Օրվա լրահոսը

Շիրակի մարզի Բավրա գյուղից հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել

Օգոստոսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:28-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:28-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5

Կփոխհատուցվեն սեփականության օտարման հետևանքով պատճառված այլ վնասները․ «Փաստ»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակն առաջարկում է լրացումներ կատարել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում», որն ուժի մեջ է մտել 2006 թ.-ի դեկտեմբերի 30-ին։ Գործնականում սեփականության օտարմանը վերաբերող ամենակարևոր կետը փոխհատուցման հարցն է։ Սեփականության օտարման հետևանքով մարդիկ կորցնում են իրենց տունը, հողը, երբեմն նաև եկամտի աղբյուրը: Ըստ «Հանրության գերակա շահերի

Ազգային Ժողովի մեկնարկը ազդանշան էր, թէ պայքարի ճամբան երկար է, փշոտ ու կնճռոտ․ «Հայրենիք»

Ծանօթ «հնարքներով» 71 աթոռ ապահոված եւ մեծամասնութիւն կազմող «Քաղաքացիական պայմանագիր»-ական ներկայացուցիչներուն անկիւնէն, բանավէճերը կ՛ընթանան անբովանդակ, առանց էական եւ տագնապալի հարցերու շուրջ խորաթափանց վերլուծման եւ թափանցիկ ախտաճանաչման: Քննարկումներուն հետեւողը հաւանաբար կ’ունենայ այն տպաւորութիւնը, որ ժամանակի կորուստ էին ընդդիմադիր ներկայացուցիչներու ներկայացուցած հարցերը, աղաղակող թերութիւններու եւ բացթողումներու մասին հաշիւ պահանջելն ու ահազանգ հնչեցնելը (պիտի ըսէինք՝ կրկնելը): Իրականութիւնը այն

Գրականագետ․ Պատմության մեջ չենք ունեցել այսպիսի հակազգային քաղաքականություն վարող իշխող խումբ․ «Փաստ»

Նորընտիր Ազգային ժողովն արդեն հինգ օր է՝ սկսել է աշխատանքները: ԱԺ նախագահի ու փոխնախագահների ընտրություններ, ելույթներ, իրար հասցեագրված վիրավորանքներ ու մեղադրանքներ: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ապրել անորոշության ժամանակաշրջանում: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ երկիրը խաղալիք չէ, բայց նրան վերաբերում են խաղալիքի նման: «Տպավորություն է, թե մի քանի օր

«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Տնտեսական հարցերի», «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի», «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 9-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները Օգոստոսի 6-ին խորհրդարանը քննարկեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը: ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները: Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների

Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել. (Տեսանյութ)

Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է  անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։ Տեղի է ունենում նաև կեղտի

Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Ռուսաստան այցելելուց. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն».  ԱՄՆ պետքարտուղարությունը թարմացրել է Ռուսաստանի վերաբերյալ իր ճանապարհորդային ուղեցույցները՝ ամերիկացիներին կրկին կոչ անելով չայցելել ՌԴ: Իր մեկնաբանություններում գերատեսչությունը նշել է դեպքեր, երբ ԱՄՆ քաղաքացիները, ներառյալ նախկին և ներկա պետական պաշտոնյաներն ու զինվորական անձնակազմը, ինչպես նաև գործարարները, Ռուսաստան այցելելիս կամ այս երկրում բնակվելիս, առանց պատճառի հարցաքննվել են կամ ենթարկվել սպառնալիքների ռուսաստանցի պաշտոնյաների կողմից: Ռուսաստանում

Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհում են Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները

Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները: Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է

Eurowings-ն առաջին անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան

Օգոստոսի 6-ից շաբաթական չվերթեր Քյոլնից/ Բոնից դեպի Երևան Չվերթերը՝ 129.99 եվրոյից սկսած Աճող առաջարկ «այցելել ընկերներին և հարազատներին» շրջանակի համար Ամրագրումներ հնարավոր է իրականացնել eurowings.com կայքի միջոցով կամ Eurowings հավելվածով Քյոլն/Բոն, 6 օգոստոսի, 2021թ.: Օգոստոսի 6-ից Eurowings-ը կառաջարկի ուղիղ չվերթեր դեպի Հայաստան՝ իր ուղևորների համար առաջին անգամ հնարավորություն ստեղծելով Քյոլնից/Բոնից մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երևան: Յուրաքանչյուր

Զոլաքարի մի խումբ բնակիչներ խոչընդոտել են համայնքապետի պաշտոնակատարի մուտքը գյուղապետարան. Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Երեկ առավոտյան Զոլաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատարը դիմել է ոստիկանություն: Aravot.am-ի տեղեկություններով, Զոլաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մ. Մ-ն  ոստիկանության Մարտունու բաժնում օգոստոսի 5-ին հաղորդում է տվել, որ նույն օրը առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում նույն համայնքի բնակիչ Ա. Ս.-ն եւ նույն համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ փակել են համայնքապետարանի մուտքը եւ խոչընդոտում են իր մուտքը համայնքապետարան, ինչի արդյունքում խաթարվել

Վահե Դոխոյանը չի հերքում՝ իր անունը եւս քննարկվում է Վանաձորի քաղաքապետի հավանական թեկնածուների թվում

Աշնանը Վանաձորում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այս պահին շրջանառվում են 10 հավանական թեկնածուների անուններ: Նրանց թվում է նաեւ «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը: Aravot.am-ի հետ զրույցում Դոխոյանն ասաց, որ Վանաձորում կայանալիք ընտրությունների մասնակցության կամ մասնակցության ձեւաչափի հետ կապված վերջնական որոշում կուսակցությունը դեռեւս չի կայացրել. «Կուսակցության խորհրդում եւ նրա ղեկավարի կողմից այս պահին

Ձորաղբյուրում 48-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա որդին

2021թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 12:05-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տներից մեկում մարդ է մահացել: Նույն օրը՝ ժամը 13:00-ին, հաղորդում է ստացվել նաև մահացած տղամարդու կնոջից այն մասին, որ առավոտյան իր որդին դանակով հարվածներ է հասցրել հորը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված տան

Զոլաքարի համայնքապետարանին պատկանող «Լեքսուս»-ն անհետացել է

Զոլաքարի համայնքապետի պաշտոնակատարը դիմել է ոստիկանություն համայնքապետարանին պատկանող ավտոմեքենան հայտնաբերելու: Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 5-ին Զոլաքարի համայնքապետի պաշտոնակատար Մ. Մ-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ նույն համայնքապետարանին պատկանող, պետական գույք հանդիսացող «Լեքսուս» 606 LL 70 ավտոմեքենան համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցները դիտավորյալ չեն ներկայացնում եւ գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն չկա: Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Լուսինե

Երեւակայական հարցազրույցներ

Մեր առաջին զրուցակիցը իշխող կուսակցության անդամ Ռուբին Ռոմանոսյանն  է․ -Շնորհակալություն պարոն Ռոմանոսյան, հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ -Խնդրեմ։ -Պարոն Ռոմանոսյան, մեր ընթերցողին առաջին հերթին հետաքրքրում է Հայաստանի անվտանգության հարցը։ Այն առավել խոցելի է դարձել պատերազմի պարտությունից և ադրբեջանական զինված ուժերի Հայաստանի տարածք ներխուժելուց հետո։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ձեր իշխանությունը այս վտանգները չեզոքացնելու համար։ -Նախ, ես

Մահաթմա Գանդիի արձանը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Մահաթմա Գանդիի արձանը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ      իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը կատարած

Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Հարգելի պարոն վարչապետ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են,

Արտակ Բեգլարյանը անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու դպրոցականների ընդունելության կարգը և խնդիրները

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության կարգին: Իր խոսքում պետական նախարարը նշել է, որ կարգը գործում է 2020-2021ուս. տարվանից, և անհրաժեշտ է հասկանալ, թե նախորդ ուսումնական տարում ինչ խնդիրներ են վերհանվել, ինչը հնարավորություն կընձեռի կատարել համապատասխան բարելավումներ: «Էլեկտրոնային ծրագրով գործող կարգի հիմնական նորամուծությունը աշակերտի բնակության

Լիտվան վայելում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ. Լիտվայի վարչապետը շնորհավորական ուղերձը

Լիտվայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Կցանկանայի հղել ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Ընտրողների կողմից վերջին ընտրություններին Ձեզ տրված մանդատը ցույց տվեց հայ ժողովրդի զորավոր

ԱԺ-ի մշտական հանձնաժողովների նախագահների բաշխվածությունը` ըստ խմբակցությունների

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Պետաիրավական Պաշտպանության եւ անվտանգության, Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության, գյուղատնտեսության հարցերով, Եվրոպական ինտեգրման հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերով, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովները:   «Հայաստան» խմբակցություն Տնտեսական հարցերի, Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովները:

Ավագանու անդամին ծեծելու մեջ կասկածվում է Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետը

Օգոստոսի 1-ին հաղորդվել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին եւ նրա պապին՝ Ազատ Անտոնյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քր. գործ՝ ՀՀ քր. օր. 118 հոդ., 147 հոդ. 1-ին մասի և 34-104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է,

Վստահ եմ՝ կկարողանանք միասին աշխատել այն խորը բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիային և Հայաստանին. Մարիո Դրագին՝ Նիկոլ Փաշինյանին

Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ցանկանում եմ իմ և Իտալիայի Հանրապետության կառավարության անունից Ձեզ հղել ամենաջերմ շնորհավորանքները և հաջողություններ մաղթել Ձեզ՝ կառավարության գործունեությունում: Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասին

ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված արարքը

Ըստ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, 2021թ. օգոստոսի 5-ին անհայտ անձինք պայթեցրել են փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել է հարևանությամբ կայանված ավտոմեքենան: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.08.2021թ. զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, տեղեկացել դեպքի մանրամասներին: ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքի

Պիտի բոլոր քայլերը ձեռնարկենք՝ արդյունաբերությունն սպասարկելու անհրաժեշտ կոմունիկացիաներ ունենալու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին: Կառավարության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին՝ նախարարի պաշտոնում իր գործունեության համար՝ ընդգծելով, որ վերջինիս հետ կքննարկեն հետագա համագործակցության ճիշտ և արդյունավետ ձևաչափ գտնելու հարցը: Նիկոլ Փաշինյանն այնուհետև շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնն ստանձնելու

Դատարանը բավարարել է կալանավորման միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա պապին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողությունները, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները: Ավելի վաղ տեղեկացրել էինք,

Զինված ուժերում իրականացվում են կարգապահության ամրապնդմանը, զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ

Օգոստոսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Արման Թաթոյանն Արշակ Կարապետյանին ներկայացրել է Զինված ուժերին վերաբերող՝ պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքի արդյունքները, ընդգծել համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման և վերլուծության վրա, ինչպես նաև դրանց լուծումների կարևորությունը։ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, մասնավորապես ակտիվ գործակցությունը ՀՀ

Կապանի ավագանու 6 անդամ հրաժարականի դիմում են ներկայացրել․ ո՞ւմ հորդորով

Ըստ լուրերի նրանց հորդորել է Սյունիքի մարզպետի տեղակալը

«Ադրբեջանը պատրաստվում է ճանապարհներով խեղդել մեզ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը պատրաստվում է ճանապարհներով խեղդել մեզ: Մինչ դավադիր իշխանությունները ամենաանհեթեթ պատճառաբանություններով տապալեցին Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծման մեր առաջարկը՝ Ադրբեջանը, բացի քաղաքական, դիվանագիտական, ռազմական ճնշումներից, նաև ենթակառուցվածքային ճնշում է կիրառում հայկական պետությունների նկատմամբ՝ իր կոմունիկացիոն ճիրանները պարուրելով Արցախի և Սյունիք շուրջ։ Սրա մասին են

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է

Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ArctX-ը պատրաստվում է թարմ շունչ տալ Հայաստանի ՏՏ ոլորտին. Ավստրալիայից  Հայաստան տեղափոխված ընկերությունը նոր դռներ է բացում տեղի մասնագետների համար

ArctX ծրագրային ՏՏ լուծումների միջազգային մատակարարն իր մեկամյա գործունեությունն է ամփոփում Հայաստանում։ Դեռևս 2020թ․-ին ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռայան Քանգը որոշեց   ընկերության կենտրոնական գրասենյակը Ավստրալիայից տեղափոխել Երևան։ Այդ որոշումն ամենևին էլ պատահական չէ․ Հայաստանում IT ոլորտի համար պայմանները բարենպաստ են՝ հայ մասնագետների որակով և արագ զարգացող ՏՏ ոլորտով պայմանավորված։ «Հայաստանում շատ են փորձառու և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031