Օրվա լրահոսը

«Մեքենաների տեխնիկական հագեցվածությունը բարձրորակ և արդյունավետ ծառայություն մատուցելու գրավականն է». բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության ՊՊԾ գունդ

Ոստիկանության պետը պարեկներից պահանջեց ծառայությունն իրականացնել սրտացավ ու բարձր պատասխանատվությամբ՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ու փոխվստահության ամրապնդմանը։

«Նիկոլ Փաշինյանը բղավեց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր վերցրեք ու փայտեր»․ Մամիջանյանը՝ 2008թ․ մարտի 1-ի մասին

Չգիտեմ, թե ձեզանից քանիսն էին այդ ժամանակ ներկա, որ հիմա այդպես բոցաշունչ ելույթներ եք ունենում մարտի մեկի մասին

Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՌԱՔԵԼ ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի

Առուշ Առուշանյանի մեղադրանքը փոփոխվել է. պաշտպան

Ճիշտ է, սա փոքր հաջողություն է, բայց ամեն ինչ սկսում է փոքր հաջողություններից։ 

«Ինչո՞ւ էր Ալեն Սիմոնյանը ծառայում հենց երեւանամերձ զորամասերից մեկում»․ Սեյրան Օհանյան

Դա այն դեպքում, երբ այն ժամանակ իր ծառայությունը պետք է իրականացներ 150 կմ հեռու

ՀՀ նախագահը մեկնել է արձակուրդ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Ձորաղբյուրում 16-ամյա որդին դանակահարել էր հորն ու հեռացել առանձնատնից

Կոտայքի ոստիկանները կարճ ժամանակում ճշտեցին 16-ամյա տղայի գտնվելու վայրը և նրան Երևանի Մոսկովյան փողոցում հայտնաբերելուց հետո բերման ենթարկեցին:

Վահրամ Գրիգորյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ 2-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2021թ. օգոստոսի

«Մարտահրավերներն ու փորձությունները հաղթահարելով է, որ կարելիություն է ստեղծվում ձգտելու և հասնելու հաղթանակների». Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը հյուրընկալել է «Հայկյան» մրցանակաբաշխության հաղթողներին

Դիվանապետ Սրբազան Հայրն իր երախտագիտությունը հայտնեց հիմնադրամների ներկայացուցիչներին և «Հայկյան» մրցանակակիրներին՝ տարբեր ժամանակաշրջաններում, հատկապես 44-օրյա Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հայաստանին և Արցախին տարբեր ոլորտներում աջակցություն ցուցաբերելու համար։

«Սուտ է»,-բղավեց Սեյրան Օհանյանը, որին Անդրանիկ Քոչարյանը մեղադրեց «Օղակ» գործողությանը մասնակցելու մեջ

Ապա Քոչարյանն ակնարկեց, որ նաեւ Սեյրան Օհանյանի օգնությամբ ու մասնակցությամբ լսումներ կլինեն․ «Կոռուպցիայի դեմ պայքարին էլ կմասնակցեք»

Մեկ ոսկե և 6 արծաթե մեդալ ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Երևանի պետական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ նույն բուհը ներկայացնող Արման Բայրամյանը, Վաչագան Դիլանյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանը՝ արծաթե մեդալների: Հայ-ռուսական համալսարանի ուսանող Արման Ֆահրադյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի սան Հրաչ Եղիազարյանը ևս նվաճել են արծաթե մեդալներ:

Հաճախակի են դարձել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով. ՊԵԿ

Ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածների դեպքում դրանց մուտքը կարգելվի ՀՀ տարածք և անհապաղ դուրս կհանվեն երկրից:

Լուկաշենկոն հայտարարել է, որ «շատ շուտով» իրեն այլ մարդ է փոխարինելու. ТАСС

Լուկաշենկոն համարում է, որ Բելառուսում ընդդիմությունը «հեռանկար չունի»

«Գեներալներին երբ հարցնում էի, թե այս ինչ եք ստորագրել, իրար վրա էին գցում»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԳՇ-ի հայտարարության մասին

Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ միջին հրամանատարական օղակները համաձայն չեն եղել այդ հայտարարության հետ

«Արթուր Թովմասյանը նշեց, որ հետեւում է ՀՀ ԱԺ աշխատանքներին եւ զարմացած չէ տեղի ունեցող գործընթացներից, թեեւ շատ երեւույթներ խորթ են մեր մշակույթին»

Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայկական զույգ պետությունների միջեւ միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական եւ հանրային ռազմավարական ծրագրերում:

«Ի՞նչ եք պատրաստվում ստորագրել, որ ԱԺ-ում այսպիսի ուժեղացված պահպանություն է»․ Խամոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Տիկին Խամոյան, ժողովրդի ցասում որտե՞ղ եք տեսել։ Բաղրամյան փողոցում այս ցասումն ավարտական ուղեկից չունեցավ

Մալաթիայի վերանորոգված հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի

Առաջին պատարագը նախատեսվում է սույն թվականի օգոստոսի 29-ին։

Հայաստանը վերջնականապես կհայտնվի մի աներևակայելի մշուշի մեջ, որտեղից փրկվելու շանսերը կդառնան զրոյական

Նման մարտավարության մեջ մեկ բան հատկապես զարմանալի է. մեր լռությամբ և կատեգորիկ անգործությամբ այնպես հանգիստ ենք մեզ պահում, կարծես այդ ողջ գործողությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքում, այնպես որ, մենք իբր այլ քայլերի դիմելու կարիք ընդհանրապես չունենք, դրա մասին թող իրենք մտածեն:

Արտաշավան համայնքի նախկին ղեկավարը համայնքի սեփականությունը հանդիսացող վարելահողերի մի մասն օտարել շուրջ 67.000.000 դրամ կաշառքի դիմաց

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի բնակիչներից մեկին հանձնված 0.1533 հեկտար հողատարածքը կեղծ փաստաթղթերի միջոցով, ձևական աճուրդ-վաճառքով 2020 թվականի ապրիլի 17-ին օտարել է իր ազգականին, որպիսի դիտավորյալ գործողությունների արդյունքում համայնքի բնակիչը զրկվել է իր տիրապետմանը հանձնված գույքը տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:

Սահմանամերձ մարզերն` առաջնահերթ. Երևանում Ռուսական տունը ծրագրեր է իրականացնում Սյունիքում

Ստորագրության է պատրաստ հուշագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի հետ` բուհում «Ռուսաց լեզվի կոնտակտային կենտրոնի» բացման վերաբերյալ:

Ի՞նչ են բանակցել Մոսկվայում․ «Դա երբեք չի կարող լինել ի վնաս ՀՀ-ի»

Ռազմավարական գործընկերոջ պաշտպանական գերատեսչության հետ քննարկել են սահմանային իրավիճակներում հնարավոր զարգացումները կանխելը

Հստակեցված չէ, թե որ մարմինը պետք է հանձն առնի անձի նկատմամբ կիրառված արգելքի սահմանափակման մասին ՍԷԿՏ համակարգը վարող մարմին տեղեկացնելու պարտականությունը. երկրից դուրս գալու ժամանակ մարդիկ խնդիրների են բախվում. ՄԻՊ

Մեկ այլ խնդիր է այն, որ ներկայում ՍԷԿՏ համակարգը վարող Ոստիկանությանը համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է փոստային առաքման միջոցով, ինչն ինքնին բարդացնում է ընթացակարգը՝ խլում ավելորդ ռեսուրս և ժամանակ:

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը «Buissup» կոնֆերանսի մասնակիցներին

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացել է Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի կազմակերպած՝ «Buissup» կոնֆերանսը, որին որպես բանախոս նաև հրավիրված էր Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կոնֆերանսին մասնակցում էր մոտ 300 երիտասարդ: Նրանք հնարավորություն են ստացել բացահայտելու Վիվա-ՄՏՍ-ի ընկերության հաջողության գաղտնիքներն ու ծանոթանալու ընկերության հիմնադրման և անցած ուղու պատմությանը: Շուրջ 16 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը գործում է

«Գագիկ Մելքոնյանին մեղադրելուց առաջ նույն կերպ կարող եք մեղադրել Սեյրան Օհանյանին»․ Քոչարյանը՝ Արեգնազ Մանուկյանին

Եթե տեսնում եք Գագիկ Մելքոնյանի մեղավորությունը, պետք է տեսնեք նաեւ ձեր դաշինքի առաջնորդի մեղավորությունը

Քասախ գետի ափամերձ տարածքներում կենցաղային աղբի հեռացման աշխատանքներ են իրականացրել

Մաքրման աշխատանքները սկսվել են Երևան-Արմավիր մայրուղու Քասախ գետի կամրջի հատվածից:

«Այս քաղաքում ուրիշ հերոսի անուն չկա՞, հա Ռուբեն Խաչատրյա՞ն». Կենդանաբանական այգու աշխատակիցները ցույց են անում

«Քաղաքապետարանը մենակ տնօրեն է ուզում փոխի, թող աշխատավարձերը բարձրացնի, 75 հազարն ի՞նչ փող է՝ ամբողջ օրը արեւի տակ ենք»,- բողոքում էին այգու աշխատակիցները:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031