Օրվա լրահոսը

Այս կրկնությունն արդեն վաղուց սպառել է իրեն, իսկ Արցախի բնակչության գոյատեւելու հնարավորությունը մոտենում է ավարտին

Արդեն 65-րդ օրն է, ինչ փակված է մնում Լաչինի միջանցքը՝ Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը եւ փաստացի դրա դեմ, ամեն անցնող օր, ձեռնարկվում եւ արվում է միմիայն միեւնույն բանը՝ դիմել աշխարհին, միջազգային կառույցներին, որպեսզի նրանք կոնկրետ միջոցներ ու միջոցառումներ ձեռնարկեն փակված միջանցքը բացելու եւ փորձելու փրկել Արցախի 120 000 բնակչությանը ֆիզիկական կոտորածից: Ցավալին այն

Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է. Էրիկ Ալեքսանյան

Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով այսօր քննիչը հայտարարել է նախաքննության ավարտ։ Պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական վարույթի ողջ նյութերը (14 հատոր)։

Հայաստանի առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին. Փաշինյան

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին:

«Հանդես գալով եվրոպական կամ ամերիկյան համալսարաններում՝ հնարավորություն ես ունենում ներկայացնելու քո երկիրը»

Հարցազրույց ԵՊՀ, այժմ նաեւ՝ Նեւադայի պետական համալսարանի դասախոս, սոցիոլոգ եւ մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի հետ –  Խնդրում եմ ներկայացրեք, թե ինչպես ստացվեց, որ որոշեցիք ձեր դոկտորական թեզը պաշտպանել ԱՄՆ-ում եւ որքանով տեղյակ եմ, նաեւ դասավանդում եք համալսարաններից մեկում… – Իմ մասնագիտական կարիերան ես սկսել եմ ակադեմիական ոլորտից։ Ոլորտ, որտեղ ներկայում եմ, եւ ոլորտ, որտեղ

Արամ Ա-ն կմեկնի Հալեպ

Հինգշաբթի, 16 Փետրուար 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հովուապետական միօրեայ այցելութեամբ կը մեկնի Հալէպ՝ ըլլալու իր ժողովուրդին հետ եւ իր ժողովուրդի կողքին։ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդութիւն

Սեւակ Յակոբեան. Մեր գիւղերը տակաւին հողածածկ ճամբաներով թողած, Թուրքիան ՀՀ-ին կապող Մարգարայի սահմանադուռի ճանապարհը կ՛աճապարեն ասֆալտապատելու

Թրքական կողմը իրեն յատուկ խորհրդապաշտական մօտեցումով, ինչպէս նաեւ սեւ ՓԻ.ԱՐի գործիքաւորում օգտագործելով, ուրիշ դիրք չէր գտած նշեալ բերնատարները նկարելու, բացի Իգտիր քաղաքին մէջ կանգնած Հայկական ցեղասպանութիւնը անամօթաբար տակաւին ժխտելու քաղաքականութեան շրջագիծին մէջ

Տեմիրկանովի եւ Թոփչյանի նվագախմբերից մինչեւ «Tête-à-tête» նախագիծ

Կլարնետահար Ալեքսանդր Վասիլեւը ինտեգրվել է Հայաստանի երաժշտական կյանքում Վերջին շրջանում կամերային երաժշտության համերգները էլ ավելի հետաքրքրություն են առաջացնում հանդիսատեսի մոտ, հատկապես այն ձեւաչափով, երբ, ասենք, շուրջ հազար ունկնդրի համար նախատեսված դահլիճում մոտ 100-ը տեղ է զբաղեցնում հենց բեմահարթակում, ստեղծելով մտերմիկ միջավայր։ Շատերը հավանաբար մտաբերեցին, որ խոսքը «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվող դեռեւս միակ նախագծի՝ «Tête-à-tête»-ի մասին

Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց

Ավելի վաղ դատարանը բավարարել էր նաեւ նախկին նախարարին կալանավորելու միջնորդությունը

Քաղաքացուն Առուշ Առուշանյանի կողմից ընտրակաշառք տալու մասին հաղորդում տալուն հարկադրելու և ցուցմունք կեղծելու վերաբերյալ դեպքի նախաքննությունն ավարտվել է

Որոշում է կայացվել՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողների և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, ապացույցներ կեղծելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքերի բացակայության հիմքով:

ՀԱՊԿ-ն էլ նախազգուշացրեց

Սկիզբը՝ այստեղ: ՀԱՊԿ-ն արդեն Արեւմուտքի գործունեությունը որպես սպառնալիք ու մարտահրավեր է դիտարկում, հիշեցնելով` «բարձր կոնֆլիկտային պոտենցիալը» հայ-ադրբեջանական սահմանին» Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը երեւանյան բանակցություններից հետո մեկնեց Բաքու: Փետրվարի 14-ին նա հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Պաշտոնական Բաքուն հաղորդեց, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ

ԵՄ դիտորդական առաքելության կազմում Գերմանիան ներկայացված կլինի առավելագույնը 15 ոստիկանով

ԵՄ առաքելության կազմում ընդգրկված կլինի մոտ 100 կին և տղամարդ

Safari-ում խոցելիության հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքել ArCa-ի որոշ օգտատերերի գաղտնաբառեր և տվյալներ

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք օգտատերերի համար իրենց օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (2FA)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Սամվել Բաբայան․ «Չեմ հավակնում ԱՀ նախագահի պաշտոնին»

Մրցակիցներ չունեմ, այդ թվում՝ քաղաքական դաշտում։ Հետևապես՝ ինձ ամեն մեկին մրցակից դարձնելուց առաջ մտածեք՝ ես և նա մրցելու ի՞նչ ունենք

Թուրքիայի հարցում մենք ունենք միամիտներ եւ մոլորյալներ

Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է կարգավորվեն: Պատմական այս փուլում դա, ցավոք սրտի, հնարավոր չէ: Դիվանագիտական ժպիտները, Հայաստանի իշխանությունների հասցեին թուրք պաշտոնյաների արեւելյան հաճոյախոսությունները, անգամ ինչ-որ կամուրջներ եւ ճանապարհներ վերականգնելու ծրագրերը կարող են ոգեւորել միայն ծայրահեղ միամիտ մարդկանց: Կամ՝ մարդկանց, որոնք կարծում են, թե Հայաստանի Հանրապետությունը կարող է գոյություն ունենալ որպես պետություն՝ Թուրքիայի «պրոտեկտորատի» տակ:

Նախ և առաջ ես արգելեցի ինքս ինձ խղճալ կամ զոհի կարգավիճակում ինձ տեսնել․ Շուշան Հարությունյանը՝ ցելիակիա հիվանդության դեմ պայքարի ու սիրելի «պոնչիկներից» հրաժարվելու գաղտնիքների մասին

Մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք բավականին դժվար ախտորոշվող խնդրին՝ ցելիակիա հիվանդությանը։ Շուշան Հարությունյանը, որն առողջ ապրելակերպի վերաբերյալ բլոգ է վարում, մեզ հետ զրույցում կիսվել է այդ հիվանդության դեմ պայքարի սեփական փորձով՝ այսօր արդեն ժպիտով վերհիշելով հաղթահարած դժվարությունները։ Հիվանդության ախտորոշումից առաջ․ ի՞նչ ախտանշաններով էր դրսևորվում խնդիրը։ – Ժամանակին, երբ դեռ տեղյակ չէի, որ որևէ խնդիր ունեի,

Տոյվո Քլաարը պատմական է որակել Միրզոյանի այցը Թուրքիա

Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարը պատմական է որակել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի քայլը Թուրքիա: «Սա պատմական այց է, որը հաջորդեց կարիքի մեջ գտնվող իր հարևանին աջակցություն տրամադրելու Հայաստանի որոշմանը: Հուսանք՝ հայ-թուրքական հարաբերություններում զարգացումների սուրհանդակ կգա»,- գրել է Քլաարը Twitter-ում: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Սա հայ ժողովրդի անունը բարձր պահելու պայքար է, խոցված արժանապատվությունը վերականգնելու պայքար է. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հերոսական ժողովուրդը մեկ անգամ չէ,  որ ամուր կանգնել է իր հողի վրա՝ չընկրկելով թշնամու հարձակումների առաջ, չխնայելով իր զավակների կյանքը, արժանապատվորեն հաղթահարելով զրկանքները։ Այսօր էլ, ատամները սեղմելով, մեր ժողովուրդը 21֊րդ դարում կույր աշխարհին ցուցադրում է հայ մարդու պայքարի անկոտրում ոգին։

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպային և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Բայրամովն ասել է, որ համաձայն եռակողմ պայմանավորվածության` Ադրբեջանն ապահովում է Լաչինի միջանցքով քաղաքացիական անձանց և

«Հո ամեն ինչ չէ, որ վաճառում են, վերջը պատմություն կա»․ Կարեն Մալխասյանը՝ Գյումրու «Ճերմակ հիվանդանոցի» շենքը վաճառելու մասին

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետարանն աճուրդ-վաճառքի է հանելու քաղաքի պատմական կենտրոնում գտնվող «Ճերմակ հիվանդանոցի» շենքը։ Գյումրու ավագանին երեկ հաստատեց այդ նախագիծը։ Մեկնարկային գինը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի տեղեկացմամբ, սահմանված է 1 միլիարդ 100 միլիոն դրամը։ Քաղաքապետարանը «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող, պատմամշակութային հուշարձան համարվող շենքի վաճառքը հիմնավորում է նրանով, որ վարձակալության պայմանագրերը լրացել են,

Լիլիթ Մակունցը և Ադամ Շիֆը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները

Կոնգրեսական Շիֆը հավաստիացրել է, որ հարցը շարունակելու է մնալ իր ուշադրության կենտրոնում

Մանե Թանդիլյան. «Ամպագոռգոռ խոստումներից, ֆոտոսեսիաներից ու կոսմետիկ անարդյունավետ քայլերից զատ՝ ոչ մի անելիք, ոչ մի պատասխանատվություն կամ նույնիսկ դրա իմիտացիա»

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թվում էր, թե գոնե կես տարի անց Սուրմալուի ողբերգությունը կսթափեցներ պատկան մարմիններին ու, հատկապես, Երևանի իշխանություններին, ի ցույց կդնի մեր մայրաքաղաքի թույլ, խոցելի տեղերը, ռազմավարական վտանգ պարունակող ռիսկերը, որոնք հրատապության կարգով կդառնան երկրի, քաղաքի իշխանությունների ամենօրյա տքնաջան աշխատանքի հիմնական ուղղությունը։ Բայց ինչպես միշտ՝ հուսախաբություն։

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը

Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ  գազատար խողովակի աշխատանքը։ Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։  Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես  արգելափակելով Հայաստանից  Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։ Խնդրում

Մարդասիրական օգնությունն  առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս

Մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար, որը հավաքագրվում է Գորիս քաղաքում և հնարավորության դեպքում Արցախ  հասցվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ: ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից այն տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի  ներկայացուցիչների (4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհված և անհայտ կորած

Հատուկ առաջարկներ եւ հարմարավետ լուծումներ․ «Ամերիաբանկ»-ը նոր՝ «Ավան» մասնաճյուղն է բացել

Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահ, բարեհամբույր աշխատակազմ․ «Ամերիաբանկ»-ի նորաբաց՝ «Ավան» մասնաճյուղն իր հաճախորդներին այսուհետեւ սպասում է Խուդյակովի 175/1 հասցեում` երկուշաբթիից ուրբաթ, ժամը`9:30 -17:00-ին։ «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը նշում է, որ հավատարիմ մնալով սկզբունքներին՝ «Ամերիաբանկ»-ը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` ավելի մոտ լինելու իր հաճախորդներին հենց իրենց համայնքներում: «Ավան» մասնաճյուղի բացումը

Շինարարական սարքավորումներով` մեքենաները սպանում են մարդկանց. Ինչու՞ են որոշ երկրների փրկարարական խմբերը ժամանակից շուտ լքում Թուրքիան

Նախօրեին հայտնի է դարձել, որ Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող Իսպանիայի ու Սլովակիայի թիմերը որոշել են վերադառնալ իրենց երկրներ: Իսպանական RTVE հեռուստաալիքին տված հարցազրույցում փրկարարներն իրենց որոշումը պատճառաբանել են թուրքական կառավարության՝ շին մեքենաներով/տրակտորներով փլատակներում աշխատելու որոշման հետ: «Թուրքիայի կառավարությունը որոշել է շինարարական սարքավորումներով մտնել փլատակներ: Բայց մեքենաները սպանում են մարդկանց: Դա մարդկանց մահն է նշանակում: Մենք

Զինված ավազակային հարձակում Երևանում գործող «Աջարաբեթ»-ի գրասենյակում. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 15-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ զինված տղամարդը մտել է Սեբաստիա 125/4 հասցեում գործող «Աջարաբեթ»-ի գրասենյակներից մեկը և պահանջել գումար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, զինված հանցագործը «Աջարաբեթ»-ի աշխատակցին մոտեցել է

«Հայաստանը ևս թուրք ժողովրդի կողքին եղավ առանց վարանելու». Սերդար Քըլըչ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի պատվիրակությանն Անկարայի օդանավակայանում դիմավորելու արարողությունից լուսանկարներ է հրապարակել Twitter-ում՝ անելով հետևյալ գրառումը. «Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոն է։ Երբեմն, ինչպես այժմ, այդ ճակատագիրը ցավերով է ձևավորվում։ Տարածաշրջանային երկրների միջև ցուցաբերվող մարդասիրական համերաշխությունն այդ տեսակ ցավերի թեթևացման լավագուն դեղամիջոցն է։ Տարածաշրջանի բոլոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031