Օրվա լրահոսը

Ի՞նչ է անում իշխանությունը՝ այս անվերջանալի պարտության դեմն առնելու, հայտարարում է․ «Անհոգնել վերահաստատում ենք հավատարմությունը խաղաղության օրակարգին». «Հրապարակ»

Եվ ամենակարեւորը՝ շարունակում ենք խաբել բոլորին, ում հնարավոր է․ «Հայկական դիրքերի որեւէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել»,-ասում է վարչապետը:

Նախաքննական մարմինը չի կանչել, Սարգսյանն ինքն է գնացել ձերբակալվածների կողքին լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնացել Է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ մարտի 21-ին, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Երեւանի քաղաքապետարան ու ձերբակալեց քաղաքապետարանի պաշտոնյաներին, նրանց հետ կոմիտե է շտապել նաեւ մի քանի օր առաջ պաշտոնից ազատված Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների

Սերժ Սարգսյանի կորցրած 800 հեկտարը քննադատող, ոչ վաղ անցյալում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կասեր Արցախի մեծ մասը հանձնած, ՀՀ–ն մաս-մաս հանձնող Նիկոլ Փաշինյանին․ ՔՊ նախկին պատգամավոր

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը 2016 թ. սեպտեմբերի 10-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասում է՝ «2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ԼՂՀ-ն պաշտոնական տվյալներով 800 հեկտար տարածք կորցրեց Սերժ Սարգսյանը արդեն 8 տարի Հայաստանի Զինված ուժերի դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն է, դրանից առաջ 7 տարի,

«Հայաստանի պարագայում մշակույթը ձեր ԴՆԹ-ի մեջ է». ԵՄ դեսպան

Որոշ մարդիկ ասում են, թե ես խենթ եմ, որ այս բարդ օրերին մշակույթին եմ նայում

Տիգրան Աբրահամյան․ «Իսկ ո՞ւր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»

Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել

Տավուշում ծաղկած ծառերը հայտնվել են առատ ձյան տակ (լուսանկարներ)

Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում` Տավուշի մարզում մարտի 31-ի առավոտյան ծաղկած ծառերը ծածկվել են ձյան առատ շերտով, ինչը կարող է վնասներ հասցնել մարզի գյուղատնտեսությանը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի

Ինչի՞ համար «շնորհակալություն»

Հայաստանը մասնակցել է ԱՄՆ նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ համաժողովին: Որպես ներքին կյանքը կարգավորող պետաքաղաքական վարչաձեւ (ռեժիմ)` ժողովրդավարությունը Հայաստանի դեպքում, իհարկե, այլընտրանք չունի: Բայց նման համաժողովների պարագայում ժողովրդավարությունը, կարծում եմ, աղանդի նման մի բան է, որն օգնում է ԱՄՆ-ին տարբերակել «յուրայիններին» եւ «ոչ յուրայիններին»: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ արտաքին քաղաքականության մեջ այնքան էլ կարեւոր

Ալցհայմերի հիվանդություն և դեմենցիա․ ո՞րն է տարբերությունը

Ո՞րն է Ալցհայմերի հիվանդության ու դեմենցիայի տարբերությունը․ այս հարցը դիտարկվում է Միչիգանի համալսարանի Ալցհայմերի հիվանդության կենտրոնի կողմից հրապարակված հոդվածում։ Դա լավ հարց է, ասում է հոդվածի հեղինակը, քանի որ այդ տերմինները հաճախ են մեկը մյուսի փոխարեն գործածվում, թեև իրականում տարբեր իմաստ ունեն։ Կարճ ասած՝ դեմենցիան (թուլամտություն, տկարամտություն՝ խմբ․) լայն եզրույթ է, որն օգտագործվում է մի

Գնել Սանոսյանն ընդգծել է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող մարդասիրական աշխատանքի կարևորությունը՝ ուղղված Հայաստանում փախստականների պաշտպանությանն ու բարօրությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը։ Նախարարը ողջունել է տիկին Կավիտա Բելանիին, հաջողություն մաղթել՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող

Երիտասարդ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Հայաստանում իրեն գնահատված չի համարում

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը, որ դժգոհ է իր նվաճումների դիմաց ԿԳՄՍ-ի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերաբերմունքից, ՖԲ իր էջում գրառում էր կատարել, որ հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից։ Սակայն բռնցքամարտիկն այսօր մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի քաղաքացիությունից չի հրաժարվում, չի հրաժարվում իր անունից, ազգանունից, չի հրաժարվում

«Ախուվախ են անում՝ բա որ Պուտինը վիրավորվի, չեմ հասկանում, Պուտինի՞ն ենք սպասարկում, էդ Պուտինի պրոբլեմն է կվիրավորվի, թե չէ». Վիգեն Խաչատրյան

Աչքներիս առաջ կանգնած՝ վերջին բարբարոսությունն արեցին զինվորների հանդեպ, գերիների գնդակահարեցին, ո՞րն ասեմ….Ծպտուն հանե՞լ է ՌԴ-ն: Էդ ռուսաստանահպատակ հայկական ազգանունով շարասյունը ծպտուն հանե՞ց ՌԴ-ի հասցեին: Պարտավոր էր չէ՞ ՌԴ-ն գնահատական տալ՝ ոնց որ որպես դաշնակից: Չտվեց, չէ՞: Ի՞նչ ասենք մենք դրան: Ասենք՝ չասենք, կնեղանա՞ն: Չասենք ավելի կլկտիանան»:

Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ Տեղ գյուղի մոտակայքում զուգահեռ դիրքաշինական աշխատանքներ են ընթանում. «Հետք»

Խախտելով երկկողմ պայմանավորվածությունը՝ երեկ գիշերվանից (մարտի 29) ադրբեջանական կողմը հայկական Տեղ գյուղի  մոտակայքում տեղակայվել է նոր դիրքերում: Ըստ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանավորվածության, այս տարվա ապրիլի 1-ին Տեղ և Աղավնո գյուղերի միջնամասում պետք է զուգահեռ նոր դիրքերի տեղակայման աշխատանքներ սկսվեին, բայց ադրբեջանական կողմն անցած գիշերվանից զբաղեցրել է բարենպաստ դիրքեր և ինժեներական աշխատանքներ սկսել։ Այսօր՝

Սիրիայում Իրանի դեսպանը շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում: Գործող դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 2020-ի սկզբին:   «Իրանն այսօր»․ Ալիքը վարում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։  

Տնային կալանք՝ ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ մեղադրվող Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամին

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Իսրայելյանն այսօր փոխել է ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու մեջ մեղադրվող Գյումրու ՔՊ-ական անդամ, պաշտոնաթող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգական Աղասի Մաթևոսյանի ու նրա երեք ընկերների խափանման միջոցը։ Աղասի Մաթևոսյանն ու նրա երեք ընկերները երկու

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գյումրիում և Ալավերդիում

Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. մարտի 18-25-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գյումրիում մարտի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, Վանաձորում՝ մարտի 18-ին, Ալավերդիում՝ մարտի 20-ին, 22-ին և 23-ին, Հրազդանում՝ չի գերազանցել։   Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հարցեր առաջացնող պահվածք է, երբ ակնառու ՔՊ-ականը 10 ժամից ավելի կանգնած բոլորին բարևում է․ Իոաննիսյան. «Ա1+»

«Նկատել ենք խնդիրներ, որ քվեարկության օրը և քվեարկության նախորդող օրը քարոզչություն և հակաքարոզչություն  է արվել։ Թե Սիսիանում, թե Անիում «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզչություն է արել լռության օրը՝ «Ֆեյսբուքում» վճարելով իր թեկնածուների գովազդի համար»․ այս մասին նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը՝ անդրադառնալով կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։ Իոանիսյանը նշեց, որ ընտրակաշառքների

Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

«Ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ ընդդիմության թեկնածուները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ՄԻՊ-ի թեկնածուին առաջադրվող պահանջներին»

Հայաստանի ազգային պլատֆորմը մտահոգ է ՀՀ իշխանությունների՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության առաջադրմամբ

Օդի աղտոտվածությունը՝ էկզեմայի առաջացման պատճառ․ նոր հետազոտություն

Science Advances ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ավտոմեքենաների արտանետումներից, անտառային հրդեհներից ու ծխախոտի ծխից առաջացած քիմիական նյութերը խաթարում են մաշկային ճարպի արտադրման գործընթացը՝ մեծացնելով էկզեմայի զարգացման հավանականությունը։  Այս բացահայտումը կարևոր է մաշկային այդ հիվանդության բուժման արդյունավետությունը մեծացնելու առումով։ Էկզեման գնալով ավելի է տարածվում և ներկայումս այն մի քանի անգամ ավելի շատ է

Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը

ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես ՄԵԿ մարդու։ Պետական ինստիտուտների բովանդակային ասպատակությունը 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Բոլոր ինստիտուտներին վերապահվել է մեկ գործառույթ՝ ՄԵԿ հոգու թիկնապահություն։ Կա օրենսդրական թիկնապահություն, դատաիրավական թիկնապահություն, լրատվական և այլն։ Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Պետք է ուղղակի հասկանալ, որ սա տրամաբանական ընթացք է՝ մեր արած

Դեսպանը հավաստիացրել է, որ ջանքեր կներդնի Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել զարգացման ուղղությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը վերահաստատեց ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը

Երկու բրոնզե մեդալ՝ աշխարհի առաջնության մեկ օրում

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այսօր Հայաստանից պայքարեցին երկու մարզիկներ ու երկուսն էլ արժանացան բրոնզե մեդալի։ Ցերեկվա մրցահերթում մեր աղջիկների հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտում ցույց տվեց 204 կգ արդյունք ու ճանաչվեց բրոնզե մեդալակիր։ Երեկոյան Աշոտ Մարգարյանը երեք անգամ կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։ Պոկում վարժության 137, հրումի

ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը: Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.   «Գերազանցություններ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Խոսելով ազատ մամուլի մասին՝ մենք կարևորում ենք նրա՝ պետությունից անկախ գործելու արժեքը, որը երբեմն տրամադրում է տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք

ԱԱԾ. Հայկական կողմի հաշվարկներով հինգ կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել

1.Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: 2.2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031