Օրվա լրահոսը

Ինքնասպանության փորձ ու մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր «Արմավիր» ՔԿՀ-ում

Խցերից մեկում կալանավորված անձինք իրար են ծեծել

Euromoney-ը երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում

Երկրորդ տարին անընդմեջ Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է 2025թ. «Անշարժ գույքի ոլորտի լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը: Մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի կողմից հաշվետու ժամանակահատվածում ներկայացված մի շարք նորարարական լուծումների համար, որոնք զգալիորեն պարզեցրել են հիփոթեքի ստացման գործընթացն ու ընդլայնել վարկավորման հասանելիությունը։ Նշվում է, որ Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ պահպանում է Հայաստանի հիփոթեքային շուկայի

«Ոչ, մենք չենք խոսել այդ մասին»․ Մարթա Կոսը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը հնչեցնելու մասին

Լրագրողները նաև ահազանգեցին՝ Ադրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը, Մարթա Կոսն արձագանքեց․ «Եվրոպական միության ընդհանուր սկզբունքն այն է, որ մշակութային ժառանգությունը մեր ինքնության շատ կարևոր մասերից մեկն է: Մշակույթն՝ առհասարակ: Ուստի հույս ունեմ, որ երկու երկրներն էլ կգտնեն ճանապարհ՝ պաշտպանելու երկու երկրների մշակութային ժառանգությունը»։

Իշխանության համար բարդ է լինելու ինձ դատելը. Ալեքսանդր Կոչուբաեւ. «Հրապարակ»

Ֆեյսբուքյան կոշտ գրառման համար հոկտեմբերի կեսերին անհարկի դաժանությամբ` նվաստացվելով բերման ենթարկվեց, ապա կալանավորվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: Կատարվածը մեծ աղմուկ բարձրացրեց, փաստաբանի կինը, որ նոր էր ծննդաբերել, օրեր անց հայտնվեց հիվանդանոցում, եւ միայն դրանից հետո նրա նկատմամբ խափանման միջոցը փոխեցին: Կոչուբաեւի գործով նախաքննությունը տեւել է ընդամենը 1 շաբաթ, գործն ուղարկվել է դատարան, եւ արդեն նույնիսկ կայացել

«Այո, ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է․ խոսել եմ նաև Ադրբեջանի նախագահի հետ»․ Մարթա Կոս

ԵՄ հանձնակատարը բարձր գնահատեց նաև Թուրքիայի դերակատարությունը։

Երբեմն էլ գնաճի բարձր ցուցանիշը տեսանելի չէ, քանի որ իջեցվում են ապրանքի քաշը և որակական հատկանիշները. «Փաստ»

Իսկ գնաճային ճնշումը թուլացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն պետությունը «ձեռքերը ծալած՝ նստած է» (դե, մարդիկ զբաղված են քաղաքական շոուներով, Եկեղեցու և ընդդիմության դեմ պայքարով), ինչն էլ իր հերթին տեղիք է տալիս այնպիսի տեսակետի արմատավորմանը, որ լայն սպառման ապրանքների գների բարձրացումը որոշ չափով ձեռնտու է պետությանը, քանի որ գնաճի հաշվին մեծանում են բյուջետային հարկային մուտքերը։

Որեւէ բան մեր երկրում իշխանությունների կողմից պատահական չի ասվում եւ չի արվում, հասնում են Եկեղեցին պառակտելու նպատակին. Գագիկ Ղազինյան. «Հրապարակ»

Յուրաքանչյուր ազգի տիրելու համար 2 պայման է պետք՝ փոքրաթիվ դավաճաններ եւ մեծ թվով հիմարներ

«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական․ որոշումը դեռ կայացված չէ»․ Մարթա Կոսը՝ Հայաստանի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու մասին

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշեց, որ Հայաստանի ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հարցը գտնվում է Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության ձեռքերում․ «Եվ հիմնվելով նրանց կատարած գնահատման վրա՝ կան որոշ քայլեր, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, և քանի դեռ չի արվել այն ամենը, ինչ պետք է արվի, որոշումը դեռ կայացված չէ»։

Հայաստանում անտառների վիճակը վաղուց արդեն ավելին է, քան մտահոգիչ համարվելը. «Փաստ»

Հայաստանում անտառների վիճակը վաղուց արդեն ավելին է, քան մտահոգիչ համարվելը: Պաշտոնական տվյալներով, Հայաստանի անտառածածկ տարածքները կազմում են մոտ 11-12 տոկոս, սակայն անկախ հետազոտությունները, այդ թվում՝ արբանյակային պատկերների վերլուծությունը, ցույց են տալիս, որ այս ցուցանիշը հնարավոր է՝ գերագնահատված է։ Իսկ այն պայմաններում, երբ երկրի տարածքի շուրջ 80 %-ը ենթարկվում է անապատացման, անտառների վերականգնման խնդիրը հատուկ հրատապություն

«Թուրքիան առանցքային գործընկեր է, բայց չեմ կարող Թուրքիային կամ որևէ մեկին ստիպել»․ Մարթա Կոսը՝ սահմանի բացման հարցում Թուրքիային ստիպելու առիթով

Մարթա Կոսը հայտնեց՝ Տաշքենդում ստորագրել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը՝ 500 միլիոն եվրո արժողությամբ, որը ներդրում է ՀՀ էներգահամակարգը վրացականի հետ միացնելու համար։

Երեւանի քաղաքապետարանը գնումներ է կատարել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներ է կատարել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից։Էդգար Զաքարյանը Երեւան քաղաքի ավագանու անդամ դարձել է, ըստ հայտարարագրի 24․03․2022-ին: «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Իրավական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ ընկերության 44.78 %-ը պատկանում է Էդգար Զաքարյանին, իսկ 22.39 %-ը՝ Գեւորգ Զաքարյանին։ Համաձայն պետական գնումների armeps.am հարթակի տվյալների՝

Դրսում «խոնարհվելը» փոխհատուցվում է ներսում «խոնարհեցնելով»

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց՝ չնայած ընդամենը մի քանի ամիս առաջ իշխանությունն ասում էր, որ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ կստորագրվի «Խաղաղության համաձայնագիրը»: Բայց այս հարցում նույնպես Փաշինյանը, մեղմ ասած, «խոնարհվեց» Ալիեւի առջեւ, եւ վերջինս ստացավ եւս մի «ապացույց», որ «Ղարաբաղյան հարց այլեւս գոյություն չունի»: Պարզ է, որ այդ խումբը գոյություն ուներ միայն թղթի

Մենուա Սողոմոնյան. «Մեր Եկեղեցու թուլացմամբ մեր հոգիներն են ուզում սպանել, ուզում են որպես ազգ մեզ թուլացնել». «Փաստ»

«Բայց հույս ունենանք, որ սա երկար չի տևելու։ Սրանից ուղիղ 100 տարի առաջ էլ Եկեղեցին այսպիսի ճգնաժամային վիճակում էր հայտնվել, խորհրդային իշխանությունները նրա դեմ նոր եկեղեցի էին հիմնել՝ «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով։ Շատ եպիսկոպոսներ, քահանաներ էին դավաճանել Եկեղեցուն, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ»:

Սուտ 35. «Սերժ Սարգսյանին մերժել է ժողովուրդը»

Սկիզբը՝ այստեղ: Այս խոսույթը տարիներ շարունակ դարձավ նոր իշխանության հիմնական քարոզչական հիմնասյունը․ այն անընդհատ կրկնվեց, ներկայացվեց որպես «ժողովրդական ճշմարտություն»։ Բայց իրականությունը շատ ավելի այլ է և դուրս Փաշինյանի ներկայացրած շրջանակներից։ Եվ ամենակարևորը՝ այս պնդումը չունի ոչ պատմական, ոչ էլ իրավական իրական հիմք։ 2018-ի իրադարձությունները քաղաքական-տեխնոլոգիական գործընթացներ էին, ոչ թե Սերժ Սարգսյանին մերժելու ժողովրդի ցանկությունը։ 2018-ի իրադարձություններում

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ բանաձևը

Բանաձևում կարևորվում է հակամարտությունների ընթացքում և հետհակամարտային շրջանում նոր ու զարգացող տեխնոլոգիաների կիրառումը մշակութային ժառանգության պահպանման, պաշտպանության, փաստագրման և մշտադիտարկման գործում:

Վեհափառը մեզ չի լսել, որ բանը հասել է այստեղ. Գեւորգ սրբազան

Գեւորգ սրբազանը՝ հոգեւոր գերագույն խորհրդի ժողովին չմասնակցելու եւ Նիկոլ Փաշինյանին ողջագուրվելու մասին

«Սա վերջը չէ։ Քանի Արցախի ժողովուրդը հաստատակամ է և պաշտպանում է իր շահերը, իր հայրենիքում ապրելու իրավունքը, Փաշինյանն ու Ալիևն անզոր են». Արթուր Խաչատրյան

Գիշեր էր, ցուրտ էր, եթե չեմ սխալվում, ձյուն էր գալիս, բայց հազարավոր մարդիկ հավաքվել էին Ստեփան Շահումյանի անվան համագումարների պալատի (այժմ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի գլխավոր մասնաշենքը) մոտ։ 1-ին կուրսի  պատանի էի, այնտեղ էի։ Մարդիկ ցնծում էին։ Այդ որոշումը ոգու հաղթանակի դրսևորումն էր։ Հայաստանն արդեն շրջափակված էր։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը լուծարել էր Լեռնային Ղարաբաղի Հատուկ կառավարման կոմիտեն, որն ապահովում էր Արցախի ուղղակի ենթակայությունը Մոսկվային և Լեռնային Ղարաբաղը վերադարձրել էր Խորհրդային Ադրբեջանի ենթակայությանը։ Արցախ էր ներխուժել Ադրբեջանական ՕՄՕՆ-ը:

Այո, ես եմ ասել, որ Վեհափառի անունը հնչեցնեն. Առաքել սրբազան. News.5tv.am

Նրան հարցրինք, այսինքն՝ ստացվում է, որ այլևս չի՞ պահանջում Վեհափառ հայրապետի հրաժարականը. «Ես ինչ գրել՝ գրել եմ»,- ասաց Առաքել սրբազանն ու անջատեց հեռախոսը՝ այդպես էլ հստակ չպարզաբանելով՝ հրաժարվո՞ւմ է հակականոնական ընթացքից, թե՞ ոչ:

Արդյունաբերության ոլորտի աճի հիմքում առկա են անկայուն գործոններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին:

ՔՊ-ականները քննարկել են պատգամավորի թեկնածուների գրանցման կարգը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր թիմը պատրաստ է լսել, ընդունել ու քննարկել յուրաքանչյուր քաղաքացու առաջարկ». Արման Թաթոյան

Երևանում, Կորյուն 14 հասցեում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացեց իր կենտրոնական գրասենյակը․ սա արդեն երրորդ գրասենյակն է Կապանից և Իջևանից հետո։

Արմավիրի մարզի դատավորը մեղադրվում է իշխանական լիազորությունները չարաշահելու և անարդար դատավճիռ կայացնելու մեջ

«Հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կայացրած ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 38.200.000 դրամ արժողության անշարժ գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը», հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Գագիկ Ծառուկյանի գործով վարույթը դատարանը կասեցրեց մինչեւ իրավահաջորդության հարցի պարզումը

Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Սկզբնապես դատավորը ծանոթանալով տեղեկությանը՝ որոշեց մասնակիորեն կասեցնել գործի վարույթը։ Այնուհետեւ, մենք միջնորդեցինք ամբողջությամբ կասեցնել»։

«Առավել պետք է մեր անձերի հնազանդությամբ և խոնարհությամբ լինենք հետևող Աստծո խոսքին, հոգատար Եկեղեցուն և անդադար աղոթակից». Արագածոտնի Թեմի հոգևորականաց դաս

«Ստեղծված կացությունը թելադրում է մեզ մեր պարտքը համարել մեծ պարտավորությամբ և պատասխանատվությամբ մեր հավատարմությունը հայտնել՝ խոստանալով ըստ ամենայնի հնազանդվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրենքներին, հետևել Ավետարանի խոսքի ճշմարտությանը, Աստծուն պաշտել և ծառայել սրբությամբ ու արդարությամբ՝  Սուրբ Եկեղեցու պայծառության համար, նախանձախնդրությամբ, գործով և խոսքով լինել եկեղեցու մեջ»:

Էրդողանը կայցելի Իրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Իրան։ Ըստ Mehr գործակալության, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այցելության վերաբերյալ սկզբունքորեն համաձայնություն է ձեռք բերվել։ Այցի ճշգրիտ ամսաթիվը քննարկվում է», նշել է Բաղային՝ հավելելով, որ ժամկետները ճշգրտելու աշխատանքները շարունակվում են։ Նկատենք, որ օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էր Իրան այցելել,

Ո՞վ էր կեղծ ահազանգ հնչեցնողը, թե` «Շիրակի մարզպետարանի շենքում պայթուցիկ կա տեղադրված»

Արմավիր քրեակատարողական հիմնարկի 30-ամյա դատապարտյալը կեղծ ահազանգ է հնչեցրել

Ինչու են մարդիկ միանում «Մեր ձևով»-ին

«Ցանկանում եմ, որ պատրիոտ մարդը գա ղեկավարության»,- ասում է «Մեր ձևով» շարժմանը միացած քաղաքացին։

Ադրբեջանի ժողճակատի առաջնորդը՝ ճաղերի ետևում. Քերիմլին ու նրա կուսակիցը կարող են ցմահ ազատազրկման դատապարտվել. «Ազատություն»

Իշխանական աղբյուրները, մինչ այդ, պնդում են, թե ձերբակալությունների ու հետապնդումների այս նոր շղթան կապված է Ադրբեջանի երբեմնի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկի՝ Ռամիզ Մեհդիևի հետ։

Փաշիկ Ալավերդյանը չի գլխավորի Հայաստանի ծանրամարտի մեծահասակների հավաքականը

Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը

Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ-ում Ռումինիայի դեսպանը կարևորել են տնտեսական համագործակցության զգալի ներուժի լիարժեք իրացումը

Հատուկ ընդգծվել է Երևան-Բուխարեստ ուղիղ թռիչքների նշանակությունը, որոնք նպաստում են Հայաստանի և Ռումինիայի միջև տնտեսական, զբոսաշրջային և մարդկային կապերի ամրապնդմանը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031