Օրվա լրահոսը
«Հայկական բիզնես անկյուն» նախագծի շրջանակում 20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ պաշտոնապես ներկայացվեցին ամերիկյան շուկային
Բըրբանկ, Կալիֆոռնիա, ԱՄՆ – Մարտի 25-ին ԱՄՆ Բըրբանկ քաղաքում տրվեց «Հայկական բիզնես անկյուն» նախագծի պաշտոնական մեկնարկը: 20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ այսուհետև ներկայացված կլինեն ամերիկյան շուկայում։ «Հայկական յուրաքանչյուր ընկերություն ունի ճիշտ ներկայացված լինելու իր ռազմավարությունը և փիլիսոփայությունը։ Շատ հաճախ մեկօրյա ցուցադրություն- վաճառքների միջոցով չի հաջողվում ընկերության ասելիքը հաղորդել հասցեատիրոջը, ուստի մենք որոշեցինք վերցնել 6-ամսյա
«Տարիներ շարունակ դրամաշնորհներն ու վարկերը տրվել են ինչ-որ մեկի պատկերացումների հիման վրա». Արտակ Քյուրումյան
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Լարիսա Մինասյանը հարց հնչեցրեց. «Որտեղի՞ց եզրակացրինք, որ արդյունքի չեն հասել, հատկապես որ այդ արդյունքը ոչ քննարկվել է, ոչ երբեւէ դրված է եղել սեղանին, ոչ էլ համազգային համերաշխության, համազգային գնահատականի է արժանացել: Կրթությունը առողջապահությունից էլ ավելի՝ հիմքն է ամեն ինչի եւ ամեն տուն է մտնում…
Արտաքին տնտեսական գործունեության առումով ևս 2022թ.-ին գրանցվել է էական դրական տեղաշարժ.
Հայաստանը 2022 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ ⚙️Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2%, իսկ դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 12.9%։ 📈Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։ 📈Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես՝ 2021թ․
Իրանի քաղաքացու ճամպրուկում առկա խոնավ սրբիչները ներծծված էին «մեթադոն» տեսակի թմրանյութով
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ կասկածի տեղիք է տվել: Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողների կողմից նշված քաղաքացու ուղեբեռի նկատմամբ իրականացված մանրակրկիտ հսկողության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկում ի թիվս այլ ապրանքների՝ առկա
Քննիչները դեպքի վայրում են՝ ԱԺ-ում. պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը՝ բուժօգնության է դիմել բուժհաստատություն
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր
«Գեղագիտության ազգային կենտրոնն արվեստի ոլորտում ուղենշային կառույց է, որի գործունեությունն ընդգրկում է նաև մարզերը». Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն: Այցի ընթացքում նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Տնօրեն Վահան Բադալյանը նախարարին ծանոթացրել է Գեղագիտության ազգային կենտրոնի շենքային պայմաններին և ենթակառուցվածքներին: Կենտրոնի ցուցադրության սրահում նախարարը դիտել է մանուկների և պատանիների ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը՝ հիացմունքի
«Ռազմական տեսանկյունից երկրում ստեղծված այս իրավիճակում գեներալ Խաչատուրովին կալանքի տակ պահելը համարում ենք քրեաիրավական կարգավորումներից դուրս»
ԱՅԼԱՊԵՍ ԿԳՆԱՀԱՏՎԻ ՈՐՊԵՍ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ Ռազմական տեսանկյունից երկրում ստեղծված այս գերլարված իրավիճակում գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը համարում ենք քրեաիրավական կարգավորումներից դուրս, իրականում քողարկված նպատակներ հետապնդող դատապարտելի արարք, ինչը հատկապես ակներև դարձավ նրա փաստաբանների կողմից վերջերս հանրայնացված փաստերից։ Բանակի կառավարումից տարբեր պատճառներով այսօր դուրս են մղվել բազմաթիվ սպաներ, գեներալներ, այնինչ իրավիճակը պահանջում է բոլոր ուժերի
«Այս խորհդաժողովները հիշեցնում են Կոնգրեսին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պարտավորության մասին»
«Խնդիրն այն է, որ Կոնգրեսի շատ այլ անդամներ այնքան էլ լավ ծանոթ չեն այս հարցերին, չեն հասկանում, թե ինչ է կատարվում Արցախում»
«Մարզերում ռուսերենի ուսուցման մակարդակը չի զիջում մայրաքաղաքին, 2022թ. հաղթողը մարզային դպրոցից է». մեկնարկել է «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2023» մրցույթը
«2022 թվականի հաղթողը մարզային դպրոցի ներկայացուցիչ է, ինչը ցույց է տալիս, որ մարզերում ռուսերենի ուսուցման մակարդակը չի զիջում մայրաքաղաքին»
Կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի, 28-ի և 30-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ նաև առաջխաղացման ձևով: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Վարչության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ
Արտակ Զաքարյան. Համ էլ ինչո՞ւ եք խառնվել իրար, էդ տարածքները հո «նախկիններին» չի տալիս: Տալիս է շատ քաղաքակիրթ թուրքերի
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Քվեարկեք ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի 2021թ-ին ՔՊ-ն Սյունիքի մարզի Տեղ գյուղում 952 ընտրողներից «ստացել է» 591 ձայն (62%): Նիկոլն իր նախընտրական «խոստման» համաձայն, Տեղ գյուղի տարածքների որոշ մասը ևս պատրաստվում է թողնել ցեղասպանություն պատրաստող երկրին (ըստ ԱԱԾ երեկվա հաղորդագրության): Նույն իրավիճակն էր նաև
Ծեծկռտուք ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորի միջեւ. Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց, Մհեր Սահակյանը՝ ոստիկանություն
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, որ քիչ առաջ խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում հարձակվել եւ մարմնական վնասվածքներ է հասցրել ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: «Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա և հոնքի հատվածում հասցրել մարմնական վնասվածք, կարիք կա կարեր դնելու։ Ընդդիմադիր պատգամավորն անմիջապես փախել է հարվածելուց հետո
Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում
Յունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի: Հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ մարտի 29-ին Լոնդոնում, Յունիբանկը Best Domestic Private Bank in Armenia անվանակարգի մրցանակակիր դարձավ: Բանկային, ֆինանսական և ներդրումային ոլորտի ամենահեղինակավոր և ազդեցիկ պարբերականներից մեկի՝ Euromoney ամսագրի կողմից բանկի աշխատանքի որակի գնահատումը հաստատում է Յունիբանկի
Ի՞նչ վնաս կարող են կրել Տավուշի գյուղատնտեսները
Այս պահին վաղ է խոսել վնասի մասին, քանի որ բոլորս հույսով սպասում ենք, որ գիշերը ջերմաստիճանը 0-ից չիջնի: Անգամ ձմռանը նման առատ ձյուն չի եղել:
«Նոր Զովք»-ի սեփականատերը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է բողոքը
«Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատեր Արամ Արամյանի խափանման միջոցի դեմ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը մերժվել է: Ա. Արամյանը կշարունակի մնալ կալանքի տակ: ԲԴԽ
Ընդդեմ ԱԺ նախագահի գործով օրինական ուժի մեջ մտած վճիռն անցյալ տարվանից չի կատարվում
Վերջերս անդրադարձա ԱԺ աշխատակիցների դատական գործերին, ուր զարմանքով տեղեկացա, որ «ԱԺ աշխատակիցներն ընդդեմ ԱԺ-ի գործերով ԱԺ «պաշտպանությունը» ստանձնել է «Էյ Էմ» իրավաբանական ընկերություն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը 2012թ.-ին հիմնադրել են ներկայիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ գործող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Ընկերության տնօրենը Եվա Առաքելյանն է՝ Կարեն Անդրեասյանի կինը: Սա ինձ համար բացահայտում էր այն
Հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում իրավիճակը հղի է լուրջ անկայունությամբ. ՀԱՊԿ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբեթովն ասել է, որ լարվածությունը կովկասյան տարածաշրջանում պահպանվում է՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա դիմակայության հետևանք:
Քալիֆորնիայի համագումարն ընդունել է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի կողմից աջակցուող Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւը
ՍԱՔՐԱՄԵՆՏՈ, Քալիֆորնիա – Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Քալիֆորնիայի տեղական մարմինները ողջունում են Քալիֆորնիայի նահանգային համագումարի(Խորհրդարան) կողմից AJR 1-ի ընդունումը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը: Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի մամլոյ հաղորդագրութեան համաձայն՝ Բանաձեւն ընդունուել է երկու կուսակցութիւնների ճնշող աջակցութեամբ, 58 ներկայացուցիչներ միացել են որպէս համահովանաւորներ, իսկ վերջնական ձայների թիւը կազմել է 59 կողմ,
Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով
Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով։ Նվազագույն ջերմաստիճանը լեռնային մարզերում գրանցվել է -2․․․-7 աստիճան, Աշոցքի հատվածում՝ մինչև -10, Լոռիում՝ 0․․․-4, Տավուշում՝ -1․․․+4, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ +2․․․+5 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ 0, Սյունիքի հովիտներում՝ +4․․․+8 աստիճան։ ❄️ Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնի լեռներում, Գեղարքունիքում տեղացել է ձյուն։
Հայկական առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»-ի ստեղծումից 155 տարի անց Հայաստանում առաջին անգամ օպերան ներկայացվեց բնագրով՝ իտալերեն
Նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես տեղեկացրել էինք, 78 տարի անց ներկայացվեց ճիշտ «Արշակ Բ»-ն՝ համերգային կատարմամբ։ Առաջին անգամ հնչեց Տիգրան Չուխաճյանի օպերայի բնագիրը՝ իտալերեն։ «Առավոտի» մարտի 28-ի համարում ասվածի առիթով մանրամասներ էր ներկայացրել կանադաբնակ կոմպոզիտոր Ջոն Սարգսյանը։ Նշենք, որ հիշյալ օպերան առաջին անգամ մեր թատրոնում բեմադրվել է 1945թ. (ռեժիսոր՝
Միայն կը մնայ, որ Երեւանի իշխանութիւնները բոլորէն առաջ գիտակցին այս իրականութեան եւ ըստ այնմ համակարգեն Հայաստանի արտաքին քաղաքականութեան դրոյթները. «Հայրենիք»
Ներկայ դրութեամբ Արցախ շրջափակման ենթակայ չէ, այլ բառին ամբողջական իմաստով պաշարման տակ կը գտնուի։ Գետնի վրայ արձանագրուած այս զարգացումներուն ծանր մթնոլորտին մէջ է, որ Պաքուի իշխանութիւնները երկրորդ անգամ Ղարաբաղի հայերուն ներկայացուցիչները Պաքու հրաւիրեցին՝ վերահամարկման հարցեր քննարկելու համար։ Ատրպէյճանի իշխանութիւնները կը ջանան արցախցիները ներքաշել չափազանց վտանգաւոր հոլովոյթի մը մէջ՝ վերահամարկման խնդիրներու քննարկման քողին տակ ուղղակի կապերու
Գերմանալեզու լրահոսն ահազանգում է՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման է պատրաստվում. «Ազգ»
Գերմանալեզու հոդվածներում ակնարկ կա նաեւ, թե Ռուսաստանը Հայաստանի հանդեպ լուրջ հետեւանքներ ենթադրող սպառնալիք կկիրառի, եթե Միջազգային քրեական դատարանի վավերացումը լինի:
Երկխոսությունը ռազմական սպառնալիքի տակ չի կարող ընթանալ. «Հայաստանի Հանրապետություն»
Բաքուն չի կարողանում ընկալել, որ իր գործողություններով արցախցուն ավելի վճռական է դարձնում իր իրավունքների համար պայքարում եւ հերթական փաստարկներն է ներկայացնում աշխարհին, որոնք ապացուցում են, որ Արցախի ժողովուրդը չի կարող անվտանգ ապրել Ադրբեջանի հետ մեկ պետությունում: Մյուս կողմից էլ պարզ է, որ Բաքվում հանդիպումն ակնհայտ ոչ հավասար պայմաններ է ստեղծելու, եւ այն օգտագործվելու է Արցախի
Աշխարհահռչակ ջութակահար եւ դիրիժոր Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում
Մայիսի 28-ին, ժամը 19-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում մենահամերգով հանդես կգա Sony Classical-ի բացառիկ արտիստ, լեգենդար նվագախմբերի հետ ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող հույն ջութակահար եւ դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը: Համերգը կկայանա Երեւանյան հեռանկարներ միջազգային 24-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Ծրագրում` Բախի ստեղծագործություններն են: Փառատոնը՝ հավատարիմ իր փիլիսոփայությանն ու գործելաոճին՝ Հայաստան է հրավիրում բարձր դասի երաժիշտների ու նվագախմբերի: Լեոնիդաս Կավակոսի
44-օրյայում զոհվածների ծնողները մեկնում են Սյունիք. փորձելու են Տեղ գյուղի անցակետով մտնել Բերձորի միջանցք
Նաիրա Մելիքյանի փոխանցմամբ, փորձելու են տեղում հանդիպել նաեւ եվրոպացի դիտորդներին
Իրանի ու Ադրբեջանի ռազմական ներուժը համեմատության մեջ. «Ազգ»
Եթե Իրանն իր հյուսիսային հարեւանի սադրանքներին հակադարձելիս, ստիպված լինի դեմ հանդիման դուրս գալու Ադրբեջանին, ինչպիսի՞ն կլինի ճգնաժամի ելքը: Կարծում ենք, այս հարցերին տրվող պատասխանները հնարավոր է ստանալ, համեմատելով Իրանի ու Ադրբեջանի ռազմական կարողություններն ու ընդհանրապես՝ երկու երկրների հզորության աստիճանը բնորոշող ցուցանիշները: Բազմաթիվ հավաստի տեղեկատվական աղբյուրների հիման վրա տարբեր երկրների ռազմական ներուժի մասին հետազոտություններ անցկացրած Armed
Երեկ ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Մարտունիում
Խաղաղապահները հայ և ադրբեջանական կողմերի հետ փորձում են պարզել դեպքի հանգամանքները:
«Պետք է շատ ավելին անել. Դա բարեգործության ձեւ չէ: Յուրաքանչյուրի շահերից է բխում գործել հենց հիմա՝ ևս մեկ լուրջ հակամարտություն կամ նույնիսկ էթնիկ զտում կանխելու համար». Անդերս Ֆոգ Ռասմուսեն. «Հայաստանի Հանրապետություն»
Հայաստանից վերադառնալուց հետո ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (2009-2014 թթ.), Դանիայի նախկին վարչապետ, «Ժողովրդավարությունների դաշինք» հիմնադրամի հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենն ամերիկյան «Project Syndicate»-ում հոդված է հրապարակել, որում հիմնական առարկությունները ներկայացնում է Բաքվին ու Մոսկվային: Նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը կրկին սրվում է, նա շեշտել է, որ Եվրամիությունը պետք է ավելի ծանրակշիռ դեր խաղա Հարավային
Խորհրդարանում դատավորներ կընտրվեն. իսկ ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ»
Խորհրդարանում դատավորներ կընտրվեն։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը եւ Կարեն Թումանյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են Վահագն Թորոսյանը, Լիլիթ Խաչատրյանը եւ Անի Մխիթարյանը։ Իսկ ովքե՞ր են նրանք. Անի Մխիթարյանը ԲԴԽ անդամ է, ում ժամկետը լրանում է հաջորդ
Նման վիճակ հանդուրժելի չէ, եթէ չենք ուզեր իշխանութեան կողքին մասնակից ըլլալ հայրենի հողերու յաւելեալ կորուստներու. «Հայրենիք»
Արդեօք կարելի՞ է հաւատալ ԱՄՆ արտաքին գործոց նախարար Էնթընի Պլինքընի խօսքերուն, թէ Պաքու եւ Երեւան շուտով կրնան խաղաղութեան համաձայնագիր ստորագրել: Հաւատալէն աւելի, որքանո՞վ արդար, այսինքն՝ հայանպաստ պիտի ըլլան պայմանները, մանաւանդ, որ Պլինքընի գործակից եւ Ա․Մ․Ն․-ի արտաքին գործոց նախարարութեան կովկասեան հարցերով աւագ խորհրդատու Լուի Պոնօ կը շարունակէ յայտնել, թէ ներկայ պայմաններուն մէջ, երբ հետեւողական աշխատանք կը


















































