Օրվա լրահոսը
Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում. Արցախի ԱԳՆ
Մեկնաբանություն Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս
Սերժ Սարգսյանի՝ «ապօրինի ծագում ունեցող գույքի» գործով «Արարատ բանկը» կներգրավվի՞ երրորդ անձ
Դատարանն առանձին ակտով որոշում կկայացնի
ԱԳՆ-ում քննարկվել են փախստականների, ներքին տեղահանվածների, միգրացիայի հարցերում ՀՀ առաջնայնությունները և ոլորտին առնչվող խնդիրները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանիի հետ Մարտի 17-ին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին: Վահե Գևորգյանը շնորհավորել է տիկին Բելանիին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս
Ոսկու արտահանման հարցերի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը խորհրդավոր լռություն է պահում, ՊԵԿ-ը չի հրապարակում արտահանողի անունը
Ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, թե ո՞ր ընկերություններն են ոսկի արտահանել Թուրքիա ՊԵԿ-ից հայտնեցին, որ Թուրքիա ոսկի արտահանել է մեկ կազմակերպություն, ուստի դրա անվանումը հանդիսանում է առևտրային գաղտնիք և ենթակա չէ տրամադրման:
Հետհաշվարկի համար նախատեսված տարածքը, մուֆլոնների կերպարների մասնակցությամբ, կդառնա երևանցիների, երեխաների ամենասիրված վայրերից մեկը. Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023թ. առաջնության մեկնարկի հետհաշվարկի միջոցառմանը
Ալեքսանդր Պետրակով. «Ֆեդերացիան իմ առջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մտնել փորձելու առաջադրանք է դրել»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումից առաջ Հայաստանում իր առաջին մամուլի ասուլիսն սկսեց հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը հրապարակումով, որից հետո պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Հավաքական հրավիրվել է 26 ֆուտբոլիստ: Դարպասապահներ. Ստանիսլավ Բուչնեւ, Արսեն Բեգլարյան, Արման Ներսեսյան: Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Նաիր
Նշված ընկերություններում կիրականացվեն վերահսկողական միջոցառումներ, արդյունքները կհրապարակվեն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որպես ահազանգ է գրանցել Հետաքննող լրագրողների «Հետք» կայքում հրապարակված «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» հոդվածում ներկայացված տեղեկատվությունը: Նշված ընկերություններում կիրականացվեն վերահսկողական միջոցառումներ, արդյունքները կհրապարակվեն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է իրավական ակտերով սահմանված նորմերի հիման վրա: Ըստ այդմ՝ ստուգումներ
Կեղծ լիազորագիր էին ձեռք բերել 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու նպատակով. Քրեական ոստիկանության բացահայտումները
ՔՈ ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, սեփականության իրավունքով ուրիշին պատկանող՝ Երևանի Բաբայան փողոցում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը խաբեությամբ հափշտակելու նախապատրաստության համար ձեռք են բերել սեփականատիրոջ անվամբ
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը
Մարտի 16-ին մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Համերգային ծրագրում ընդգրկված բոլոր 3 ստեղծագործություններն էլ պրեմիերաներ էին։ Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը Հայաստանում հնչում էր առաջին անգամ։ Առաջին անգամ էին կատարվում Ժիրայր Շահրիմանյանի Թիվ 1 սիմֆոնիան՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Համերգը ղեկավարում էր ֆրանսիացի դիրիժոր
Արցախում ավելի քան 20.000 երեխա տևական ժամանակ զրկված է կրթության իրավունքից. Կրթության իրավունքը ճգնաժամային իրավիճակում
«Մշակել վերահսկողության գործիքներ, որի արդյունքում երեխաները ստիպված չեն լինի դուրս մնալ կրթական գործընթացներից»
Եվրամիությունը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ է անում օգտվել հակամարտությունը լուծելու պատմական հնարավորությունից
«Եվրոպական միությունը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ է անում օգտվել իրենց հակամարտությունը լուծելու և բովանդակալից երկխոսության վերադառնալու պատմական հնարավորությունից»,- Եվրախորհրդարանի մարտի 15-ի լիագումար նիստում հայտարարել է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից։ Նա հիշեցրել է մարտի 5-ին ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով զոհվել է առնվազն
«Հասկանում եմ ձեր արտաքին քաղաքական ճաշակը»․ Խամոյանը՝ ՔՊ պատգամավորին
«Տիկին Խամոյան, զարմացնում է, որ ձեզ ՌԴ-ի վերաբերմունքն է հետաքրքրում»,-իր հերթին ասում է Սոնա Ղազարյանը
Տաքսու վարորդը հափշտակել էր տեղափոխման համար իրեն վստահված 5000 ԱՄՆ դոլար գումարը և վերադարձնելու համար պահանջներ ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից իրեն վստահված գումարը հափշտակելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի
Գարեգին Երկրորդի և Իրաք-Հայաստան բարեկամական խմբի հանդիպմանն անդրադարձ կատարվեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին
Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը Նորին Սրբությունն ընդգծեց, որ վերջիններիս այցը Հայաստան լավագույն վկայությունն է երկու ժողովուրդների՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամական և ջերմ հարաբերությունների։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու
Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ՀՀ ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն. Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի
Թաթոյանը միջազգային թիմի կազմում դասախոսել է Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման գլոբալ կառավարական հեղինակավոր սեմինարին
Արման Թաթոյանը Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման Աուշվից ինստիտուտի (AIPG) միջազգային թիմի կազմում դասախոսել է Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման գլոբալ կառավարական սեմինարին։ Այն աշխարհում անցկացվող հեղինակավոր սեմինար է տարբեր կառավարությունների պաշտոնյաների ու փորձառու դիվանագետների (ԱՄՆ, Չիլի, Իռլանդիա, Դանիա, Լեհաստան, Բրազիլիա, Ուգանդա, Արգենտինա և այլն) համար: Սեմինարին Արման Թաթոյանը ներկայացրել է հատուկ մշակված մոդուլ Լեռնային
Ավարտվել են հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները. Մինասյանը ներկայացրել է 2022թ. կատարված հիմնական միջոցառումներն ու արդյունքները
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարության 5-ամյա միջոցառումների ծրագրի` արդարադատության ոլորտի վերաբերյալ զեկույցը, որտեղ անդրադարձել է 2022թ. կատարված հիմնական միջոցառումներին և արդյունքներին: Նախարարը նշել է, որ 2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական, պրոբացիայի և մի շարք այլ ոլորտներում: Գրիգոր Մինասյանը նշել է, որ
Մտածեցի՝ ինչ որ բան չգցեն գրպանս, դրա համար սկսեցի տեսաձայնագրել. պատմում է պարեկների կողմից խուզարկված կինը
Նինա Ղանդիլյանը Ազգային ժողովրդավարական բեւեռ շարժման անդամ է
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավոր Շուշանիկ Նիկողոսյանի երդման արարողությունը
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ՝ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Նիկողոսյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական
«Ֆիզգոռոդոկ»-ում հողամասի և նկուղի նկատմամբ սեփականության իրավունքն ապօրինաբար է գրանցվել. Կադաստրի նախկին պաշտոնյայի և քաղաքացի Տ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 117 մլն դրամի գույքային վնաս:
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց
Շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման համար
Գեղարքունիքում ՊՆ ծառայողի վարած մեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Կամո Ա․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 42 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ճանապարհի ձախակողմյան ձորակում։ Վթարի հետևանքով Կամո Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի
Արտադրել քիչ ջուր օգտագործող լվացքի մեքենաներ. Բայդենի նոր առաջարկը
ԱՄՆ կառավարությունում կարծում են, որ կնպաստեն կլիմայի փոփոխության դանդաղեցմանը, կկրճատեն ամերիկյան ընտանիքների ծախսերը
Նախատեսվում է ակտիվացնել թիրախային աշխատանքը՝ օտարերկրյա ներդրողների հետ. Փաշինյանին ներկայացվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2022թ. կատարողականը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, կառույցի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Գյուղի տրակտորիստից ՝ պարեկ. ո՞վ է «կրիստալ» տեսակի թմրանյութի օգտագործման համար կալանավորված պարեկը
«Պետք չէ միամիտ երեխու վրա սարքեն»,- պնդում է պարեկի համագյուղացի Խաչիկ Խաչատրյանը
Ադրբեջանն այնքան անկառավարելի է դարձել, որ չի խորշում ատելություն պարունակող ձևակերպումներ անել ԵՄ-ին ուղղված իր հայտարարության մեջ. Տաթևիկ Հայրապետյան
ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Երեկ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը խիստ ագրեսիվ հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի առնչությամբ: «Այդ տեսքով բանաձևի ընդունումը խոսում է այն մասին, որ դա բխում է Հայաստանից ու հայկական սփյուռքից, որը դարձել է Եվրոպայի չարորակ ուռուցքը…»: Ադրբեջանն այնքան ագրեսիվ ու անկառավարելի
«Բավական է նայել Ալիեւի ելույթները եւ պարզ կլինի, թե ինչ խնդիրների ենք բախվում»․ ԱԳ փոխնախարար
Հիմնական խնդրահարույց մասը Բաքվի հռետորաբանությունն է, որը չի նպաստում պայմանագրի աշխատանքներին եւ տարածաշրջանի կայունությանը
«Քաղաքապետի հետ հեռանում են նաև նրա կադրերը. Հայկ Հովհաննիսյանը ազատման դիմում է գրել». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը ազատման դիմում է գրել: Տեղեկատվությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, որ ոչ կարող է հաստատել, ոչ էլ հերքել լուրը: Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին:
«Ինչո՞ւ չենք խոսում, որ Ադրբեջանում, բուն Բաքվում՝ ապրում էր միլիոնից ավելի հայություն». Նարինե Դիլբարյան
Ցավոք, թշնամին Հայաստանի կողմից չի հանդիպում անգամ դիվանագիտական հակահարվածի


















































