Օրվա լրահոսը
Տեր Վրթանեսի առողջության հետ կապված վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին՝ փոխանցելով քաջառողջության ձեր բյուր մաղթանքները: Վտանգն արդեն անցյալում է: Մաղթենք Տեր Հորը շուտափույթ ապաքինում: Շնորհակալություն ձեր աղոթքների համար:
Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սեռովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտրովսկին: Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համեմատաբար թանկ են Ծաղկաձորում եւ Ջերմուկում առաջարկվող փաթեթները, բայց հայաստանցիների շրջանում մեծ պահանջարկ կա․ որքան արժե ամանորյա հանգիստը ՀՀ-ում
Հայաստանցիներից ոմանք նախընտրում են ամանորյա տոներն անցկացնել արտերկրում, եւ տարիներ շարունակ կան նաեւ դժգոհություններ, որ գները Հայաստանում թանկ են, այդ պատճառով շատեր են նախընտրում Ամանորը անցկացնել, օրինակ, հարեւան Վրաստանում։
2026 տարին՝ Հոգեւոր կեանքի վերանորոգման տարի
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, հայրապետական հչռակագիրով, 2026 տարին կը յայտարարէ Հոգեւոր կեանքի վերանորոգման տարի:
Տեր Արարատն այսօր պատարագի ժամանակ հիշատակել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը․ Հովհաննես Իշխանյան
Գրող, լրագրող, վավերագրական ֆիլմերի մրցանակակիր ռեժիսոր, «Ակն ընդ ական վավերագրողների համայնք» ՀԿ-ի համահիմնադիր, նախագահ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում Տեր Արարատը պատարագի ժամանակ հիշատակել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը, ով նոյեմբերի 30-ին ահաբեկիչ Նիկոլ Փաշինյանի պատճառով չէր հնչեցրել։ Կրկին ցանկությունս է, որ ոչ թե փնովենք մերոնց, այլ թույլ չտանք, որ ահաբեկիչը որևէ
Ո՞ւմ հետ եք դուք ուզում բարեփոխել մեր Սուրբ Եկեղեցին և ինչպե՞ս եք ուզում բարեփոխել
Հայ իրականության մեջ որևէ հայի համար ամենավարկաբեկիչ փաստը Քաղաքացիական պայմանագիր կրոնա-քաղաքական աղանդի որևէ կարգավիճակով անդամ լինելն է։ Դեռևս իրավապահ մարմինների ակամա պաշտպանության տակ գտնվող այդ կառույցը շարունակում է վարկաբեկել մարդկանց՝ բոլոր թույլատրելի սահմանները հատելով։ Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ իրականում այդ վարկաբեկումներին շան տեղ դնող էլ չկա, պարզապես խաթարում են մարդկանց անդորրը։ Արհեստավարժ վարկաբեկողներն
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքի դեկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 13.7°C (2009թ.)
Պեսկով. Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անպայման առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ այս օրերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական հանդիպման շրջանակներում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
«Լեդի Հակոբի» ազգականի՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենին պատկանող տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ․ Shamshyan.com
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 335 հոդվածի 1-ին մասի և 396 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննչական բաժնի քննիչները համագործակցելով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևանի քրեական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության
Իրանի թերթերն ի՞նչ են գրում
Թերթել եմ Իրանում հրատարակվող օրաթերթերի շաբաթ և կիրակի օրվա համարները (20-21 դեկտեմբերի)։ Հիմնական թեման ԱՄՆ-ի հետ բանակցություններն են, որով պետք է լուծվի Իրանի միջուկային հավակնությունների և հրթիռաշինության ապագան, վերանան տնտեսական պատժամիջոցները։ Բոլոր թերթերը քննարկել են ԻԻՀ նախագահ պրն Փեզեշքիանի և երկրի քաղաքական կազմակերպությունների ու մտավորականության ներկայացուցիչների հանդիպման արդյունքները․ նախագահն այդ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Վարչապետը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ավտոճանապարհներն անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Կաթվածից րոպեներ առաջ Տեր Վրթանես քահանան փորձում էր կարգի հրավիրել տաճարի խոյակին մագլցած խառնամբոխի կատաղած հրոսակներից մեկին, ով ո՛չ ավել, ո՛չ պակաս, օպերային թատրոնի փոխտնօրենն է․ 168․am
Ուսումնասիրում էի Մայր Աթոռի բակում տեղի ունեցածի տեսագրությունները և պատահաբար հանդիպեցի հենց այն տեսարանին, որ բառացի նկարագրել էր Տեր Վրթանես քահանան իր խոսքում։ Սակայն, օ՜ զարմանք… Նայում եմ ու աչքերիս չեմ հավատում։ Կաթվածից րոպեներ առաջ Տեր Վրթանես քահանան Մայր տաճարի մուտքի մոտ փորձում է կարգի հրավիրել տաճարի խոյակին մագլցած խառնամբոխի կատաղած հրոսակներից մեկին, ով ո՛չ
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Եկեղեցու շուրջ, կարծես թե ազգի դավանափոխության փորձ է․ «Հայացք Երեւանից»
Հին աշխարհի պատմությունը վկայում է, որ Հայոց եկեղեցին հիմնվել է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի զույգ առաքյալների՝ Ս. Թադեոսի եւ Ս. Բարդուղիմեոսի քարոզչության արդյունքում, որոնք էլ ձեռնադրել են առաջին հայ եպիսկոպոսներին: Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներում պետական օրհներգը հնչեցնելու առաջարկին, ապա դա կարող է այլ երկրների պարագայում խնդրահարույց լինել: Դժվար է պատկերացնել Պոլսի հայոց եկեղեցիներում ՀՀ պետական
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ընտրություններում ՔՊ ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ
Ադրբեջանական բենզինն իսկական հանրաքվե է. արդյոք մենք որպես հասարակություն ի վիճակի՞ ենք որևէ բանի կազմակերպված «ՈՉ» ասելու․ Վահե Հովհաննիսյան
Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են։
Կրկին՝ տաքսու ղեկին․ Նարեկ Կարապետյանը շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետ
«Հայաստանին պետք է արդյունաբերականացում, միայն այդ պարագայում կարող ենք դառնալ զարգացած երկիր»
Աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար. Միքայել Սրբազան
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը Հույս ունեի, որ իմ նախկին եղբայրների մոտ ամոթն ու պատկառանքը պարզապես ննջել են կամ ժամկետային արձակուրդ են գնացել, սակայն պարզվեց, որ անհույս մահացել են` տեղի տալով հանրապետության գլխավոր անամոթի հակաեկեղեցական քաղաքականության աննախադեպ ծավալման: Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին
«Կոպիտ սխալ է այն մտքին տեր լինելը, որ պետք չէ այսօր խոսենք մեր հայրենիքի՝ 29800 քառակուսի կիլոմետրից դուրս չափերի մասին»․ Ժիրայր Սեֆիլյան
Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը զարմանում է, որ այսօր մարդիկ ասում են՝ միջազգայնորեն Հայաստանի համար գծված սահմանների մասին չխոսենք։
Այսօր, աւելի քան երբեք, կարիքը ունինք կամուրջներու ու կամրջումներու. Արամ Ա
Օրհնութեամբ եւ նախագահութեամբ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ կազմակերպութեամբ Կաթողիկոսարանի «Կիլիկիա» Մատենադարանին, տեղի ունեցաւ ՀԱՍԿ Հայագիտական Տարեգիրքի Նոր Շրջանի ԺԳ. եւ ԺԴ. հատորներու շնորհահանդէսը, Ուրբաթ, 19 Դեկտեմբեր 2025-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Կաթողիկոսարանիս «Կիլիկիա» Թանգարանի սրահին մէջ։ Բացման խօսքով հանդէս եկաւ Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան։ Ան հակիրճ տողերու
«Սահմանադրական շարժումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը չէ, մեր նախաձեռնությունը վերցրել, փչացնում է»․ Պարույր Հայրիկյան
Ըստ Պարույր Հայրիկյանի՝ ամբոխի մակարդակին իջնելը ոչ մի բանի չի տանի․ «Եթե ես դրանով առաջնորդվեի, պիտի լսեի 220 հազար հայ կոմունիստներին, 12 միլիոն սովետական կոմունիստներին ու համարեի՝ ի՞նչ անկախություն, անկախության պայքար, ի՞նչ ինքնորոշում։ Իսկ ինքնորոշումն ամենակարևոր, ամենաառարկայական գլխավոր խնդիրն է՝ ամեն օր, ամեն րոպե»։
Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախությունն ունենալ․ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյան
Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և աղոթական ներկայությամբ Շիրակի, Արագածոտնի, Արթիկի, Գուգարաց թեմերի հոգևոր սպասավորների ու վանականների, մատուցվեց Սուրբ և
«Պայքարողներից շատերը միայն խոսքով են նիկոլական»․ կարգալույծ եղած նիկոլական սարկավագը կշտամբող գրառում է առել
«Հրապարակը» գրում է՝ ՔՊ-ի սպասարկու տիրադավ նախկին հոգևորականները հիասթափված են հինգշաբթի օրը Մայր Աթոռում իրենց ֆիասկոյից։ Նրանցից մեկը` կարգալույծ եղած նիկոլական սարկավագ Ռոբերտ Աղազարյանը անգամ ՖԲ իր էջում նիկոլականներին կշտամբող գրառում է առել ու երկու ժամ անց ջնջել գրածը, հավանաբար՝ վերևների հրահանգով․ «Այսօր հասկացա, որ պայքարողներից շատերը միայն խոսքով են նիկոլական, կամ հանգիստ ու ապահով
«Տոներն Ախալցխայում», «Տիկին Բերտա Գարլանը», «Վերնատուն»․ երեք գրքի շնորհանդես՝ «Ջավախք» ՀԲՀԿ-ում
«ՋԱՎԱԽՔ» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Շիրակ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 18-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ մեր կազմակերպության աջակցությամբ հրատարակված միանգամից երեք գրքերի շնորհանդեսը: Նախ ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ջավախք» ՀԲՀԿ-ի համատեղ աջակցությամբ կյանքի կոչված «Տոներն Ախալցխայում»
Կարապետյանը թե՛ առևտրի կենտրոն և թե՛ գործարաններ է կառուցել. «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից․ «Փաստ»
Կարծես, քպական մարզպետ Արեն Մկրտչյանը համաձայն չէ կուսակից ընկերների հետ։
Դատախազությունը պահանջում է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5 մլն դրամ գումարը դարձնել պետության եկամուտ. «Ա1+»
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ բողոքը մակագրվել է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին եւ Սեւակ Համբարձումյանին։ Երրորդ դատավորի մասին տեղեկատվություն դեռ առկա չէ։ Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր ճանաչեց եւ
Բախվել են 4 ավտոմեքենաներ
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «KIA», «Hongqi» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական
Քննարկվել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ Հայաստանը նորովի բրենդավորելու հարցերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացմանը, տնտեսության խթանմանը, ներդրումների ոլորտում առկա հնարավորություններին, կապիտալի շուկայում առաջընթացի ապահովմանը, մարդկային կարողությունների զարգացմանը, Հայաստանը նորովի բրենդավորելուն վերաբերող հարցերին։ Մտքեր են փոխանակվել տեխնոլոգիաների, կրթության, գիտության բնագավառներում ՀՀ Կառավարության
Յալթայի կոնֆերանսի և նրա ժառանգության շուրջ քննարկում «Եվրասիա Հայաստան»-ում
Դեկտեմբերի 9-ին Երևանում «Եվրասիա Հայաստան» նախագծի «Ինչպես էր դա եղել» շրջանակում տեղի ունեցավ հանդիպում, նվիրված 1945 թվականի Յալթայի կոնֆերանսին, որը հանդիսացավ հետպատերազմյան աշխարհի ճարտարապետությունը սահմանած առանցքային իրադարձություն։ Դասախոսությունը վարեց Արցախի վաստակաշատ մանկավարժ Վերա Խաչատուրյանը։ Նրա ներկայացմամբ պատմությունը հնչում էր ոչ թե որպես հեռավոր անցյալ, այլ որպես կենդանի իրականություն, որտեղ յուրաքանչյուր ընդունված որոշում հետևանքներ է ունեցել
«Լյուստրացիա» մշակութային ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց․ Կարեն Քյուփելյանին խոչընդոտում էին, հետո հրավիրել են ոստիկանություն
Կարեն Քյուփելյանի հավաստմամբ՝ ինչքան էլ մարդիկ ընտրությունների հետ կապված հույս ունեն, որ կլինի մրցակցություն, բայց քանի չկա լյուստրացիա, այդ հիմնարկը՝ ԱԱԾ-ն, ապատեղեկատվությամբ և մանիպուլյացիայով հասարակական կարծիքի վրա մեծ ազդեցություն է ունենալու, որ կարողանա վերարտադրել իր սրտի ուզած առաջնորդին։


















































