Օրվա լրահոսը
Երեւանի քաղաքապետի ընտրություններում կարելի է ալյանսներ ստեղծել մրցակիցների հետ եւ ՔՊ-ին դուրս թողնել․ քաղտեխնոլոգ
Կարելի է պայմանավորվելով ալյանսներ ստեղծել, ինչը հաջողությամբ անում էր նույն «Ապրելու երկիրը», որը համայնքներում կարողանում էր պայմանավորվել նախկին մրցակիցների հետ եւ ՔՊ-ին իշխանական լծակից դուրս թողնել»,-ասում է Վիգեն Հակոբյանը:
Մարդիկ, ովքեր Հրայր Թովմասյանի նվիրած գրիչից մի ամբողջ լեգենդ են հյուսել, Սեդա Սաֆարյանին արդարացնում են. Ագնեսա Խամոյան
Ըստ նրա, քանի որ Սեդա Սաֆարյանը ընդդիմադիր չէ ու իրենց համար ոչ ցանկալի անձանց ցուցակում չէ, նրա խախտումը որակում են անփութություն եւ մոռացություն:
Արսեն Թորոսյանի հայրն այլևս ձկնաբուծական ընկերության բաժնետեր չէ. «Հետք»
«Հետք». Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հայրը` Գևորգ Թորոսյանը, օրեր առաջ` մարտի 16-ին, դուրս է եկել «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ից, որտեղ ուներ 80% բաժնեմաս: Այժմ ընկերության միակ բաժնետերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է` Սարգիս Թադևոսյանը: Չնայած որ Արսեն Թորոսյանի հայրը դուրս է եկել ընկերությունից՝ կարող ենք ենթադրել, որ այն ձևական
«Իմ բառն այլեւս դիպուկ չէր, երբ նշանառության տակ էր սերը»
Ասում է գրող, թարգմանիչ Արմինե Մուրադյանը – Արմինե, ձեր տողերում յուրօրինակ մի թեթեւություն կա, զուգահեռաբար` ավելի զարմացնող ծանրություն։ Բառերի առանցքի շուրջ իրադարձությունները խտացնելու ձեր օրինաչափությունների մասին խոսենք։ – Իմ եւ բառի միջեւ հարաբերությունը յուրօրինակ ծես է։ Բառի հետ հարաբերվելիս ես չեմ ուզում օրինաչափություններ ունենալ, բայց միաժամանակ համոզված եմ, որ ցանկացած ստեղծագործ մարդու ստեղծածն իր արտացոլումն
«Թալանչի պաշտոնյաներին ուզում են զուգահեռ տանեն հետհեղափոխական պաշտոնյաների հետ». Հակոբ Արշակյանը շարժում է որակում իրենց ունեցվածքի մասին բարձրաձայնելը
«Ես ձեր համար վատ նորություն ունեմ, ժողովուրդ ջան, 5 տարի իշխանություն եք ու պատերազմից մինչեւ ՍԴ-ի զավթում ամբողջությամբ կրում եք պատասխանատվությունը: Ես հասկանում եմ, որ հիմա դահլիճում շատ եք, ոստիկանությունը, ուժայինները ձեզ են պաշտպանում ու այդ պատասխանատվության պահը ահավոր հեռու է թվում, բայց դա անխուսափելի է: Գալու է այդ պատասխանատվության պահը»:
ԱՄՆ-ը Հայաստանին ու Ադրբեջանին ապաէսկալացման կոչ է անում. Սպիտակ տուն
ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ապաէսկալացնել իրավիճակը: Այս մասին մարտի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին: «Մենք բոլոր կողմերին ապաէսկալացման կոչ ենք անում: Մենք չենք ցանկանում տեսնել որևէ բռնություն, այլ ուզում ենք, որպեսզի բոլոր կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և բռնությունը
Հայ և հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել
Այսպիսի գործողություններն ու դրանց անպատժելիությունը ստեղծում են անապահով պայմաններ քրիստոնեական համայնքների համար և անվստահության սերմեր է ցանում հավատացյալների, զբոսաշրջիկների և բնակիչների միջև տեղական իշխանությունների հանդեպ։
Լրջագույն մարտահրավեր եւ ապտակ Ալիեւի ռեժիմի համար
Պաշտոնական Երեւանը պարտավոր է օգտվել Եվրոպական խորհրդարանի բանաձեւի նպաստավոր արձանագրումներից Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանը բանաձեւ ընդունեց ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին, որը կարելի է որպես հերթական ապտակ գնահատել Ալիեւի իշխանություններին: Այս բանաձեւի վերաբերյալ Բաքվի կտրուկ արձագանքը չուշացավ: Միլլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանը առո՞ղջ է, թե՞ հիվանդ, վախեցա՞ծ է դատից, ապօրինի գույքից ինչքա՞ն փող պիտի վերադարձվի. ՔՊ-ականների հարցերը՝ ԱԺ-ում Սեդա Սաֆարյանի հարցի քննարկմանը
Սերգեյ Բագրատյանն ասաց. «Եթե ձեր նպատակն է, որ չպաշտոնավարի, դա հնարավոր չի, որովհետեւ կարող է հրաժարական տալ եւ մենք նորից առաջադրելու ենք, նորից անցնելու է՝ այլեւս չունենալով որեւէ խնդիր»:
Կարեն Վրթանեսյան. Գրիգորի Խաչատուրովի և շատ այլ գեներալների հետապնդումը պետք է դիտարկել բանակի կազմաքանդման համատեքստում, որը սկսվել է 2018թ․-ի հեղաշրջումից հետո․ «Իրավունք»
Եթե իշխող վարչակարգը ջանք չի խնայում բանակը կազմաքանդելու, ինչպես նաեւ բոլոր բնական դաշնակիցներին մեզնից վանելու համար, ապա ի՞նչը պետք է Ադրբեջանին հետ պահի նոր ռազմական գործողություններ սկսելուց:
Նաիրա Զոհրաբյան. Արսեն Թորոսյանը, որպես կորոնավիրուսային էպոպեա, պետք է պատրաստ լինի շատ հարցերին պատասխաններ տալու. «Հրապարակ»
ԱՄՆ Պետդեպի զեկույցում ԱՄՆ Պետդեպը, ի դեպ, որի սիրած տղան է Նիկոլը, արձանագրել է, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա
Ուժը կորցրած կճանաչվի՞ Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրված կառավարող ուժի ընտրացուցակը․ ՔՈ-ն ՔՊ-ի դեմ
ԿԸՀ-ն դեռ դիմում չի ստացել
Ադրբեջանն աստիճանաբար այնպիսի պայմաններ է առաջ քաշում, ինչը բանակցային գործընթացը հեռացնում է վերջնական ստորագրման փուլից. «Հայաստանի Հանրապետություն»
Մոտ ժամանակներս Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում հայերի ու ադրբեջանցիների համակեցությունն անհնարին է, դրա համար առնվազն ժամանակ է պետք, ինչպես նաեւ պաշտոնական Բաքվի համապատասխան կառուցողական պահվածքն է պահանջվում: Հակառակ դեպքում ստացվում է, որ ադրբեջանական կողմի առաջ քաշած հերթական պահանջն ընդամենը խաղաղության պայմանագրի ստորագրումը տորպեդահարելու նպատակ է հետապնդում:
«ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը չէր կարող ողջամտորեն կանխագուշակել, թե ինչու է կասեցման դիմումի մեջ Սեդա Սաֆարյանի կողմից նշվել 08.12.2022 թվականը»
Սեդա Սաֆարյանի կողմից օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել կասեցման որոշումը: Ուստի, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված դիմումը դիտարկել և բավարարել է այն ներկայացնելու օրով` նկատի ունենալով համապատասխան հիմքի առկայությունը և դրան համապատասխան սահմանադրական դատարանի դատավորի և փաստաբանի կարգավիճակների միաժամանակյա առկայության բացառման օբյեկտիվ ակնկալիքը:
Գլխի շրջանում ոչ հրազենային թեթև վնասվածքներով Գորիսի ԲԿ դիմած ռուս 2 զինծառայողներն առաջին բուժօգնություն են ստացել ու դուրս գրվել
Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ Տեղեկացնում ենք, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։ Սյունիքի մարզպետարան
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է՝ կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ ՊՆ
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը լավագույն տասնյակում են
Լրացուցիչ գործակիցներով Լիլիթ Մկրտչյանը 4-րդ տեղում է, Էլինա Դանիելյանը՝ 7-րդ:
«Արցախ, ձեր կողքին ենք». Երթ Ջավախքում՝ հաջակցություն Արցախի. JAMnews
«Կարևոր է, որ Ադրբեջանում իմանան, որ Վրաստանում կան հայեր, որոնք չեն ընդունում Ադրբեջանի գործողությունները»
Որպես ՄԱԿ ԱԽ և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի շարունակական ագրեսիայի քաղաքականությանը
Մարտի 21-ին, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տարածքային նկրտումների ու բռնության հրահրման քաղաքականությանը։ Նամակը հասանելի է ՄԱԿ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
Գյումրիի «Հայուհու» հրապարակում ավտովթարի հետևանքով կա երկու զոհ
Մարտի 21-ին, ժամը 23:15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները
Հրաժարվել ամեն քայլափոխի պետական բյուջեն ծանրաբեռնելու մոտեցումից. պետության ֆինանսատնտեսական քաղաքականությունը պետք է վերանայվի. Գուրգեն Ներսիսյան
Ամեն ծրագիր կամ գործընթաց քննարկելիս ի հայտ են բերվում պետության կողմից անարդյունավետ կամ ոչ անհրաժեշտ սուբսիդավորման դեպքեր, փոխառություններ, ֆինանսավորումներ և այլն
Ավելի քան վստահ եմ՝ եթե գործենք Արցախ, Հայաստան, Սփյուռք միասնության մեջ՝ հստակ նպատակով ու տեսլականով, մեզ հաղթել ոչ ոք չի կարողանա. Ռուբեն Վարդանյան
«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանը հարյուր օր առաջ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միջանցքը փակելով նպատակ ուներ մեկուսացնել մեզ` այստեղ ապրող հայերիս: Դա ճնշման գործիք էր մեզ խեղճացնելու, մեր կամքը կոտրելու ու Արցախից մեզ դուրս հանելու համար: Բայց Ադրբեջանը ոչ միայն չհասավ իր
Հայրենի հողում արժանապատիվ, անվտանգ ու անկախ ապրելը անսակարկելի նպատակ ու արժեք է մեզ համար. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանը ցանկանում է շրջափակմամբ ու այլ սանձարձակ հանցագործություններով Արցախի ժողովրդի մոտ հուսահատություն, անզորություն ու փախուստի հակվածություն սերմանել: Սակայն Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրա փոխարեն ձեռք է բերում լրացուցիչ հոգեբանական դիմադրողականություն անորոշությունների ու վտանգների հանդեպ:
Ժողովրդավարությունը էլիտաների համաձայնություն է
Ինչպե՞ս է այս կամ այն երկրում ժողովրդավարություն հաստատվում: Շատերը դա պատկերացնում են այսպես՝ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, գահից քշում է բռնապետին՝ իր վեզիրներով, գալիս է ժողովրդավարն՝ իր վեզիրներով, բոլոր հնարավոր սյուներից կախում են նախկիններին, եւ ռեժիմը բռնապետականից վերածվում է ժողովրդավարականի: Դա ռոմանտիկ պատկերացում է, որը միտումնավոր կերպով հասարակությանն են մատուցում հեղափոխությունից հետո: Միտումնավոր, որովհետեւ
Բռնի տեղահանված բնակիչները պայքարում են իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու համար, սակայն երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին եւ ՌԴ նախագահին․ հայտարարություն
Խիստ դատապարտում ենք Արցախի մեր գործընկերների ոչ կոմպետենտ դիրքորոշումն ու ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելու թվացյալ իրավունքը։
15 լավագույն մթերքները երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց համար
Երիկամների հետ կապված խնդիրները ծանոթ են աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսին։ Երիկամները լոբու տեսքով ոչ մեծ, բայց հզոր օրգաններ են, որոնք բազմաթիվ կարևոր գործառույթներ են իրականացնում՝ արյունը զտում են նյութափոխանակության արգասիքներից, նաև պատասխանատու են հորմոնների արտազատման, զարկերակային ճնշման կարգավորման, օրգանիզմում ջրային հավասարակշռության պահպանման, մեզի արտադրման և շատ այլ գործառույթների իրականացման համար։ Կենսականորեն անհրաժեշտ այս օրգանները
Ադրբեջանական կողմը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Խնդրում ենք խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին:
«Իրենք ուզում են հավատարմության երդումներ տալ ԱՄՆ-ին, դա ևս մեկ պատճառ և հիմնավորում է, որ ազերիները հիմա ուժի չեն դիմի». Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը իր տարածքով իրանական մեքենաների դեպի ՌԴ տեղաշարժի բազում խնդիրներ է ստեղծել։ Ի պատասխան՝ պարսիկները նույնն են արել Նախիջևանից դեպի Ադրբեջան գնացող մեքենաների դեպքում, և կիլոմետրերով հերթ է գոյացել։ՀՀ-ն ՌԴ-ի հետ սահման չունի, վրացիներն էլ աչք չեն փակում ռազմական բեռների վրա։ Լարվածությունը Ադրբեջանի և Իրանի
Իրանական կողմը հետախուզական տեղեկություններ ունի Բաքվի բռնապետի կողմից ծրագրված հերթական ագրեսիայի վերաբերյալ կա՛մ նման ագրեսիայի հավանականությունը գնահատում է չափազանց բարձր․ Վարդան Ոսկանյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է. «Հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող իրանական տելեգրամյան մի քանի ալիքներ պարբերաբար տեղեկատվություն են տարածում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների զորաշարժերի, արհեստածին Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով իրանական օդուժի նախապատրաստությունների և նմանատիպ այլ գործողությունների մասին։ Տեղեկատվական այսպիսի ինտենսիվ հոսքը կարող է
Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հարձակման հավանականությունը բարձր է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանի պետական պաշտոնական հռետորաբանությունը վերջին 24 ժամերի ընթացքում հստակ ցույց է տալիս, որ ստեղծված են Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա հարձակման անհրաժեշտ «հիմնավորումները»։ Պետական պաշտոնական թեզն առ այն, որ «Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա և Ադրբեջանը պարտավոր է կանխել այդ հարձակումը, հակառակն անթույլատրելի է» լայնորեն տարածվում


















































