Օրվա լրահոսը

Ընտրողների ցուցակներում մահացած անձանց առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշ դեպքերում չունի տեղեկություն անձի մահվան վերաբերյալ․ պարզաբանում

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդների արձանագրությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ընտրողների ցուցակներում մահացած անձանց հատուկենտ առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշ դեպքերում չունի տեղեկություն անձի մահվան վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունում մահացած անձի տվյալները բնակչության պետական ռեգիստրից հանվում են ՔԿԱԳ մարմնի կողմից մահվան վկայական տրամադրելու պահին՝ ՀՀ քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու ժամանակ։ ՀՀ տարածքից

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վճտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Արմենակի Բադալյանը։ Խաչիկ Բադալյանը ծնվել է 1940 թ.-ի հուլիսի 28-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1960-1962 թթ. սովորել է Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում։ 1962 թ.-ից աշխատում էր Գյումրու Վ.

Մեկ ընտանիքի բոլոր անդամներին արգելել են մասնակցել ընտրությանը. «Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 12։00-ի դրությամբ

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 12։00-ի դրությամբ 14/20- Քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը։ Բոլորի ներկայությամբ բացվել է ծրարը, ինչը չի գրանցվել գրանցամատյանում։ 14/2 -Կուտակում քվեատուփի մոտ։ 14/19 -Ընտրությանը մասնակցող կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ։ 14/14 -Ընտրողը մատյանում ստորագրել է այլ անձի փոխարեն։ Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

«ՀայաՔվե»-ի կողմից արձանագրված խախտումները՝ ժամը 12։00-ի դրությամբ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: «ՀայաՔվե» դիտորդական առաքելության կողմից արձանագրված խախտումները՝ ժամը 12։00-ի դրությամբ։ Վաղարշապատի 14/19 տեղամասի համարը մուտքի մոտ փակցված չէ: 14/10 տեղամասում ընտրողին օգնող անձ կա, որը չի գրանցվել: 14/37 տեղամասում քաղաքացին, որն արդեն իսկ ընտրել էր, մոտեցել է երկրորդ անգամ՝ այլ քաղաքացու հետ` պնդելով, որ եկել

Ժամը 11։00-ի դրությամբ Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցել է 5283 ընտրող

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը հայտնում է․ Այս պահի դրությամբ Վաղարշապատի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 5283 ընտրող։ 2021 թվականին, ժամը՝ 11-ի դրությամբ Վաղարշապատ եւ Խոյ համայնքների ընտրություններին 2021 ընտրող էր մասնակցել (այժմ այս համայնքները միավորված են)։ ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7․56%-ը կամ 5283 ընտրող։

Ընդդիմությունը Վաղարշապատում կհաղթի, եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի. Մանուկյան

Դրանք հենց հայ մարդ են տեսնում վատանում են, ձերբակալում են. Խաչիկ Մանուկյան

Ընտրողի հասցեում գրանցված է եղել մահացած անձ․ «Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 11։00-ի դրությամբ

Խախտումներն արձանագրվել են գրանցամատյանում։ 14/1 -Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։ 14/07- Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։ 14/07-Սարքի արտահանած կտրոնի թիվը և մատյանի թիվը չեն համապատասխանում, այնուամենայնիվ թույլատրվեց ընտրել 14/13- Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։ Ըստ հանձնաժողովի անդամի բացատրության՝ առանձին չեն հաշվել յուրաքանչյուր խմբաքանակը։ 14/13-Սարքը չի ճանաչել անձը հաստատող փաստաթուղթը,

Մեխակյանը՝ Թալինից եկած աջակիցների, «նակոլկեքով» կեղծ դպիրի ու Փաշինյանի բացասական ստվերի մասին

Հանրահավաք պլանավորված չէր, մեր օրակարգում չկար իր գալը. Մեխակյան

Սաթիկ Սեյրանյանի դեմ իշխանական հարձակումն ամբողջությամբ տեղավորվում է ազատ խոսքի, ընդդիմախոսների և սկզբունքներ ունեցող անձանց դեմ համակարգային գրոհների շրջանակներում. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի դեմ իշխանական հարձակումն ամբողջությամբ տեղավորվում է ազատ խոսքի, ընդդիմախոսների և սկզբունքներ ունեցող անձանց դեմ համակարգային գրոհների շրջանակներում: Հասկանալի է, որ հարցը ոչ թե կոնկրետ հրապարակումն է, այլ այն, որ ռեժիմը առիթ է փնտրում լրատվամիջոցներին, նրա խմբագիրներին և

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 10։00-ի դրությամբ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: 14/37- Վստահված անձի՝ առանց անձը հաստատող փաստաթղթի գրանցում: 14/37 -Մեկ անձի կողմից երկու ընտրողի ուղեկցում ընտրատեղամասում: 14/08 -Սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները: 14/41 -Թեկնածուի նկարը փակցված է ընտրատեղամասին շատ մոտ, չի պահպանվել 50մ

Ընտրատեղամասերի կահավորման խախտումների արձանագրումներ

14/1 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում դռներ կան՝ թվացյալ չպլոմբված։ 14/6 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում կան դռներ: Թեև դեպի քվեախուց հետևից տանող ճանապարհը փակված է կտորով, բայց դա հեշտ հաղթահարելի խոչընդոտ է: 14/12 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում կա չպլոմբված դուռ: 14/19 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևի պատուհանները շատ կարճ են փակված սպիտակ թղթով: Դրսից հնարավոր է ծանոթանալ

Բաց քվեարկության դեպքեր, կուտակումներ․ «ՀայաՔվե»-ի կողմից արձանագրված խախտումները 10։00-ի դրությամբ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: «ՀայաՔվե» դիտորդական առաքելության կողմից արձանագրված խախտումները՝ ժամը 10։00-ի դրությամբ։ Վաղարշապատի 14/11 տեղամասից 50 մետրից պակաս հեռավորությամբ փակցված են նախընտրական քարոզչանյութեր, ինչն ընտրախախտում է: Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/47 տեղամասում։ Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են: Վաղարշապատի 14/46 տեղամասում քվեախցիկը վնասված է, հանձնաժողովի անդամները վերականգնում են

Դիտորդությունից զրկելու դիմումը մերժվեց. «Թաթոյան»» հիմնադրամի դիտորդները սկսել են Վաղարշապատում աշխատանքը

Երեկ ԿԸՀ-ն քննություն էր սկսել «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անունից լիազորված անձի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջում էր զրկել «Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան»» հիմնադրամին Վաղարշապատ խոշորացված համայնքում դիտորդական հավատարմագրումից։ ԿԸՀ-ն մերժեց այս դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը՝ համարելով այն ոչ իրավասու անձի կողմից ներկայացված։շ Այնուհետեւ ԿԸՀ-ն իր նախաձեռնությամբ հարուցեց վարչական վարույթ։ Վարույթի

«2025 թվականի նոյեմբերի 17-ին մենք մասնակցելու ենք ոչ թե իրավական գործընթացի, այլ քաղաքական վրեժխնդրության, քաղաքական հետապնդման». փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի հաջորդ դատական նիստի մասին

«Մենք խոսում ենք փաստերով: Այո, Հայաստանի Հանրապետությունում Վճռաբեկ դատարանի կողմից նախադեպը չունեցող ջանասիրությամբ հոգ է տարվել, որպեսզի Սամվել Կարապետյանին վերաբերելի կալանքի միջնորդության ժամկետը երկարացվի: Բայց վստահաբար, դեռեւս 2025 թ. հունիսի 17-ից ֆեյսբուքյան հարթակում արված համապատասխան անձի գրառումներից հետո չեմ դադարում պնդել, որ սա քաղաքական հետապնդում է: Նոյեմբերի 17-ին մենք մասնակցելու ենք, ոչ թե իրավական գործընթացի,

Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 47 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում: Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար

Արշակ Վարդանյան. «Վստահեցնում եմ, որ եթե Սամվել Կարապետյանի որեւէ դատական նիստ հրապարակային անցկացվի, չեմ պատկերացնում, թե ինչ իրավիճակում են հայտնվելու վարույթի հանրային մասնակիցները»

Վճռաբեկ դատարանի որոշումը կարող էր կիրառելի լինել միայն այն դեպքում, եթե Սամվել Կարապետյանը ոչ միայն որպես կազմակերպիչ անմիջականորեն մասնակցեր որեւէ հանցագործության կատարման, ձեռքի հետ էլ կազմակերպեր, ցուցումներ տար եւ այլն:

Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Արագածոտնի թեմակալ առաջնորդ. Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ոչ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։

Հերթական ֆիլմը Հերոսի մասին

«Եթե քամենք Հայոց հողը, մեր Հերոսների արյունը կկաթի․․․»

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց օտարերկրյա հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու և իշխանության միջև ստեղծված լարվածությանը և հակաեկեղեցական գործողություններին

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց արցախահայերի ծանր կացությանը և նրանց կարիքներին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Արմեն Ֆերոյան. «Վճռաբեկ դատարանի տրամաբանությամբ ստացվում է, որ եթե Քննչական կոմիտեի քննիչներից մեկը կաշառք է վերցնում, ուրեմն ողջամտորեն կարող ենք ենթադրել, որ այդ կաշառք վերցնելու գործընթացը կազմակերպել է ՔԿ նախագահը»

Այսպիսի գերարագությամբ իրենք չէին կարողանա այս ծավալուն գործը ուսումնասիրել, քննարկել, վերլուծել եւ գալ նման անտրամաբանական, անհիմն հետեւության:

Վեհափառը հայտնել է, որ շարունակելու է պայքարել հանուն արցախցիների

Հայաստանում առաջին անգամ անցկացված «Աղոթքի նախաճաշին» մասնակցած Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI) ներկայացուցիչներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, տեսակցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային գործերի տնօրեն Ժոլ Վելդքեմպը։ CSI պատվիրակության հետ հանդիպմանը Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ Եկեղեցին Ղարաբաղի հարցը փակված չի

Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից: Տարոսը մյուս քաղբանատարկյալներին:

«Այս ձեռքով սուր եք բռնելու». բացվեց Աշոտ Ավագյանի «Հարատեւ պայքար» ցուցահանդեսը

«Ռեւանշ լինելու ա» պերֆորմանսից լուսանկարներ, Աղավնոյից բերված քարով ինստալյացիա, Հադրութի եւ  Աղավնոյի ջրով ծիսակարգ

Ազատությո´ւն Սամվել Կարապետյանին․ «Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամների տեսաուղերձները

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերում, որոնցով հայտնում են, որ գալիք երկուշաբթի՝ նոյեմբերի 17-ին, ժամը 16։00-ին շարժման անդամները լինելու են դատարանի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու գրեթե հինգ ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։ Հիշեցնենք, նոյեմբերի 17-ին  առավոտյան 10.00-ից դատարանը սկսելու է քննել ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացրած միջնորդությունը

Սամսոնյանի եւ Սաղաթելյանի կալանքը՝ բացահայտ բռնաճնշում. Վելդքեմպ

Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային գործերի տնօրեն Դոկտոր Ժոլ Վելդքեմպը խիստ մտահոգություն հայտնեց Հայաստանում մարդու իրավունքների աճող խախտումների կապակցությամբ։ Մասնավորաբար, նա հիշատակեց հինգշաբթի «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալումն, այնուհետեւ՝ երկամսյա կալանավորման որոշումը։ Նա հեգնանքով արձանագրեց, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել են «խուլիգանության» համար։ «Փաստը, որ անգամ «Աղոթքի

«Եթե ես այդ ձեւի լափեր եմ տվել էդ երեխաներին, բա 10 տարի բուժքույրը ինչու մի անգամ չասաց՝ ինչու ես երեխաներին լափ տալիս». Դանիելյան

Թիվ 143 մանկապարտեզի նախկին տնօրենը դիմել է ԴԱՀԿ իր աշխատանքի վերականգնման վճռի հարկադիր կատարման համար

«Կարապետյանը բանտում է, քանի որ իրացրել է իր խոսքի ազատության իրավունքը՝ պաշտպանելով Հայ առաքելական եկեղեցուն». քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ

Կազմակերպությունը ցանկություն էր հայտնել հանդիպել կալանավորված հոգեւորականներին, Սամվել Կարապետյանին, մյուս կալանավորներին, ինչի համար դիմում էին ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն։ Դիմումը մերժվել է։ Նախարարությունից փոխանցել են՝ հարցն իրենց իրավասությունից դուրս է գտնվում։ «Մեզ հետ համագործակցող իրավաբանները, սակայն, մեզ տեղեկացնում են, որ դա այդպես չէ», — նշեց CSI ներկայացուցիչը, ավելացրեց՝ պատրաստվում են նախարարության ցուցումներին համահունչ եւս մեկ դիմում պատրաստել։

Դատախազությունը պետք է հստակ պատասխան տա, թե ինչպես է հիմնավորում խմբագրակազմից տեխնիկա առգրավելը․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Դատախազությունը պետք է հստակ պատասխան տա, թե ինչպես է հիմնավորում խմբագրակազմից տեխնիկա առգրավելը: Դա, մեղմ ասած, մտահոգիչ է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031