Օրվա լրահոսը
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Արցախի սահմանադրության փոփոխության նախագիծը կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը
Հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու նախագծին կողմ քվեարկեց 30 ընդդիմադիր
«Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին» որոշման նախագիծը դրվել էր փակ գաղտնի քվեարկության: Հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, 30-նն էլ «կողմ» է քվեարկել, բայց որոշումը չընդունվեց: ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը, Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ եթե մասնակցեին, գուցե «կողմ» քվեարկողներ կլինեին: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին՝ նա ասաց, որ
Առաստաղը՝ բորբոսնած. կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Տաշիր համայնք): Մասնավորապես՝ – արտադրական տարածքը ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, տաք և սառը ջրով, – հատակի մակերևույթը եղել է քայքայված, առաստաղը՝ բորբոսնած,
Ամերիկյան լրատվամիջոցն անդրադարձ է կատարել Արցախի շրջափակմանը
Քերոլայն Քոքսն ասել է, որ Ադրբեջանի գործողությունները կարող են ցեղասպանության, քրիստոնյաների և քրիստոնեական ժառանգության վերացման հերթական փուլը լինել
Փաշինյանին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԽ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2022թ. կատարված աշխատանքների
Թուրքիան արգելել է սանկցիոն ապրանքների արտահանումը Ռուսաստան
Ermenihaber. Մարտի սկզբից Թուրքիայի կառավարությունն ընկերություններին արգելել է Ռուսաստան արտահանել արտասահմանյան այնպիսի ապրանքներ, որոնք ներառված են պատժամիջոցների տակ գտնվող՝ ապրանքների ցանկում։ Այս մասին հայտնել է մետաղներ արտահանողների ստամբուլյան ասոցիացիայի ղեկավար Չեթին Թեքդելիօղլուն։ Նա լրագրողներին տեղեկացրել է, որ մարտից թուրքական ընկերություններին ներկայացվել է արտասահմանյան ապրանքների Ռուսաստան արտահանելու սահմանափակումների ցանկը։ Ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ ցանկը ստեղծվել է՝ հաշվի
Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին
«Յուքոմ» ընկերությունն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի ծառայության նոր՝ uDrift 3500 կանխավճարային սակագնային պլանին և ամսական ընդամենը 3500 դրամի դիմաց ստանալ 30 ԳԲ գերարագ ինտերնետ։ uDrift սակագնային պլաններից օգտվող առկա բաժանորդները uDrift 3500-ին միանալու համար իրենց շարժական մոդեմի ինտերֆեյսից կարող են հավաքել *111*6# կամ պարզապես 111 կարճ համարին ուղարկել «3500» SMS հաղորդագրությունը։ Ի դեպ, ներառումները
Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները միասնական հարթակ են ձևավորում
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ մարտի 21-ին ՀԱԳՄ-ում տեղի ունեցավ տնտեսական ուղղվածության շուրջ մեկ տասնյակ հասարակական կառույցների ղեկավարների հանդիպում՝ ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ձևավորման հնարավորությունն ու ձևաչափը քննարկելու օրակարգով։ «Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործարար մթնոլորտի, ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև մասնավոր-պետություն արդյունավետ երկխոսության կայացումը բազմաթիվ տնտեսական ուղղվածության հասարակական
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով
Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև: Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով:
«Բարեբախտություն ունենք ըմբոշխնելու իր արվեստը». Իտալացի մուրալիստ նկարիչը նկարել է Գեղարվեստի ակադեմիայի պատին
CITY OF THE FUTURE Yerevan Street Art փառատոնի շրջանակում Հայաստան է հրավիրվել իտալացի մուրալիստ նկարիչ Անտոնինո Պեռռոտտան: Նրա մասշտաբային ստեղծագործությունը տեղ է գտել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի պատին: Նախագծի իրականացմանն աջակցել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը: Aravot.am-ի հետ զրույցում նախագծի կազմակերպիչ՝ CITY OF THE FUTURE Yerevan Street Art Fest-ի հեղինակ եւ ղեկավար Դավիթ Խաչատրյանը նշեց.
100 օր շարունակվող շրջափակումը Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ արտահայտություն է. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացումից հրաժարվելն ի ցույց է դնում միջազգային պարտավորությունների հանդեպ Ադրբեջանի բացահայտ արհամարհանքը. Մհեր Մարգարյան
Վալերի Բուայե. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ ցույց տալ հայերին իմ համերաշխությունն ու բարեկամությունը»
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեի թվիթերյան գրառումը 100 օր է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ կտրելով Լեռնային Ղարաբաղը և նրա 120 000 բնակիչներին մնացած աշխարհից՝ ընդհանուր անտարբերությամբ։ Ես մի միտք ունեմ բոլոր հայերի համար և ուզում եմ ևս մեկ անգամ ցույց տալ նրանց իմ համերաշխությունն ու իմ խորը բարեկամությունը:
Տուբերկուլյոզի տարածվածությունը մեր հանրապետությունում նվազման միտումներ է արձանագրում. Գլխավոր բժիշկ
2021 թվականին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլյոզի վարակման 580 դեպք, մահվան՝ 19 դեպք, իսկ 2022 թվականին՝ վարակման 570 դեպք, մահվան՝ 27 դեպք: 2021 թվականին աշխարհում 10 միլիոն մարդ վարակվել է տուբերկուլյոզով, մահերը կազմել է 1,5 միլիոն, դա ահռելի թիվ է:
Գաղափարնե՞ր, սկզբունքնե՞ր, թե՞ շահեր
Արտաքին քաղաքականությունը քիչ կապ ունի ներքաղաքական համակարգի հետ Ներկա իշխանության համակիրների հիմնական թեզն այն է, որ Փաշինյանը եւ նրա թիմը կռիվ են տալիս Հայաստանի ինքնիշխանության համար, իսկ ահա «մութ ուժերը» ցանկանում են մեզանից այդ ինքնիշխանությունը խլել: «Մութ ուժեր» ասելով՝ նրանք, բնականաբար, հասկանում են Ռուսաստանը եւ նրա՝ այստեղի գործակալներին (չարաբաստիկ «5-րդ շարասյունը»): Հնարավոր է, որ մեր
Նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը փակած «էկոակտիվիստներին». «Թաթոյան» հիմնադրամ
Նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»։ Լրացուցիչ ուսումնասիրությամբ վեր են հանվել և նույնացվել Ադրբեջանական իշխանության էթնիկ զտումների քաղաքականությանը մասնակցող ուսանողները և այն կրթական հաստատությունները, այդ թվում` համալսարանները, որտեղ նրանք սովորում են: Այս երիտասարդ «էկոակտիվիստ» գործակալները նույնպես առնչություն չունեն շրջակա միջավայրի պահպանության հետ, Ադրբեջանական
«Ցիցերոնի ոսկորները գերեզմանում շարժվում են այս ձեր ելույթներից, մի քիչ զո՛ւսպ եղեք եւ ժուժկալ». Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին
Կոնջորյանն ասաց. «Այսօր Ռոբերտ Քոչարյանի ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ ՍԴ-ն պիտի լինի ՍԴ: Դուք, որ տարիներ շարունակ ասպատակել եք ՍԴ-ն ու սահմանադրականությունը, այսօր եկել եք սահմանադրական իրավունքի կանթեղն եք այստեղ վառ պահում, բարձր պահում»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ին հնարավոր է, 27-ին սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Մարտի 22-ի ցերեկը, 23-26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ:
Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն դա նրանց չի խանգարել ռուս զինվորականների ուղղությամբ կրակ արձակել. Տիգրան Աբրահամյան
Նման դեպքերում կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները:
Մինչ դատական նախնական նիստը նախարարը նշանակում կատարեց
Չեմ կարծում, թե ՀՀ կրթության եւ գիտության նախարարը լավություն արեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Դավիթ Գյուրջինյանին, այն էլ «դիպուկահարների», այն է՝ ոստիկանական ուժերի ներգրավմամբ մի վայրում, որի անհրաժեշտությունը չկար, ոչ դասախոսներն էին հանդիպման եկել զինված, ոչ ուսանողներն՝ առավել եւս: Ներկայացնելով Դ. Գյուրջինյանին, հղում կատարվեց «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասին, համաձայն որի՝ «Եթե
«Սեդան էլ է ձերը, ՍԴ-ն էլ է ձերը, ինչի՞ց եք վախենում». Արմենուհի Կյուրեղյան
Խոսել եք լեգիտիմությունից, օրենք եք բերել ու չեղյալ համարել համայնքի բնակչի ընտրության արդյունքը եւ նշանակման իրավունքը տվել մեկին: ԿԸՀ նախագահ եք ընտրել մեկին, որը միաժամանակ ե՛ւ անկախ մարմնի թեկնածու էր, ե՛ւ պատգամավոր, ե՛ւ ՔՊ վարչության անդամ եւ ինքն էլ իր օգտին քվեարկել է, էդ ի՞նչ լեգիտիմությունից եք խոսում, կամ այդքանը մարսել եք, հիմա ինչի՞ց եք վախենում:
Հայրենիքի համար զոհված քաջերի պետական պարգևները հանձնվեցին նրանց ծնողներին և ընտանիքի անդամներին
2022 թ․ սեպտեմբերին հայրենիքի համար մղվող պայքարում արիաբար զոհված տղաների շարքում իրենց անունը ոսկե տառով գրեցին Արագածոտնի մարզի առյուծ զավակները։ ՀՀ Նախագահի հրամանագրով հերոսներին հետմահու շնորհված պարգևները հանձնելու, նրանց անուն առ անուն հիշելու և ծնողներին ևս մեկ անգամ անսահման երախտիք արտահայտելու նպատակով երեկ Աշտարակի մշակույթի տանը տեղի ունեցավ մեծարանքի ցերեկույթ։ Այն կազմակերպել էր ՀՀ պաշտպանության
Գյումրու Հայուհու հրապարակում տեղի ունեցած վթարից մահացել է պաշտպանության բանակի կապիտան
Երեկ ուշ երեկոյան ավտովթար էր տեղի ունեցել Գյումրու կենտրոնում՝ Հայուհու հրապարակի այն հատվածում, որտեղ գտնվում է Արվեստների ակադեմիան։ Միմյանց էին բախվել «Մերսեդես» և «Օփել» մակնիշի մեքենաները, ավտովթարը, ցավոք, դարձել է երկու հոգու մահվան պատճառ։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, այս երկու մեքենաների բախման հետևանքով «Օփել»–ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և իր հերթին բախվել երկաթե էլեկտրասյանը` վերածվելով
«Խաղաղութեան դարաշրջան» է ճամարտակող ՀՀ վարչախումբի պատրանքներուն ալիեւեան բռնատիրութեան պատասխանը միշտ եղած է թշնամական կեցուածքը. ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէ
Արցախը կը բոլորէ իր վրայ պարտադրուած ատրպէյճանական շրջափակման հարիւրերորդ օրը։ Պաքուի իշխանութիւններու կողմէ Արցախը կենցաղային տարրական պայմաններէ զրկելու անմարդկային ու հայատեաց այս քայլը՝ կը միտի յաւելեալ ճնշումներով միանգամընդմիշտ յուսալքման մատնել Արցախի հանրապետութեան ժողովուրդը եւ հայաթափել Հայաստանի Արեւելից կողմանց դարպասը։ «Խաղաղութեան դարաշրջան»է ճամարտակող Հայաստանի վարչախումբի պատրանքներուն՝ ալիեւեան բռնատիրութեան պատասխանը միշտ եղած են նմանօրինակ թշնամական կեցուածքներն ու
«Սեդա Սաֆարյանի հետեւից ոչ մեկը չի ընկել, ի՛նքն է ընկել իր հետեւից, հո չքննարկվե՞ց՝ ինչի է նա իր ամուսնուն նշանակել վարորդ». Գեղամ Մանուկյան
Բաբկեն Թունյանն իր ելույթում ասաց, որ այս դրույթը օրենքում ամրագրվել է, որ պաշտոնյաները բիզնեսով չզբաղվեն, բայց նախկին իշխանությունների ժամանակ մարդիկ պատգամավորական մանդատներն են օգտագործել՝ բիզնեսում հաջողելու համար. «Մեր քաղաքացիները դա շատ լավ գիտեն, մնացածն իրավաբանները թող որոշեն»:
Ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 2» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 24-ը ժամը 22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ուլնեցու 1, 2, 70, 72, 74, 76 համարների իրենց կոտորակներով, 51, 58, 70/1 շենքերի, 1-ին,
Թբիլիսիի ու Երեւանի օպերային թատրոնների համագործակցության մեկնարկը տրված է
Զարմանալի զուգադիպությամբ վերջերս, բառացիորեն մեկ օրվա տարբերությամբ, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի ու Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոններում ներկայացվեց Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը։ Թբիլիսիի թատրոնում առաջին անգամ Բազելի դերապարով հանդես է եկել մեր թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը։ Երեւանում հիշյալ բալետը ներկայացրեց Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի
Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ. տուժածներ չկան
Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Վերահաստատէք Արցախի բնիկ ժողովուրդին ազգային ինքնորոշման իրաւունքը. ՀՅԴ ԶՈՄ եւ ԼԵՄ բողոքագիրներ յանձնեցին Լիբանանի մէջ օտար դիւանագիտական ներկայացուցչությւններու
Պա՛հն է գործադրելու համար Մարդկային իրաւանց եւրոպական դատարանին ու Արդարադատութեան միջազգային դատարանին կայացուցած վճիռները
Երեւանի քաղաքապետի ընտրություններում կարելի է ալյանսներ ստեղծել մրցակիցների հետ եւ ՔՊ-ին դուրս թողնել․ քաղտեխնոլոգ
Կարելի է պայմանավորվելով ալյանսներ ստեղծել, ինչը հաջողությամբ անում էր նույն «Ապրելու երկիրը», որը համայնքներում կարողանում էր պայմանավորվել նախկին մրցակիցների հետ եւ ՔՊ-ին իշխանական լծակից դուրս թողնել»,-ասում է Վիգեն Հակոբյանը:
Մարդիկ, ովքեր Հրայր Թովմասյանի նվիրած գրիչից մի ամբողջ լեգենդ են հյուսել, Սեդա Սաֆարյանին արդարացնում են. Ագնեսա Խամոյան
Ըստ նրա, քանի որ Սեդա Սաֆարյանը ընդդիմադիր չէ ու իրենց համար ոչ ցանկալի անձանց ցուցակում չէ, նրա խախտումը որակում են անփութություն եւ մոռացություն:


















































