Օրվա լրահոսը

«Մեր անվտանգությունը կարող է ապահովվել ոչ թե խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, այլ` ուժերի հավասարակշռության վերականգնմամբ»․ Սոս Հակոբյան

Ըստ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի՝ այս փուլում Իլհամ Ալիևի ցանկությունը ոչ թե Արցախն է, այլ Լաչինի ճանապարհի միջոցով հասնել ՀՀ-ի հետ բանակցությունների Լաչինի ճանապարհի մասով, որպեսզի ստանա Սյունիքով ճանապարհ դեպի Նախիջևան։

Բլինքենը՝ Ալիևին. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չունեն ռազմական լուծում

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Պետքարտուղարության հաղորդման համաձայն պետքարտուղար Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների հարցում առաջարկելու համար։ «Պետքարտուղար Բլինքենը հորդորել է հասնել չկարգավորված խնդիրների լուծմանը և ընդգծել, որ այդ խնդիրները

«Ford Escort» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա ժայռին

ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած

Համաձայնագրի կատարման դեպքում նախատեսված չէր որեւէ ադրբեջանցու վերադարձ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածք, ինչպես նաեւ Լաչինի շրջան. Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ Ալիեւի ճնշման տակ նեղ վիճակի մեջ ընկնելով, հիմա էլ որոշել է ակտիվացնել բռնի տեղահանված արցախահայության խնդիրը։ Ինչպես միշտ դա արվում է չափազանց ուշացած։ Բան այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա տեղահանվածների եւ փախստականների վերադարձի հետ կապված 7-րդ

«Գրավիչ վերնագիր դնելու համար գրում են, որ պաշտոնյան տուն չուներ ու հիմա տուն առավ»․ Հայկ Կոնջորյան

Հետո պարզվում է, որ տունը գնել է հիփոթեքով, ինչպես ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ

Թուրք վերլուծաբանն ԱՄՆ-ին անվանում է «թշնամի»

Ermenihaber.am. Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքում սյունակ վարող հեղինակ Յուքսել Այթուղն օրերս հրապարակել էր «Կեղտոտ խաղի փորձը» հոդված, որը տարածվել է իշխանամերձ այլ կայքերում ևս։ Հեղինակը, անդրադառնալով ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլիի՝ Սիրիայի հյուսիս կատարած այցին (քրդերն այդ տարածքն անվանվում է «Ռոժավա», որը քրդերենից թարգմանաբար նշանակում է «արևմուտք» – խմբ.), գրում է,

Ուրցալանջ գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը. կա մեկ զոհ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա մեկ զոհ

ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրվել Անահիտ Մանասյանը։  Նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գործող տեղակալն է, ըստ մամուլի տեղեկությունների՝ նրա մտերիմ ընկերուհին։ Որոշումն այսօր կայացվել է ՔՊ-ի փակ նիստում։ «Համարում ենք, որ տիկին Մանասյանն իր մասնագիտական կարողություններով եւ արժեհամակարգով այն թեկնածուն է, որը կարող է լինել մարդու իրավունքների պաշտպան»,-լրագրողների հետ զրույցում

Ստեփանակերտում տիկնիկային արվեստի օրը նշանավորվեց առաջնախաղով

Այսօր տիկնիկային արվեստի միջազգային օրն է։ Այն տոնելու առաջարկն առաջին անգամ հնչեցվել է դեռևս 2000 թվականին Մագդեբուրգում` իրանցի տիկնիկային թատրոնի գործիչ Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից: Ստեփանակերտում «Ծիլ» տիկնիկային ստուդիան իր որդեգրած արվեստի ճանապարհի սկզբունքներին հավատարիմ փոքրիկ հանդիսատեսին Արցախի բարբառով ներկայացրել «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը (Բեմադրությունը` Արմեն Գաբրիելյանի, նկարչական ձևավորումը` Իրա Թամրազյանի, երաժշտական ձևավորումը` Ծովինար Մարգարյանի)։

«Իմ պայքարը 2020 թվականի նոյեմբերի 9-ից առ այսօր չի փոխվել». Ալյոնա Գրիգորյան

«100 օր. շրջափակված Արցախ» խորագրով ակցիա՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Հենրիխ Դանիելյան․ «Քանի կա Նիկոլ Փաշինյանը եւ նրա հռետորաբանությունը, որը շատ նման է Ալիեւի հռետորաբանությանը, մենք ունենալու ենք խնդիրներ»

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը «Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադարձավ արդեն 100 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի հարցին։ «Խորհրդանշական օր է այսօր։ Արդեն 100-րդ օրն է՝ փակված է Արցախի կյանքի միակ ճանապարհը։ Եվ մենք հստակ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար ավելի օրակարգային, կենսական  է՝ բացել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը, քան Հայաստանը

Բունդեսթագի պատգամավորների այցը ՀՀ արդյունավետ երկխոսության շարունակականության դրսևորում է. Թաբեա Ռյոսներ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը

«Ռուսները փորձեցին ավելի դիվանագիտական մանևր անել»․ Վիգեն Հակոբյանը՝ Միրզոյան-Լավրով ասուլիսի մասին

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ Սերգեյ Լավրովն ակնարկեց ՀՀ իշխանություններին, որ նորից վերադառնալու եք ռուսական մոդելին, այսինքն՝ հետաձգել Արցախի կարգավիճակի շուրջ գործընթացը։

«Համատեղ ջանքերով հնարավոր է Թեհրան-Երևան հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի». Մանե Թանդիլյան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին Ձերդ գերազանցություն պարոն Զոհուրի, «Ապրելու երկիր» կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Իրանի ամբողջ ժողովրդին Նովրուզի առթիվ։ Թող նոր տարին իր հետ խաղաղություն, բարեկեցություն ու բարօրություն բերի մեր բարեկամ Իրանին։ Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունների զարգացման շարունակականությունը, առավել ակտիվ ու փոխշահավետ

«Նիկոլը երկու նպատակ ունի». Գառնիկ Դավթյանը՝ հնարավոր զարգացումների մասին

Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, փորձագետի դիտարկմամբ, նա «ամբողջ Հայաստանը կամ կվաճառի, կամ՝ պատերազմով կտա՝ կասի՝ դե չկարողացանք պահել՝ տվեցինք»

Ադրբեջանը անտեսում է միջազգային բոլոր պարտավորվածությունները. Թագուհի Թովմասյան

Ավելի քան 500 գրություններ միջազգային գործընկերներիս, Արցախի շրջափակման 100-րդ օր, 120․000 շրջափակված արցախահայ, ովքեր պայքարում են հանուն հայրենիքում ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի։ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումից ի վեր շուրջ 500 գրություն եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս, խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի մի շարք կոպտագույն խախտումների մասին, կոչ եմ արել

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը մեր աղջիկների համար ավարտվեց

Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Հնդկաստանում ընթացող մարզաձեւի աշխարհի առաջնությունում։ Այսօր մեր աղջիկներից Սոնա Հարությունյանը մեկնարկային մենամարտում զիջեց տայպեյցի մրցակցին։ Աշխարհի առաջնությունում իրենց երկրորդ մենամարտն անցկացրին Անուշ Գրիգորյանը եւ Էլիդա Քոչարյանը, սակայն, ավաղ, նրանք էլ անհաջողության մատնվեցին ու Հայաստանի հավաքականի համար աշխարհի առաջնությունն ավարտվեց։ Վեց մասնակիցներից միայն երկուսին հաջողվեց հաղթահարել մեկնարկային մենամարտերի արգելքը։

Արցախի ԱԳՆ-ն` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին

Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում

Վարդապետյանը և ԱՄՆ դեսպանը անդրադարձել են կոնկրետ ուղղություններով փոխգործակցությանը՝ փողերի լվացման, կոռուպցիայի և կիբերհանցագործությունների դեմ պայքարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը և քննարկել իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Գլխավոր դատախազը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում դատախազություն-դեսպանություն փոխգործակցությունը կթևակոխի զարգացման նոր փուլ: Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել

Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը

Նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչության ահաբեկումը հրամայական են դարձնում Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

«Հերիք է մեզ սևացնեք, միևնույնն է հաղթելու շանսեր չունեք»․ Անիի նախկին համայնքապետը՝ հարուցված քրեական գործի մասին

«Նման ձևով փորձում են տպավորություն ստեղծել, ընտրական պրոցեսի վրա ազդել՝ իրենց կողմից սև մեխանիզմ օգտագործելու միջոցով, որը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»

Թուրքիայում ուղիղ եթերի ժամանակ սկանդալ է եղել իշխանամետ և ընդդիմադիր փորձագետների միջև

Ermenihaber. Թուրքական «HaberTürk TV»-ով հեռարձակվող «Պարզ և հստակ» ծրագրի հաղորդումներից մեկը սկանդալի պատճառ է դարձել։ Հաղորդմանը հեռակա ձևաչափով հրավիրված մի քանի մասնակից քննարկել են գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Քննարկումների ընթացքում իշխանամերձ «Optimar» հետազոտական կենտրոնի տնօրեն Հիլմի Դաշդեմիրի և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Սարըի միջև բանավեճ է սկսվել։ Դաշդեմիրը, խոսելով «Վեցյակի սեղան» ընդդիմադիր դաշինքի

«Այդ խաղաղությունը որտե՞ղ է, մի հատ ասեք՝ գնանք, տեսնենք՝ Ջերմուկո՞ւմ է, Կապանո՞ւմ է, ո՞նց կարելի է առանց ամոթի զգացողության խեղաթյուրել բանակցային 20 տարվա պրոցեսը». Խամոյան

«Ու այսքանից հետո դեմքի անմեղ արտահայտությամբ կանգնում՝ ասում եք՝ մեզ մի մեղադրեք, որ մենք ենք բերել պատերազմը: Մենք չենք ասում՝ Հայաստանն է հարձակվել, ո՛չ: Բայց ինչպես Նիկոլ Փաշինյանն է իր վերջին հարցազրույցում ասում՝ մենք մանդատ չպետք է տանք Ադրբեջանին հարձակվելու: Դուք այդ մանդատն եք տվել: Ինչ քննարկել ու բանակցել եք, դրա արդյունքը տեսել ենք, հիմա՞ ինչ եք բանակցում, 20 տարվա բանակցություններից եք խոսում»:

«Էս փողը վերցրեք, ինձ չեք տեսել, խմածությանս պահն էլ ջրեք». վարորդը 60 հազար դրամ է նետել պարեկների ավտոմեքենայի մեջ. Shamshyan.com

Shamshyan.com. ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հենրիկ Աբրոյանն ու Անդրանիկ Չոբանյանն այսօր՝ մարտի 21-ին, ժամը 00։30-ի սահմաններում Պռոշյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Porsche Cayenne մակնիշի 07 GT 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը սխալ ձևով է շարքերի վերադասավորում կատարում։ Պարեկները կանգնեցնում են վարորդին, նրանից պահանջում վարորդական իրավունքի

Կարեն Հունանյանը չի կարող ազատության մեջ հայտնվել. ես բացառում եմ. Բախշյան

Եթե այդպիսի բան անեն՝ ես կպայթեցնեմ արդարադատության նախարարությունը. Անահիտ Բախշյան

Լույս է տեսել պրոֆեսոր Աննա Արևշատյանի «Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII-XIX դարեր» մենագրությունը

Պոլսում են ձևավորվել և ստեղծագործել այնպիսի հայ մեծանուն երաժիշտներ, ինչպիսիք են Գաբրիել Երանյանը և Տիգրան Չուխաճյանը, ընդհուպ մինչև Կոմիտաս վարդապետը, որը սերտորեն կապված է եղել Պոլսի մտավորական և գեղարվեստական շրջանակների հետ հատկապես Պոլսում անցկացրած ստեղծագործական վերջին շրջանում` 1908-1916 թթ.: Այդ ավանդույթը չի ընդհատվել անգամ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հետո` հասնելով մինչև մեր օրերը:

«Ընդդիմադիրն իրեն թույլ է տալիս այլոց մեղադրել դավաճանության մեջ, երբ, մի ժամ առաջ զանգել էր եւ Արցախի հրամանատարներին կոչ էր անում տանկերը պտտել դեպի Երեւան». Արթուր Հովհաննիսյան

Նրա գնահատմամբ, մեր երկրում հիմա տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնց մասին երազել անգամ չէինք համարձակվի 2018-ից առաջ, մենք իրավունք չունենք թուլանալու եւ տրվելու օտարերկրյա ազդեցության քաղաքական գործիչների, լրատվականների դավադրություններին:

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Հայաստանի հետ խաղի մասին

Ermenihaber. Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ Մերթ Գյունոքը և Ումութ Նայիրը ցանկանում են լավ արդյունքներ գրանցել «Եվրո-2024»-ի D խմբում կայանալիք Հայաստանի և Խորվաթիայի հետ խաղերում։ Դարպասապահ Գյունոքը նշել է․ «Հայաստանի հետ խաղի մասին կարող են լինել տարբեր կարծիքներ և խոսակցություններ։ Բայց մնալու ենք խաղադաշտում և մեր պաղով հաղթելու ենք։ Դրանից հետո մեզ շատ ավելի դժվար

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան գրառումը Միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրը Եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։ Նաև այդ պատճառով է, որ եզրույթների մասին չեն վիճում, դրանց վերաբերյալ պայմանավորվում են։ Միջազգայնորեն ճանաչված

«5-րդ շարասյունը թող փնտրեն կառավարության շենքում ու ձեռքերը հեռու տանեն բանակից»․ Հայկ Մամիջանյան

Գլուխը պատին է տալիս նա, ով ասում է, թե որեւէ ՀՀԿ-ական կարող է ՀՀ-ի եւ Արցախից շահերից չբխող հրաման տալ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031