Օրվա լրահոսը
Մեծարենց, անիմացիա եւ լավ երգ
Վահագն Ռաշի «Կարմիր Ծաղիկ Մը Գարունի» երգը եւ տեսահոլովակը թարմացվել են: Վահագն Ռաշը ներկայացրել է «Կարմիր Ծաղիկ Մը Գարունի» երգի և տեսահոլովակի թարմացված տարբերակը։ Օպերատորական աշխատանքը և մոնտաժը Մարիամ Գեորգյանինն է: Բարձր որակի անիմացիան ստեղծել է Տիգրան Առաքելյանը: Երաժշտությունը գրել է Աշոտ Ռուշանյանը՝ Միսաք Մեծարենցի խոսքերի հիման վրա:
Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործարկեց VAR (տեսաօգնության) համակարգը, որի ներդրման աշխատանքները մեկնարկել էին մեկ տարի առաջ։ Նախագծի տեխնիկական ապահովումը՝ մասնավորապես կապը, բոլոր մարզադաշտերի և VAR համակարգի միջև իրականացնում է Team Telecom Armenia-ն։ Խաղերի նկարահանումն ու հեռարձակումն իրականացնում է Vivaro Media ընկերությունը: Տեսաօգնության համակարգը ֆուտբոլի կանոնների մեջ պաշտոնապես ընդգրկվել է 2018 թվականին: Սրա շնորհիվ մրցավարն իրավունք ունի
Կոտրել են Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը
Այս առավոտ, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական-քաղաքական տևական գործունեության և, ըստ երևույթին, վերջին շրջանին իր ազատ արտահայտած թե՛ բանավոր, թե՛ գրավոր մտքերին, նրա «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը կոտրվել է այն մարդու կողմից, ով ամենաշատն է ազդվել իր ամենավերջին՝ երեկվա հայտարարությունից՝ «Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված»։ Հովհաննիսյանի դիմագրքային էջը, որը երկար տարիներ օգտագործվում է սոսկ
Թե ինչպես Ծառուկյանի ասած՝ մի հասարակ լրագրող կարողացավ «Երազ» թաղամասում տուն գնել ու ՔՊ պաշտոնյաներին հարեւան դառնալ
Հաշվետվություն չորրորդ իշխանությունից՝ ՔՊ պատգամավորին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 18-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 19-20-ը, 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևելյան՝ 2-4 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Սրճարանատերը միջնորդել էր՝ արգելել քաղաքապետարանին կատարել որեւէ գործողություն
Փետրվարի 13-ի «Առավոտում» «Քանդել են առանց որոշման» ֆոտոմեղադրանքով ներկայացրել էի, թե «Գրիգոր Ա-2» ՍՊ ընկերության ներկայացուցիչը հունվարի 31-ին դիմել է ՆԳ նախարարություն, հայտնել, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող Արաբկիր համայնքի մանկական զբոսայգու տարածքում տաղավար հասցեում գտնվող անշարժ գույքը՝ սրճարանը, թաղապետարանի աշխատակիցները քանդում են: Սրճարանի տերը՝ Վ. Սեդրակյանը, ներկայացուցչի հետ միջնորդություն էր ներկայացրել նաեւ դատարան, խնդրելով,
Գերլարված իրավիճակ Ախուրյանում․ ավագանու անդամին բռնել տալով՝ փորձել են իշխանափոխություն անե՞լ
Տևական ժամանակ է՝ Ախուրյանում լուրեր են շրջանառվում առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է իշխանափոխություն անել այնտեղ․ ազատվել դաշնակցական համայնքապետ Արծրուն Իգիթյանից՝ փոխարենը համայնքապետ կարգելով ՔՊ-ի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Զավեն Մանուկյանին։ Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցությունը գլխավորում է Ալբերտ Այվազյանը, որը նաև Շիրակի փոխմարզպետ է։ Նա ամենայն հավանականությամբ ցանկություն չունի հրաժարվել Շիրակի մարզային իշխանությունից,
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Մարտի 18-ին, ժամը 11։12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Peugeot» (վարորդ` Ռ․ Խ․, ծնված
Նիդեռլանդների թագավորը մտահոգ է Հայաստանում մենակ մնացած իր հայ քաղաքացու համար
Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի, ազգությամբ հայ Հոսիեկ Սարկիսյանը երեկ «Առավոտում» էր: Նա 2022թ. մայիսի 7-ից Հայաստանում է: Ընկերոջ հետ մեկ շաբաթով եկել էր հայրենիք, սակայն հաջորդ օրը՝ մայիսի 8-ին Գյումրի գնալով, ականատես է դառնում մի պատմության, որի պատճառով նրան մայիսի 11-ին Երեւանում բերման են ենթարկում, տանում ոստիկանության բաժին, իսկ ապա երեք օր պահում ձերբակալվածների պահման ժամանակավոր
Բաքվի բռնապետն օկուպացված Թալիշից որոշել է հերթական անգամ սպառնալ մեզ. Տաթևիկ Հայրապետյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվի բռնապետն օկուպացված Թալիշից որոշել է հերթական անգամ սպառնալ մեզ։ «Ցավոք, այսօր Հայաստանը դեռ դասեր չի քաղել ղարաբաղյան երկրորդ պատերազմից, որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանում գլուխ են բարձրացրել ռևանշիստական ուժերը։ Հայաստանը կրկին հանդես է գալիս Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններով, ադրբեջանական հողերի նկատմամբ հավակնություններով։ Մենք
Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալը հայտարարագիր չի ներկայացրել
Ռ.Վ.-ն, 2017 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, չի ներկայացրել հայտարարագիր: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թվականի մայիսի 16-ին նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն վարչական տույժի կիրառումից հետո՝ 30-օրվա ընթացքում, դիտավորությամբ չի ներկայացրել օրենքով նախատեսված հայտարարագիրը:
Եթե նախկիններն այդքան վատն էին, մեր մեղքը ո՞րն է, ինչո՞ւ պետք է վճարենք նրանց մեղքերի համար
Ուզում եմ մի շատ աննշան մանրուք պատմել: Ես ատում եմ ամեն ինչ ձմռանը, ցրտին, անձրեւին, հատկապես ձյունը, չնայած այն հանգամանքին, որ ես շատ զգացմունքային մարդ եմ եւ ձմռան ռոմանտիկ հմայքը պետք է տարածվեր ինձ վրա, բայց՝ ոչ, նույնիսկ չնչին, դա ինձ միշտ ստիպում է գրգռված զգալ իր բոլոր հատկանիշներով, ստիպում է ճնշված զգալ: Նախընտրում եմ
Աննա Վարդապետյանը հանդիպել է ապագա իրավաբաններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղակալներ Գևորգ Բաղդասարյանն ու Սրբուհի Գալյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, շարունակել են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումների շարքը, պատասխանել են նրանց հարցերին: Մարտի 17-ին և 15-ին, Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, ուսանողները գլխավոր դատախազի և տեղակալների հետ զրուցել են պրոֆեսիոնալ, տարբեր ազդեցություններից զերծ դատախազ
Ալեն Սիմոնյանի ու Յուրի Վորոբյովի հանդիպմանը կարեւորվել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ փոխգործակցությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, ով Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում: Հանդիպմանն արձանագրվել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում լավ ավանդույթ է
Թումանյանի թանգարան-ինստիտուտ ունենալն անհրաժեշտություն է
Հայաստանում Թումանյանի թանգարան-ինստիտուտ չկա։ 1923թ. մարտի 23-ի՝ իր մահվան օրից մինչ օրս, ճիշտ հարյուր տարի, Թումանյանի ծննդյան յուրաքանչյուր ամյակ, մանավանդ «կլորամյակ», մեր երկրում այս կամ այն կերպ նշվում է. 100-ից հետո էլ ամեն գումարվող հինգ կամ տասնամյակի մասին մեծ շուքով ասվում-խոսվում է եւ մի հերթական հոբելյանական հանդիսություն կայանում։ Իհարկե, հրատարակվում են գրքեր, գիտական նյութեր… Իհարկե,
Բանակում է արդյո՞ք միայն գործել 5-րդ շարասյուն կոչվածը․ միանշանակ` ոչ․ Արթուր Հովհաննիսյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը 5-րդ շարասյուն. ովքե՞ր, որտե՞ղ և ե՞րբ։ 5-րդ շարասյան հիմնական նպատակն է թուլացնել, քանդել պետությունը, ընդհուպ մինչև նպաստել տվյալ երկրի զավթմանը, անկախության կորստին։ Վարչապետն իր վերջին ասուլիսում կրկին խոսեց պատերազմի օրերին բանակում գործող 5-րդ շարասյան մասին, որն այդ ժամանակահատվածում արեց ամեն ինչ զինվորին հուսալքելու, թիկունքը թուլացնելու,
Կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման․ մեղավորները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության
Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, ևս մեկ անգամ հիշեցնում ենք. ԱՀ ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ այն պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով
Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների` մահվան ելքով դեպքերը նվազել են
Երևան քաղաքում 2022թ. արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) 1928 դեպք, որից 58-ը՝ մահվան ելքով։ 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը գրեթե չի ավելացել, իսկ մահվան ելքով դեպքերը նվազել են 20-ով կամ 26%-ով։ Այս դրական միտումները մեծապես պայմանավորված են մայրաքաղաքում պարեկային ծառայության ներդրմամբ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, սակայն, քննվող վարույթների
Սլավի-Ավիկ Հարությունյանի գրքերը լույս են տեսել իսպաներեն եւ կատալերեն
Մեքսիկական հանրաճանաչ «Circulo de Poesia» հրատարակչությունն իսպաներեն լեզվով, իսկ Բարսելոնայում «Carena» հրատարակչությունը կատալերեն, ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ` «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում, հրատարակել են հայ ժամանակակից բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի «Աստված մոլորվել է մեր մեջ» (իսպաներեն) եւ «Խաղաղ օրեր» (կատալերեն) գրքերը։ Մեքսիկացի բանաստեղծ եւ քննադատ Ռոբերտո Ամեզքուիան հայ բանաստեղծի գրքի մասին գրում է. «Այս
Բոլոնիայի մանկական գրքերի տոնավաճառին ներկայացվել է Նունե Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գիրքը
Մանկական գրքերի միջազգային տոնավաճառում ներկայացվել է Նունե Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գիրքը
Նոր գիրք` «Անավարտ մենախոսություն»
ՄԳՄ անդամ Գայանե Աղաքարյանի (ԳայԱ) ստեղծագործություններին ծանոթ եմ համացանցից։ Տպավորվող են, ինքնատիպ։ Որպես անհատականություն, նրա գրական հրապարակ գալը ողջունելի է։ Բանաստեղծուհին ասելիք ունի աշխարհին. վիշտը, մորմոքը կիսելու, իր ապրածը, տեսածը, զգացածը արվեստի լեզվով բարձրաձայնելու անհրաժեշտություն։ Այդ է վկայում ընթերցողին ներկայացվող «Անավարտ մենախոսություն» բանաստեղծությունների ժողովածուն, որը շիտակ, անբռնազբոս զրույց է` մարդու, մարդկայինի, աշխարհի, հայրենասիրության… մասին։ Ժողովածուն
Ինչպես են Եվրոպական խորհդարանում տեսնում հայ-ադրբեջանական կարգավորումը. Խորհրդարանի բանաձևը
Մարտի 14-ին Եվրոպական խորհդարանը բանաձև է ընդունել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին, որում առանձին ենթաբաժին կա հայ ադրբեջանական կարգավորման վերաբերյալ: Բանաձևի այդ բաժնի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. Եվրոպական խորհրդարանը […] 1.Գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը, որը տարիների ընթացքում հսկայական տառապանքներ և ավերածություններ է պատճառել, էապես խոչընդոտել է ողջ
Վաշինգտոնը Մոսկվայի համար բաց է թողել հայ-ադրբեջանական «պատուհանը»
Սկիզբը՝ այստեղ: ԱՄՆ-ը պատրաստ է հանդիպել ռուսական կողմի հետ, եթե, իհարկե, ռուսական կողմն անկեղծորեն ցանկանում է աշխատել Միացյալ Նահանգների հետ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանները, կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, թե կքննարկեն, կներկայացնենք հայկական կողմի դիտարկումները: Այսպիսով, մեկնարկել է Երեւան-Բաքու քննարկումների 4-րդ փուլը։ Փաշինյանը կրկին ընդգծեց Ռուսաստանի պատասխանատվության հարցը: Այս անգամ
Հայ-ադրբեջանական դիմակայություններ՝ Բուխարեստի մրցագորգում
Ստացվել է այնպես, որ Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության մրցումային երկրորդ օրը միմյանց հետ գոտեմարտելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ըմբիշները, կամ դրա մեծ հավանականություն կա: Այսպես,, 70 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են Հայկ Պապիկյանը եւ Մագոմեդ Բաշիր Խանիեւը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում միմյանց դեմ ելնելու են 79
ՊՆ զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը կալանավորվել է. Գոռ Աբրահամյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 20-ին ժամը 07.00-ից մինչև մարտի 21-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Նույնաբովանդակ ուղերձներ Ադրբեջանին՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից. «Հայաստանի Հանրապետություն»
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոնգ Ռասմուսենի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի հաջորդ օրը Երեւան ժամանեց ՀԱՊԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը: Վերջինս շրջայց եւ դիտարկումներ կատարեց հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որտեղ 2021 թ. մարտի եւ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների հետեւանքով ներխուժել են ադրբեջանական ստորաբաժանումները: Վերոնշյալ այցերը փաստում են Հայաստանի եւ Արցախի շուրջ լարված
«Ավելի լավ է անպետք կրպակներով զբաղվեն և այն այլանդակ շինարարություններով, որոնք տեղի են ունենում ամեն օր ու առանց որեւէ չափանիշների». «Հրապարակ»
Երեկ լուր էինք հրապարակել, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համայնքապետերին հրահանգ է ուղարկել, որ աջակցեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշարձաններն ապամոնտաժելուն։ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում այդ որոշմանը։ «Եթե նման բան կա, պետք է բացատրեն, թե ինչու, տրամաբանությունը
Ոչ թե պետք է խոսեր մեր՝ դատապարտված լինելու, այլ բանակի վերականգնման, անվտանգային մեխանիզմներ ստեղծելու մասին. Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Փաստ»
Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանական կողմից թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների սահմանների ուղղությամբ հրադադարի խախտումները, սպառնալիքները: Արցախի ուղղությամբ նման իրավիճ էր ստեղծվել դեռ մարտի 5-ի դիվերսիայից առաջ, երբ Ադրբեջանը կրկին պարբերաբար թիրախավորում էր նաև խաղաղ բնակչությանը: ՀՀ-ի ուղղությամբ էլ գրեթե ամենօրյա կտրվածքով կրակ են բացում Վերջին Շորժայի դիրքերի ուղղությամբ: Ու թեպետ այս ֆոնին ՀՀ
Առաջարկվում է սահմանել ռիսկայնության աստիճան. ինքնաշեն տեղադրված խաչքարերը քաղաքաշինական, անվտանգային խնդիրներ են ստեղծում. «Հրապարակ»
Նախօրեին գրել էինք, որ իշխանությունը որոշել է քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Որոշման մասին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն արդեն տեղեկացրել է մարզպետարաններին, վերջիններս էլ՝ համայնքապետարաններին: «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝


















































