Օրվա լրահոսը

Դատարանը բավարարել է կալանավորման միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա պապին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողությունները, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները: Ավելի վաղ տեղեկացրել էինք,

Զինված ուժերում իրականացվում են կարգապահության ամրապնդմանը, զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ

Օգոստոսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Արման Թաթոյանն Արշակ Կարապետյանին ներկայացրել է Զինված ուժերին վերաբերող՝ պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքի արդյունքները, ընդգծել համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման և վերլուծության վրա, ինչպես նաև դրանց լուծումների կարևորությունը։ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, մասնավորապես ակտիվ գործակցությունը ՀՀ

Կապանի ավագանու 6 անդամ հրաժարականի դիմում են ներկայացրել․ ո՞ւմ հորդորով

Ըստ լուրերի նրանց հորդորել է Սյունիքի մարզպետի տեղակալը

«Ադրբեջանը պատրաստվում է ճանապարհներով խեղդել մեզ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը պատրաստվում է ճանապարհներով խեղդել մեզ: Մինչ դավադիր իշխանությունները ամենաանհեթեթ պատճառաբանություններով տապալեցին Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծման մեր առաջարկը՝ Ադրբեջանը, բացի քաղաքական, դիվանագիտական, ռազմական ճնշումներից, նաև ենթակառուցվածքային ճնշում է կիրառում հայկական պետությունների նկատմամբ՝ իր կոմունիկացիոն ճիրանները պարուրելով Արցախի և Սյունիք շուրջ։ Սրա մասին են

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է

Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ArctX-ը պատրաստվում է թարմ շունչ տալ Հայաստանի ՏՏ ոլորտին. Ավստրալիայից  Հայաստան տեղափոխված ընկերությունը նոր դռներ է բացում տեղի մասնագետների համար

ArctX ծրագրային ՏՏ լուծումների միջազգային մատակարարն իր մեկամյա գործունեությունն է ամփոփում Հայաստանում։ Դեռևս 2020թ․-ին ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռայան Քանգը որոշեց   ընկերության կենտրոնական գրասենյակը Ավստրալիայից տեղափոխել Երևան։ Այդ որոշումն ամենևին էլ պատահական չէ․ Հայաստանում IT ոլորտի համար պայմանները բարենպաստ են՝ հայ մասնագետների որակով և արագ զարգացող ՏՏ ոլորտով պայմանավորված։ «Հայաստանում շատ են փորձառու և

Արցախի հարցերի հանձնաժողով չի ստեղծվի․ ՔՊ-ն «ձեռնպահ» քվեարկեց

«Կողմ» քվեարկեց 33, «դեմ»՝ 0, եւ «ձեռնպահ»՝ 68 պատգամավոր․ որոշումը չընդունվեց

Արտակ Բեգլարյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերը հանրային կյանքում

Ընդգծելով հատկապես տարբեր ոլորտներում պետական ծրագրերի վերահսկողի և աջակցողի դերի ստանձնումը:

Քննարկել են փոխգործակցության ընթացիկ ծրագրերը. ԱԻՆ փոխնախարարը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարիամ Էլ Խոլինի, հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի համակարգող Զառա Ամատունու, զինված ուժերի հետ աշխատանքների հարցերով պատվիրակ Իգոր Շևցովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԻՆ աշխատակիցները և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն էր քննարկել փոխգործակցության

Խաղալիք նռնակը գցել էր Աղստև գետը. Իջևանում վարկային կազմակերպությունում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձը 31 տարեկան Իջևանի Բլբուլյան փողոցի բնակիչը խոստովանական ցուցմունք տվեց

Վրաստան-Հայաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Կոնվերս բանկը նվազեցրել է ծրագրային վարկավորման տոկոսադրույքը

Կոնվերս Բանկը վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող վարկերի տրամադրման պայմանները՝ որոշ խմբերի համար 0.5%-ով նվազեցնելով վարկավորման տոկոսադրույքը: Առաջարկից կարող են օգտվել Կոնվերս բանկի Մոբայլ հավելվածի օգտատերերն ու քարտապանները: Վերանայվել է նաեւ կանխավճարի չափին ներկայացվող պայմանը. այսուհետ հաճախորդը կարող է վճարել ձեռքբերման գնի 10 %-ի չափով կանխավճար, իսկ 20%-ի համար ներկայացնել ապահովագրության վկայական: «Արդեն

Ալեհավաք կայանների տեղադրման համար Շիրակի մարզի համայնքային սեփականության հողամասերը չարաշահումներով վարձակալության հանձնելու վերաբերյալ 5 գործ դատարանում է, 2-ով դատավճիռ է կայացվել

Վարույթը կարճված քրեական գործերով 7 նախկին համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումները կայացվել են ոչ արդարացնող հիմքերով:

Ադրբեջանցի զինծառայողները հրդեհում են հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտու խոտածածկ տարածքները. Բանակ․ինֆո

Ադրբեջանական տիրույթում ակտիվորեն տարածում են տեսանյութեր, որտեղ ադրբեջանական ԶՈւ-երի զինծառայողները այրում են հայ- ադրբեջանական սահմանային հատվածին մոտ գտնվող խոտածածկ տարածքները։

Ստեփան Գևորգյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍՏԵՓԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Ստեփան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի

Apple-ը սկսելու է ստուգել iPhone-ի և iCloud-ի լուսանկարները՝ երեխաների նկատմամբ բռնության պատկերների համար. CNN

Բայց կազմակերպությունը փորձում է հավասարակշռությունը պահել անվտանգության և գաղտնիության մեջ

Բաքվում հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծ են պատրաստում

«Պատրաստվում է Զանգեզուրի միջանցքի նախագիծը, ինչպես նաև զուգահեռաբար ընթանում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ադրբեջանական կողմում գտնվող Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ հատվածի շինարարությունը։ Այդ հատվածը կապահովի ելք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Մահվան ելքով ավտովթար՝ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածին

Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա-ին /ծնված 1996թ./ փրկարար ծառայողները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բավարար է:

«Վարչապետը Ձեր քաղաքական թիմին շատ վերաբերելի առաջարկ է արել»․ Լենա Նազարյանը՝ «Հայաստան» դաշինքին

Փաշինյանն առաջարկով դիմեց քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ բանակցել պետության հետ՝ գողացածն ինքնակամ վերադարձնելու մասին

Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։

«Պապլավոկում» միջադեպն ավարտվել էր ձեր դաշինքի մաս կազմող ուժերից մեկի անդամի մահով»․ Ռուբինյանի հիշեցումը Ղազինյանին

Դահլիճում աղմուկ բարձրացավ։ Ռուբինյանը բղավեց․ «Պարոն Ղազինյան, պարոն Եղոյան, բանավեճի մի վերածեք»

Կոնստանտին Զատուլին. «Նման պահին հայ ժողովրդին չաջակցելը, Ռուսաստանի համար նշանակում է դավաճանել ինքն իրեն»

Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը և կառավարությունը, Պետդումայի անդամները, մեր զինվորականները և դիպլոմատները դա շատ լավ հասկանում են:

Մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, գնված, սակայն չակտիվացված և երբևէ չօգտագործված բջջային համարների բաժանորդագրությունները կդադարեցվեն

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը, ներառյալ, գնված, սակայն մինչև 2021թ. նոյեմբերի 8-ը չակտիվացված, երբևէ չօգտագործված բջջային համարների բաժանորդագրությունները կդադարեցվեն 2021թ. նոյեմբերի 8-ին, տվյալ համարների բջջային քարտերը այլևս հասանելի չեն լինի օգտագործման համար, և այդ համարները Ընկերության ընթացակարգերով սահմանված կարգով կդրվեն վաճառքի: Վիվա-ՄՏՍ («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ)

Երասխի հատվածում ադրբեջանական կողմի բացած կրակահերթից առաջացած սեւ ծուխը տեսանելի է եղել Զոդի կամրջից

Երասխավանի համայնքապետը չցանկացավ համայնքի կյանքից որեւէ տեղեկություն հայտնել:

Կառավարության ծրագիրը կազմելիս պետք է հենվենք նաև այն խոստումների վրա կամ այն ըմբռնման վրա, որ ձևավորվել է քաղաքացիների հետ կենդանի շփման ընթացքում. Փաշինյան

Ռուստամ Բադասյանը նշել է, որ մինչ այդ պետք է հասցնել ունենալ  էլեկտրոնային ծրագիրը, որպեսզի հաջորդ տարվանից նման գործարքներ կատարող ընկերությունները՝  Google-ը, Facebook-ը և նմանատիպ ընկերությունները, օնլայն ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք հնարավորություն ունենան ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունները հայտարարագրել ու վճարել:

«Ռոբերտ Քոչարյանն ասել է «Շուշա»՝ լավ է արել․ նա, Ս․ Օհանյանը, Դուշմանը Շուշին ազատագրել են, ոչ թե տվել թուրքին»․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ին

Թվում է, թե Պետրոս Ղազարյանն ասում է «Շուշա»։ Այդպես չէ, նորից լսեք։ Եվ հետո, Շուշի-«Շուշայի» թեման ամոթի գագաթնակետն է, ուրիշ բան չունե՞նք անելու

Նաիրի Հոխիկյան. «Լրագրողների տեղաշարժի սահմանափակումը ԱԺ-ում բռնապետական երկրների առաջին քայլերին հատուկ երեւույթ է»

 Ի՞նչ պետք է անեին կամ անեն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները: Իմ կարծիքով պետք է բոյկոտել ԱԺ աշխատանքների լուսաբանումը: Եթե իրենց գործընկեր ֆոտոլրագրողին արգելում են մտնել ԱԺ, բոլոր լրագրողները պետք է մեկ մարդու պես դուրս գային Ազգային ժողովից ու չլուսաբանեին: Ավելին, ԱԺ աշխատանքը ուղիղ եթերով չպետք է լուսաբանվեր որեւէ լրատվամիջոցով»,- ասել է բանախոսը:

Ֆեյսբուքը արգելափակում է բոլոր գիտնականներին, որոնք ուսումնասիրել են Ֆեյսբուքում գովազդների թափանցիկությունը և ապատեղեկատվության տարածումը. The Verge

Գիտնականներն ասում են, որ իրենց լռեցնում են՝ Ֆեյսբուքի հարթակում խնդիրները բարձրաձայնելու համար:

Խոշտանգման գործը կարճվել է․ ոստիկաններին չեն պատժի․ Արայիկ Պապիկյան. Ա1+

«Դա այն նույն ձեռագիրն է, ինչը տարիներ շարունակ ՀՀ-ում գործում է եւ եղել է»

Վահան Քերոբյան․ «ՀՀ-ում էլեկտրոնային ծառայություններ մատուցողները, օրինակ՝ Facebook-ի, Google-ի, Yandex taxi-ի, booking.com-ի կամ Airbnb-միջոցով, հարկվելու են»

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ էլեկտրոնային հարթակի միջոցով ծառայություն մատուցող անձինք պետք է ԱԱՀ վճարեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031