Օրվա լրահոսը
«Լաչինի միջանցքով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 178 անգամ»․ Արցախի ՄԻՊ
Եթե մինչեւ շրջափակումն օրական այդ ճանապարհով երթեւեկում էր մոտ 2450 մարդ, ապա շրջափակման ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՌԴ խաղաղապահների օգնությամբ երկկողմանի տեղափոխվել է 1376 մարդ։
«Մարդն աշխարհի համար բարձրագույն արժեք է, մարդը, բայց թվում է, թե՝ ոչ Արցախում ապրող մարդը». Գուրգեն Ներսիսյան
Ըստ ԱՀ պետնախարարի՝ Լաչինի ճանապարհի փակումը Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգային գործողությունների մի տարրն է:
«Ընդունվել են ստվերային կառավարություն կազմելու սկզբունքները. ԴԱԿ առաջնորդ Սուրեն Սուրենյանցին հանձնարարվել է ավարտին հասցնել «Պետականություն» կոմիտեի ձևավորումը»
Ի լրումն 2022 թ. նոյեմբերի 19-ին կայացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության IV համագումարում ընդունված բանաձևի, ինչպես նաև ս/թ հունվարի 26-ի ԴԱԿ քաղխորհրդի որոշումների, ս/թ մարտի 22-ին տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները. 1․ ԴԱԿ առաջնորդ Սուրեն Սուրենյանցին հանձնարարվել է ավարտին հասցնել «Պետականություն» կոմիտեի ձևավորումը։ 2․ Ընդունվել են ստվերային կառավարություն կազմելու հետևյալ
Ժաննա Անդրեասյան․ Այս որոշումը կարող է վերաբերել շուրջ 140 քաղաքացու, որոնք կարող են հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման
Սահմանվեց ԲՏՃՄ ուղղություններով սովորողներին պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը
«Պարոն Խզմալյան եւ տիկին նախարար, մի արեք մեզ այդ «լավությունը ». «Գոյի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Մեզ վատություն արեք ու մի վերամիավորեք, մեզ լավ պայմաններ պետք չեն
Համոզվեցինք, որ աշխարհում միայնակ ենք
Հայոց Մեծ եղեռնի ողջ ընթացքում պարզորոշ երեւաց, որ աշխարհում մենք լրիվ միայնակ ենք: 1915թ.-ից սկսած իրագործվում էր հայերի արյունալի եղեռնը եւ այդ նման ողբերգական իրավիճակում ոչ մի երկիր իրականում մեզ լրջորեն չպաշտպանեց, բացառությամբ որոշների, որոնք տեսնելով իրականացվող սպանդը, զուտ բարոյական ու մարդասիրական հանգամանքներից ելնելով՝ ուղղակիորեն եւ ոչ ուղղակիորեն Թուրքիային ընդամենը հորդորում էին, որպեսզի դադարեցնի այդ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 23-ի և 28-ը ցերեկը
Եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, վարժական հավաքների ներգրավվելիս ՊՆ-ից ստանում է 80 հազար դրամ, իսկ գործատուն պարտավորվում է վճարել մնացած հատվածը
Նախագծով առաջարկվում է՝ մինչև 30 օր վարժական հավաքներին ներգրավվելիս գործատուի կողմից վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար, որպես զինծառայող, հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։
Շոյգուի և Աքարի միջև կայացել է հեռախոսազրույց
Ermenihaber. Մարտի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Թուրքական պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ուկրաինային, հացահատիկի մատակարարմանը և Սիրիայի հյուսիսին առնչվող հարցեր։ Աքարը գոհունակություն է հայտնել հացահատիկ միջանցքի նախաձեռնության երկարաձգման հարցում համագործակցությունից, շեշտել է հացահատիկի մատակարարման անխափան շարունակման կարևորությունը։ Սիրիայի հյուսիսի հետ կապված Աքարը նշել է,
«Իրենք պետք է դաս առնեն, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը հարցերի պատասխան տալն է, ոչ թե հիստերիկանալ, ամեն ինչ բարդել նախկինների վրա». Արծվիկ Մինասյան
«Քանի որ ԱԺ ղեկավարությունն էլ իրենցն է, չարաշահում են ժամանակը, ձայնից զրկելու կամ ձայն տալու կանոնները: Իրենք փորձում են հանրության մեջ ահաբեկչական միջավայր ստեղծել, որեւէ պատասխանատու վարքագիծ չտեսանք մենք: Դուք էլ եք ականատես լինում սկսած ոչ վայել պահվածքից, վերջացրած անվտանգությանը սպառնացող հայտարարություն անելով: Ի՞նչ անենք, շարունակենք այդ շանսը իրենց տա՞լ»:
Համալսարանական մասնագետներին հաջողվել է հեռացնել 17 մագնիսե գնդիկներ 3-ամյա երեխայի որովայնից
Հայտնաբերվել են պերֆորացված հատվածներ աղեգալարների տարբեր հատվածներում՝ այդ թվում ստամոքսում, որի պատճառ էին դարձել թվով 17 մագնիսե գնդիկները, որոնք հեռացվել են, պերֆորացված հատվածների ամբողջականությունը վերականգնվել:
ՄԻՊ-ի դիմումը՝ ուժային կառույցներում կուսակցական լինել-չլինելու մասին կրկին հետաձգվել է
Հայաստանը երեք ամիս է՝ չունի Մարդու իրավունքների պաշտպան: Բնականաբար, նրա նախկինում ՍԴ ուղարկված դիմումների հետ անհասկանալի երեւույթներ են կատարվում: 2023թ. մարտի 10-ին ՀՀ Սահմանադրական դատարանն աշխատակարգային իր հերթական որոշումը տեղադրեց պաշտոնական կայքում. «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի,
Մտնում ես նորոգված մշակույթի տուն, էն որ ասում են՝ գեղագիտական հաճույք ստանում, բայց ի՞նչ է տեղի ունենում ներսում. Փաշինյան
Ես, օրինակ, ականատես եմ եղել դեպքերի, երբ մշակույթի տներ ենք նորոգել, հետո գնացել, մտել ենք, ասել են՝ վայ, շատ շնորհակալություն կառավարությունն էլ աջակցեց, էս մշակույթի տունը նորոգեցինք։ Բայց հետո մտնում ես, նայում, էն որ ասում են՝ գեղագիտական հաճույք ստանում, բայց ի՞նչ է տեղի ունենում ներսում:
«Իսկ բանակում չեն հերիքում փորձառու սպաները». ստորագրահավաք է նախաձեռնվել Գեորգի Խաչատուրովի ազատությունը վերականգնելու օգտին
Նրան մտածածին, վաղեմության ժամկետը վաղուց անցած, աննշան մի գործով կալանավորելը այն պայմաններում, երբ երկիրը ապրում է ամենօրյա հարձակման վտանգի ներքո, իսկ բանակում չեն հերիքում փորձառու սպաները, պարզապես հանցագործություն է մեր բոլորի դեմ:
«Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին
Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամը սկսել է համագործակցությունը «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ: Համագործակցության շրջանակում «Անիվ» հիմնադրամը կրթաթոշակներ կտրամադրի կրթության, գիտության և մշակույթի ոլորտի մասնագետներին: Այդպիսով, նշված ոլորտների մասնագետները կարող են մասնակցել «Մատենա»-ի ուսումնական ծրագրերին՝ վճարելով վարձի ընդամենը 7%-ը. 93%-ը կտրամադրի «Անիվ» հիմնադրամը՝ որպես կրթաթոշակ: Կրթաթոշակների համար կարելի է դիմել մայիսին մեկնարկող «Թիմերի
Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան
Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի պետական մակարդակով վարվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է:
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի
Գործատուն կպարտավորվի վճարել աշխատավարձից դրական տարբերությունը
Չինուհին ամենուր է բարձրաձայնում իրեն աջակցություն եւ հնարավորություն ընձեռած երեք մեծանուն երաժիշտների անունները
«Արամ Խաչատրյան» համերգասրահում օրերս Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումները։ Այլ ստեղծագործությունների թվում հնչեց Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը, առաջին անգամ Հայաստան այցելած չինացի ճանաչված երաժիշտ Ջինգ Ժաոյի մեկնաբանմամբ։ Ֆրանսիացի կոմպոզիտորի այս ստեղծագործությունը դասվում է թավջութակի համաշխարհային գրականության ամենատարածված գործերի թվին, որտեղ վարպետորեն են օգտագործված գործիքի հնարավորությունները։ Գունեղ
Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. Փաշինյան
Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և Հայաստանում իբր ազգային փոքրամասնություններ չկան
Մենք հիմա ո՞ր կողմի առաջարկներով ենք առաջ շարժվում՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան՝ Ջուլհակյանը պատասխանեց. «Մենք մեր առաջարկներով ենք առաջ շարժվում՝ առանց միջնորդների»
Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այն առաջարկները, որոնք ներկայացնում է հայկական կողմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ներկայացվում են եւ բացատրվում՝ ի ցույց դնելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները:
Մարուքյան. Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությանը, որում Քիրբին նշել է՝ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը: «ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում կրակել և սպանել են հայ զինվորի: Ագրեսորի և այդ ագրեսիայի զոհի միջև
Արցախի մայր թատրոնը չընդհատվող շնչառություն ունի
Այս օրերին, երբ դեռ շարունակվում է Արցախի շրջափակումը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ պատրաստում է նոր` վրացի գրող Կ. Բուաչիձեի «Բակում կատաղած շուն կա» (բեմադրությունը` Արցախի ժողովրդավարական արտիստ Քաջիկ Հարությունյանի) կատակերգության բեմադրությունը։ Նույն օրը թատրոնի 90-ամյա ճանապարհի մասին պատմող պատկերագրքի շնորհանդեսն է կայանալու։ 90-ամյա թատրոնը, իմ գնահատմամբ,
Թշնամին ավելի ինտենսիվ է դարձրել կրակոցները. Թագուհի Թովմասյանն ահազանգել է միջազգային գործընկերներին
Թշնամին ավելի ինտենսիվ է դարձրել կրակոցները՝ ՀՀ սահմանին մահացու վիրավորելով հայ զինվորի, կրակ բացելով Արցախի խաղաղ բնակիչների վրա և կրկին արգելափակելով գազամատակարարումը դեպի Արցախ. ԱՀԱԶԱՆԳ միջազգային գործընկերներիս։ 📌Մարտի 22-ին, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: 📌Նույն օրը Արցախի Ճարտար քաղաքի բնակիչներ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը,
Թալիշում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար հիմնավոր ապացույց է. Փաշինյան
Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հայկական հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները եւ հարցը համարել լուծված:
Սպանությունից կարճ ժամանակ անց՝ հափշտակված գումարի մի մասով մարել էր պարտքերի մի մասը
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022թ․ ապրիլին նույն մարզի 56-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Մարտունի քաղաքի բնակչուհու կողմից՝ ամուսնու անհետանալու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա բնակիչն իր ունեցած պարտքերը մարելու համար տարադրամի փոխանակմամբ զբաղվող
Ազդակներ տրվում են, գործիքները կան, բայց օգտվող չկա
Սկիզբը՝ այստեղ: Անհասկանալի է, թե ինչու են Հայաստանի իշխանությունները կենտրոնացել բացառապես «խաղաղության օրակարգի» սպասարկման վրա 44-օրյա պատերազմից հետո ամենատարածված խոսույթը հայաստանյան քննարկումներում միջազգային հանրությունից դժգոհելն է, որ համարժեք չեն արձագանքել, գնահատել իրավիճակը, մասնավորապես` Ադրբեջանի իշխանությունների գործողություններին բավարար չափով չեն քննադատել: Իրականում, սակայն, Հայաստանի իշխանությունների համար բոլոր նպաստավոր ազդակները քաղաքակիրթ աշխարհից եղել են, այսօր էլ կան,
Գուրգեն Ներսիսյանը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները անվտանգության, երկրում արդարության վերականգնման վերաբերյալ
Աշխատանքներ են տարվում ԱրՊՀ-ում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ, որը իրականություն դարձնելը խիստ անհրաժեշտություն է։
Կիլոգրամներով թմրամիջոց, հոգեմետ դեղեր, հրազեն, ոսկու ձուլակտորներ. 43-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հայտնաբերել են ոսկու ձուլակտորներ, 51900 դոլար և 187700 եվրո, ոսկյա մատանիներ և շղթաներ, ոսկե մետաղադրամներ, ադամանդե քար։
Ադրբեջանի դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ է կանչվել՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ կապված
Խորհրդարանին ուղղված նամակում արտգործնախարարն ընդգծում է, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են, հետևաբար, Նիդերլանդներն Ադրբեջանի իշխանություններին հանրային կերպով կոչ է արել կատարել որոշումը:
ՌԴ-ի հետ դոլարով և եվրոյով փոխադարձ հաշվարկներից հրաժարվելու հետևանքով հայ արտահանողները նոր ռիսկերի են բախվում. JAMnews
Տեսականորեն հնարավոր է ջանասեր ու երկարաժամկետ աշխատանքի արդյունքում ռուսական շուկան փոխարինել մեկ ուրիշով, բայց դա դժվար թե նպատակահարմար լինի։


















































