Օրվա լրահոսը

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

Մարտի 27-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳՆ եվրոպական հարցերով  գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և

Թուրքական մամուլն անդրադարձել է ֆուտբոլային հանդիպման ընթացքում «Նեմեսիս» պաստառին ու ASALA-ին

Ըստ թուրքական լրատվականների՝ նման վարվելակերպով հայերը ցույց են տալիս, որ չեն մոռացել «Նեմեսիս»-ը։

«2,5 տարի է անցել, բայց չեն զբաղվում մեր հարցերով․ մենք ծնողներով անհատական դիմումներ ուղարկեցինք դատախազություն, որով պահանջում ենք մեր երեխաների հարցերով պարզաբանում»․ Արսեն Ղուկասյան

Արսեն Ղուկասյանն ասաց՝ առաջին անգամ, որ դիմում էին ուղարկել նույն այս պահանջներով, դատախազությունից իրենց պատասխանել են, թե քանի որ մի քանի ծնողներով եք դիմել, ընդհանուր թեմա է, իսկ դրա վերաբերյալ կատարվում են գործողություններ և հարցաքննություններ, ուստի դրա վերաբերյալ տեղեկություն տրամադրել չեն կարող։

«Խնդիրները բազմաթիվ են. կրթության համակարգի համար գրադարաններն ունեն անփոխարինելի դերակատարում». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող գրադարանների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Քննարկվել են գրադարաններում առկա իրավիճակին, իրականացվող ծրագրերին և խնդիրներին առնչվող հարցեր` կարևորելով գրադարանների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու քայլերը: Նախարարը նշել է, որ առանձնակի է կարևորում գրադարանների և գրահրատարակչության ոլորտները, և արդեն տեղի են

Մեքենայում 33 փաթեթ կար. տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է

Մարտի 23-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալների և միջոցառումների արդյունքում Կենտրոնական գերեզմանատան մոտ նկատել են «Նիսան» մակնիշի մի մեքենա, որը շարժվել է Վարդաշենի ուղղությամբ ու մեքենան կանգնեցրել թաղամասի 9-րդ փողոցում։ Իրավապահներին տեսնելով՝ ուղևորը փախել է։ Պարզվել է, որ վարորդը և ուղևորը Տելեգրամով ձեռք են բերել մարիխուանա և զբաղվում են դրա իրացմամբ։ Պարզվել է

Հայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով. Արմեն Մուրադյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը Բացի սննդի բավարար քանակությունից, կառուցվածքից և ճիշտ սննդակարգից կարևոր նշանակություն ունի նաև սննդի անվտանգությունը: Համաձայն միջազգային տվյալների, շուրջ 600 միլիոն մարդ (աշխարհում 10 մարդուց գրեթե 1-ը) հիվանդանում է աղտոտված սնունդ ուտելու հետևանքով, և 420.000-ը մահանում են ամեն տարի, ինչը հանգեցնում է առողջ կյանքի

Պետական պարգեւներ են հանձնվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված արարատցի զինծառայողների ընտրանքներին

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով մարզից զոհված հայորդիների հետմահու պարգևատրման արարողություն։ Արարողությունը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատի մարզպետարանի կողմից։ Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ և պաշտոնատար այլ անձինք։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի,

ԱՄՆ-ն պատրաստակամ է Հայաստանի ժողովրդավարական ուղեգծին. Դեսպան Քվինը՝ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Դեսպան Քվինը խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ մարտի 24-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ընդգծեց Միացյալ Նահանգները պատրաստակամությունն աջակցել Հայաստանի ժողովրդավարական ուղեգծին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

«Գործընթացը պետք է կասեցվի. բուսաբանության ինստիտուտի գիտնականները կարծիք հայտնել են ընդհանուր գաղափարի՝ հիվանդ ծառերի փոխարինման վերաբերյալ». Արսեն Գասպարյան

Ցանկացած հատման դեպքում ծառի կենսունակությունը պետք է որոշվի մասնագետների կողմից, ներկայացվի հիմնավորում՝ ինչու է հատվում և ինչ է տնկվելու

Ողջունելի է ՀՀ-ում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը. Ռուբինյանը՝ դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա): Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը: Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների

Խաղաղությունն առանց արդարության լոկ հրադադար է. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հրավերով և Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարտի 19-25-ը եղել են Բուենոս Այրեսում։ «Մարդու իրավունքների համաշխարհային ֆորում» անունը կրող միջոցառումներից առաջինն անցկացվել է 2013թ. Բրազիլիայում՝ 74 երկրների և շուրջ 700 կազմակերպությունների

850.000 դրամ աշխատավարձ է ստացել ՀՀ-ից ամիսներով բացակայության ժամանակ. նախաձեռնվել է քրեական վարույթ

«Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում չարաշահումներ են բացահայտվել

Ապահովել միջգերատեսչական տվյալների շտեմարանների շարունակական փոխգործելիություն. Փաշինյանին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022թ. կատարողականը

միջազգային գործընկեր կառույցների օժանդակությամբ կազմվել են ռեսուրսներ-օգտագործում աղյուսակները, նոր մեթոդի կիրառմամբ մշակվել և հրապարակվել են ՀՆԱ-ի եռամսյակային ցուցանիշների սեզոնային ճշգրտված տվյալները, հրապարակվել է «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության» զեկույց-հաշվետվությունը

«Ինչպես կարող է Սառնաղբյուրում սառնաղբյուրցին պարտվել կամ ձորակապցին Ձորակապում հազիվ հաղթել»․ Արտակ Գևորգյան

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում այս անգամ հաղթանակ տարավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կկարողանա միանձնյա իշխանություն ձևավորվել (ստացել է ընտրողների ձայների կեսից ավելին)՝ առանց մրցակից մյուս ուժերի հետ կոալիացիա կազմելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5180 քվե, Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած ուժը՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը՝

«Այս տարի կփոխարինվի շուրջ 2500 ծառ, միայն 150-ն է սակուրա. քաղաքի կանաչ ֆոնդը կհամալրվի նաև մեծ սաղարթ և բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող ծառատեսակներով»

«Կասկադը Երևանի սիրտն է, և տարածքում իրականացվող կանաչապատման նախագծերը պետք է դրվեն հանրային քննարկման»

Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 342 – Ա ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1.Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ։ 2.Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի: 3.Միջգերատեսչական աշխատանքային խմբի

Առատ տեղումները Թուրքիայում հեղեղումների պատճառ են դարձել

Ermenihaber. Մարտի 26-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքում վերսկսվել են հորդառատ անձրևները, ինչի հետևանքով քաղաքի բնականոն կյանքը կրկին խաթարվել է: Թուրքական աղբյուրի համաձայն՝ փողոցներն ամբողջությամբ ջրի տակ են անցել, իսկ դեպի գյուղեր տանող ճանապարհները փակվել են ջրհեղեղի պատճառով: Մասնավորապես, Քարաքյորփու շրջանի գյուղական Թյուլմեն թաղամասը ամբողջությամբ ջրի տակ է, իսկ Յարըմթեփե, Աքփընար և Աքչահիսար գյուղական թաղամասերը

Ադրբեջանական մարտական դիրքերից երեկ կրակել են Մարտակերտում նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ոչ ոք չի տուժել

Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Պատասխանելով ադրբեջանցի պատվիրակին Խաժակյանը մեջբերեց 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ

Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի աշխատանքներին։ Ի թիվս բարձրացված այլ հարցերի Դավիթ Խաժակյանը պատասխանեց Ադրբեջանի պատվիրակ Հումբաթ Հուսեյնովի կեղծ քարոզչական թեզերին, ով ներկայացնում է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը։ Հուսեյնովը, համապատասխան Ադրբեջանի պետական քարոզչական նոր թեզերին, խոսում էր անցյալում իբրև թե Հայաստանից տեղահանված անձանց իրավունքների մասին։ Դավիթ

2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ գրանցված է 3700 էպիլեպսիայով հիվանդ երեխա

Էպիլեպսիայով հիվանդ երեխաների սոցալիզացիայով պետք է զբաղվի պետությունը և մանկական նյարդաբանական ոլորտում պետք է գործի հատուկ ծրագիր, չէ՞ որ այդպիսի երեխաներին հաճախ թաքցնում են հասարակությունից:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մարտի 27-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։ Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ Հանրապետության տարածքում` Մարտի 27-ի ցերեկը և 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում

«Շեշտադրելով 29 000 կմ2-ն՝ Ալիեւը երկրորդում է «4-րդ» Նիկոլ Փաշինյանին»

Մարտի 16-ին եւ դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահը հերթական սպառնալիքներն է հղել հայկական կողմին, «խաղաղության պայմանագրի» համար պահանջը վերահաստատել ու զգուշացրել, որ ՀՀ-ն պատասխանատվություն կկրի «զանգեզուրյան միջանցքը» չբացելու համար։ Թեմայի շուրջ «Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։ – Պարոն Դավթյան, Ձեր գնահատմամբ՝ գործողությունների ինչպիսի՞ հաջորդականությունը հանգեցրեց նրան, որ Իլհամ Ալիեւն այսօր պայման է

«Կրթություն, նորարարական մեթոդ և համայնքային այգի». 2022-23 թթ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող թիմը

«Դժվար ընտրություն էր. թիմերի միջեւ մրցակցությունն ուժեղ էր»

«Կամ պաշտոնական Երեւանն է պատրաստվում Բաքվի բոլոր պահանջները բավարարել, կամ էլ Ադրբեջանի կողմից փաստաթուղթը ստորագրողը Իլհամ Ալիեւը չի լինելու. նոր մարդ է գալու իշխանության»

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտարարեց ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ առաջիկայում խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ վստահեցնելով, որ նոր էսկալացիա չի լինի, մինչդեռ երկու օր առաջ թշնամու հրազենից հայ զինվոր է զոհվել, Լաչինի ճանապարհը 104 օր է՝ փակ է։ Այս իրավիճակում խաղաղության պայմանագրի

Բաքուն հերթական անգամ «Ղարաբաղի հայերին» հանդիպման է հրավիրել

Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ հայտարարել են, որ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայ հանրության ներկայացուցիչներին» հանդիպման են հրավիրում Բաքվում: Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ի շարունակություն մարտի 1-ին Խոջալու քաղաքում տեղի ունեցած հանդիպման և մարտի 13-ի հրավերի, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ հանրության ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթը հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում՝ քննարկելու համար վերաինտեգրման հարցեր, ինչպես նաև

Գեղարքունիքում պարեկների գործունեությանը բռնության կիրառմամբ միջամտած 3 անձանցից 2-ը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նույն մարզում ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի մարտի 24-ին ՊԾ Գեղարքունիքի մարզի ավագ պարեկի կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը՝ ժամը 21:15-ի

ԱԺ աշխատակցին հասկանալի չէր, թե հրամանն ինչի կապակցությամբ է տրվել իրեն

ԱԺ աշխատակիցներն ընդդեմ ԱԺ-ի գործերով ԱԺ «պաշտպանությունը» ստանձնել է «Էյ Էմ» իրավաբանական ընկերություն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը 2012թ.-ին հիմնադրել են ներկայիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ գործող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Ընկերության տնօրենը Եվա Առաքելյանն է՝ Կարեն Անդրեասյանի կինը: Սա ինձ համար բացահայտում էր այն իմաստով, որ ԱԺ-ն ունի իրավաբանական վարչություն, որը դատական գործընթացներին, ՍԴ-ում,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031