Օրվա լրահոսը

Սիսիան և Անի համայնքներում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը

Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը, և սկսվել է քվեարկության արդյունքների ամփոփման փուլը։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների

Սիսիանում կառավարող ուժը հաղթում է (լրացված)

Նախնական արդյունքները հայտնի են

Աննախադեպ ակտիվություն Անիում․ մասնակցեց ընտրողների 62,01 տոկոսը

Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովից ստացված տվյալներով, Անիում այսօրվա ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 9870 հոգի, այսինքն՝ ընտրողների 62,01 տոկոսը։ Մասնակցությունը եղել է բավականին ակտիվ։ Հիշեցնենք, որ Անին ունի 15 հազար 918 ընտրող ունեցող․ 19 բնակավայր և 20 ընտրատեղամաս։ Այստեղ ընտրությունները բավական թեժ էին։ Այստեղ մրցապայքարի են դուրս եկել չորս քաղաքական ուժեր` «Ազգ-համայնք» դաշինքը, որը գլխավորում է

Մանրածախ ապրանքների գնաճը և մնացած բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են. Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես ցանկացած միջավայրում, այնպես էլ պետության ներսում որևէ նախաձեռնություն հաջողությամբ պսակելու առաջնային նախադրյալը դրա մասնակիցների կարգապահությունն է: Դժբախտաբար (գուցե նաև ոչ պատահականորեն) իմ կողմից պետական նախարարի պարտականությունները ստանձնելու պահին Արցախը գտնվում էր շրջափակման մեջ և որոշակիորեն խաթարված էր առանց այդ էլ բազմաթիվ անգամ ցնցումների ենթարկված ներքին կարգապահությունը: Անկառավարելի նութական

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք

Սույն թվականի մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.85⁰ և արևելյան երկայնության 44.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը

Մարալիկի ամենաշատ ընտրող ունեցող տեղամասը` ցրտի ու խավարի մեջ

Մարալիկի մշակույթի տանը տեղակայված թիվ 33/03 ընտրատեղամասը, որն ընտրողների թվով ամենամեծն է. 1722 ընտրող է գրանցված, լուսավորությունից զուրկ ու ցուրտ մի սենյակում է։ Մի այնպիսի վայրում, որտեղ հինգ րոպե առանց մրսելու կանգնել չի լինում։ Վստահված անձանցից ոմանք մեզ դժգոհեցին, որ որպես ընտրատեղամաս` առանձնացրել են մշակույթի տան ամենաանհարմար անկյունը։ Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր

Կապանցի Արտյոմ Համբարձումյանը կրկին հաղթել է համադպրոցական գիտության փառատոնում

Արտյոմ Համբարձումյանն անցած տարի նույնպես առաջին մրցանակակիրն էր

Երկու համայնքներում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 46․59%-ը

Մարտի 26-ին ժամը 17:00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42%-ը կամ 22880 քաղաքացիներից 9610-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 53․18%-ը կամ 15918 քաղաքացուց 8465-ը։ Երկու համայնքներում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 46․59%-ը։

ՔՊ-ական ճոխ ծախսեր Մարալիկում` ոչինչ չասող ցուցապաստառների վրա (Ֆոտոշարք)

Գյումրիից Մարալիկ մտնող ճանապարհը հեղեղված է ՔՊ-ական թեկնածու Արման Սարիբեկյանի, երբեմն նաև Անի համայնքի նախկին ղեկավար, այսօրվա ՏԻՄ ընտրություններում «Ազգ-համայնք» դաշինքը գլխավորող Արտակ Գևորգյանի ցուցապաստառներով։ Ցուցապաստառներն ամեն քայլափոխի են` միմյանց գրեթե կպած, նույնիսկ անհասկանալի է նույն դեմքով անձանց այդքան շատ ցուցադրելու իմաստը, երբ Մարալիկը փոքր քաղաք է, մեկը մյուսին հոյակապ ճանաչում են, և թեկնածուներն այդքան

Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ ծանոթացա ՀՖՖ բժշկական ծառայության հագեցվածությանը, շփվեցի բուժանձնակազմի հետ: Պետք է փաստեմ, որ բժշկական թիմի պատրաստվածությունը և սարքավորումներով հագեցվածությունը համապատասխանում են UEFA-ի և FIFA-ի պահանջներին. ծառայությունը դինամիկ զարգանում է: Իհարկե, ընդհանուր առմամբ, դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով: Բայց, գործակցելով այդ

Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն այսօր արդեն իր դրսևորումն է ստացել ադրբեջանական դիրքերից արձակված կրակահերթերով․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն ու հրահրած ագրեսիան այսօր արդեն իր դրսևորումն է ստացել Արցախի Մարտունու շրջանի մի քանի հատվածներում, ադրբեջանական դիրքերից արձակված կրակահերթերով: Ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այսօր թիրախում դաշտերում, այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներն են: Արցախի իշխանությունը պետք է գիտակցի, որ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 26-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ն առանձին շրջաններում, 27-ին և 31-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-6 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ, 29-ին՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի

Երկու համայնքներում ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 32․32%-ը

Մարտի 26-ին ժամը 14․00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 29․88%-ը կամ 22880 քաղաքացիներից 6836-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 35․83%-ը կամ 15918 քաղաքացուց 5703-ը։ Երկու համայնքներում ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 32․32%-ը։

Արտանիշ գյուղում տեղի ունեցավ ՀՀ դրոշի տեղադրման հանդիսավոր արարողությունը

Մարտի 25-ին «Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման «Սահմանք քաջաց դրոշն յուրյանց» նախաձեռնության շրջանակում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղում տեղի ունեցավ ՀՀ դրոշի տեղադրման հանդիսավոր արարողությունը։ Մինչ Եռագույնի տեղադրումը Տեր Մեսրոպ քահանան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում իր օրհնության խոսքը հայտնեց հավաքվածներին, օրհնեց դրոշը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։ ՀՀ օրհներգի ներքո Եռագույնը վեր խոյացավ սահմանամերձ Արտանիշում։ Եռագույնի

Ջիվան Մարգարյանը երկար տնտղեց քվեաթերթիկները (ֆոտոշարք, տեսանյութ)

ՀՀԿ-ի թեկնածուն վստահ է, որ իրենք մեծամասնություն են կազմելու

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ

Գոռգոռոցներ, վիճաբանություն. միջադեպ Մարալիկի մշակույթի տանը

Անիում ՏԻՄ ընտրությունները բավական լարված են ընթանում։ Ընտրողների ամենաշատ քանակ` (1730 ընտրող) ունեցող թիվ 33/03 ընտրատեղամաս ոտք դնելուն պես ականատես եղանք մի միջադեպի. տարեց մի տղամարդ պնդում էր, որ քվեաթերթիկները կպած են եղել, դրոշմանիշը փակցնելիս նկատել են, որ այն իր նախընտրած թեկնածուի քվեաթերթիկի վրա չէ։ Նա պատռել էր դրոշմանիշը և պահանջում էր նոր քվեաթերթիկ։ «Տվեք

Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին․ Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի թվիթերյան գրառումը Շնորհակալություն Հայաստանի ու Թուրքիայի հավաքականներին դիտարժան խաղի համար։ Սպորտը պետք է կամրջի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին։

Երկու համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10․78%-ը

Մարտի 26-ին ժամը 11․00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․88%-ը կամ 22880 քաղաքացիներից 2490-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․64%-ը կամ 15918 քաղաքացուց 1693-ը։ Երկու համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 10․78%-ը։

Շնորհակալություն ոչ միայն այս վերաբերմունքի, այլեւ մտածելու առատ նյութ տալու համար․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում։ Սա մի բան է, որին մենք դժվար թե նվիրեինք մեր կիրակնօրյա առավոտները։ Շնորհակալություն ոչ միայն այս վերաբերմունքի, այլեւ մտածելու առատ նյութ տալու համար։

«Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին․ Shamshyan.com

Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի դիմաց, Սևանա լճի ափին գտնվող «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկը, որտեղ մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու

Ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն

Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք: Դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում,

Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումից և Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելուց հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են վերջիններիս դիմաց, որպեսզի թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը: Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել և այդ ուղղությամբ լրացուցիչ շարժվելու խնդիր

Փաշինյանը շարունակում է կպած մնալ խաղաղության դարաշրջան բացելու դոնքիշոտության իր թեզին․ «Հայացք Երևանից»

Լուրը, որ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում հրապարակեց ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը, շշմեցուցիչ էր բոլոր նրանց համար, ովքեր այդ օրն ուղիղ եթերում հետեւում էին բանախոսի չորսուկես ժամ տեւած վայրիվերո դատողություններին: Նա բաց տեքստով հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնել՝ չբացառելով նաեւ ՀՀ-ի դեմ նոր ռազմական էսկալացիայի հնարավորությունը: Փաշինյանը նորից

Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են

Այսօր՝ մարտի 26-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Շիրակի մարզի Անի համայնքն ունի 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման

Դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ

Ալեքսանդր Պետրակով․ «Ստադիոնում մթնոլորտը հիասքանչ էր եւ ներողություն եմ խնդրում ֆուտբոլասերներից այս պարտության համար»

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով զիջեց Թուրքիայի ընտրանուն։ Հետխաղային մամուլի ասուլիսում մեր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասաց․ «Լավ խաղ ստացվեց։ Ինձ դուր եկավ տղաների ինքնանվիրումը։ Եղան սխալներ։ Տակտիկական ծրագրերը կվերլուծենք։ Ես գոհ մնացի իմ սաների խաղից»։ Գլխավոր մարզիչը նաեւ պատասխանեց խաղի սխեման փոխելու եւ փոփոխությունների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031