Օրվա լրահոսը

Լճակից ապօրինի ջրառ էր իրականացրել կենդանիներին ջրելու նպատակով

Քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության, որի չափը կազմել է 150.000 ՀՀ դրամ:

«Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ»․ Վահագն Ալեքսանյան

Վահանով ու մահակով չի կարելի արձակել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոց

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք

Ունենք 183 առողջացած, 5 մահվան դեպք:

«Պարոն Օհանյան, կուզեի ձեր ասած սանդղակով գնահատեիք պատերազմին մասնակցած ձեր որդուն»․ Արփի Դավոյան

Կամ, ասում եք, որ մենք երիտասարդացրել ենք ԶՈՒ-ի ղեկավարությունը։ Վիգեն Սարգսյանին մենք չէինք նշանակել, այլ դուք

Հանձնարարվել է ստուգել «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները ջնջելու մասին տեղեկությունը

ԱՀ գլխավոր դատախազությունից լրատվական հիշյալ նյութն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Հանձնառու եմ խթանելու մեր երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները. Շվեյցարիայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Շվեյցարիան պատրաստակամ է մնալ որպես հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում։ 

«Իրենք ոտքերն են գողացել». Լրագրողի արձանը գողանալու մեջ մեղադրվողը հացադուլ է հայտարարել. «Հետք»

Պաշտպանի խոսքով՝ անձն, որի հետ, ըստ մեղադրանքի, Ավետիսյանը կատարել է արարքը, ազատության մեջ է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Պարզվում է՝ տարիներ առաջ քրեական գործով «անցել է» ու չի էլ իմացել, որ ելքն արգելափակել են. մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը` երկրից դուրս գալը, ոչ իրավաչափ սահմանափակվում է»

Իրականում նման սահմանափակումը պետք է լինի, օրինակ, խափանման միջոցի տարր. այն ինքնին հարկադրանք է: Եվ հակառակը՝ եթե մարդու նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չէ, ապա հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը սահմանափակվել չի կարող:

«Ինչպե՞ս կարելի է համեմատել»

Վերջերս զրուցում էի մի քաղաքագետի հետ, որն, իմ կարծիքով, միջազգային խնդիրների հետաքրքիր եւ գրագետ վերլուծություններ է անում: Հարցրեցի՝ իսկ Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին դուք անդրադառնո՞ւմ եք: Ասում է՝ չէ, ներքին կյանքն աշխատում եմ չվերլուծել, «շառոտ թեմա է», եթե անգամ անմեղ եւ ակնհայտ, սովորական բան ես ասում, միեւնույն է՝ որեւէ կողմ դրանից դժգոհ է մնում, տեքստից

Մյասնիկյան պողոտայում բախվել են ավտոմեքենաներ, այնուհետև վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել

Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ վրաերթի ենթարկված վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է։

Մխիթարաշենի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ է արձակել

Մխիթարաշենը Արցախում է, Շուշիի հարևանությամբ։

Շոյգույի հրավերով Արշակ Կարապետյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ:

Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում. Ռուբեն Վարդազարյան. «Փաստինֆո»

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ

Հեղեղների պատճառով Մ6 միջպետական ճանապարհի մի հատված դարձավ անանցանելի

Այսօր Վանաձորում տեղացած ուժեղ սելաֆների հետեւանքով քաղաքի մի շարք փողոցներ դարձան անանցանելի: Լեռնային հեղեղների պատճառով հատկապես անանցանելի էին դարձել Մ6 միջպետական ճանապարհի Վանաձորի Նարեկացի փողոցի որոշ հատվածներ։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի տեղեկացմամբ՝ Վանաձորի համայնքապետարանի, ՃՈ և ԱԻՆ ստորաբաժանումների համատեղ ուժերով կատարում են մաքրման եւ հետեւանքների վերացման աշխատանքներ. «Լեռնային հեղեղներ են, քար ու փայտ լցվել էր

«Չպետք է թույլ տալ, որ Երկիր մոլորակը գնա դեպի կործանում». ՄԱԿ-ի զեկույց. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Մարդու գործունեությունը փոխում է կլիման աննախադեպ կերպով և երբեմն` անշրջելի եղանակներով, ասված է ՄԱԿ -ի հրապարակած վերջին գիտական զեկույցում: Զեկույցը նախազգուշացնում է ջերմային նորանոր ալիքների, երաշտների ու ջրհեղեղների հնարավորության մասին: Սակայն այն նաեւ շեշտում է, որ այս ամենից հնարավոր կլինի խուսափել, եթե աշխարհն արագ արձագանքի: Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն է ասում,

Վեհափառ Հայրապետը իր ցաւն յայտնեց Յունաստանի մէջ պատահած եւ տակաւին շարունակուող մեծածաւալ հրդեհներուն գծով

Այսօր՝ Երկուշաբթի, 9 Օգոստոս 2021-ին, Յունաստանի վարչապետին, նախագահին եւ արքեպիսկոպոսին յղած իր նամակներուն մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր ցաւն ու մտահոգութիւնը յայտնեց վերջերս Յունաստանի մէջ պատահած եւ տակաւին շարունակուող մեծածաւալ հրդեհներուն գծով։ Նորին Սրբութիւնը միաժամանակ յայտնեց, որ իր աղօթքներուն մէջ կը յիշէ հրդեհներուն պատճառով զոհ գացած յոյն ժողովուրդի զաւակները։

Խոակին Կապառոսը հանդիպեց ֆուտբոլի ակադեմիայի պատանի ֆուտբոլիստների հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրինության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլի ակադեմիայի՝ 2009 թ. ծնված երեխաների միջև: Ակադեմիայի սաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու իսպանացի մասնագետին և ստանալու հետաքրքիր պատասխաններ: Մանրամասները՝ տեսանյութում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա https://www.youtube.com/watch?v=UWlgvucfqxE

Կապանի համայնքի ղեկավարը հորդորեց ժամանակ չկորցնել․ մանդատից հրաժարվեցին ավագանու 8 անդամ

Այսպիսով, ավագանին վաղաժամկետ կդադարեցնի լիազորությունները

Հայաստանի շախմատիստուհիները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում

Այսօր Ռումինիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի յոթ շախմատիստուհիներ: Առաջին տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը պարտության մատնեցին մրցակիցներին, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի արեց, իսկ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը եւ Մարիամ Մկրտչյանը պարտություն կրեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Opel-ը բախվել է կամրջի բետոնե սյանը. Հայրը, մայրն ու երեխան մահացել են. shamshyan.com

shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Opel Corsa մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել

Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան Ադրբեջանին դարձրել է Հարավային Կովկասը իր ազդեցության ոլորտ դարձնելու համար գործիք»

Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը տարածաշրջանային գործընթացների եւ հնարավոր զարգացումների շուրջ զրույցի շրջանակներում ասաց. «Առաջինը, որ ուզում եմ նշել, հետեւյալն է: Թուրքիան ըստ էության իր առջեւ խնդիր է դրել՝ Հարավային Կովկասը դարձնել իր ազդեցության ոլորտ: Իր այդ ձգտումը նա  ակտիվացրել է սկսած անցած տարվա Արցախյան պատերազմից, որն, ըստ էության, նախապատրաստեց, ղեկավարեց, զենք, զինամթերք, վարձկաններ

Արշակ Կարապետյանը՝ Ստանիսլավ Զասին. «Մեր համբերությունը անսպառ չէ»

«Մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ», ասում է Արշակ Կարապետյանը:

«Ռազմավարական դիրքերը, կետերը փայլեցրիք ու տվեցիք ադրբեջանցիներին»․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին

Փայլո՞ւն էր ձեր կատարած աշխատանքը կամ փայլո՞ւն էր երկարատեւ բանակցային ժառանգության մսխումը

31-ամյա դյուցազունը նոր ռեկորդը նվիրեց անմահացած հերոսներին

Արտակարգ իրավիճակների նախարարության  Վանաձորի փրկարար ծառայության հրշեջ–փրկարար  Զորիկ Պողոսյանը սահմանեց համաշխարհային  եռակի ռեկորդ։ Նա 200 կգ  ծանրաձողը ուսերին , նստած դիրքով պահեց 7 վայրկյան, որից հետո բարձրացավ, 10 անգամ կքանստելով ու բարձրանալով։ Ի դեպ, 31-ամյա դյուցազունը նոր ռեկորդը սահմանեց Չարենացավանում կիրակի՝ օգոստոսի 8-ին կայացած մարզամշակութային միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոսների

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը, նույն գրասենյակի ծրագրերի պատասխանատու Մարիցա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031