Օրվա լրահոսը
Դիմում ենք Փաշինյանին ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում ՀՀ և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով. հայտարարություն
Արձանագրում ենք՝ 2022 թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ ՀԱՊԿ-ի կողմից Ադրբեջանի գործողություններն «ագրեսիա» չճանաչելու հիմնավորմամբ, ՀԱՊԿ խորհրդի նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելության ուղարկելու մասին միջոցառումների համալիրը կարող է ընդունվել ամբողջությամբ (6 կետ)
«Ուզում եմ ասել Անահիտ Մանասյանին, որ ՄԻՊ-ի նշանակումը պաշտոն չէ, որ դու գաս եւ այն վայելես», իսկ Էդգար Ղազարյանն ընդգծված քաղաքական կերպար է
Ժաննա Ալեքսանյանը եւ Նինա Կարապետյանցը՝ ՄԻՊ թեկնածուների մասին
Երվանդ Ազատյանի մտքի հորիզոնում հայն ու Հայաստանն առաջին տեղում էին, գործի ու գրչի ուղեծրում մշտապես հայկական շահի առաջնորդությունն էր. Արմեն Սարգսյան
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել սփյուռքահայ ճանաչված մտավորական, մեծավաստակ գրող, հրապարակախոս, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանի մահվան կապակցությամբ։ «Երվանդ Ազատյանը լայնախոհ և խորաթափանց ազգային գործիչ էր, որի մտքի հորիզոնում հայն ու Հայաստանն առաջին տեղում էին, որի գործի ու գրչի ուղեծրում մշտապես հայկական շահի առաջնորդությունն էր: Մեր բազմաթիվ զրույցների ու հանդիպումների շարքում
Մշակվել է դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծված աշխատանքային խումբը Ալցհայմերի միջազգային կազմակերպության աջակցությամբ մշակել է Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը։ Հայաստանն այսօր ունի այդ փաստաթուղթը, և դա ամենահզոր գործիքն է, որի միջոցով հնարավոր է որակապես ավելի բարձր մակարդակի հասցնել հիվանդների խնամքն ու աջակցությունն ամբողջ երկրում։ Ավելի քան մեկ տարի պլանի մշակման աշխատանքներում ներգրավված
Արցախի պատասխանը Բաքվին
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։
«Այ դրա արած հայտարարությունների ֆոնին հարուցվել է այս քրեական գործը»․ Վլադիմիր Գասպարյան
Ավելին՝ աղջկաս պահով համարում եմ, որ անպարկեշտություն է միս ու արյուն տալու համար դա շահարկելը։
Քննարկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագիծը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման առաջին փուլը։ Հանրային քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, հավաքների ազատություն, կարծիքի արտահայտման ազատություն, գործի արդար
Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը ի՞նչ կապ ունի Պուտինի հետ
ՀՀ կառավարությունը 2023 թ. հունվարի 3-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ 1998թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում եւ Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով: Այս տարվա հունվարի 10-ին, ՍԴ որոշմամբ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի
Անդրադարձել են Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակով օտարման և տարաբնակեցման գործընթացն իրականացնելու կարեւորությանը
Քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման եւ մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Բարձրացվել են նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Լանջիկ–Գյումրի հատվածի իրականացման առաջընթացը եւ առկա խնդիրները։ Հավանություն է տրվել դեպի Ակունք, Մաստարա եւ Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կառուցելու առաջարկությանը։
ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ԶՈւ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները
2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։ Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։ Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում զինված ուժերի առջև դրված խնդիրներին, նախարարը կարևորել
Արտահանման ծավալն աճել է 110 %-ով, ներմուծման ծավալը՝ 62.3%-ով. փետրվարի մակրոտնտեսական ցուցանիշներ
2023թ․ փետրվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 📊2023թ․ հունվար–փետրվարը 2022թ․ հունվար–փետրվարի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.9%, 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.0%–ով, 📈Ծառայությունների ծավալն աճել է 23.5%–ով, 📈Առևտրի շրջանառությունն աճել է 18.0%–ով, 📈Շինարարության ծավալն աճել է 13.2%–ով, 📈Արտահանման ծավալն աճել է 96.4%–ով, 📈Ներմուծման ծավալն աճել է 67.4%–ով։ 📊2023թ․ փետրվարը 2022թ․ փետրվարի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը
ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Բաքվին՝ ադրբեջանական զինուժի տեղաշարժերի առիթով
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին՝ ադրբեջանական ռազմական վերջին տեղաշարժերի կապակցությամբ: Պատասխանելով լրագրողի հարցին այս կապակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության առաջին փոխխոսնակ Վեդանթ Փաթելը հայտնել է. «Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդն այսօր առավոտյան զրուցել է (Ադրբեջանի) արտգործնախարար Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա
Շտապ վիրահատական միջամտություն պահանջող ախտաբանությամբ 14 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ
11 բուժառու վերադարձել է Արցախ
«Նիստերից հետո դա քննարկման առարկա է դառնում «ֆեյսբուքներում», որ վատացավ, սենց եղավ»․ Վլադիմիր Գասպարյան
Դա իմ առողջության հետ է կապված, ես ունեմ երեխաներ։ Չեմ ուզում ինձ հասարակությունը տեսնի հիվանդ
Միջազգային իրավական ոչ մի հնարավորություն չկա այլ պետության դատարանի որոշմամբ ձերբակալելու պետության ղեկավարին. «Հայաստանի Հանրապետություն»
Այնպիսի տպավորություն է ստացվում, որ, ըստ նրանց դատողության, ռուսներին թույլատրվում է դավաճանել… Արդեն 300 տարի ՌԴ-ն «հաղթում» է իր դաշնակցին՝ Հայաստանին:
17 անձանց մի մասը տեղյակ չի եղել մանկապարտեզում իրենց՝ որպես աշխատող գրանցված լինելու մասին
Ավարտվել է «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ խարդախություն, հափշտակություն կատարելու և կաշառք ստանալու վարույթի նախաքննությունը
Առանց պատժամիջոցների հնարավոր չէ Բաքվին բերել կառուցողական գործողությունների դաշտ. «Հայաստանի Հանրապետություն»
Հումանիտար ճգնաժամը, որն արդեն առկա է Արցախում եւ որը, ցավոք, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, ռուսական կողմի թողտվության եւ, թերեւս, միտումնավոր անգործության ուղղակի հետեւանք է
«Ապաշրջափակել Արցախը» կոչով պաստառ են պարզել Շվեդիա -Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ
Շվեդիա -Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզադաշտում հայտնվեցին Արցախի և Հայաստանի դրոշներ։ Եվ նաև շատ մեծ պաստառ, որի վրա գրված էր պահանջ Ադրբեջանին` ապաշրջափակել Արցախը: Իմիջայլոց, ադրբեջանցիները պարտվեցին շվեդներին 5:0 հաշվով։ Դիմադրություն շարժում
«Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը չի նշանակում, որ հրավիրված երկրում ժողովրդավարության առումով վիճակը կատարյալ է
«Ամերիկայի ձայն». «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը չի նշանակում, որ հրավիրված երկրում ժողովրդավարության առումով վիճակը կատարյալ է. դա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել մեր գործընկերների հետ, ովքեր ձգտում են ամրապնդել ժողովրդավարական կառավարումը, հայտարարել է Վաշինգտոնի օտարերկրյա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ժողովրդավարության գծով տնօրեն
Ադրբեջանը ամեն օր ցույց է տալիս, թե որն է խաղաղության ի՛ր ձեւաչափը, իսկ մենք ամեն օր ասում ենք՝ խաղաղություն լինելո՛ւ է. «Հայաստանի Հանրապետություն»
Պետությունն իր գործը, որ հանուն ազգային անվտանգության պիտի անի՝ դպրոցից սկսած, չի անում
Բայրամովը Քարեն Դոնֆրիդին դժգոհել է Հայաստանի «ապակառուցողական քաղաքականությունից»
«Մտահոգություն է արտահայտվել (ամերիկյան կողմից-խմբ.)՝ կապված վերջին շրջանում տարածաշրջանում սրացող իրավիճակի հետ, և կոչ է արվել բոլոր տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով: Հայտարարվել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Անի Խաչատրյան․ «Հիմա ասում են` տրանսպորտի հարցը լուծված է, բայց չե՞ն մտածում, որ քաղաքացին ամեն ինչ տեսնում ու զգում է իր կաշվի վրա»․ «Հրապարակ»
Ավտոբուս գնելը տրանսպորտի հարց լուծել չէ
«Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն. Վահե Հովհաննիսյան
Եթե դատարանները շրջափակելու կոչին հայ հասարակությունը տար նույն ռեակցիան, ինչ Իսրայելի հասարակությունը՝ իրենց իշխանության դատաիրավական ռեֆորմին, շատ բաներից Հայաստանում հնարավոր կլիներ խուսափել։ Չի բացառվում՝ նույնիսկ պատերազմից։ Եթե «վնգստացող դատավորներ» արտահայտությանը, լավագույն դատավորներին պատժելու պրոցեսին դատավորների համայնքը տար միասնական կոշտ պատասխան, մեր երկրում զարգացումները այլ կլինեին։ Եթե Մնացական Մարտիրոսյանին քրեական դատարանի նախագահ նշանակումը (մարդ, որին նույն
Դավիթ Գալստյան. Իշխանություններն առնվազն ռուս խաղաղապահներից պետք է պահանջեն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել. «Հրապարակ»
Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Ռուսաստանը եւ միջազգային հանրությունը համարժեք քայլեր անեն, թեկուզ՝ քաղաքական առումով. Դավիթ Բաբայան
«Ստուգման են ենթակա ծառերը հատելու գործընթացում ներգրավված աշխատակիցների շարժառիթները». «Զարթոնք»-ը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Երևան քաղաքում ծառերի հատման և սակուրա տեսակի ճապոնական ծառեր տնկելու գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների արարքները ստուգելու նպատակով: Հաղորդման մեջ մասնավորապես նշվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց
«Նոր Զովք»-ի գործով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը թողել է անփոփոխ
«Նոր Զովք» ՍՊԸ-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը, որի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք: Վերաքննիչ քրեական դատարանը 27.03.2023թ.-ի որոշմամբ մերժել է այն և դատական ակտը թողել է անփոփոխ: ԲԴԽ
Նախատեսվում է օրենքից հանել պատվավոր կոչումները և դրանց շնորհելու կարգը. «Փաստ»
Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում: Մասնավորաբար, նախատեսվում է օրենքից հանել պատվավոր կոչումները և դրանց շնորհելու կարգը՝ հաշվի առնելով թիրախային անձանց այլընտրանքային պարգևատրման կամ խրախուսման առավել արդիական եղանակների կիրառման հնարավորությունը։ Նշվում է, որ «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին
Փորձերը հայ ժողովրդի շահերից բխող որոշումները եւ քայլերը կապել ռուսական ղեկավարության օրակարգի հետ՝ համարում ենք բացարձակապես մերժելի եւ առ ոչինչ. Հայտարարություն
Հայաստանի Հանրապետությունն առնչություն չունի այն մեղադրանքների բովանդակության հետ, որոնց հիման վրա կալանավորման կարգադրագիր է դուրս գրված ՄՔԴ դատախազի կողմից եւ հետախուզում է հայտարարված ՌԴ նախագահը եւ այլ պաշտոնատար անձ, այլ առաջնորդվում է եւ պետք է առաջնորդվի բացառապես սեփական նպատակներով, շահերով եւ պահանջմունքներով, իսկ առաջին հերթին՝ ազգային անվտանգության նկատառումներով, ինչից ուղղակիորեն բխում է, որ ոճրագործությանը պարտադիր պետք է հետեւի ՄԱԿ-ի անդամ երկրների՝ ապրիորի պարտավորություններով սահմանված եւ արդարադատությամբ վճռված պատասխանատվությունը եւ համապատասխան պատիժը։
Եթե 1-ին դարում Ֆեյսբուք լիներ
Ընդունված է ասել, որ մենք ապրում ենք հետճշմարտության դարաշրջանում, երբ կարեւոր է ոչ թե այն, ինչ տեղի է ունեցել, այլ այն, թե ինչ է դրա մասին խոսվում: Նույնը կարելի է ասել ոչ միայն իրադարձությունների, այլեւ՝ տեքստերի մասին: Սոցցանցերը ամեն օր, գուցե՝ ամեն րոպե, մեզ տալիս են դրա վառ օրինակները: Ցանկացած տեքստ կարելի է մեկնաբանել ցանկացած
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը
Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել։


















































