Օրվա լրահոսը

Խոակին Կապառոսը հանդիպեց ֆուտբոլի ակադեմիայի պատանի ֆուտբոլիստների հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրինության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլի ակադեմիայի՝ 2009 թ. ծնված երեխաների միջև: Ակադեմիայի սաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու իսպանացի մասնագետին և ստանալու հետաքրքիր պատասխաններ: Մանրամասները՝ տեսանյութում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա https://www.youtube.com/watch?v=UWlgvucfqxE

Կապանի համայնքի ղեկավարը հորդորեց ժամանակ չկորցնել․ մանդատից հրաժարվեցին ավագանու 8 անդամ

Այսպիսով, ավագանին վաղաժամկետ կդադարեցնի լիազորությունները

Հայաստանի շախմատիստուհիները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում

Այսօր Ռումինիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի յոթ շախմատիստուհիներ: Առաջին տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը պարտության մատնեցին մրցակիցներին, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի արեց, իսկ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը եւ Մարիամ Մկրտչյանը պարտություն կրեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Opel-ը բախվել է կամրջի բետոնե սյանը. Հայրը, մայրն ու երեխան մահացել են. shamshyan.com

shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Opel Corsa մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել

Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան Ադրբեջանին դարձրել է Հարավային Կովկասը իր ազդեցության ոլորտ դարձնելու համար գործիք»

Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը տարածաշրջանային գործընթացների եւ հնարավոր զարգացումների շուրջ զրույցի շրջանակներում ասաց. «Առաջինը, որ ուզում եմ նշել, հետեւյալն է: Թուրքիան ըստ էության իր առջեւ խնդիր է դրել՝ Հարավային Կովկասը դարձնել իր ազդեցության ոլորտ: Իր այդ ձգտումը նա  ակտիվացրել է սկսած անցած տարվա Արցախյան պատերազմից, որն, ըստ էության, նախապատրաստեց, ղեկավարեց, զենք, զինամթերք, վարձկաններ

Արշակ Կարապետյանը՝ Ստանիսլավ Զասին. «Մեր համբերությունը անսպառ չէ»

«Մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ», ասում է Արշակ Կարապետյանը:

«Ռազմավարական դիրքերը, կետերը փայլեցրիք ու տվեցիք ադրբեջանցիներին»․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին

Փայլո՞ւն էր ձեր կատարած աշխատանքը կամ փայլո՞ւն էր երկարատեւ բանակցային ժառանգության մսխումը

31-ամյա դյուցազունը նոր ռեկորդը նվիրեց անմահացած հերոսներին

Արտակարգ իրավիճակների նախարարության  Վանաձորի փրկարար ծառայության հրշեջ–փրկարար  Զորիկ Պողոսյանը սահմանեց համաշխարհային  եռակի ռեկորդ։ Նա 200 կգ  ծանրաձողը ուսերին , նստած դիրքով պահեց 7 վայրկյան, որից հետո բարձրացավ, 10 անգամ կքանստելով ու բարձրանալով։ Ի դեպ, 31-ամյա դյուցազունը նոր ռեկորդը սահմանեց Չարենացավանում կիրակի՝ օգոստոսի 8-ին կայացած մարզամշակութային միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոսների

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը, նույն գրասենյակի ծրագրերի պատասխանատու Մարիցա

Ի՞նչ ապագա է սպասվում Արցախին. Աշոտ Ղուլյանը՝ նոր գումարման խորհրդարանի քննարկումների մասին

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ դժվար է հետևել Հայաստանում նոր գումարման խորհրդարանի առաջին օրերի աշխատանքներին և չարձագանքել: Հընթացս արձագանքելը գուցե ավելի կհեշտացներ գործը, բայց լիարժեք տեսակետ ներկայացնելու համար անհրաժեշտ էր համբերատար դիտարկել հունիսի 20-ի ընտրություններից հետո ձևավորված նոր պառլամենտի արտաքին «փայլը» և խորքային զարգացումների դինամիկան, որպեսզի պատկերացում

«Արծրունին ասեք, որ 30 տարվա պետություն ունենալուց հետո պետության համար բանակն է կռվում, ոչ թե հադրութցին, երեւանցին կամ պահեստազորը». Լեւոն Հայրյանը՝ ջիպերով փախուստի մասին

«Հադրութցին փախել է, որովհետեւ դուք եք ասել՝ շուտ երեխեքով, կնանիքով գնացեք: Գիտե՞ք ինչ ագիտացիա էին անում, ասում էին՝ գնացեք, մի երկու օր է, հետ եք գալու: Մարդիկ են եղել, նույնիսկ անձնագիրն է թողել այնտեղ՝ հավատալով, որ մեկ է, երկու օրից բանակը հետ է վերցնելու: Այդ ագիտացիան լրիվ դիտավորյալ ու դավաճանական կազմակերպված էր, բոլորին ասել են՝ գնացեք, մի 2 օրից հետ եք գալու»:

Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել գերիշխող դիրքի չարաշահման համար

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  որոշմամբ հարուցված վարչական վարույթը «Լուսակերտ», «Լուսակերտի «էլիտ», «Գնթունիք» և «Վարիանտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասով կարճվել է:

«Արցախում ապրելով ենք որոշելու Արցախի հայկական լինելու ճակատագիրը». «Ապրելու Արցախ» և «Ավրորա մարդասիրական» նախաձեռնությունների հիմնադիրների շրջայցը՝ Արցախում

«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը» շուտով կբացի իր դռները՝ ամբողջությամբ վերանորոգված, համապատասխան սարքավորումներով և տեխնիկայով հագեցած սենյակներով։

Արայիկ Հարությունյանը կարևորել է ջավախահայության ակտիվ ներգրավվածությունը հայրենիքի համար կարևոր գործընթացներում

Արայիկ Հարությունյանը Հիմնադրամի ղեկավար Կարեն Պապիկյանին շնորհակալագիր է հանձնել:

«Մեր երեխաները ողջ կմնա՞ն»․ գերեվարվածների հարազատները ցույց են անում, կառավարության շենքի մոտից չեն հեռանալու, մինչեւ Փաշինյանի հետ չհանդիպեն

44-օրյա պատերազմից հետո, զինադադարի կնքումից հետո Արցախի Խծաբերդ գյուղում գերեվարված եւ Ադրբեջանում անազատության դատապարտված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ․ նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն, ինչպես հարազատներն ասացին, իրենց մոտեցել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը եւ ասել՝ այսօր հնարավոր չէ հանդիպում, քանի որ օրակարգում նման հարց չկա։ Ծնողները

Beeline-ի TeamTV-ի եթերը կհամալրվի առաջին հայկական սպորտային ալիքներով

9 օգոստոսի 2021 թ., Երևան. «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է, որ TeamTV հեռուստատեսության ծառայությունում և հավելվածում հասանելի կլինեն առաջին հայկական սպորտային Vmedia և Vmedia+ հեռուստաալիքները։ Փորձնական եթերով և Vmedia ու Vmedia+ անվանումներով ալիքները կսկսեն գործել օգոստոսի 11-ից, իսկ կարճ ժամանակ անց կփոխակերպվեն VivaroSport, VivaroSportLife և VivaroInSport հեռուստաալիքներով։ Beeline-ի բաժանորդները TeamTV-ի հավելվածում կարող են

«Մեքենաների տեխնիկական հագեցվածությունը բարձրորակ և արդյունավետ ծառայություն մատուցելու գրավականն է». բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության ՊՊԾ գունդ

Ոստիկանության պետը պարեկներից պահանջեց ծառայությունն իրականացնել սրտացավ ու բարձր պատասխանատվությամբ՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ու փոխվստահության ամրապնդմանը։

«Նիկոլ Փաշինյանը բղավեց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր վերցրեք ու փայտեր»․ Մամիջանյանը՝ 2008թ․ մարտի 1-ի մասին

Չգիտեմ, թե ձեզանից քանիսն էին այդ ժամանակ ներկա, որ հիմա այդպես բոցաշունչ ելույթներ եք ունենում մարտի մեկի մասին

Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՌԱՔԵԼ ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի

Առուշ Առուշանյանի մեղադրանքը փոփոխվել է. պաշտպան

Ճիշտ է, սա փոքր հաջողություն է, բայց ամեն ինչ սկսում է փոքր հաջողություններից։ 

«Ինչո՞ւ էր Ալեն Սիմոնյանը ծառայում հենց երեւանամերձ զորամասերից մեկում»․ Սեյրան Օհանյան

Դա այն դեպքում, երբ այն ժամանակ իր ծառայությունը պետք է իրականացներ 150 կմ հեռու

ՀՀ նախագահը մեկնել է արձակուրդ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Ձորաղբյուրում 16-ամյա որդին դանակահարել էր հորն ու հեռացել առանձնատնից

Կոտայքի ոստիկանները կարճ ժամանակում ճշտեցին 16-ամյա տղայի գտնվելու վայրը և նրան Երևանի Մոսկովյան փողոցում հայտնաբերելուց հետո բերման ենթարկեցին:

Վահրամ Գրիգորյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ 2-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2021թ. օգոստոսի

«Մարտահրավերներն ու փորձությունները հաղթահարելով է, որ կարելիություն է ստեղծվում ձգտելու և հասնելու հաղթանակների». Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը հյուրընկալել է «Հայկյան» մրցանակաբաշխության հաղթողներին

Դիվանապետ Սրբազան Հայրն իր երախտագիտությունը հայտնեց հիմնադրամների ներկայացուցիչներին և «Հայկյան» մրցանակակիրներին՝ տարբեր ժամանակաշրջաններում, հատկապես 44-օրյա Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հայաստանին և Արցախին տարբեր ոլորտներում աջակցություն ցուցաբերելու համար։

«Սուտ է»,-բղավեց Սեյրան Օհանյանը, որին Անդրանիկ Քոչարյանը մեղադրեց «Օղակ» գործողությանը մասնակցելու մեջ

Ապա Քոչարյանն ակնարկեց, որ նաեւ Սեյրան Օհանյանի օգնությամբ ու մասնակցությամբ լսումներ կլինեն․ «Կոռուպցիայի դեմ պայքարին էլ կմասնակցեք»

Մեկ ոսկե և 6 արծաթե մեդալ ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Երևանի պետական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ նույն բուհը ներկայացնող Արման Բայրամյանը, Վաչագան Դիլանյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանը՝ արծաթե մեդալների: Հայ-ռուսական համալսարանի ուսանող Արման Ֆահրադյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի սան Հրաչ Եղիազարյանը ևս նվաճել են արծաթե մեդալներ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031