Օրվա լրահոսը

Կառլեն Խաչատրյան. 6,5-7 տոկոսով թոշակների բարձրացումը որևէ կերպ սոցիալական խնդիր չի կարող լուծել․ «Փաստ»

Եթե պետությունը պետական ծառայողներին ավելի բարձր աշխատավարձ տալու հնարավորություն ունի, անշուշտ, լավ է, որ նրանց եկամուտներն աճեն, իրենց ընտանիքների սոցիալական վիճակը բարելավվի: Այդուհանդերձ, ըստ իս, այդ բարձրացումը չպետք է արվի պարտքի, պարտքային ռեսուրսների ներգրավման հաշվին, որովհետև հետագայում բյուջետային քաղաքականության տեսանկյունից խնդիրներ են առաջանում: Անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը հարյուր հազարներով, զուգահեռ դիտարկելով քաղաքացիների՝ այդ թվում սոցիալապես

Այսպիսի ծիծաղելի գործերի վրա է հիմնվում՝ հայտարարելով, թե բանակում մի քանի տասնյակ դավաճաններ կային. «Հրապարակ»

Ընդամենը սիրային նամակագրություն է ունեցել այդ անհայտ աղջկա հետ, որին տեսել է «վայբեր» կապով: Նամակները նա, զորամասի ղեկավարության պահանջով, ցույց է տվել վերադասին: Ըստ վերջինիս, այդ նամակներում պատերազմի մասին ոչ մի բառ չկա, ո՛չ քարտեզ, ո՛չ այլ գաղտնի տվյալ, սակայն կար մի երկու լուսանկար՝ աշխատասենյակից եւ ինչ-որ բենզալցակայանի առաջ նկարված

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել

Ատրպէյճան ոչ մէկ պարագայի նպատակ ունի Արցախի հայութեան իրաւունքները տալու եւ զանոնք պաշտպանելու. «Հայրենիք»

Կասկածէ դուրս է, որ Ատրպէյճանի իշխանութիւնները չեն կրնար եւ պատրաստակամ չեն՝ ապահովելու համար Արցախահայութեան իրաւունքները եւ անվտանգութիւնը։ Արցախեան առաջին գոյամարտին դրդապատճառները, Արցախեան երկրորդ պատերազմին արդիւնքները եւ հետեւանքները, ինչպէս նաեւ ներկայ իրավիճակը ասիկա կ՛ապացուցեն եւ հայկական կողմը կը մղեն ըլլալու ոչ թէ կասկածամիտ, այլ համոզուած, թէ Ատրպէյճան ոչ մէկ պարագայի նպատակ ունի Արցախի հայութեան իրաւունքները տալու

Գործը կհասնի՞ Էրդողանին եւ Ալիեւին

Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է արձակել: Դատարանը կասկածում է Պուտինին՝ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, մասնավորապես՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների բռնի արտաքսման: Մոսկվան, բնականաբար, չի ընդունում այդ դատարանի իրավասությունը: Մյուս կողմից՝ դատարանը չի ճանաչում պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը, եթե նրանց դեմ քրեական վարույթ է սկսվել: Դա նշանակում է, որ, եթե

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այսօր ձերբակալվել է կապիտան Եղիշե Հակոբյանը. Նորայր Նորիկյան

Հարգե՛լի բարեկամներ ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ հաստատել է, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այսօր ձերբակալվել է կապիտան Եղիշե Հակոբյանը, և ներկայումս դատարանում քննվում է նրա կալանավորման հարցը։ Խոսքը վերաբերում է այն սպային, ով բենզինով փորձել է վառել զինվորական կացարանի վառարանը։   Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում

Կենսաթոշակների շուրջ ցույցերն ամբողջ Ֆրանսիայում շարունակվում են. «Ամերիկայի ձայն»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջ է տանում երկրի կենսաթոշակային համակարգի բարեփոխման վիճելի ծրագիրն առանց խորհրդարանական քվեարկության, երբ բողոքի ցույցերը շարունակվում են ամբողջ երկրում: Մակրոնն օգտագործել է սահմանադրական լիազորությունը՝ առանց խորհրդարանական քվեարկության ընդունելու օրենսդրություն, որը կբարձրացնի կենսաթոշակային տարիքը 62-ից մինչև 64: Հինգշաբթի օրը Սենատն ընդունեց օրինագիծը, սակայն Ազգային ժողովի աջ քաղաքական գործիչները դեմ էին դրան, ինչը

Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրության համար պարզ չէ․ Րաֆֆի Քալֆայան. «Ա1+» (Տեսանյութ)

«Ա1+». Քաղաքական տեսանկյունից Ադրբեջանը չի կարող անտեսել Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու որոշումը , բայց իրավական տեսանկյունից մեխանիզմ չկա Ադրբեջանին ստիպելու, – ասում է ֆրանսահայ իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Րաֆֆի Քալֆայանը։ Բայց, միաժամանակ, ըստ նրա, որոշումը չկատարելը միջազգային հանրության համար հիմքեր է ստեղծում պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության

Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների մարտի 25-ին մրցող կազմերը

Մարտի 17-ին կայացել է Թուրքիայի  ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Շունցի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մասնագետը հրապարակել է Թուրքիայի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները, ովքեր  կմասնակցեն  EURO 2024-ի  ընտրական փուլի առաջին երկու հանդիպմանը: Գերմանացի մասնագետը հրավիրել է 27 ֆուտբոլիստի: Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը.   Դարպասապահներ Ալթայ Բայինդըր Մերթ Գյունդոք Ուղուրջան

Տիգրան Ավինյանը սիրում է այլոց աշխատանքը իրեն վերագրել, սկսած Բաղրամյանի էստակադաներից և վերջացրած գետնանցումներով ․ Իզաբելլա Աբգարյան․ «Ա1+»

Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է։ Իրական պատճառն է քաղաքը ամբողջովին հանձնել Տիգրան Ավինյանի կառավարմանը, որպեսզի ընտրություններից առաջ չլինեն տհաճ անակնկալներ։ Եթե սրանից առաջ քաղաքում կատարվող աշխատանքը կապում էին նաև Հրաչյա Սարգսյանի հետ, հիմա կկապեն միայն Տիգրան Ավինյանի հետ։

Ծաղկաձորում բացվել է ռուսական կենտրոն

Մարտի 17-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը: Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցում մասնակցել

Չնայած դատարանների երկու որոշումներին՝ շրջափակումը դեռ շարունակվում է. Արմեն Գեւորգյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայացած նիստում: «Հարգելի՛ գործընկերներ, Վստահ եմ՝ տեղյակ եք, որ շուրջ 95 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ: Այս ժամանակահատվածում Ադրբեջանը

«Նախկինում ասում էին՝ Օնիկ Գասպարյանը 5-րդ շարասյանն է սպասարկում, դավաճան է, հիմա էլ ասում են՝ չէ, Օնիկ Գասպարյանը լավն էր, իզուր էլ հանեցինք». Թովմասյան

Թովմասյանն ասաց, որ Օնիկ Գասպարյանի հետ խոսել է պատերազմից հետո, մի շարք մտահոգիչ փաստեր է իրեն ասել պատերազմի վերաբերյալ ու նաեւ քննադատել պատգամավորներին, որ պատերազմի ընթացքում չեն արել անհրաժեշտ քայլերը պատերազմը դադարեցնելու համար:

ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի 2 խախտում են արձանագրել ԼՂ-ում

«Sputnik Արմենիա». ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ՌԴ

Հայաստանի կառավարության հետ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս շարունակական կլինի. Իվա Պետրովա

Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

Կրթության իրավունքը ճգնաժամային իրավիճակում

Վերջին տարիների մարտահրավերները՝ համավարակը, 44-օրյա պատերազմը, Արցախի շրջափակումը, Ադրբեջանի կողմից պարբերական ագրեսիայի դրսևորումներն ու դրանց բացասական հետևանքներն օրեցօր ավելի են խորացնում կրթական համակարգի ճգնաժամը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում կրթության իրավունքի պաշտպանության կարևորությունը՝ Հայաստանում մի շարք հեղինակավոր կրթական կազմակերպություններ, որոնք, միավորվելով մեկ հարթակում, հանդես են գալիս Կրթական իրավունքի քաղաքացիական նախաձեռնություն (ԿԻՔՆ) անվամբ,

Փաշինյանը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են փոխգործակցության օրակարգի հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, գոհունակություն հայտնելով ԱՄՀ-Հայաստան գործընկերության կապակցությամբ, կարևորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ: Հայաստանի վարչապետն ընդգծել է՝

Փոլ Գավանը՝ «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող

Ռուբեն Ռուբինյան․ «Մենք բոլոր մեթոդներով, բոլոր կազմակերպություններով պետք է անընդհատ արձանագրենք Ադրբեջանի պարտավորությունները, ու սա այդ ուղղությամբ ևս մեկ քայլ է»։

Ինչպես ծնվեց արցախյան պատերազմի ամենախոսուն լուսանկարը․ հեղինակը Գյումրիում որոշ մանրամասներ պատմեց

Այսօր Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բացվեց «Լրատուն․Հակամարտության լրագրության դրվագներ» վերնագրով ցուցահանդեսը, որը արցախյան բոլոր պատերազմների վավերագրությունն է՝ հայ լրագրողների ու լուսանկարիչների աչքերով։ «Լրատուն․ մեդիա թանգարան» նախագիծը , որը իրականացվում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» կողմից լուսանկարների, վավերագրական ֆիլմերի, արխիվային տեսանյութերի, տպագիր մամուլի հրապարակումների հավաքածու է․ ցուցահանդեսը հայկական մեդիայի 30 տարվա աշխատանքն է՝ Ղարաբաղյան

Ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում գաղտնի են պահվում. Թագուհի Թովմասյան

ՀՀ կառավարությունը ներառել է իմ բոլոր առաջարկները «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծում։ Նախագծի լրամշակված տարբերակը՝ իմ առաջարկած խմբագրումներով, այսօր ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում: Ընտանիքում բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության հարցերն ինձ

Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցություն է հրավիրել անասնապահության ոլորտում առկա խնդիրների շուրջ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրներին: Պետական նախարարը նշել է, որ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: «Անասնակերի պակասը շարունակվում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ

Էլիդա Քոչարյանը մեկ գլուխ բարձր էր սլովակ մրցակցից

Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը Հնդկաստանում մեկնարկած կանանց աշխարհի առաջնության մեկնարկում հանդիպեց Սլովակիան ներկայացնող Միրոսլավա Յեդինակովային ու մեծ առավելությամբ հաղթանակ տարավ: Էլիդան առաջին եւ երկրորդ ռաունդներում մեկական անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, իսկ երբ հնչեց եզրափակիչ  գոնգը, մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին մեր մյարզուհուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում առաջարկում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը

«Միասինը» դիմել է խորհրդարանական ընդդիմությանը

Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում. Արցախի ԱԳՆ

Մեկնաբանություն Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս

ԱԳՆ-ում քննարկվել են փախստականների, ներքին տեղահանվածների, միգրացիայի հարցերում ՀՀ առաջնայնությունները և ոլորտին առնչվող խնդիրները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանիի հետ Մարտի 17-ին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին: Վահե Գևորգյանը շնորհավորել է տիկին Բելանիին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031