Օրվա լրահոսը
Շարունակ բողոքներ ենք ստանում տվյալների ոչ արդարացի հավաքագրման վերաբերյալ. «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի բաց նամակը
Համարում ենք, որ ԱՀ Նախագահի կողմից փոխհատուցման նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը, հիմնավորումները և առաջարկած պայմանները Քաշաթաղի շրջանը ՀՀ և ԼՂՀ կառավարությունների գաղտնի որոշմամբ և հատուկ ծրագրով վերաբնակեցվողների հանդեպ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի և սահմանադրական իրավունքների կոպիտ խախտում է:
Սեւանից լրացուցիչ ջրառ կիրականացվի․ ջրառի սահմանաչափը՝ մինչեւ 245 մլն խմ
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դժգոհեց՝ ամիսներ առաջ այլ կանխատեսումներ էին անում, եւ պնդում, որ Սևանի մակարդակն աննախադեպ է լինելու, իսկ հիմա այլ բան են ասում
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Երասխի հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը. ՊՆ
Հայկական կողմից տուժածներ չկան։
Աննա Մկրտչյանի՝ «Նիկոլ», «կապիտուլյանտ» ասելուց հետո Ալեն Սիմոնյանն անջատել տվեց նրա խոսափողը
Աննա Մկրտչյանը շարունակեց ասել «Նիկոլ», ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահը նրան նկատողություն հայտարարեց
Պաշտպանության և առողջապահության ոլորտները կհամալրվեն բարձր որակավորմամբ բժշկական կադրերով
ԿԳՄՍՆ-ի հատկացվել է կլինիկական օրդինատուրայի 10, առողջապահության նախարարությանը՝ 58, Արցախի Հանրապետությանը՝ 17, պաշտպանության նախարարությանը՝ 10 ընդունելության տեղ։ ՊՆ-ին հատկացվել է նաև ինտերնատուրայի 67 ընդունելության տեղ։
«Հայաստան» դաշինքի պատգամավորի խափանման միջոցը չփոխվեց
Պաշտոնեական դիրքն օգտագործել է այլ նպատակներով
Ստեփանակերտում բուքմեյքերական կայքի խաղային հաշվին կցված քարտային հաշվից գումարներ են փոխանցվել և հափշտակվել
Մեկ այլ դեպքում քաղաքացուն պատճառվել է ընդհանուր 500.000 դրամ գումարի վնաս
«Սա ուղերձ է այն մասին, որ մենք Արցախից մեր ձեռքերը չենք լվացել»․ Արթուր Վանեցյան
Նման հանձնաժողովի ստեղծումը միայն բովանդակային նպատակահարմարության հարց չէ, այլ հստակ քաղաքական ուղերձ է
Ահազանգ է ստացվել, որ Սիսիանի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում. տուժածներ չկան. Shamshyan.com
Կենտրոնը տևական ժամանակ է չի գործում
«Կուզեմ՝ ՔՊ-ի պատգամավորները մեկ րոպե պատկերացնեն թշնամական մամուլում վաղն առավոտվա վերնագրերը»․ Մամիջանյան
Վստահ եմ, որ այս դահլիճում նստած ցանկացած ազգընտիր պատգամավոր ուզում է լսել թշնամու վայնասունն այդ հարցում
«Սյունիքն իմ սիրած վայրերից մեկն է». Լին Թրեյսին և ԱՄՆ/ՄԶԳ Հայաստանի տնօրենը Սյունիքի մարզում են
Դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն Սյունիքի մարզում են։ Դիտեք տեսանյութը՝ ավելին իմանալու նրանց այցի նպատակների և տպավորությունների մասին։
«Չեմ կարծում, որ քրեական գործ է հարուցվելու եւ ունենալու է արդյունավետ լուծում». Վահե Դոխոյան
Արթուր Վանեցյանի հնչեցրածը դատախազությունը համարել է հայտարարություն հանցագործության մասին եւ նախապատրաստվել են նյութեր. «Նյութերն ուղարկվել է քննչական կոմիտե, որպեսզի քննչական կոմիտեն ուսումնասիրություններ կատարի եւ փաստերի առկայության դեպքում միգուցե հարուցվի քրեական գործ»:
Ափիոն, կոկաին, մեթամֆետամին. առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպքեր են բացահայտվել
49-ամյա տղամարդը կալանավորվել է
Արցախում կիջեցվեն պետական տուրքի վճարները, կհամաներվեն վարչական իրավախախտումների տույժերը
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց. «Խորհրդարանի օրակարգում ներառված են հրատապ հարցեր. դրա համար ենք հետ կանչել պատգամավորներին արտահերթ նիստ անելու համար: Մեկ ամիս շուտ այս օրենքներն ընդունելով՝ ահագին օգուտ կտանք մեր ժողովրդին»:
Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 12 գիտական թեմա
Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2021 թվականի օգոստոսից:
Չաշխատած օրերի համար ՊԵԿ-ը տնտեսվարողին տուգանել է 500 հազար դրամ, «Երեւան Տրանսն» էլ՝ 1 միլիոն
ՔՈՎԻԴ-ի հասցրած տնտեսական վնասներից դեռ ուշքի չեկած՝ մի խումբ տնտեսվարողներ, որոնք շահագործում են տարբեր համարի երթուղագծեր, Պետական եկամուտների կոմիտեից հարյուր հազարավոր դրամներով տուգանված լինելու վերաբերյալ ծանուցագրեր են ստացել: Տնտեսվարողները չեն հասկանում՝ ինչու պետք է վճարումներ անեն, եթե ընդհանրապես չեն աշխատել, գիծը չեն սպասարկել՝ երկրում հայտարարված կարանտինի պատճառով: «Առավոտի» խմբագրություն դիմած «Հակո» արտադրական կոոպերատիվի նախագահ Վլադիկ
«Դժվար թե Գալուստ Սահակյանը ենթադրեր, որ ես էլ եմ գալու». Զարուհի Բաթոյան
Իհարկե, նոր մասնաշենքն ավելի մատչելի է, բայց վերելակի դռների խնդիր կա, առանց որեւէ մեկի օգնության չեմ կարող օգտվել: Սանհանգույցից օգտվելիս ես օգնականի կարիք եմ ունենում:
Կարեն Անդրեասյանը Փաշինյանի՝ չագուչով «սպառնալիքի» մասին․ «Քաղաքական բանավեճում կարող են լինել այլաբանություններ, սիմվոլներ»
Արդարադատության նախարարն ասում է՝դատաիրավական համակարգում Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները սկսվել են եւ շարունակվում են իրականացվել
24 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց՝ միջազգային փոստային առաքանիում
Թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո բռնվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել առաքանին ստացող ԱՄՆ քաղաքացի Կ.Գ-ն:
«Ովքեր դեմ կքվեարկեն այս հանձնաժողովի ստեղծմանը, նրանք չեն կարեւորում Արցախի հարցերի քննարկումը»․ Հայկ Մամիջանյան
Հանձնաժողովի տիրույթում է լինելու նաեւ սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի եւ պրակտիկայի կիրառման ուսումնասիրությունը
Հետախուզվում է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու մեղադրանքով
Իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության օպերլիազորի ավտոմեքենային, որից հետո ավտոմեքենան վարել ճանապարհի կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ
«Մահվան հաշվիչի», բժիշկների Նյուրնբերգյան կոդեքսի եւ հայկական սոցհարթակում քովիդյան քննարկումների «ականադաշտում»
Մինչ Կանադայի Բրյուերի հետազոտությունների ինստիտուտի, Օտտավայի եւ ՄաքՄաստերի համալսարանների գիտնականները տարեց մարդկանց մահացության ռիսկը կանխատեսելու մոդել՝ «Մահվան հաշվիչ» ստեղծելու մասին են հայտնում, եւ այն քննարկվում է տարատեսակ մասնագիտական հարթակներում («Մահվան հաշվիչ»`«RESPECT». The Risk Evaluation for Support: Predictions for Elder-Life in the Community Tool), դրան հակառակ կենսաէթիկայի իրավագետներն էլ գտնում են, որ նման մոդելն առողջապահական համակարգ
Կարեն Անդրեասյանը հիշեցրեց՝ Նաիրի Հունանյանն էլ էր լրագրող․ նախարարը՝ ԱԺ-ում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման մասին
Արդարադատության նախարարը լրագրողների՝ ԱԺ-ում տեղաշարժի սահմանափակման մասին ասաց, թե կարող է լինեն որոշակի ազատ շարժի դեպքում վարձկաններ, որոնք կարող են թաքնված լինեն լրագրողների կերպարի տակ, ուրեմն պետք է ընդունել անվտանգության կանոնները
Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ
Դեսպան Սագանելիձեին նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից և շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:
Շուռնուխի վարչական ղեկավարը հերքում է պնդումը, թե ադրբեջանցիները գյուղից երեխա են գողացել եւ բռնաբարել
Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը Aravot.аm-ի հետ զրույցում հերքեց Անդրիաս Ղուկասյանի այն հայտարարությունը, որ «իբր ադրբեջանցիները Շուռնուխից երեխա են առեւանգել, բռնաբարել հետ բերել»։ «Ես էլ համացանցից իմացա։ Նման բան չի եղել ու չի էլ կարա լինի։ Բա մենք ո՞ւր ենք, որ երեխա գողանան»,–ասաց Արշակյանը։ «Չգիտեմ, ինչու են էսքան շատ շահարկում Շուռնուխի անունը։ Ամեն ինչ
Դավիթ Բաբայանը Մերձդնեստրի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր
Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
«Որեւէ կուլիսային պայմանավորվածություն չի եղել». Իշխան Սաղաթելյան
Հարցին՝ իշխանությունը զիջե՞ց, բարի կա՞մք դրսեւորեց՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Իշխանությունը կատարեց սահմանադրական պահանջ»:
«Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից». Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունը
«Եվ պետք է գնահատի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հնարավորությունը, որն ի հայտ է եկել երկար ժամանակ անց»
«Պրպտող արտիստը» այս անգամ էլ «պեղել» էր բեթհովենյան երգերը
Օպերային մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանի հերթական գաղափարն իրականացավ Համաշխարհային երաժշտարվեստի գանձարանում կան վաղուց հռչակ վայելող կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք դեռեւս չեն կատարվել կամ հազվադեպ են հնչում։ Այդ փաստը բնավ չի նշանակում, որ նման երկերը պակաս բարձրարվեստ են ու բարձրակարգ։ Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում հանդիսատեսի համար եզակի առիթ էր ընձեռված


















































