Օրվա լրահոսը

Արայիկ Առաքելյանն ընդդեմ «168.am» լրատվական կայքի

Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին ղեկավար Արայիկ Առաքելյանը 2021թ. հունիսի 18-ին ներկայացրել է դատական հայց ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի՝ 168.am լրատվական կայքում «Կեպիով ու ակնոցով խորհրդավոր անձը. ո՞վ է կանգնած Շիրակի մարզի հերթական կադրային խառնաշփոթի հետեւում» վերնագրով 2021թ. ապրիլի 14-ին հրապարակված հոդվածի համար։ Նույն օրը Արայիկ Առաքելյանը ներկայացրել է երկրորրդ հայցը ընդդեմ 168.am

«Ձեր գործընկերներին հարցրեք, թե որ երկրներում որքան ժամանակ ու ինչ են քննարկել որոշ գործակալների հետ»․ Վարդանյանը՝ Ագնեսա Խամոյանին

«Ձեր համար անակնկա՞լ էր նրա ասածը։ Դուք երբեւէ համագործակցե՞լ եք ԱԱԾ-ի հետ հանուն հայրենիքի»,-հարցրել էր ընդդիմադիր պատգամավորը

Արցախի մեր հայրենակիցներն առարկայորեն պետք է զգան համայն հայության զորակցությունը. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների առցանց խորհրդակցություն է գումարվել Արցախի շահերի պաշտպանության օրակարգով 

Նպատակադրված աշխատանք է կատարվելու նաև Արցախում հասունացած մարդասիրական (հումանիտար) ճգնաժամի հաղթահարման, բռնազավթված տարածքներում գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության, ռազմագերինների և քաղաքացիական պատանդների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ադրբեջանաթուրքական տեղեկատվական սադրանքների չեզոքացման ուղղություններով։

Պասիվ, գաղտնի, կիսաձայն, կիսաքայլ, այս կամ այն երկրի հետ խաղալով սահմանների ճշգրտման արդյունավետ լուծում ստանալը անհնարին է. Արամ Սարգսյան

Մենք պետք է կարողանանք թե’ տարածաշրջանային, և թե’ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողներին ցույց տալ մեր աշխարհագրական դիրքի արդյունավետ օգտագործման լուրջ առավելությունները։

ԱԻՆ-ն անցյալ շաբաթ գրանցել է 585 դեպք. արձանագրվել է մահվան 14 դեպք

Արձանագրվել է թունավորման 2 դեպք:

«Մարզային ջազաֆիկացիայից» մինչեւ մշակութային քաղաքականություն

Կան ստեղծագործություններ, որոնք անկախ նրանից, թե ինչ ժանրում են գրված եւ ինչ հաճախականությամբ են հնչում, մեկ-երկու կատարումից հետո ընդունվում են ոչ միայն երաժշտասերների, այլեւ լայն հանրության կողմից։ Այս դեպքում խոսքը ջազային երաժիշտ, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի «Խաղաղություն» ստեղծագործության մասին է, որով օրերս ավարտվել են Վանաձորում, Օձունում եւ Վահրամաբերդում կայացած ջազային համերգները։ «Մարզային ջազաֆիկացիա»

Արեգնազ Մանուկյանը ՔՊ-ականին ցույց տվեց Բագրատյանի «ղազագիրն» ու միացրեց Փաշինյանի՝ «ղազագիր» ստորագրածներին դուրս շպրտելու ելույթը

Դուք մի հատ ձեր քաղաքական թիմին նայեք, ձեր թիմի վարքագծին նայեք։ Եվ հետո, իմ ընտրության հետ սա ի՞նչ կապ ունի

Վերաքննիչ դատարանը Ռուբեն Վարդազարյանի գործով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօր հրապարակած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է այն և բեկանել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Վլադիմիր Վարդանյանին հիշեցրին իր ասած «ամայի տարածքները»․ «Նշեք ՀՀ-ում այդպիսի աշխարհագրական կետ»

Եթե չեք ուզում, որ համատեքստից կտրվի եւ պատմություն դառնա, հիմա կարող եք ներողություն խնդրել ու ասել, որ սխալ եք արտահայտվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք

Ունենք 191 առողջացած, 3 մահվան դեպք

Ինչո՞ւ «վեթինգ» այդպես էլ չեղավ․ Վլադիմիր Վարդանյանը հղում է անում «հանրության հակասական պահանջմունքի» վրա

Հանրության մի մասը պահանջում էր անմիջապես վերացնել դատական համակարգը եւ բոլորին պաշտոնանկ անել, մյուս մասն էլ ասում էր, որ դատական համակարգում չկա խնդիր

Վրաստանում կորոնավիրուսով վարակման թռիչքաձև աճ է գրանցվել. դեպքերի 20-30 տոկոսը բաժին է ընկնում «Դելտա» շտամին

«Ռեսուրսները գնալով պակասում են». Վրաստանի հիվանդանոցներում գրեթե տեղ չի մնացել

Մարդիկ հիմա ավելի շատ նայում են արվեստին, քան կարդում այն. Սերգեյ Իսավերդյան

Շատ վատ է, երբ նկարը թողնում է նկարի տպավորություն։ Իմ նկարների հիմքում զուգադրություններ են, որոնք ձեւավորվում են կաղապարների միջոցով:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել 34-ամյա քաղաքացու դին

Օգոստոսի 8-ին, ժամը 18:27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում տղամարդու դի կա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացի Գ․ Խ․-ի (մոտ 34 տարեկան) դին։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  

«Սիմ-սի՛մ, բացվիր»․ քունջութի հրաշալի հատկությունները, որոնք թեև գանձեր չեն նվիրում, բայց օգնում են պահպանել ամենաթանկը՝ առողջությունը

Երբ «Ալի Բաբան և քառասուն ավազակները» հեքիաթի հերոսը գանձերով լի քարանձավը մտնելու համար արտասանում էր «Սիմ-սի՛մ, բացվիր» կախարդական բառերը, թերևս չէր էլ ենթադրում, որ սիմ-սիմը, նույն ինքը սեզամը կամ քունջութը շատ ավելի կարևոր դռներ կարող է բացել՝ առողջության ու երկարակեցության «դռները», որոնց առջև խամրում են աշխարհի բոլոր գանձերը։ Սակայն արդարության համար նշենք, որ սեզամի՝ քունջութի

Համառոտ տեղեկություններ Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Ընդհանուր բնույթի տեղեկություններ Շաբաթվա ընթացքում սոցցանցերի արցախյան տիրույթում լայնորեն քննարկվում է Արցախում խմելու ջրի հետ կապված հարցը։ Մարդիկ բողոքում են, որ ամառային այս շոգ օրերին խմելու ջուր չլինելու պատճառով իրենց կենցաղային տարրական հարցերը չեն կարողանում լուծել։ Խնդրին

Չես խեղդի, չես սպանի

Անալոգիաներ, զուգահեռներ տեսնելուն սովոր մարդուն չեն զարմացնի իշխող կուսակցության՝ խոսքի վրա վերահսկողություն սահմանելու անճոռնի փորձերը: Պետք է շեշտել՝ ոչ միայն մամուլի ազատության (որը հաճախ սխալմամբ անվանում են խոսքի ազատություն), ոչ միայն հայհոյանքների եւ ոչ միայն քննադատության վրա: Ժողովրդավարության եւ ազատության ջատագովները, տարօրինակ զուգադիպությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, մեթոդաբար եւ նպատակասլացորեն պայքարում են հանուն ցանկացած մենաշնորհի՝

«ՏաԹևեր» ճոպանուղու ուղևորները բարեհաջող տարհանվել են

Օգոստոսի 8-ին, ժամը 15։40 կայծակի հետևանքով և անվտանգությունից ելնելով, «ՏաԹևեր» ճոպանուղին կանգ էր առել թռիչքի ժամանակ։ Այդ պահին ճոպանուղու երկու խցիկներում կային 41 ուղևոր և 2 ուղեցկող։ Արդեն ժամը 18։45-ի դրության բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են ճոպանուղու աշխատակիցների կողմից։ Ներկա են գտնվել նաև ԱԻՆ-ի ու շտապօգնության աշխատակիցները։ «ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է միջազգային մակարդակի ավստրո-շվեյցարական առաջատար

Հայաստանը մեկ միլիոն բնակչության շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում 46-րդն է․ Jam-news.net

Jam-news.net-ը ներկայացնում է կորոնավիրուսային համավարակի պատկերը տարածաշրջանում օգոստոսի 8-ի դրությամբ․ Վրաստանը մեկ միլիոն բնակչության դեպքերի թվով աշխարհում 13-րդն է, Հայաստանը՝ 46-րդը, Ադրբեջանը՝ 102-րդը։  

Զոհված մեր ընկերներին պիտի պարտական լինենք․ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի արժանացած Նարեկ Զելյա

Աստծո նախախնամությամբ հաջողվել է մի քանի անգամ փրկվել

«Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա

Օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սպանություն Էջմիածնում․ վարձակալը խոհանոցային դանակներով հարվածել է տան սեփականատիրոջը և վերջինիս կնոջը, օգնության հասած հարևանին

2021թ․ օգոստոսի 8-ին` ժամը 06:35-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալը դանակահարել է տան սեփականատերերին և իր սկեսրայրին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06:35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալական հիմունքներով բնակվող անձը, նույն տան սեփականատիրոջը

«Քաղաքացին Արծրունի տոնայնությունի՞ց պետք է որոշեր՝ գնա՞ երկիրը պաշտպանելու, թե ոչ»․ Մհեր Հակոբյանի խոսքով՝ «բոլոր պոպոքներն Արծրունի գլխին կոտրին»

Նման պայմաներում նա կարող էր առհասարակ խաբել, բայց չէ՞ որ չէր խաբում, տալիս էր այդ միջնորդավորված տեղեկատվությունը։ Միաժամանակ տալիս էր նաեւ դրական ուղերձներ, տրամադրություն

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, որը հայտնի է «Մեխ» մականվամբ, ծեծի է ենթարկվել «Չագուչ» մականվամբ հայտնի երիտասարդի կողմից․ Shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ինքնակամ ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գևորգ Գալստյանը, ով կասկածվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ, ոստիկանություն է բողոքով ներկայացել նաև թաղապետի տեղակալը, ով ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է «Մեխ» մականվամբ։ Վերջինս ոստիկանությունում նաև խոստովանել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 8-ին, 10-ին, 12-13-ն առանձին շրջաններում, 9-ին, 11-ին շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ

Լիոնել Մեսսին հրաժեշտի ընթրիք է կազմակերպել թիմակիցների համար

Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռանալու առիթով հրաժեշտի ընթրիք է կազմակերպել թիմակիցների եւ նրանց ընտանիքի անդամների համար: Marca-ի հրապարակման համաձայն, արգենտինացուն հյուրընկալվել են Սերխիո Ագուերոն, Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն, Ժորդի Ալբան: Կատալոնացի մյուս ֆուտբոլիստների մասնակցության մասին ոչինչ չի ասվում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի յոթ շախմատիստ կմեկնարկի Եվրոպայի կանանց առաջնությունում

Վաղը Ռումինիայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել է 117 հոգի: Չեմպիոնական տիտղոսի համար պայքարին Հայաստանից կմասնակցեն Էլինա Դանիելյանը,  Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ֆրանսահայ կամավորները վերանորոգել են Դիլիջանի թիվ 2 դպրոցի 4 դասասենյակներ

Շինարարական աշխատանքների ընթացքում կամավորները նաև տեսան, որ դպրոցում լուրջ խնդիր է տանիքի հարցը և անձրևի դեպքում դասասենյակները թրջվում են, որոշում կայացվեց, որ բացի նախատեսված 4 դասասենյակներից պետք է վերականգնման աշխատանքներ իրականացվեն տանիքի հատվածում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031