Օրվա լրահոսը
Քննարկվել են հայ-հունական միջխորհրդարանական հարաբերություններին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ
Վեհափառ Հայրապետին ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ՝ հարված Եկեղեցու հիմքին. Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
«Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից՝ վերադառնալով եղբայրասիրությանը, հնազանդությանն ու հոգևոր խոհեմությանը։ Եկեղեցին պահվում է ոչ թե ինչ-որ հայտարարությունների ստորագրությամբ, այլ՝ հավատքի, կանոնականության, հավատարմության և ճշմարտության միջոցով». Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
Արման Միքայելյանը՝ American Open Championship-ի հաղթող
Հայաստանցի գրոսմայստեր Արման Միքայելյանը ԱՄՆ-ի Գարդեն Գրոուվ քաղաքում անցկացված Champiomship-ում ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ նվաճեց հաղթողի կոչումը եւ արժանացավ սահմանված $ 3500 դրամական մրցանակին։ Ամերիկացի գրոսմայստեր Մարկ Հեյմաննը եւ ուկրաինացի միջազգային վարպետ Օլեկսիյ Բիլիչը 7,0-ական միավորով նույն հաջորդականությամբ զբաղեցրին երկրորդ եւ երրորդ հորիզոնականները։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրեցի օգտատերը, տարածելով Ալիևին հայհոյող ադրբեջանցու տեսանյութը, մի երկու խոսք էլ հնչեցրել է ՀՀ իշխանությունների հասցեին ու հայտնվել իրավապահների թիրախում
Գյումրեցի տղամարդու գրառումը իրավապահների կողմից որակվել է որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ
Արթուր Բաղդասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Արթուր Բաղդասարյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմից գրավոր դիմում էր ստացվել։ Այս մասին նիստի մեկնարկին հայտարարեց նախագահող դատավոր Նարինե Ավագյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
TRIPP-ը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ՝ Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի, Դիլիջան, խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը մարզերում. Գևորգ Պապոյան
«Մարզերի զարգացումը Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է, և TRIPP ծրագիրը հենց այդ ռազմավարության գործնական քայլերից մեկն է», – նշել է Գևորգ Պապոյանը։
Ոչխարներին արածացնելու ժամանակ մտել է 102-րդ ռուսական ռազմաբազայի կրակադաշտի տարածք, պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք․ Shamshyan.com
Նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի զորամասի հարակից դաշտերում կովերին արածացնելու ժամանակ պայթյունի հետևանքով «Աջ ձեռքի և աջ ոտքի վնասվածք» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Արթուր Սարգսյանի կալանքը վերացվեց և փոխարինվեց` տնային կալանքով և գրավով. Փաստաբան
«Հստակ պետք է արձանագրել, որ օրինաչափ է այն, որ Դատավոր Մխիթար Պապոյանի վարկանիշը փաստաբանական համայնքում միշտ բարձր է եղել ու միշտ բարձր է». Արամ Վարդևանյան
Պապիկյանը Եգիպտոսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
Անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
«Գումար եմ ծախսում իմ սեփական գրպանից». Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է
Emenihaber. Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անվանում են Յոթ եկեղեցի (Yedi Kilise): Վանքը կառուցվել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի: Այն, ինչ
ՀՀ նախագահ. «Հայաստան» համահայակական հիմնադրամը պետք է ոչ թե փոխարինի կառավարությանը, այլ ձգտի օգնել կառավարությանը
Ս․թ․-ի նոյեմբերի 24-ին և 25–ին «Հայաստան» համահայակական հիմնադրամը կազմակերպել է հաշվետու հանդիպում–քննարկում բանկային համակարգի և ՀՀ խոշոր ձեռնարկատիրությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հանդիպման նպատակն էր, նախևառաջ, շնորհակալություն հայտնել հրավիրված նվիրատուներին նախորդ տարիների նվիրատվությունների համար և ներկայացնել, թե ինչ ծրագրերի են դրանք ուղղվել: Քննարկման առանցքում
Հավանաբար Ավանեսյանը չգիտի, որ օրենքը դա արգելում է, իսկ եթե «գիտի, բայց…» այդուհանդերձ նման նշանակում է արվել, դա արդեն իրավապահների գործն է. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը Անահիտ Ավանեսյանը այսօր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ջումայանին։ Հավանաբար տիկին Ավանեսյանը չգիտի, որ Հայաստանում կա «Հանրային ծառայության մասին» օրենք, և այդ օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ կետով պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում արգելվում է ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ
Ուսումնամարզական հավաքները կառավարության սահմանած չափաբաժիններով կազմակերպելու համար կտրվի բավարար ֆինանսավորում. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերի քննարկման և տարեվերջյան ամփոփման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ֆեդերացիաների ֆինանսավորմանը՝ նշելով, որ Կառավարության կողմից ուսումնամարզական հավաքների
Հայաստանը մոտ 32 մլն դրամի աջակցություն է ստացել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով
Չինաստանի Չունցին քաղաքում կայացել են Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) 2-րդ գլխավոր ասամբլեան և խորհրդի 3-րդ նիստը: Նիստերին մասնակցել են դաշինքի անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող ավելի քան 20 երկրների պատվիրակություններ: ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Նա ելույթում կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջանքերը՝ ուղղված
Քրեակատարողական ծառայությունը՝ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ «Արմավիր» ՔԿՀ-ի կողմից վարույթ նախաձեռնելու մասին
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։ Սահմանված կարգի համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տիկին Փոստանջյանին առաջարկել են հանձնել իր մոտ առկա արգելված իրերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը և այլն։ Տիկին Փոստանջյանը հանձնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը և հայտնել, որ այլ արգելված
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում: Մասնավորապես՝ Աշտարակի խճուղում՝ «Կարմիր Խաչի» հարակից ճանապարհահատվածում կթույլատրվի հետադարձը՝ դեպի «Կարմիր Խաչ»: Երևանի քաղաքապետարան
Դադարեցնել անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը և նոր առաջնորդներ նշանակել այդ թեմերում. Միքայել և Բագրատ Սրբազաններ
Կարելի է, հարկավոր է, գուցե եւ պետք է ամեն ինչում չհամաձայնել Վեհափառ Հայրապետի հետ, ինչը իրենք երբեք չեն արել անցնող 26 տարիներին եւ դեռ հակառակը՝ սողացել են, մինչ մենք դա արել ենք բազմիցս՝ մեզ ենթարկելով Հայրապետի հանդիմանությանն ու դժգոհությանը։
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 24-30-ն իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա մակարդակից ցածր է 18 սմ-ով
🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ը 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.25 մ (30.11.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 14 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025
Նոր քրեական գործ՝ Գրիգորի Խաչատուրովի դեմ. միջպետական հետախուզում է հայտարարվել
48-ամյա գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով:
Հայաստանը Հունաստանի կարեւոր գործընկերներից է. նախագահ Տասուլաս
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից: Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցի համար` նշելով, որ Հայաստանը Հունաստանի կարեւոր գործընկերներից է: Զրուցակիցները
Ընկերությունը վերականգնվել է հարկերը թաքցնելու հետևանքով պետությանը պատճառված 15 մլն դրամի վնասը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել խոշոր չափերի հարկեր: Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 15 մլն
Պապիկյանը Եգիպտոսում մասնակցել է «EDEX 2025» ցուցահանդեսի բացմանը, որին ներկա է եղել նախագահ Ալ-Սիսին
Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: ՀՀ ՊՆ
Քանդեմ եկեղեցին, սարքեմ Զանգեզուրի միջանցքը
Հայ առաքելական եկեղեցու վրա Նիկոլի ներկա հարձակման նպատակը եկեղեցին իրեն ենթարկելն ու հասարակության մեջ նոր երկպառակություն սերմանելն է․ այս պնդման հետ բոլորը համաձայն են։ Սակայն այս հարձակումներն ակնհայտորեն ունեն նաեւ մի երկրորդ նպատակ, որը Հայաստանի համար պակաս վտանգավոր չէ: Այս ընթացքում, երբ մամուլը, քաղաքական ուժերն ու վերլուծաբանները լծված են Սուրբ Էջմիածնի նկատմամբ Նիկոլի հարձակումներին դիմագրավելու
Այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցման միջոցներ՝ միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների համար
Viva-ն և «Սորս»-ն ազդարարել են համագործակցության նոր փուլի մասին Ութ տարի, «Անհատական օգնական» ծրագրով արձանագրած շարունակական հաջողություններից հետո, Viva-ն և «Սորս»-ն ազդարարել են համագործակցության նոր փուլի մասին: Ուշադրության կենտրոնում դարձյալ միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներն են, սակայն այժմ այլ է աջակցության նպատակը. խոսքի և գրավոր հաղորդակցման սահմանափակումներ ունեցող երեխաների համար անհնարինը դարձնել հնարավոր՝ այլընտրանքային
Եթե լռում ես, ուրեմն հաշտ ես դավադրության և բարոյազրկման հետ. «Միասին» շարժում
«Միասին» շարժման հայտարարությունը Կանգնում ենք Ամենայն Հայոց կաթողիկոսի և ապօրինաբար ազատազրկված մեր հոգևոր հայրերի կողքին Հայաստանի Երրորդ Հանրապետության կազմաքանդման գործընթացը, որի հեղինակն ու թիվ մեկ պատասխանատուն ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Նիկոլ Փաշինյանն է, հասնում է իր կիզակետին։ Խաղաղարարության կեղծ պատմուճան հագած՝ ՀՀ ներկայիս իշխանությունները վճռական գրոհ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Այս գրոհի պատվիրատուն
Ալեն Սիմոնյանը Հունաստանի արտգործնախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող գերիների խնդրին
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route
Newmаg-ը ինտելեկտուալ փակ ակումբ է հիմնում՝ Signature Club
Արտակ Ալեքսանյանը հավաստիացնում է՝ այն չի լինի քաղաքական
Բաքուն 4 պահանջ է ներկայացրել Մոսկվային: Երբ այս հարցերը լուծվեն, կփակենք թյուրըմբռնման էջը. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին։ Ըստ APA-ի՝ Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում Հաջիևը նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի խոցումից հետո որոշակի հույզեր և թյուրըմբռնում է առաջացել, սակայն պաշտոնական Բաքվի մտահոգությունները ղեկավարության մակարդակով քննարկվել են Դուշանբեում։ Ըստ
Կարմիր գրքում գրանցված արծիվը Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել. ԲԸՏՄ
Վերականգնումից հետո ՀՀ կարմիրգրքյան արծիվը բաց կթողնվի վայրի բնություն։


















































