Օրվա լրահոսը

ԵՄ-ն մեծարում է ընտանեկան կապերը. Հայտնի է ֆոտոմրցույթի հայաստանցի հաղթողը

Նազիկ Արմենակյանն իր հեղինակած «Իմ պատերազմը (ֆրագմենտալ ապրում)» նախագծով ճանաչվել է «Ընտանեկան կապեր» խորագրով լուսանկարչական մրցույթի հայաստանցի հաղթող։ Հաղթողների անունների հայտարարումն ու պարգեւատրումը կայացել է 2023 թվականի մարտի 31-ին Թբիլիսիի լուսանկարչության եւ մուլտիմեդիայի թանգարանում կայացած EUNEIGHBOURS EAST – FOTOFESTIWAL լուսանկարչական մրցույթի գալա մրցանակաբաշխության ժամանակ։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող լուսանկարչական մրցույթը հրավիրել էր Արեւելյան գործընկերության վեց

«Գյումրու թատրոնի տոմսերն այնպես են սպառվում, ինչպես սովի տարիներին՝ սև հացը»․ 5 մրցանակ՝ աճեմյանցիներին

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում հանդիսատեսին ներկայացրեց լեհ հանրահայտ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» քաղաքական սատիրայի գլխավոր փորձը։ Պրեմիերան կլինի վաղը՝ ապրիլի 1-ին։ Ռեժիսորը Արտուշ Միքայելյանն է, որը նոր է վերադարձել զինվորական ծառայությունից։ Նա գյումրեցի հանդիսատեսին հայտնի է դեռ իր ուսանողական տարիներից, երբ բեմադրեց Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»։

Գազամատակարարումն անխափան չէ, բարձրավոլտ գիծը չի նորոգվել․ ռուսական միջնորդությամբ պայմանավորվածությունների ճակատագիրը

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արգելափակած Ադրբեջանն ավելի քան տասն անգամ խափանել է Արցախ բնական գազի մատակարարումը։ 2023 թվականի հունվարի 9-ից այդ երկիրը խափանել է նաև Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրական գծի աշխատանքը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է էներգետիկ ճգնաժամի մեջ։ Անխափան գազամատակարարման և էլեկտրագծի վերականգնման հարցերը քննարկվել

Փիլոյանի գործով մեղադրյալի կալանքը երկարաձգվեց․ նրա մոտ տուբերկուլոզ է ախտորոշվել

Վիգեն Գրիգորյանը դատարանին խնդրեց տնային կալանք նշանակել գոնե

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ: Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հանդիպմանը կառուցողական կերպով քննարկվել են երկկողմ գործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր: Շոշափվել են նաև արդիական տարածաշրջանային հարցեր, այդ թվում հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Հուսով ենք, որ լողափնյա սեզոնին մեր քաղաքացիները հնարավորություն կունենան այցելելու և վայելելու բարեկարգ և հանգստի լավագույն ձևերն առաջարկող անվճար հանրային լողափ

Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ

«Արծվիկ Մինասյանը, Գեղամ Նազարյանը իմ աշխատասենյակում ասում էին՝ խի՞ սենց արեց, մենք չհասկացանք, ինքը պետք է պատժվի». Վլադիմիր Վարդանյան

«Զգալի կտրվածք է եղել, 2 կար են դրել, բավականին ծանր հարված էր»,- միջադեպից հետո ասաց Վլադիմիր Վարդանյանը

Հրդեհի ահազանգ Ազատության պողոտայում. Շինությունից տարահանվել է 7 քաղաքացի

Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի մարզադահլիճում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ

«Մհեր Սահակյանը փախնող տղա չի». Հայկ Մամիջանյան

«Նիստի վարողը բարձր եւ գոռալով ու անհարգալից է խոսել Մհեր Սահակյանի ու ընդդիմադիր պատգամավորների հետ, ինչին ի պատասխան հորդորել է չգոռալ: Կոնֆլիկտներ լինում են աշխարհի երեւի բոլոր պառլամենտներում, բայց ուզում եմ զուգահեռ տանել, երբ Վահագն Ալեքսանյանը հարձակվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորի վրա, ես չեմ հիշում, որ ոստիկանությունը բեմադրված շոուով իրեն դուրս բերեր ԱԺ-ից ու ձերբակալեր»:

Երևանի պետական համալսարանի ուսանողները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Այցը կազմակերպվել էր «Freedom House» կազմակերպության  աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում: Ուսանողները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ: Խոսելով Կոմիտեի առջև դրված խնդիրների և առաքելության, համակարգի հետ կապված նոր օրենսդրական փոփոխությունների,

«Վահագն Ալեքսանյանը, լավ էր արել, հարձակվել էր… Տվյալ երիտասարդը փողոցային սովորական խուլիգան է, ամոթ է, որ նա ունի ԱԺ մանդատ». Արթուր Հովհաննիսյան

«Մենք հիմա խոսում ենք մի դեպքի մասին, երբ մի խուլիգան, ով պատգամավորի մանդատ ունի, Քոչարյանի փողերով գործուղվել է ԱԺ, բարձրանում է եւ առանց միջադեպի հարձակվում է պետաիրավական հանձնաժողովի նախագահի վրա, հարվածում է գլխին, ընդհուպ շատ ծանր մարմնական վնասվածք հասցնելով…»:

«Պետությունն այսօր գնում է սոցիալական աշխատողի ինստիտուտը կայացնելու ճանապարհով». հանդիպում-քննարկում՝ սոցիալական աջակցության մասին նոր օրենքի համատեքստում

«Լիահույս ենք, որ այս նախաձեռնությամբ սոցիալական աշխատողը կապող օղակ կդառնա մի կողմից համայնքի, մյուս կողմից՝ տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների միջև, ինչի շնորհիվ սոցիալական խնդիրները կստանան համապատասխան լուծումներ»

Իրան-Հայաստան եղբայրությունը սպառնալիք է տարածաշրջանի համար. Ադրբեջանի ԱԳ մամուլի քարտուղար

Իսրայելի համար նաև ձեռնտու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը հավելյալ տնտեսական խնդիրներ կստեղծի Իրանի համար։ Ուստի, Հայաստանի շահերից է բխում սերտացնել ռազմական համագործակցությունը Իրանի հետ՝ հաշվի առնելով վերջինիս շահագրգռվածությունը իր սահմանների մոտ կայունություն ապահովելու և Սյունիքի անվտանգության հարցում։

«Ռոսսելխոզնադզորն» ապրիլի 5-ից դադարեցնում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

Զրույցի ընթացքում բարձրացվել է այն հարցը, որ «հայկական անասնաբուժական ծառայությունն ի վիճակի չէ երաշխավորել ռուս սպառողների համար արտադրվող կաթնային արտադրանքի անվտանգությունը»:

Փաշինյան. Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում: Ողջույնի խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է «Հարգելի պարոն Վոքիե, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ուրախ եմ կրկին հանդիպելու համար: Մենք նաև ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բարձր

«Վարդան Բարսեղյանից եւ կնոջից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Սուրիկ Խաչատրյանին պատկանող 2 մեքենաներ»․ դատախազի միջնորդությունը

Խոսքը մի դեպքում «Լեքսուս» մակնիշի 2014թ․-ի մեքենայի մասին է, որի շուկայական արժեքը 24 միլիոն 750.000 դրամ է

Ճարտարապետների գեղանկարչական աշխատանքները՝ մեկ ալբոմ-կատալոգում

Ճարտարապետների պալատում մարտի 30-ին տեղի ունեցավ ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների ալբոմ-կատալոգի շնորհանդես՝ Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետների պալատի համատեղ նախաձեռնությամբ: Կատալոգում ամփոփված են 33 ճարտարապետի մոտ 150 գեղանկարչական և դեկորատիվ աշխատանքներ, որոնք ներկայացվել էին Ճարտարապետության միջազգային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետների պալատի կազմակերպած ցուցահանդեսին: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանն ալբոմի մեկական

Թբիլիսյան խճուղում վթարի հետևանքով կան տուժածներ

Մարտի 31-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 26/6 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Honda Elyson»

«Աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է». ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է

2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ

Բնակարանի վարձակալության վարձավճարը կարող է փոփոխվել նվազագույնը մեկ տարի հետո․ արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները հիմնավորում են, որ բնակարանի վարձակալության պայմանագրով վարձակալների իրավունքների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ են ստեղծում

Հայաստանի ազգային պլատֆորմը իշխանություններին կոչ է անում վավերացնել Հռոմի ստատուտը

Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, Կարեւորելով միջազգային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում եւ տարածաշրջանում. Առաջնահերթ անհրաժեշտություն համարելով տարածաշրջանում պատերազմական կամ խաղաղ պայմաններում իրագործված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական եւ ագրեսիայի հանցագործությունների պատշաճ քննությունը, դրանց համար պատասխանատու անձանց միջազգային քրեական հետապնդումը եւ այդ հանցագործությունների կանխարգելումը եւ կարեւորելով համապատասխան միջազգային իրավական մեխանիզմների գործադրումը. Հիմնվելով

«Ադրբեջանը իր համար դաշտը նախապատրաստում է՝ բոլոր հնարավոր սցենարների համար». Տիգրան Աբրահամյան

Միջադեպի հետ կապված Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իրենց խմբակցությունից որեւէ մեկը չի մասնակցել փակ քննարկմանը եւ ինքը մանրամասների չի տիրապետում, իշխանական պատգամավորների պատմածներն էլ իր համար հիմք չէ:

«Ամենատպավորիչ ուղղություններից մեկը». Travel off Path-ը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան

Հայտնի պարբերականը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան՝ այն համարելով ամենատպավորիչ և հեռանկարային ուղղություններից մեկը: Ներկայացված են Հայաստանի զբոսաշրջային ուղղությունները, դրանց առավելություններն ու առանձնահատկությունները: Հայաստանն աշխարհում առաջինն է հրաժարվել հեթանոսությունից և ընդունել քրիստոնեություն՝ չնայած այժմ շրջապատված է իսլամական երկրներով: Դրանից բացի, այն ունի շատ հին պատմություն և մշակույթ, գրում է պարբերականը: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում այցելել

«Սա նույն տրամաբանության մեջ է տեղավորվում՝ մամուլի ռեսուրսները հնարավորինս մսխել, թիրախավորել, ազատ խոսքը սահմանափակել, վախեցնել»․ Սաթիկ Սեյրանյանը՝ ՔՊ-ի կողմից 168. am-ի դեմ ներկայացված հայցերի մասին

168.am լրատվական կայքի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամազդ Կիվիրյանը հավաստիացրեց՝ հայցերն ակնհայտ անհիմն են, չկա դրանք բավարարելու որևէ հիմք։

Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նաև Սինգապուրում ՀՀ դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԵՐՈԲ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության

Ապրիլ ամսվա կլիմայական բնութագիրը

2023թ. ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.7°C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6° C: Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7°C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում է բացասական

«Վահագի անունը չտա՛ս»…«Ալեն Սիմոնյանը անհավասարակշիռ պահվածքով նոր կոնֆլիկտ է հրահրել». մանրամասնում է Արծվիկ Մինասյանը

Արդեն տարածված տեսանյութերում երեւում է, թե ինչպես է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հիշեցնում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի քացով խփելը, ի պատասխան Ալեն Սիմոնյանը գոռում է. «Վահագի անունը չտա՛ս»:

Իրավահավասարության, առողջության պահպանման իրավունք. կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծի քննարկման երկրորդ փուլը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման երկրորդ փուլը: Քննարկմանը ներկա են գտնվել պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի՝ իրավահավասարության, խտրականության արգելքի, առողջության պահպանման իրավունքի, կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, նվազագույն կենսապայմանների իրավունքի, երեխայի

Հրդեհ է բռնկվել Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի սպորտդահլիճում. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա թիվ 24 հասցեում գտնվող Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի սպորտդահլիճում հրդեհ է բռնկվել։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի

Արցախում հրավիրվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման և չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Կամո Վարդանյանը։ Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031