Օրվա լրահոսը
Ընկերությունը վերականգնվել է հարկերը թաքցնելու հետևանքով պետությանը պատճառված 15 մլն դրամի վնասը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել խոշոր չափերի հարկեր: Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 15 մլն
Պապիկյանը Եգիպտոսում մասնակցել է «EDEX 2025» ցուցահանդեսի բացմանը, որին ներկա է եղել նախագահ Ալ-Սիսին
Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: ՀՀ ՊՆ
Քանդեմ եկեղեցին, սարքեմ Զանգեզուրի միջանցքը
Հայ առաքելական եկեղեցու վրա Նիկոլի ներկա հարձակման նպատակը եկեղեցին իրեն ենթարկելն ու հասարակության մեջ նոր երկպառակություն սերմանելն է․ այս պնդման հետ բոլորը համաձայն են։ Սակայն այս հարձակումներն ակնհայտորեն ունեն նաեւ մի երկրորդ նպատակ, որը Հայաստանի համար պակաս վտանգավոր չէ: Այս ընթացքում, երբ մամուլը, քաղաքական ուժերն ու վերլուծաբանները լծված են Սուրբ Էջմիածնի նկատմամբ Նիկոլի հարձակումներին դիմագրավելու
Այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցման միջոցներ՝ միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների համար
Viva-ն և «Սորս»-ն ազդարարել են համագործակցության նոր փուլի մասին Ութ տարի, «Անհատական օգնական» ծրագրով արձանագրած շարունակական հաջողություններից հետո, Viva-ն և «Սորս»-ն ազդարարել են համագործակցության նոր փուլի մասին: Ուշադրության կենտրոնում դարձյալ միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներն են, սակայն այժմ այլ է աջակցության նպատակը. խոսքի և գրավոր հաղորդակցման սահմանափակումներ ունեցող երեխաների համար անհնարինը դարձնել հնարավոր՝ այլընտրանքային
Եթե լռում ես, ուրեմն հաշտ ես դավադրության և բարոյազրկման հետ. «Միասին» շարժում
«Միասին» շարժման հայտարարությունը Կանգնում ենք Ամենայն Հայոց կաթողիկոսի և ապօրինաբար ազատազրկված մեր հոգևոր հայրերի կողքին Հայաստանի Երրորդ Հանրապետության կազմաքանդման գործընթացը, որի հեղինակն ու թիվ մեկ պատասխանատուն ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Նիկոլ Փաշինյանն է, հասնում է իր կիզակետին։ Խաղաղարարության կեղծ պատմուճան հագած՝ ՀՀ ներկայիս իշխանությունները վճռական գրոհ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Այս գրոհի պատվիրատուն
Ալեն Սիմոնյանը Հունաստանի արտգործնախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող գերիների խնդրին
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route
Newmаg-ը ինտելեկտուալ փակ ակումբ է հիմնում՝ Signature Club
Արտակ Ալեքսանյանը հավաստիացնում է՝ այն չի լինի քաղաքական
Բաքուն 4 պահանջ է ներկայացրել Մոսկվային: Երբ այս հարցերը լուծվեն, կփակենք թյուրըմբռնման էջը. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին։ Ըստ APA-ի՝ Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում Հաջիևը նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի խոցումից հետո որոշակի հույզեր և թյուրըմբռնում է առաջացել, սակայն պաշտոնական Բաքվի մտահոգությունները ղեկավարության մակարդակով քննարկվել են Դուշանբեում։ Ըստ
Կարմիր գրքում գրանցված արծիվը Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել. ԲԸՏՄ
Վերականգնումից հետո ՀՀ կարմիրգրքյան արծիվը բաց կթողնվի վայրի բնություն։
Քննարկվել են Իրաքի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ տիկին Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մուհամմադ Ալ-Շեյխլիի միջև։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքով նախաքննությունն ավարտվել է
Հրաձգային գումարտակի հրամանատարը մարտական դիրքում հերթապահության ընթացքում կատարված կարգապահական խախտումների համար բռնություն է գործադրել 5 զինծառայողի նկատմամբ:
«Հայ ազգն անցնում է իր պատմության ամենավտանգավոր շրջաններից մեկով, երբ հիմնարար կարևոր ինստիտուտները մշտական սպառնալիքի տակ են». Գասպար Կարապետյան
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմելոյում գումարվել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողով, որը, սովորաբար, գումարվում է երկու տարին մեկ։ Ավելի քան երկու տասնյակ մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայ դատի Եվրոպայի ամենաակտիվ և քաղաքականապես ներգրավված հանձնախմբերը, վերագնահատել են նախընթաց ժամանակահատվածի գործունեությունը, վերահաստատել հավաքական պատասխանատվությունը՝ ապահովելու համապատասխան միջազգային աջակցություն՝ Հայաստանի Հանրապետությանը
Օրենքի ընդունումից հետո երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 4 նպաստ՝ 3-ի փոխարեն. Անահիտ Գալստյան
Երեխայի ծնողները, սակայն, պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ
Իրանը գլխավոր հյուպատոսություն կբացի Վանում
Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թեհրանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպելուց հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսին: Ֆիդանն անդրադարձել է երկու պետությունների հարաբերություններին և ընդգծել այն ուղղությունները, որտեղ հավելյալ աշխատանքի կարիք կա: «Մենք, որպես երկու երկիր, մի փոքր հետ ենք մնացել փոխկապակցվածության, տրանսպորտի և լոգիստիկ ոլորտում անհրաժեշտ գործողությունների ձեռնարկումից: Այս հարցում քայլեր կան, որոնք
Ադրբեջանը ցանկանում է, որ ԵՄ-ն դառնա Զանգեզուրի միջանցքի մաս. Հաջիև
Ադրբեջանը ցանկանում է, որ Եվրամիությունը դառնա նոր տրանսպորտային հանգույցի մաս, այդ թվում՝ ԵՄ գլոբալ դարպասների (Global Gateway) նախաձեռնության շրջանակում։ Ըստ APA-ի, այս մասին Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, թե Զանգեզուրի միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա բեռ կտեղափոխվի, և թե
Ինչո՞ւ Արշակ սրբազանը չի դիմել ՔԿ «կեղծ տեսանյութի» առնչությամբ
Վստահություն հայտնելով այդ կառույցին, պետք է համակերպվեր այն իրականության հետ, որ այսօր Բագրատ, Միքայել, Մկրտիչ Սրբազանները, Սամվել Կարապետյանը արդարադատության քննության արդյունքում արդարացիորեն են դատապարտված, ազատազրկված
Դատախազը պահանջում է խստացնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պատիժը
Ա1+. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին դատախազությունը պահանջում է դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։ Պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել եւ պահանջում է արդարացնել Շիրակի թեմի առաջնորդին։ Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ բողոքները կքննեն դատավորներ Էդգար Մանասյանը, Նարինե Հովակիմյանը եւ Վաչե Մարգարյանը։ Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության
«Ջերմոցային հայ» մականունով ռուս լեգեոներ երաժիշտը սկսել է ղեկավարել մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը
«Մշակութային լեգեոներ» երևույթը, հասկացությունը առաջին անգամ 2012 թ-ին հանդիպեցինք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, ինչը բազմաթիվ ընդդիմախոսներ ունեցավ։ Վերջիններս իրենց վրդովմունքն արտահայտում էին հետևյալ կերպ՝ ինչ է, մենք չունե՞նք երաժիշտներ, կամ ինչո՞ւ ոչ մերը, այլ դրսինը։ Ի վերջո` հասկացան, որ այդ խնդիրը, մեծ հաշվով, ազատ շուկայական հարաբերություններն են կարգավորում, որտեղ «իմ» ու «քո» լինել չի կարող։
Կարևորում ենք կանանց դերը ոչ միայն որպես խաղաղության շահառուներ, այլ՝ որպես դրա ակտիվ ստեղծողներ. Արմեն Գրիգորյան
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակ. «Ապրող օրակարգ. Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկայինանվտանգության» միջազգային կոնֆերանսի ընթացքում: ԱԽ քարտուղարի ելույթը. «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ այս կարևոր միջազգային համաժողովի ընթացքում, որը նվիրված է ՄԱԿ-ի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի
«Լուծումը դիմանալն է, դիմադրելն է»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Արշակ սրբազանն իր տարակուսանքը հայտնեց նաեւ ՀԱԵ դեմ իրականացվողի նկատմամբ Հայաստանում հավատարմագրված դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների լռության առիթով։ Հայաստանում, նաեւ ՀԱԵ դեմ իրականացվող գործողություններում նա չի բացառում աշխարհաքաղաքական գործոնի դոմինանտությունը։
Եթե այսքան տարի մեր նյարդերի հետ եք խաղում, ինչու մենք չենք կարող նույնը ձեզ հետ անել. Յուրի Խաչատուրովը՝ դատավորին
Դատավորն ասաց, որ եթե նյութերն անձամբ Խաչատուրովը կարդալու է ու գալու է դատարանում դիրքորոշում հայտնելու, կարող են թարգմանելու հնարավորություն ընձեռել, բայց եթե կրկին փաստաբանն է խոսելու, իսկ Խաչատուրովն ասելու է, որ չի ցանկացել կարդալ, դա արդեն ձեւական մի բան կլինի:
Մեր հոգևոր կյանքում միակ և հիմնական խնդիրն այդ մի քանի եպիսկոպոսների քայքայիչ անգործունեությունն է և մահացու ագահությունը. Ասողիկ աբեղա Կարապետյան
Հայոց Եկեղեցում ամեն բան կարգավորյալ է, Հայոց Եկեղեցում գոյություն չունեն հիմնախնդիրներ
«Բռնապետի դափնիները երեւի Փաշինյանին հանգիստ չեն տալիս, ձգտում է այնպիսի միջավայր ստեղծել, որ ինչ ուզենա, անի. սրա դեմը պետք է առնել». Ժաննա Ալեքսանյան
«Նիկոլ Փաշինյանը փորձում է տոտալ վերահսկողություն սահմանել քաղաքացիների խոսքի նկատմամբ, բայց իրենք իրենց փորած փոսի մեջ են հայտնվելու»,- «Առավոտի» հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների հասցեին մեկնաբանություններ անող անձանց հետապնդելու դեպքերին։ Օրերս հրապարակել ենք, որ «Առավոտի» տրամադրության ներքո տասնյակ տեղեկություններ կան այն մասին, որ սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ գրառումներ կատարած
«Նախադրյալներ չեմ տեսնում, որ կաթողիկոսը հեռանա։ Կաթողիկոսը միայնակ չէ»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
«Անդրորովայնային հետաքրքրություններով առաջնորդվող» ՀՀ իշխանությունների ձեռամբ մարդկանց ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության մաս, այդ խոսակցությունը ինքը համարում է գռեհիկ եւ անթույլատրելի․ «Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ մարդն իր ապրած ինտիմ կյանքի վերաբերյալ պարզաբանումներ տա կամ սկսի տալ անուններ, թե ո՞ւմ հետ ինչ հարաբերություններ է ունեցել»։
ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը
ՎԻԵՆՆԱ, 2025 թվականի դեկտեմբերի 1 – ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակումը 2025 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:59-ին, համաձայն Նախարարների խորհրդի MC.DEC/1/25 որոշման, որն ընդունվել էր 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված համատեղ դիմումից հետո։ Բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։
Քարվաճառի տարածքում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում
«Ազատություն». Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է հրդեհը, որ բռնկվել էր նախօրեին Քարվաճառի շրջանում: Ադրբեջանի ԱԻՆ-ը նշում է, հրդեհը բռնկվել է լեռնային, բարդ տեղանքով տարածքում, որտեղ նաև քամի է, ինչը բարդացնում է դրա մարման աշխատանքները: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Միջամտություն է իրականացվում գույքի նկատմամբ
Թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Սահմանադրական դատարան դիմած Մաթեւոս Դավթյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) Սահմանադրական դատարանի առջեւ 2 հարց էր բարձրացրել. արդյո՞ք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքի բովանդակությանն այն պայմաններում, երբ թույլ է տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայց ներկայացնելու
12 մեդալ Կիոկուշին կարատեի Աշխարհի առաջնությունից
Նոյեմբերի 28-30-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ Կիոկուշին կարատեի «Աշխարհի առաջնություն 2025» մրցաշարը, որին մասնակցեցին 40 պետության շուրջ 1400 մարզիկ։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացավ մրցաշարին 50 հոգանոց պատվիրակությամբ։ Այսպիսով, այս գերպատասխանատու ստուգատեսին՝ «Աշխարհի առաջնություն 2025»-ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացավ հավուր պատշաճի՝ նվաճելով ընդհանուր հաշվով 12 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթե
«Այդ մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, Եկեղեցուն, այլ իրենք իրենց»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների մասին
Պատարագների ժամանակ կաթողիկոսի անվան զեղչումը նվիրապետական կարգի ժխտում է


















































