Օրվա լրահոսը
Սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությունը՝ Վարդենիսում
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 2023 թվականի մարտի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությունը։ Արարողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի
Արգելվել է ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի «Որբանոց» բեմադրության ցուցադրությունը
ԵԹԿՊԻ-ում արգելվել է ՀՀ Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ն. Ծատուրյանի «Որբանոց» բեմադրության ցուցադրությունը, քանի որ գրական բառերը մեկնաբանվում են որպես հայհոյանք։ Արգելվել է ԵԹԿՊԻ-ի ռեկտորատի որոշմամբ։ Հարկ է նշել, որ ռեկտորատի անդամները չեն դիտել ներկայացումը։ Ուսանողների առաջարկը` փոխել այդ արտահայտությունը և կրկին խաղալ ներկայացումը, մերժվել է, քանի որ քննարկման փուլում է գտնվում մի օրենք, որն արգելում
Արծրուն Հովհաննիսյան. «Այն, ինչ ասել է վարչապետը «5-րդ շարասյան» մասին, ցավոք, ճշմարտություն է». «Հայկական ժամանակ»
«Այն, ինչ ասել է վարչապետը «5-րդ շարասյան» մասին, ցավոք, ճշմարտություն է։ «5-րդ շարասյուն» կոչվածը միայն զինված ուժերում չէ, որ գործել է, բայց բանակն էլ միայն այդ շարասյան պատճառով չի պարտվել»: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ, Պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան «5-րդ շարասյան» պատճառով 44-օրյա պատերազմում պարտվելու վերաբերյալ ՀՀ վարչապետ
Իրանական մշակույթը՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում (ֆոտոշարք)
Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի ուսանողների եւ քաղաքի արվեստագետների պատրաստած փայտե, ապակե, կաշվե, կերամիկական, ասեղնագործական արտադրանքի շատ նմուշներ այս օրերին ցուցադրվում են Կապանի մշակույթի կենտրոնում։ Ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպվել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի, Հայաստանում Իրանի դեսպանատան, Թավրիզի արվեստի համալսարանի ու Կապանի համայնքապետարանի ջանքերով։ «Կապանում Իրանի հյուպատոս պարոն Աբեդինը հավատացած է, որ երկու երկրների միջեւ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 19-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 20-ին և 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, 20-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-20-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է
Առայժմ մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հաջող է հանդես գալիս: Մեր տղաներից երեքը արդեն բարձրացել է պատվո պատվանդան, եւս չորսը պայքարը շարունակում է մեդալի համար: Մեկնարկային օրը մրցագորգ մտած մեր ըմբիշներից Հայկ Պապիկյանը արծաթե մեդալ է նվաճել 70 կգ քաշային կարգում: Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել գերծանր քաշային կարգում:
Արցախի նախագահը կամա-ակամա նպաստում է առնվազն մարդկանց խոսույթի մեջ հանձնվողական թեզերի գեներացմանը․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից»-Արցախի, հետեւապես եւ նրա ղեկավարների նկատմամբ հայ լրագրողական միտքը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել եւ ունի՝ սեր, գորովանք, ուշադրություն, ինչպես սովորաբար լինում է ընտանիքի ամենակրտսերի հանդեպ: Նախորդ երեք նախագահները, հուրախություն հայության, ազգային ու պետական մտածողությամբ օժտված գործիչներ էին եւ, չհաշված տարակերպ սայթաքումներն ու բացթողումները, Արցախի հարցում մնացին ձիգ ու անդրդվելի՝ խորապես գիտակցելով, որ Արցախը
Կանաչապատումը գործիք է, խնդիրը՝ միջավայրի պահանջից ելնելով, մասնագետն է դնում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Հաշվի առնելով բազմաթիվ նամակները և խնդրի լրջությունը՝ բոլորիդ կպատասխանեմ այստեղ։ Երևանի փողոցներում տասնյակ ծառերի վրա փակցված են ծանուցումներ՝ վերաբերող ծառերի զանգվածային հատմանը։ Կարծիքս խիստ բացասական է, քանզի այն, ինչ արվում է ունի բազմաթիվ բացեր և այսօրվա
Հայաստանի շախմատիստուհիները մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում
Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը: Առաջին տուրում հաղթանակ տարան միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը եւ անցած տարի Հայաստանի շախմատի ֆեդերացիային անդամագրված Պոլինա Կոբակը: Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը վիճակահանությամբ խաղացին միմյանց հետ ու ոչ-ոքի
Գուցե հենց սրանո՞վ է որոշվում, թե որ երկրներն են իրապես ինքնիշխան․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից» – Վրաստանի իշխող ուժը խորհրդարան էր բերել «Օտարերկրյա գործակալների» մասին մի օրինագիծ, որը մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցեր սկսեցին: Ընդդիմադիրներն այն անվանեցին ռուսական նախագիծ՝ նկատի ունենալով 2012թ.-ին ՌԴ պետդումայի կողմից ընդունված համանուն օրենքը, ըստ որի՝ նման կարգավիճակ Ռուսաստանում տրվում է օտարերկրյա աջակցության կամ օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց:
Թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում Արցախում իրականացվում է ամենօրյա ուժեղացված ծառայություն
ՆԳՆ ոստիկանությունը ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում, հանրապետության տարածքում իրականացնում է ամենօրյա ուժեղացված ծառայություն։ Մարտի 17-ին ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Շուշիի շրջանային բաժնի ծառայողները` ստացված տեղեկությունները համատեղ իրացնելիս, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Հ.-ին։ Անձնական խուզարկությամբ վերջինիս բաճկոնի գրպաններում և ձեռքին գտնվող պայուսակում թվով 6 փաթեթի մեջ հայտնաբերվել
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կա զոհ
Մարտի 19-ին, ժամը 00։00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արագածավան գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Ջ․, ծնված 1971
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային
Գարիկ Գեւորգյան. «Մենք հանդիպեցնում ենք տեղի եւ դրսի բրենդներին»
Մեկ տարի առաջ Ռուբեն Վարդանյանի անմիջական աջակցությամբ Հայաստանում հիմնադրված Move2Armenia կազմակերպությունը Մաշտոցի պողոտայի միջնահատվածում գտնվող Դիանա Աբգար զբոսայգում հերթական նախաձեռնությունն է հանդես բերել, որը տեւելու է երկու օր՝ մարտի 18-ին եւ 19-ին: Կազմակերպությունը օգնում է ադապտացվել այն մարդկանց, որոնք տեղափոխվել են Հայաստան կամ պատրաստվում են դա անել: Move2Armenia կազմակերպության համահիմնադիր Գարիկ Գեւորգյանն Aravot.am-ին ասաց, որ
Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են․ Shamshyan.com
Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:40-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Բջնի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի վիրավոր է, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Հրդեհ Վանաձորի փրփրապլաստի արտադրամասում
Մարտի 18-ին, ժամը 15։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն
«Պետք է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծվի Հայաստանը լքելու հանդեպ»․ «Առերեսում»
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրը քննարկման ընթացքում հիշատակեց, որ «Հայրենադարձության մասին» օրենքի մշակման ուղղությամբ աշխատում են առնվազն 7 տարի․ «Եվ մինչ օրս ինքը նույնիսկ խորհրդարան չի մտել՝ քննարկման համար։ Ի վերջո՝ պետությունը պետք է սահմանի հայրենադարձի հասկացությունը, ընդունի օրենքը եւ սկսի լրջորեն իրականացնել ինտեգրացիոն լուրջ գործընթացներ եւ պատրաստի ենթակառուցվածքներն այդ մարդկանց ներքհոսքի համար»։
Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից: Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է: Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով
«Երկու տարի է՝ վրեքս գրում եք, գնացեք, հանգիստ աշխատեք էլի»․ Շիրակի փոխմարզպետը՝ Ախուրյանի համայնքի իշխանավորներին
Տեղեկացրել ենք, որ երկու օր առաջ միջադեպ էր տեղի ունեցել Ախուրյանում․ ոստիկաններն ավագանու նիստից՝ 2022 թվականի բյուջեի նախագիծը հաստատելուց առաջ, շրջափակել էին Ախուրյանի համայնքապետարանի շենքը՝ փորձելով բերման ենթարկել ավագանու անդամներից մեկին։ Ախուրյանի փոխհամայնքապետ Վարդան Իկիլիկյանի ասելով, ՔՊ-ականները, մարդ բռնելով, փորձել են իշխանափոխություն անել Ախուրյանում։ Նրա մեկնաբանմամբ, փորձել են մեկուսացնել տալ ավագանու անդամին, որպեսզի քվորում չապահովվի,
Հայաստանում անկլավ չկա, փոխեք այս քարտեզը․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Լավ է, որ Հայաստանում նման մակարդակի սպորտային միջոցառում է անցկացվում։ Բայց նման փնթի կամ միտումնավոր աշխատանքը ուղղակի խայտառակություն է։ Տղերք, Հայաստանում անկլավ չկա։ Փոխեք այս քարտեզը։
Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում
Ակբա բանկը Հայաստանում բիզնեսների զարգացման, գործարար կապերի ստեղծման, համագործակցության ավելի մեծ հնարավորությունների և նոր հեռանկարների ստեղծման նպատակով մարտի 23-ին կմեկնարկի Acba Business Club-ի գործունեությունը։ Acba Business Club-ի մեկնարկի հատուկ հյուրն արհեստական բանականության ոլորտի առաջատար «ABBYY» ընկերության հիմնադիր, «Band of Angels» ներդրողների խմբի անդամ Դավիթ Յանն է, ով բանախոսելու է «Ինչպե՞ս հաջողել բիզնեսում. նպատակասլացություն, թե՞ համառություն»
Ձերբակալվել է Արցախի հանրային ռադիոյի նախկին հաղորդավարը․ Նարեկ Մալյան
ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ ձերբակալվեց Արցախի հանրային ռադիոյի նախկին հաղորդավար Սեյրան Կարապետյանը:
Գայանե Տեր-Բարսեղյանը պարտվեց վենեսուելացուն
Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը Հնդկաստանում ընթացող աշխարհի առաջնությունում չկարողացավ հաղթահարել մեկնարկային մենամարտի արգելքը ու միավորներով պարտվեց վենեսուելացի Կադենո Ռոխասին: Թերեւս մրցափորձի պակասը եւ նման խոշոր մրցաշարի առաջին անգամ մասնակցելն էր պատճառը, որ Հայաստանի այս տարվա չեմպիոնուհին չկարողացավ հաղթահարել մեկնարկային հուզմունքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ
Մարտից 16-ից մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը, որի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն է ունի ունկնդրելու, ինչպես նաև ճանաչելու հայ կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործությունները։ Այս տարվա փառատոնը առանձնանում է մյուսներից, քանի որ համերգների ընթացքում ունկնդիրների դատին կներկայացվեն նաև հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նշենք նաև, որ 2022-ից սկսած Սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը փառատոնը անցկացնում
Էդգար Ղազարյան. «Ես տվել եմ ինձ ՄԻՊ թեկնածու առաջադրելու համաձայնությունը»
Երեկ Aravot.am-ը հրապարակել էր, որ իր տեղեկություններով «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմել է ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին, որպեսզի վերջինները քննարկեն եւ ՀՀ ՄԻՊ պաշտոնում առաջադրեն հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանորդ եւ լիազոր դեսպան, տ.գ.թ., դոցենտ Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկության
Կյանքում նույնիսկ գարեջուր չկա խմած. արձագանքում է թմրանյութ օգտագործելու կասկածանքով կալանավորված պարեկի մայրը
Նույնիսկ ծխախոտ չի ծխում, որպես վատ սովորություն՝ պնդում է պարեկի մայրը
Մեծարենց, անիմացիա եւ լավ երգ
Վահագն Ռաշի «Կարմիր Ծաղիկ Մը Գարունի» երգը եւ տեսահոլովակը թարմացվել են: Վահագն Ռաշը ներկայացրել է «Կարմիր Ծաղիկ Մը Գարունի» երգի և տեսահոլովակի թարմացված տարբերակը։ Օպերատորական աշխատանքը և մոնտաժը Մարիամ Գեորգյանինն է: Բարձր որակի անիմացիան ստեղծել է Տիգրան Առաքելյանը: Երաժշտությունը գրել է Աշոտ Ռուշանյանը՝ Միսաք Մեծարենցի խոսքերի հիման վրա:
Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործարկեց VAR (տեսաօգնության) համակարգը, որի ներդրման աշխատանքները մեկնարկել էին մեկ տարի առաջ։ Նախագծի տեխնիկական ապահովումը՝ մասնավորապես կապը, բոլոր մարզադաշտերի և VAR համակարգի միջև իրականացնում է Team Telecom Armenia-ն։ Խաղերի նկարահանումն ու հեռարձակումն իրականացնում է Vivaro Media ընկերությունը: Տեսաօգնության համակարգը ֆուտբոլի կանոնների մեջ պաշտոնապես ընդգրկվել է 2018 թվականին: Սրա շնորհիվ մրցավարն իրավունք ունի


















































