Օրվա լրահոսը

5 համեմունք՝ առողջության համար բազմաթիվ առավելություններ

Համեղ և առողջարար սննդի միջև ընտրությունը շատ հաճախ է կատարվում «համեղ»-ի օգտին, սակայն այդ ընտրության առջև կանգնելու անհրաժեշտություն կարող է և չծագել խոհանոցը տարատեսակ համեմունքներով հարստացնելու դեպքում։ Սննդանյութերն ուսումնասիրող մասնագետները նշում են, որ գոյություն ունեն ավելի քան 100 համեմունքներ, որոնք օգտագործվում են աշխարհի տարբեր խոհանոցներում, և դրանցից շատերը հակաօքսիդանտների խտացված աղբյուր են։ Իսկ հակաօքսիդանտները, ինչպես

Թեւան Պողոսյան․ «Այս ամենը դեռ խորանալու, շատանալու է այնքան, մինչև որ հայկական կողմից պատասխան չլինի»․ «Փաստ»

Ամեն անգամ այդ «իրավիճակը փոխվելու» շրջանակներում գործող իշխանությունների կողմից մանիպուլյատիվ երևույթների ենք ականատես լինում: Այս տրամաբանությամբ էլ 5 րոպե առաջ, երևի, տեղեկություն ունեին առ այն, որ էսկալացիա լինելու մասին պետք է հայտարարեն, դրանից հետո էլ, երևի, ինչ-որ մեկը զանգել, ինչ-որ բան է ասել, ու արդյունքում որոշել են Twitter-ում այլ կերպ բացատրել:

Գուրգեն Ներսիսյան. Քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ

Այսօր քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ տեղի է ունեցել խորհրդակցություն մի շարք պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել է մի խումբ հարցեր կառավարության որոշմամբ իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը, ծրագրվել է ամբողջությամբ վերանայել ռազմական դրության ժամանակ զինապարտ քաղաքացիներին անվանական ամրագրման առկա մոտեցումը, նախատեսվել է կառավարության որոշմամբ սահմանել այն մասնագիտությունները և ծառայությունները, որոնց տիրապետող կամ որոնք մատուցող անձինք կարող են ներգրավվել

Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին. «Sputnik Արմենիա»

Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի ղեկավար Սամվել Կարապետյանը, հայտնում է «Sputnik Արմենիան»։ Այդպես է հայտնի գործարարը մեկնաբանել է ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշման լույսի ներքո Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու ծրագրերը։ «Վերջին օրերին

Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վերջին սրվածության կապակցությամբ

«Ազատություն» ռ/կ. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը երկուշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դոնֆրիդն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և զարգացման համար, մտահոգություն է հայտնել տարածաշրջանում

Վերջին անգամ ես պարոն Ազատյանին հանդիպել եմ իմ այգու փայտաշեն զրուցարանում․ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցավակցել է

Մահացել է ամերիկահայ հայտնի գրող, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանը։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել է իր ցավակցությունը. «Ազգ» շաբաթաթերթի միջոցով խորագույն ցավակցությունս եմ հայտնում սփյուռքահայ հանրաճանաչ եւ հեղինակավոր մտավորական, գրող, մանկավարժ, հրապարակախոս Երվանդ Ազատյանի մահվան տխուր առիթով։ Նա մեկն էր մեր ժամանակի ազգային գործիչներից, ով իր ողջ կյանքը նվիրել էր սփյուռքահայության հոգեւոր, մշակութային,

Լևոն Դավիդյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼԵՎՈՆ ԴԱՎԻԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Լևոն ԴԱՎԻԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված

«Երևանը մեր քաղաքի թատրոններն են և թատրոնի մարդիկ»

Տիգրան Ավինյանը թատերարվեստի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները

ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

«Sputnik Արմենիա». Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը փաստի առնչությամբ քննություն են անցկացնում։ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Դեպքի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», – նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա դիտարկում և

Արշակունյաց պողոտայում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Altima»-ն և «Volkswagen Polo»-ն

Մարտի 27-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 3/8 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է

Սևանա լճի մակարդակը մարտի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը․ մարտի 20-26-ը (2023թ.)

«20 զինվորի զոհվելու եւ մեկի անհետ կորելու պատճառը Գեւորգյանի անգործությունը չէ»․ պաշտպան

Ըստ Գոռ Գեւորգյանի՝ մեղավորներն ամենաբարձր հրամանատարական կազմում են եւ նրանք են ադրբեջանական ստորաբաժանումը «մերոնք»-ի տեղ ներկայացրել

Հայաստանի` Հռոմի ստատուսին միանալը «ծայրահեղ բացասաբար» ազդեցություն կարող է ունենալ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան անընդունելի է համարում Հայաստանի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուսին միանալու մտադրությունը, երբ որ դա տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի նկատմամբ «օրդերների» ֆոնին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը: «Մոսկվայում միանգամայն անընդունելի են համարում պաշտոնական Երևանի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուսին միանալու ծրագրերը` Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ ՄՔԴ վերջին անօրինական և իրավական առումով ճղճիմ

«Ինքս վստահ եմ, եթե ՔՊ-ն վաղը չունենա իշխանություն, ցանկացած համայնքում կհավաքի զրո ձայն». Ավետիք Իշխանյան

«Եվ արդյունքում կոմկուսն ավելի շատ պատգամավորներ ուներ քան ՀՀՇ-ն։ Ուղղակի տեղի ունեցավ առաջին առնետավազքը, Վիգեն Խաչատրյանի և այլոց «շնորհիվ». Aravot.am-ի զրուցակիցն է նախկինում «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը -Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, առաջատարը կրկին իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է. ինչո՞վ եք բացատրում իշխող ուժի այս հաղթարշավը, երբ այդ ուժի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանն ու

Հայաստանը կարեւորում է արդյունավետ համագործակցությունը Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ԵՄ եւ բազմակողմ ձեւաչափերում

Սարգիս Խանդանյանն ընդունել է Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը

Միջազգային դերակատարները շարունակում են սահմանափակվել դեկլարատիվ հայտարարություններով ու գործողություններով. Արայիկ Հարությունյան

Հանրապետության նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

ՔՈ լիազոր ներկայացուցիչ․ «ՔՊ ներկայացնող անձինք կանգնած են եղել ընտրատեղամասեր տանող ճանապարհներին՝ ցուցակներով, թղթերով, ընտրողները մոտենում էին նրանց»

ՔՈ-ի լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը պնդում է՝ Սիսիանում ընտրախախտումները կատարվել են երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության անմիջական հանձնարարությամբ եւ հովանավորությամբ

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Գրիգորյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: ««Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վահագն Գրիգորյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

«Հրամանատարը զենքը պահե՞լ է վրադ ու ասել՝ քշի ստեղից»․ վկան հերքում է ու պնդում, որ եթե Գեւորգ Գեւորգյանը չլիներ, իրենք էլ էին զոհվելու

Անհամեմատելի էին ուժերը։ Մենք մի հատ «Դ-20»-ով էինք ու ավտոմատներով, իսկ իրենց մոտ ամեն ինչ կար։ Ու իրենք հաստատ շատ էին մեզանից։

Բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բազմաթիվ բնակարանային գողությունների և մեկ գողության փորձի դեպքեր: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության գալով 42-ամյա տղամարդու, առանձին դեպքերում՝ քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ,

«Բացատրե՛ք, ինչո՞ւ եք նիստից ուշանում». Վաղարշակ Հակոբյանը նեղը դրեց էկոնոմիկայի փոխնախարարին եւ նկատողություն արեց

Փաստորեն, եթե էկոնոմիկայի փոխնախարարն ուշանում է, նշանակում է՝ տարին ոչ միայն լավ սկսել, այլ նաեւ լավ շարունակում են:

«Օգնում են մարդուն կանգնել ոտքի, սակայն նրա կանգուն մնալը թողնում ենք իր ոտքերին». Մխիթար Հայրապետյան

Տարատեսակ ծրագրեր ֆինանսավորելու ավանդույթը փոխարինվել է սեփական հեղինակային ծրագրերի իրականացմամբ

Երաժշտական երեկո «Զեյթուն» մշակութային կենտրոնում

Այսօր «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ երգչուհի Աննա Խաչատրյանի և «Ակապելլա» վոկալ խմբի հետ համատեղ երաժշտական միջոցառումը։ Միջոցառման ընթացքում տեսահոլովակներով ներկայացվեց ոչ միայն Աննա Խաչատրյանի երաժշտական ուղին, այլ նաև «Ակապելլա» վոկալ խմբի ստեղծման պատմությունն ու երգչուհու հետ նրանց ճակատագրական հանդիպումը։ Միջոցառման հատուկ հյուրն էր հայտնի կլառնետիստ Եղիշե Գասպարյանը, որն էլ ապահովեց երեկոյի դրական մթնոլորտը։ «Զեյթուն»

Հենց նախագահի ինստիտուտն է, որ կարող է լիարժեք վեր հանել համապետական խնդիրները. Արման Դիլանյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին: Ողջունելով հյուրին նախագահը նշել է, որ կարևորում է Սահմանադրական դատարանի և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցությունը, որի գլխավոր նպատակը երկրում Սահմանադրության և սահմանադրականության երաշխավորումն է: «Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի և նախագահականի կարևորագույն գործառույթը կայանում է նրանում, որ կարողանանք հետևել, թե Սահմանադրությունն որքանով է Հայաստանի Հանրապետությունում

Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 33 ԸԸՀ) 7 գրանցամատյանում արձանագրվել է 10 գրառում։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 34 ԸԸՀ) 15 գրանցամատյանում արձանագրվել է 39 գրառում։

Ժողովրդավարությունը հենց հիմնված է հունական փիլիսոփայական արժեքների վրա. Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Ողջունելով hյուրին նախագահը շնորհավորել է Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Ձեզ և հույն ժողովրդին սովորական խոսքեր չեն, որ ուզում եմ փոխանցել, որովհետև, ըստ էության, ինչ-որ առումով մենք ևս նմանատիպ ճակատագիր ենք ունեցել: Ճիշտ է մենք ավելի

«Հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք, 1 մլրդ 21 միլիոն դրամ»

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Վ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել

Ահազանգել էին, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հինգ հոգու միջև ծեծկռտուք է

Մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սարմենի փողոցում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հինգ հոգու միջև ծեծկռտուք է: Տեղյակ պահվեցին նաև մայրաքաղաքի կենտրոնում ծառայություն կատարող պարեկային կարգախմբերը: Մինչ բաժնի օպերատիվ խումբը մեկնում էր դեպքի վայր` ստացվեց նույնաբովանդակ մեկ այլ ահազանգ: Քաղաքացին

Ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ

Մանե Թանդիլյանը նկատել է՝ առաջնորդության հատկանիշները, բնավ, սեռով պայմանավորված չեն

Արմավիրի մանկապարտեզներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 27-ին, ժամը 15։54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող Մանուշակ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող մանկապարտեզի 2-րդ հարկի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031