանած և Հայաստանում բնակվող փախստականների խնդիրները
Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրները ՆԳՆ ուշադրության կենտրոնում
Արցախյան շարժման ղեկավարներն ու մասնակիցները չեն պատկերացրել, որ 35 տարի անց մենք պետք է սկսենք զրոյից. Մեսրոպ Առաքելյան
Մենք մսխեցինք այդ հաղթանակը, մեր առաքելությունն է հաջորդ սերունդներին չփոխանցել հերթական պատմական հայրենիքը, այլ փոխանցենք ուժեղ Հայաստան. Մեսրոպ Առաքելյան
Երևանում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տվյալները դարձվել են քննության առարկա
Վերջին շրջանում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր հատվածներում և փողոցներում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին։ Մասնավորապես՝ քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ Դերենիկ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի հարակից խաղահրապարակում նկատել է մորթազերծ արված կատվի։ Մեկ այլ քաղաքացի նույնաբնույթ հաղորդում է ներկայացրել առ այն, որ մորթազերծ արված կատու է տեսել Թումանյան փողոցում։
Հայաստանում պետք է բացառվի ընտրովի արդարադատությունը
Եվրամիություն — Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ Ս.թ. մարտի 31-ին ՀՀ ազգային ժողովի իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ նույն օրը Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ընթացքում պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, ինչի հետևանքով վերջինս վնասվածք է ստացել: Դրանից երկու օր անց սփյուռքահայ
Մոսկվան գործադրում է բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար. Մատվիենկո
Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Ռուսաստանն արել է և շարունակում է անել հնարավոր ամեն բան, որպեսզի հնարավորինս արագ ստորագրվի խաղաղության պայմանագիրը՝ եռակողմ համաձայնագրի շրջանակում, որը ժամանակին ստորագրել են երեք պետությունների ղեկավարները»,- ասել է Մատվիենկոն ԱՊՀ Միջխորհրդարանական
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ որոշումը
Հանձնաժողովն ուսումնասիրել է՝ արդյոք Աղաջանյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելիս տնօրինել է «Էքսիփեդ» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը
Գյումրիում կայացել է հերոսացած Էդվարդ Մարանջյանի հուշամրցաշարի բացման արարողությունը
Շիրակի մարզպետի աշխատակազմի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում» այսօր տեղի է ունեցել մարզօջախի սան, ծանրամարտի ՀՀ առաջնությունների մրցանակակիր, 44-օրյա պատերազմում հերոսացած Էդվարդ Արտուշի Մարանջյանի հուշամրցաշարի բացման արարողությունը, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Արցախյան պատերազմի անմահ հերոս Էդվարդ Մարանջյանի հիշատակին նվիրված ծանրամարտի հուշամրցաշարն անցկացվում
«Ամուլսարի հանքավայրի շահագործումը կործանարար է տեղի համայնքների և շրջակա միջավայրի համար». ԱլԳ քաղհասարակության ֆորում
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը մտահոգ է Ամուլսարի հանքի վերագործարկման՝ իշխանությունների մտադրության կապակցությամբ 2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Հուշագրի համաձայն՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կառավարությանը նվիրաբերել է իր բաժնետոմսերի 12,5%-ը, ինչի շնորհիվ Կառավարությունը կորպորատիվ
Շրջափակման հետևանքով Արցախում 1080 քաղաքացի քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 124-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 56 տեղեկագրի՝ 13.04.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,080 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 305 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝
Զգալիորեն ավելացվել է կինոարտադրությանը և կինոժառանգության պահպանությանն ուղղված պետական բյուջեն
Հայկական կինոն 2023 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակը: Այս առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր: Հոբելյանական տարվան ընդառաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն
Զինծառայողի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել կայազորային հոսպիտալ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում
Նոտարական ծառայությունների համար կանխիկ դրամով վճարումները բացառելու քայլեր կիրականացվեն
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը և Վերահսկողության վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանը հանդիպել են նոտարների հետ։ Հանդիպմանը ներկա էին ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերի նոտարական տարածքների նոտարները: Ներկաները քննարկել են նոտարական ծառայությունների համար կանխիկ դրամով վճարումները բացառելուն ուղղված անհրաժեշտ քայլերը։ Նոտարները պատարաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների շրջանակում անել առավելագույնը, որպեսզի անկանխիկ
Արցախի ԱԺ կին պատգամավորներին գարնանային տոների առիթով շնորհավորել են Շուշիի մանուկները
Ապրիլի 14-ին խորհրդարանի կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց գարնանային տոների առիթով շնորհավորել են Շուշիի մանուկները: Նարինե Ավանեսյանի ղեկավարությամբ նրանք հանդես են եկել գեղարվեստական փոքրիկ ծրագրով՝ երգ ու երաժշտությամբ տոն պարգևելով ներկաներին: Նույն ծրագրով Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի նախադպրոցական խմբի սաները հանդես են եկել զոհված զինծառայողների ծնողների, ԱՀ կառավարության աշխատակազմի կին անդամների առջև: Դասվար Նարինե
Կապտականաչ և դիատոմային ջրիմուռները՝ դոմինանտ Աղստև գետում. հայ գիտաշխատողների բացահայտումները
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատողները հետազոտել են Աղստև գետի և նրա Գետիկ ու Հաղարծին վտակների կենսացենոզների հիմնական բաղադրիչները։ Արդյունքում բացահայտվել են Աղստև գետի և Գետիկ ու Հաղարծին վտակների համար միօրիկների (Ephemeroptera), գարունիկների (Plecoptera) և երկթևանիների (Diptera) նոր տեսակներ: Հայտնաբերված մակրոֆիտների ու զոոպլանկտոնային հանրույթի ներկայացուցիչները պատկանել են β-α-մեզոսապրոբ-պոլիսապրոբ ջրերին բնորոշ տեսակներին: Հետազոտված ժամանակահատվածում Աղստև


















































