Օրվա լրահոսը
Մխիթար Հայրապետյանը զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների մասին
«Վերջին ժամերին բազմաթիվ քաղաքացիներ ստանում են կեղծ հաղորդագրություններ (կցում եմ պատկերները), որոնք ուղղված են նախընտրական շրջանում մթնոլորտը պղտորելուն, քաղաքացիներին մոլորեցնելուն»:
«Սա ռեկորդ է․ Վճռաբեկ դատարանին նույնիսկ մեկ ամիս չի պահանջվել, որ նման որոշում կայացնի՝ ինչ է Սամվել Կարապետյանի անուն ազգանունն է»․ Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանն ահազանգեց՝ ստացվում է՝ քննիչի և դատախազի համար կա այլ գործիքակազմ․ «Իրենք ինչ-որ կերպ կարողանում են դատարանի որոշումը ստանալ այնքան շուտ, որ մենք չենք էլ կարող պատկերացնել»։
«Հորդորում ենք բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, ընտրությունների օրը չմնալ տանը». Աշոտ Մարկոսյան
Հորդորում ենք բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, ընտրությունների օրը չմնալ տանը, անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել բոլոր առողջ ընդդիմադիր ուժերի օգտին՝ ներկայիս իշխանություններին զրկելով հետագա ընտրություններին ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելու հնարավորությունից։ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյան
Հետաքրքիր զարգացումներ․ ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը վայր է դրել մանդատը․ Գյումրու ավագանու չկայացած նիստի հետքերով
Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը, որը երեք օր առաջ՝ նոյեմբերի 11-ին, չէր ներկայացել Գյումրու ավագանու նիստին, ու նրա բացակայության պատճառով ընդդիմադիր ուժերը չկարողացան քվորում ապահովել ու նիստ գումարել․ մեկ ձայն պակասում էր, Գյումրու ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Գյումրու ավագանու նիստը տապալվել էր
AntiFake.am-ի նկատմամբ գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը. Լրագրողական կազմակերպություններ
«Անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ AntiFake.am-ի այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ»
2026թ. սեպտեմբերին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ԱՄՆ Ազգային STEM փառատոնը
Դեսպանը վերահաստատել է իր աջակցությունը նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ STEM կրթության զարգացումը կարևոր է Հայաստանի երիտասարդների համար և հնարավորություն կտա ներգրավել մասնակիցների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից ու աշխարհի տարբեր երկրներից։
Ինչ էլ գրված լինի 26-ամյա բանակցային աշխատանքային թղթերում, հաճելի-անդուր-վիճելի կետերում` դրանք բոլորը ենթադրում էին, որ հայկական Արցախ լինելու էր, և 5000 զոհ չէր լինելու. Վահե Հովհաննիսյան
2018-ից մերժել են բոլոր բանակցային թղթերը և ստացել այսօրվա պատկերը։ Սա է նրանց «առաքելության» ամբողջ բովանդակությունը. Վահե Հովհաննիսյան
ՀՀԿ. «Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և Դավիթ Ֆիդանյանի վերջին ձերբակալությունները հանդիսանում են քաղաքական հետապնդման բացահայտ ակտ»
ՀՀԿ-ն հորդորում է միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր համապատասխան մարմիններին, վերջ տալ ամոթալի լռությանն ու երկակի ստանդարտներով ղեկավարվելուն:
Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը. Արամ Վարդևանյան
«Իրապես ինձ հետաքրքիր է Գլխավոր դատախազության դիրքորոշումն իրադարձությունների նման զարգացման, փաստաթղթերի պատշաճության և այլ հարցերի վերաբերյալ»:
Միրզոյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Թրամփեան ԱՄՆ-ի դիւանագիտութիւնն ու քաղաքական հեգեմոնիայի կուրսը տառապում է ոչ միայն արկածախնդիր-գոռոզ պահւածքով, այլ եւ մանաւանդ պախարակւում է աշխարհով մէկ»
Թրամփեան ԱՄՆ-ի անբարոյ հեգեմոնիան
Արարատ Միրզոյանը և Շալվա Պապաուշվիլին ընդգծել են Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի կարևորությունը
ՀՀ ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
Աննա Հակոբյանի հրավերով Դաղստանի պարի համույթների մասնակցությամբ միջոցառմանը մասնակցում էին նաև 44-օրյա պատերազմին անմահացած հերոսների մայրերը
Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Դաղստանի պետական ակադեմիական պարի համույթ «Լեզգինկան» և «Գյունեշ» պարի համույթը ներկայացան «Պարը՝միասնության լեզու» բացառիկ պարային շոուով: Երեկոյի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում շնորհիվ էլ կայացել էր միջոցառումը՝ «Իմ քայլը» հիմնադրամի բարձր հովանու ներքո: Տիկին Աննա Հակոբյանի հրավերով միջոցառմանը մասնակցում էին նաև 44-օրյա պատերազմին
Հարթակ, որը ﬕավորում է տարբեր երկրների թատերական գործիչների. մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 17-րդ ﬕջազգային թատերական փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 14–20-ը Երևանում, Գյումրիում և Աշտարակում կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 17-րդ ﬕջազգային թատերական փառատոնը՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։ Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոﬔդիայի պետական թատրոնում, որտեղ Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնը կներկայացնի «Ճայը» լեգենդար ներկայացումը։ Հ․ Պարոնյանի
Կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի մինչև 18 տարեկանների և 65 ու բարձր տարիքի անձանց առողջության ապահովագրավճարը. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը նոյեմբերի 13-ին գրավոր քվեարկությամբ հավանություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես`ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, բնակչության համար երաշխավորել բարձրորակ բժշկական օգնության և
Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման հեռանկարները
Նոյեմբերի 14-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր քարտուղար Գերտ Յան Կուպմանի հետ։ Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը և կարևորել Եվրոպական միության, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև տնտեսական և տրանսպորտային ուղիների ընդլայնման անհրաժեշտությունը: Վերոնշյալի համատեքստում առանձնացվել է
Երբ վարկային բումը զուգորդվում է գների բազմակի աճով ու Երևանում շուկայի գերկենտրոնացմամբ, սա այլևս չի կոչվում ներդրումային ակտիվություն. «Միասնության թևեր»
Երևանի բնակարանների 1 քմ-ի միջին գինը 2025թ․ սեպտեմբերին կազմել է մոտ 900 հազ․ դրամ, մինչդեռ մարզային քաղաքներում այն տատանվում է 125–325 հազ․ դրամի սահմանում։ Այլ կերպ ասած՝ մայրաքաղաքի գներն արդեն 3–7 անգամ են բարձր մարզային միջինի համեմատ։
«Աշխարհահռչակ բրենդների թանկարժեք հագուստներ չեն. Աննա Հակոբյանը դեռևս 6 տարի առաջ նշել է, որ հանդես է գալիս բացառապես հայ դիզայներների հագուստներով»
Վերջին օրերին կրկին ակտիվորեն շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հագուստների վերաբերյալ՝ իբր նա միջոցառումներին հաճախում է աշխարհահռչակ բրենդների թանկարժեք հագուստներով։ Տեղեկացնում ենք, որ տիկին Հակոբյանն այս հարցի շուրջ իր հստակ դիրքորոշումն արտահայտել է դեռևս 6 տարի առաջ՝ նշելով, որ հանդես է գալիս բացառապես հայ դիզայներների հագուստներով: Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած
Վահագն Խաչատուրյանն այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։ Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոնտինյիին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բազմամյա, սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են դիվանագիտական ու քաղաքական բարձր մակարդակի գործընկերության հիման վրա։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև երկկողմ և Եվրոպական
«Մի մեծ երազանք ունեմ. ցանկանում եմ, որ մեր «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառուների բիզնեսները ձեր նվիրատվության շնորհիվ այնքան զարգանան, որ իրենք էլ մի օր նստած լինեն այս սեղանի շուրջ՝ արդեն որպես նվիրատու». Աննա Հակոբյան
«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ արդեն 4-րդ տարին է, ինչ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում տեղի է ունենում ավանդական դարձած բարեգործական ընթրիք՝ հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ: Այս տարի` նոյեմբերի 12-ին, ծրագրի մեծ թվով նվիրատուներից ընթրիքին մասնակցեցին 44 կայացած և հաջողակ գործարարներ, մշակութային, սոցիալական և կրթական ոլորտի ներկայացուցիչներ: Ընթրիքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու
Վարչական ռեսուրսի կիրառում, նոր տեսակի խախտումներ՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ․ «ՀայաՔվե» դիտորդական առաքելության բացահայտումները
Նա ահազանգեց՝ ունենք տեղեր, որ գազալցակայանի կամ գազի խողովակի, էլեկտրասյուների համար նախատեսված արկղերի վրա են փակցնում իրենց պաստառները, նույնիսկ կան դեպքեր, երբ 4-5 տարվա վաղեմության նկարներ կան․ «Նույնիսկ հինգ տարում չեն էլ մաքրել իրենց հետևից, ինչը տհաճ է»։
ՌԴ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել. «Իսկանդեր» հրթիռներից մեկն ընկել է Կիևում Բաքվի դեսպանատան տարածքում
Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա ենթադրյալ ռուսական հրթիռային հարվածից հետո (ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ խոսքն իսկանդերի մասին է): Այս մասին, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը բողոքի նոտա է ներկայացրել, որում նշվում է, որ նոյեմբերի 14-ի
Սամվել Կարապետյանի վերաբերյալ դատարանի վճիռն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառ ունի. Ռոբերտ Ամստերդամ
Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. «Վերաքննիչ դատարանի որոշումն արդեն կանխատեսելի էր․․․ Վճիռն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառ ունի, ինչը բացահայտում է Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայության մասին։ Օրենքի գերակայությունը պետք է լինի պարտադիր պահանջ, եթե մենք ցանկանում ենք, որ արդարությունը հաղթի»։ Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր
Մեր երկրների միջև փոխկապակցվածությունն իրապես պահանջված է առավել, քան երբևէ. Արարատ Միրզոյանը՝ Վրաստանի արտգործնախարարին
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը մամուլի համար Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով Հարգելի՛ տիկին նախարար, սիրելի՛ Մակա, սիրելի՛ գործընկերներ, Ես շատ ուրախ եմ կրկին վերադառնալ Թբիլիսի՝ այս անգամ պաշտոնական այցով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ավանդական ջերմ ընդունելության համար: Հարգելի՛ գործընկերներ, Մենք կարող ենք արձանագրել, որ, իհարկե, ինչպես նշեց իմ հարգելի գործընկերն, այս տարին ևս
Ինչո՞ւ են համազգեստով ոստիկանները լցվել նիստերի դահլիճ, հայտարարեք՝ ռիսկն ումի՞ց է. Ղազինյան
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանն էլ ասաց, նիստի անցկացման կարգ կա, դռնբաց նիստերին իրավունք ունեն մասնակցել ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք գրանցվել են նախապես, հետեւաբար հարցադրում անել, թե այս կամ այն անձնավորությունն ինչ գործ ունի դահլիճում, անընդունելի պնդում է:
Երեմյան կաթնամթերքը միակն է Հայաստանում որակի 6 ցուցիչով
Երեմյան կաթնամթերքը Հայաստանում միակ ընկերությունն է, որը հանդիսանում է որակի բացարձակ առաջատար և եզակի կաթնարտադրող առնվազն 6 կարևոր ցուցիչով․ Սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում (FSSC 22000) Ամենամեծ սեփական ֆերմա Ամբողջական փակ շղթա Սերմից՝ սեղան արտադրական հայեցակարգ Մանկական կաթի սերտիֆիկացում Ա կարգի կաթ Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Անվտանգ սնունդ՝ հաստատված ամենահեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից Երեմյան կաթնամթերքն
Սյունիքում անհետանալու շեմին է 47 հանրակրթական դպրոց. Վահրամ Օրբելյան
«Սյունաց երկիր». Եթե մենք չունենանք կայացած կրթական համակարգ, վաղը լավ երկիր էլ չենք ունենալու։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի դեմ հնարավոր չէ հակառակվել, փաստարկներ ներկայացնել։ Իսկ վերին մակարդակներում արվում են քայլեր, որոնք բնավ էլ միտված չեն նորմալ կրթական համակարգ ունենալուն, եթե չասենք հակառակ են դրան։ Զորօրինակ, դեռևս 2023 թ․ սեպտեմբերի 11-ից հրապարակի վրա է «ՀՀ
«Սյունիքում՝ Տաթևում անցկացրած օրերն ինձ համար եղել են մաքուր հոգևոր սնունդ». Լատվիայի ժամանակակից պարի հիմնադիր Օլգա Ժիտլուհինա
«Ներկա գտնվեցի ձեր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ներկայացումներին, ինչպես նաև մեկ-երկու հայկական ժողովրդական պարային անսամբլների համերգներին։ Ամեն ինչ հիանալի էր, բարձրակարգ ու բարձրարվեստ» -ասաց մասնագետը:
«Էս լավ, կարգին երկիրն էս ինչ օրը գցեցինք»
ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը Տաքսի, տաքսի «Այ մարդ, էս լավ, կարգին երկիրն էս ինչ օրը գցեցինք, Աստծուց կրա՛կ էինք ուզում, հենա տվեց: Ինչ ասեմ սրան, էս ինչ արարած է, էս ինչ կենդանի է, էս ոնց ամեն ինչ քանդեց: Մենք ենք մեղավոր, մենք, էն 18 թիվը հիշում եմ, ամաչում եմ», – հենց հիմա՝
ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռուբեն Թաթուլյանը ՀՀ-ից չի արտահանձնվի
«2025 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերված Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով», – լրատվամիջոցներին հայտնել են դատախազությունից:


















































