Օրվա լրահոսը

Ի նշանավորումն այս տոնի և ի հարգանք այն աշխատակիցների, ովքեր այսօր այլևս մեր շարքերում չեն, այցելել ենք գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի շիրիմին. պահեստազորի սպաներ

Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի մասնագիտական տոնը՝ դեկտեմբերի 20-ը, սկիզբ է առնում դեռևս 1917թ․ դեկտեմբերի 20-ից, երբ ստեղծվեց Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովը: 1920թ․ դեկտեմբերին ստեղծվել է  Հայաստանի արտակարգ հանձնաժողովը, որից հետո ծառայությունը կազմակերպվել և իրականացվել է խորհրդային միասնական անվտանգային համակարգում։ 2002 թվականի փետրվարի 21-ի կառավարության որոշմամբ դեկտեմբերի  20-ը սահմանվել է որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օր: Համակարգի

Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նախագահ Փոլ Մյուրեյին և հասարակական գործիչ Սթիվեն Վագներին

Դեկտեմբերի 18-ին դեսպան Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նորանշանակ գործադիր տնօրեն և նախագահ Փոլ Մյուրեյին, ինչպես նաև հասարակական գործիչ Սթիվեն Վագներին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին և դրանց արդյունքում ստեղծված հնարավորություններին: Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները։ ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Աներևակայելի մի բան, մոնղոլ-թաթարական արշավանք․ ինչպես գիտեք, ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ չկան․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Այս պահին հիվանդանոցում գտնվող Վրթանես քահանա Բաղալյանը պատմում է, որ իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է, թե ինչպես են հայհոյում և քացիներով խփում Մայր Տաճարի դռներին։ Իրոք աներևակայելի մի բան, մոնղոլ-թաթարական արշավանք։ Այս մարդիկ, ինչպես հիմա ընդունված է ասել, տիրադավ սրբազանների համակիրներն էին, որոնք խնամքով և ամենայն պատասխանատվությամբ

Վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:03-ին, Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով` ազդարարելով աստղագիտական ձմռան սկզբի մասին, որը կձգվի մինչ գարնանային գիշերհավասար (մոտական՝ 2026 թվականի մարտի 20-ին): Այդ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր և վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը:

Մինչև հիմա էլ նմանների հայրենիքը ԽՍՀՄ-ն է, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը․ Ռուբեն Ռուբինյան

«Վերջին ամիսներին ընդդիմությունը հասցրել է արդարացնել և պաշտպանել. 1. Իշխանության բռնի կերպով զավթման փորձը, 2. Ռազմական հեղաշրջման կոչ անելը, 2. Կաշառակերությունը, 3. Հոգևորականի անառակությունը, 4.Անձանց հանրահավաքներին մասնակցել ստիպելը, 5. ԿԳԲ գործակալ լինելը: Ամենախղճուկը այս վերջինի արդարացման փորձերն էն` թե բա ասենք թե եղել է ԿԳԲ գործակալ, հետո՞ ինչ, ԽՍՀՄ-ն իր հայրենիքն է եղել: Դե ամբողջ

Ո՞վ է սիրում գումարը պահել թղթի տեսքով․ Կառավարության անդամների հայտարարագրերը․ Factor TV

«Էս կանխիկի հարցը պիտի լուծենք։ Ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկ փողը, ի՞նչ են անում մարդիկ կանխիկով»,- Նիկոլ Փաշինյանի հռետորական այս հարցը երեկ հնչեց Կառավարության նիստում։ Ո՞ւմ է պետք կանխիկ փողը, ո՞վ է սիրում գումարը պահել թղթի տեսքով․ Factor TV-ն ուսումնասիրել է Կառավարության անդամների հայտարարագրերը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 50 միլիոն դրամ կանխիկ ունի, Տիգրան Խաչատարյանը՝ 10

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից 2025 թ.-ի ընթացքում ՀՀ դատախազություն ուղարկված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդումների թիվն աննախադեպ է եղել վարչության ստեղծման օրվանից ի վեր. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում իր լիազորությունների շրջանակում շարունակում է հետևողական և անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ։ Մասնավորապես, Կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ կոռուպցիոն միջադեպերը կանխարգելելու և բացառելու նպատակով՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից տարվա ընթացքում իրականացվել են մի շարք նպատակային միջոցառումներ։ Կոռուպցիոն մեխանիզմների կանխարգելմանն ուղղված գործողությունների արդյունքում վարչության կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 20

ՊՎԾ-ն «Հետքից» պահանջում էր հերքում, ինչպես նաև՝ 2-ական մլն դրամ փոխհատուցում, սակայն դատարանում պարտվեց․ «Հետք»

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դեկտեմբերի 19-ին մերժեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի՝ ՊՎԾ-ի վերաբերյալ հրապարակման մեջ տեղ գտած տվյալները հերքելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջով։ Հիշեցնենք՝ 2024թ. դեկտեմբերին «Հետքը» գրել էր, որ ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները։ ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-23-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանն ազատ է արձակվել

Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանը: Նա անհիմն կերպով ձերբակալվել, ապա ապօրինաբար կալանավորվել էր հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի շենքի առջև տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում` շինծու և չհիմնավորված մեղադրանքով: «Արթիկ» ՔԿՀ-ից Կարուշի ազատ արձակման այս կադրերից երևում է, որ մեր մարտական ընկերոջ ու գաղափարակցի տրամադրությունը տեղն է, կամքն` անկոտրում:

«Թե՛ ԵՄ/ԵԱՀԿ-ն, թե՛ Ռուսաստանն ու ԱՊՀ-ն մշտապես աջակցել են Հայաստանում գործող իշխանությունների «էլեկտորալ» վերարտադրմանը»

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ –Իրանից հնչում են կոշտ հայտարարություններ, որ Իրանը կտրականապես դեմ է Կովկասում ցանկացած օտար ուժի ներկայությանը, որ TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն է», ինչպիսի՞ զարգացումներ եք դիտարկում, սա չի՞ վտանգում ՀՀ–Իրան հարաբերությունները։ – Իրականում Իրանի համար Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների դրական երանգավորումն այսօր

Նոր, փոքրիկ գրադարան՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է նոր, փոքրիկ գրադարան՝ յուրահատուկ մի անկյուն, որտեղ յուրաքանչյուր գիրք ունի իր պատմությունը, իսկ աշխատանքային միջավայրը ջերմ է ու մտերմիկ։ Գրքերն ընտրվում և նվիրաբերվում են Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ հաստատության աշխատակիցների կողմից: Յուրաքանչյուր աշխատություն ընտրված է սրտով և փոխանցում է միտք, զգացում ու արժեք։ Մանրամասները` տեսանյութում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ

Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա․ Sputnik Արմենիա

Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին է վկայում ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի պաշտոնական հարցման։ Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել

ՔՊ-ի «էկզոտիկ» մոտեցումը քաղաքական հետապնդումներին, «նոր նշաձողերի» սահմանումը

Սկիզբը՝ 12․12․2025-ի «Առավոտում» «Փաստաբաններին, փաստորեն, կարելի է ոչ մի բանի համար կալանավորել։ Սա քաղաքական հետապնդման աննախադեպ ձեւ է «Նոր Հայաստանում»  Բուն հետապնդումներն ու դրանց բնույթը 2018 թվականից ի վեր Եթե Հայաստանում քաղաքական հետապնդումները ՔՊ-ի իշխանության շրջանում համեմատենք այլ ժամանակաշրջանների հետ, Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը հետաքրքիր տարբերակում է առանձնացնում․ «Բավական էկզոտիկ մոտեցում կա։ Այսինքն, մենք ունեցել

«Ադրբեջանին ԱՄՆ աջակցությունը կպարգեւատրի եւ կխրախուսի Ալիեւի ռեժիմի կողմից հետագա ագրեսիան»․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

«Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ»-ը տրամաբանական մոտեցում է նախատեսում՝ ադրբեջանական ագրեսիան հսկելու եւ Հայաստանի հետ Ամերիկայի գործընկերությունն ամրապնդելու համար»,- հայտարարել է Հայ դատի ԱՄՆ գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փելոնի եւ Գուս Բիլիրակիսի կողմից մուտքագրված «Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ» անունը կրող օրինագիծը։  Ադրբեջանամետ գործողություններ նույնպես

Շատ բան էլ կախված է միջազգային հանրության ճնշումներից և առանձին դերակատարների կամքից․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական դատարաններում հայերի նկատմամբ կեղծ դատավարությունները եզրափակիչ փուլ են մտել: Ինչպես և կանխատեսելի էր, դատախազները բոլորի նկատմամբ մեծ պատժաչափեր են պահանջել, մյուս կողմից էլ պարզ է, որ տեղի ունեցողն ամբողջությամբ քաղաքական պրոցես է, և իրադարձությունների հետագա ընթացքը` անկախ պատժաչափերից, կարող է

«Ես հոգով, սրբազան երդումովս ֆիդայի եմ». Հայկ Ստեփանյան

Երբ պայքարը շղթայական է՝ հաղթանակն անխուսափելի է, ասում են Հայոց ազատագրության գործին նվիրված մարտիկները, որոնք իրենց կյանքն ու բարեկեցությունը չխնայեցին հանուն ազգային խնդիրների լուծման ու հանուն հաղթանակի, կյանքով վեր հանելով գաղափարներ, որոնք փարոսի դեր ունեն հայ ազգի հետագա ճակատագրի մեջ։ «Հայոց իշխանի շղթա» սիմվոլը ստեղծվել է մի խումբ հայ մարտիկների կողմից, ովքեր հավաքելով հայոց պետականության,

Պետության հիմնաքարը կրթությունն է․ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբ կառուցված Իջևանի մանկապարտեզը

Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբ ու նույն գաղափարով՝ պետության հիմնաքարը կրթությունն է, իսկ կրթության հիմքը՝ նախակրթարանը։ Բարերարի մոր, արմատներով իջևանցի վաստակաշատ մանկավարժ Ամալյա Կարապետյանի անունը կրող մանկապարտեզը կարող է մինչև 200 սան ընդունել։

Նորից հիշել են գրանտակերների` 10 տարվա վաղեմություն ունեցող անփառունակ գործը․ «Հրապարակ»

Գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել մասշտաբային հափշտակության վերաբերյալ մի գործ, որը 10 տարվա վաղեմություն ունի, քննվել ու «դատաքննվել» է 2016-2017 թվականներից սկսած եւ դատական հեռանկար չունի: Հանցագործը ոմն Հ. Գ.-ն է, որը, ըստ քննիչների, 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական Միությունից 972 միլիոն դրամ է հափշտակել: Այդ ընթացքում Հ. Գ․-ն զբաղեցրել է ֆինանսների նախարարության` Եվրոպական Միության հետ

Մալիշկայում և Բարձրավանում հիմնադրվել է երեխաների համար նախատեսված երկու նոր կենտրոն

Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ և տեղական գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում ընդլայնում է երեխաների համար նախատեսված կենտրոնների ցանցը

«Չափից երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանին թույլատրվում է անպատժելիությամբ ապակայունացնել Հարավային Կովկասը»․ Փելոնը հայանպաստ օրինագիծ է ներկայացրել Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը մուտք է արվել «Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ» անունը կրող օրինագիծը։ Օրինագիծը համահեղինակել են Ներկայացուցիչների տանը Նյու Ջերսիի 6-րդ ընտրատարածքը ներկայացնող դեմոկրատ Ֆրենկ Փելոնը եւ Ֆլորիդայի 12-րդ ընտրատարածքը ներկայացնող հանրապետական Գուս Բիլիրակիսը։ Նրանց հետ օրինագիծը ներկայացրել են եւս վեց կոնգրեսականներ, ընդ որում՝ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական։ Այս մասին հայտնում են Փելոնի

Երևի պետք է երջանկությունից ցնծալ, որ շնչելու և արտաշնչելու հարցերին չի հասել․ «Փաստ»

Ընդհանուր հարահոսի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի արած «էքսցենտրիկ» հայտարարություններից մեկը: Ինչ-որ խանութում կառավարության աշխատակազմի ինչ-որ ներկայացուցչի ասել են, թե կանխիկով ապրանքի գինն այլ է, անկանխիկ՝ այլ: Փաշինյանը, դրա մասին պատմելով, ուղղակիորեն փրփրեց. «…Փակե՛ք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի՛, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երկարատեւ հեռանկարի սխալ հաշվարկներ

Քաղաքականության մեջ սխալ հաշվարկների հետեւանքները երբեմն միանգամից չեն երեւում: Բերեմ երկու օրինակ: Փաշինյանը դիմում է ԵՄ-ին, որպեսզի այդ կազմակերպությունն իրեն օգնի վերարտադրվել՝ ներկայացնելով իրավիճակն այնպես, որ Ռուսաստանը ցանկանում է իրեն «թախտից գցել»: ԵՄ-ի չինովնիկները, շատ լավ իմանալով, որ դա այդպես չէ, ձեւ են անում, թե հավատում են դրան եւ օգնում են՝ իրենց միության եւ իրենց

Հայաստանը դրամատիրական ընկերակցական աշխարհ չէ․ «Հայրենիք»

Դժբախտաբար, Թրամփի մոլութիւնը՝ «Թրամփմանիա»-ն կը շարունակուի։ Այս անգամ, ընդդիմադիր եւ «Միասնութեան թեւեր» քաղաքացիական նախաձեռնութեան ղեկավար Արման Թաթոյեան կարճ յառաջաբանով մը կը տեղեկացնէ, թէ հետզհետէ աւելի ցաւալի կը դառնայ պարզ ու ակնյայտ սահմանազատման գործընթացի ճշմարտութիւնը։ Ան կը շեշտէ, թէ Հայաստանի ինքնիշխան տարածքներէն որոշ հատուածներու դուրսբերումը, իրականութեան մէջ, խաբէութիւն է, մանրամասնելով, որ 12 հանդիպում տեղի ունեցած է

Ադելիա Պետրոսյանը ՌԴ առաջնությունում գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կարճ ծրագրով հանդես եկան կին մենասահորդները։ Ուժեղագույնների խմբում ընդգրկված վերջին երկու տարիների ՌԴ չեմպիոն, մեր հայրենակից Ադելիա Պետրոսյանը վաստակեց 86,52 միավոր ու վստահորեն գլխավորեց 12 մասնակիցներից կազմված մրցաշարային աղյուսակը։ Կանայք կամավոր ծրագրով երկրի չեմպիոնին կորոշեն դեկտեմբերի 20-ին։ Տղամարդկանց մենասահքում կարճ ծրագրից հետո 103,77 միավորով առաջատարի դերն ստանձնել է Պյոտր Գումեննիկը,

Հայ մարդու մեջ չի կարող սպանվել ինքնության զգացումը՝ անկախ հալածանքների սաստկությունից. Բագրատ եւ Արշակ սրբազաններ

Բագրատ եւ Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրից Հակաեկեղեցական հրոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայր Աթոռ՝ փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել՝ շփոթված և շվարած հայացքներով։ Ակնհայտ է, որ իրենք ևս հասկանում են,

«Ժողովուրդը մերժեց վարչապետ Փաշինեանի ուղղորդութեամբ 10 ուխտադրոյժ եպիսկոպոսներու սադրանքը»

Մայր Աթոռի Շրջափակին Մէջ Հազարաւոր Հաւատացեալներ Կը Վանկարկէին . «Վեհափառ-Վեհափառ»

Հայաստանը Ժնևում ներկայացրել է փախստականների աջակցության իր փորձն ու ձեռքբերումները

Ներկայացվել և քննարկվել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը փախստականների խնդիրները հասցեագրելու ուղղությամբ, այդ թվում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մշակված «Փախստականների և ընդունող համայնքների համար ներառական կենսապահովման ազգային շրջանակ» փաստաթղթին, որը նախանշում է առաջիկա երեք տարիներին ՀՀ կառավարության առաջնահերթությունները:

«Ռուսական ԿԳԲ չափից շատ խորն է ներխուժած բոլոր համակարգեր, ու հատվածական, ընտրովի քայլերով խնդիրը չի լուծվելու». Գայանե Աբրահամյան

«Նախկինում գրել եմ, հիմա էլ հիշեցնեմ, որ բոլորովին պատահական չէ, որ Եզրաս Ներսիսյանին Պուտինը ՌԴ բարձրագույն պարգեւը շնորհեց ոչ թե ասենք` երկու երկրների հարաբերությունների կառուցման գործում ներդրման համար, այլ հենց` «Ռուս ազգի միասնականության ամրապնդման գործում նշանակալի նպաստի համար». Գայանե Աբրահամյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031