Օրվա լրահոսը
Ընտրություններին ընդառաջ՝ ոստիկանությունում օպերատիվ շտաբ է ստեղծվել
Օպերատիվ շտաբի «թեժ գծերն» են 010 54 69 12, 010 54 69 14 հեռախոսահամարները։
Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին. ՄԻՊ
Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:
Վազգեն Մանուկյան. Կա մի պարզ կանոն. նա, ով անընդհատ նահանջում է՝ խուսափելով ընդհարումից, ստանում է մեծ պատերազմ՝ ավելի անբարենպաստ վիճակում
Այս պայմաններում ամենաանհասկանալին Զինված ուժերի ղեկավարության պահվածքն է, որը խայտառակում ու ոչնչացնում է մեր բանակի ու պետության հեղինակությունը:
«Գնալով վիճակը կարող է ավելի լարվել. քանի որ Ադրբեջանի բանակի ներկայացուցիչները մեր սուվերեն տարածքում են». Գեղարքունիքի մարզպետ
Ըստ Գնել Սանոսյանի, մինչեւ այս պահը դիվանագիտական աշխատանքն արդյունք չի տվել
Կատալունիայի խորհրդարանը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
Կատալունիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Իսպանիայում ՀՀ դեսպանություն
Բերդի համայնքապետը հերքում է, որ Տավուշի սահմանին փոխհրաձգություն է եղել
Հարություն Մանուչարյանը վստահեցնում է՝ իրենց տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է, կրակոցներ չեն եղել
Արթուր Վանեցյան. Ադրբեջանն օգտվում է առիթից՝ խորացնելու հայ-ռուսական հարաբերությունների ճեղքը. «Փաստինֆո»
ՀՀ զինված ուժերը մեր երկրի արտաքին սահմանները պաշտպանելու համար զենք կիրառելու փոխարեն ձեռնամարտի են բռնվում հակառակորդի հետ
ԱԺ 2 հանձնաժողովներ փակ նիստ կանեն․ ուժայիններն ու ԱԳ ներկայացուցիչները կգան խորհրդարան
Քննարկելու են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում և չեն հատել սահմանը. ՊՆ-ն հրապարակել է տեղանքի քարտեզը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԻԵԴ՝ գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում
«Մի հատ գերի բռնեցինք մենք մեր ուժերով, ոչ մեկը թող չասի, որ այդ գերուն իրենք են բռնել, գերին ասում է՝ վայ գիտեք, ճանաչում եմ…». Անհետ կորած Սեյրան Բարսեղյանի հարազատ
«Այդ երեխու հետ եղել են շատ զորացրված երեխեք՝ նոր են զորացրվում, նահանջած, վիրավորված ու ոչ մեկին ոչ մեկը չի մոտեցել, չի հարցրել՝ ա՛յ բալա ջան, Բարսեղյան Սեյրանին վերջին անգամ ո՞վ է տեսել»:
Ստեփանակերտում նոր մանկապարտեզ կհիմնվի հյուրանոցային համալիրի տարածքում
«Արցախյան ինքնությունն իմաստ չունի առանց ժողովրդի։ Այդ իսկ պատճառով երկար տարիներ ի վեր՝ 1990-ական թվականներից, նման ծրագրեր իրականացնում ենք Արցախում»
«Դուրս գանք փողոց՝ ի՞նչ անենք»․ Մարուքյանը՝ ի պատասխան Զոհրաբյանի մեղադրանքի
Դուրս գանք, որ թշնամին տեսնի, որ սրան գումարած ներքաղաքական ցնցումներ են երկրո՞ւմ
ԲԴԽ խորհրդակցություն Գեղարքունիքում՝ մարզային դատավորների մասնակցությամբ
Խորհրդի անդամները լսել են դատավորների մտահոգություններն ու առաջարկները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, աշխատակազմերում հաստիքների ավելացման, դատարանի նստավայրերի շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:
«ԱԺ արտահերթ նիստի կարիք չկա, թող անվտանգության խորհրդի նիստ հրավիրեն»․ Էդմոն Մարուքյան
Կա կառավարություն, ռազմաքաղաքական ղեկավարություն, եւ ես չեմ կարող ասել, թե ինչ են քննարկում
Նմանօրինակ սադրիչ գործողություններն ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները. Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացյալ ռազմագերիներին ազատ արձակելու և կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում։
Արցախի իրավական-քաղաքական կարգավիճակի մասին
Սույն հոդվածը հրապարակվել է անգլերեն լեզվով The Armenian Mirror Spectator պարբերականի կողմից ս.թ. ապրիլի 24-ին եւ Greek City Times-ի կողմից՝ ս.թ. ապրիլի 8-ին եւ հանդիսանում է 2020թ. հոկտեմբերի 9-ին Aravot.am լրատվական կայքում հրապարակված հոդվածի ընդլայնված տարբերակը: Անցած տասնամյակների ընթացքում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ինքնիշխան կարգավիճակի ճանաչման քննարկումներ են ընթանում: Քննարկումների ու քաղաքական բանակցությունների հիմնական ձեւաչափում Արցախի
«Եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, գերիները փոխանակվում են գերիների հետ»․ Անդրանիկ Քոչարյան
Իրավիճակը կարող է նորից գնալ բարդացման։ Ընտրությունների շեմին ենք, լարվածություններ եւ շահարկումներ կլինեն
Նախատեսվում է վերաբաշխում կատարել պետբյուջեում. կառավարությունը շարունակում է մարտական գործողությունների մասնակից ուսանողների, նրանց ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձի փոխհատուցման գործընթացը
Ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 4213 ուսանողի՝ հատկացնելով 895,4 մլն դրամ:
«Ներկա պահին ունենք 70 եւ ավելի անհայտ կորածի հարազատ, ով հրաժարվում է հանձնել ԴՆԹ թեստ». ՊՆ գնդապետ Գեւորգ Մարտիրոսյան
Նա հայտնեց, որ մինչ օրս հանձնաժողովին դիմել են 1694 անհայտ կորածների հարազատներ: 7 ամսում որոնողական աշխատանքների միջոցով հայտնաբերվել է 1270 քաղաքացու աճյուն:
Բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պետք է իրականացնենք առավել շրջահայացորեն. Փաշինյան
Հանրությունն այսօր առավել ևս պետք է համախմբված լինի մեր Զինված ուժերի, պետական ինստիտուտների շուրջ. Փաշինյան
«Կարող եք այստեղ չգալ, զինվորը հաստատ զոհված է…». Ինչպես են Ավինյանի գրասենյակից հույս տվել անհետ կորած զինվորի հարազատին ու ամիսներով քաշքշել
«Ես մոտենում եմ քննիչներին, պարզվում է, որ այդ օրն է իրենց մոտ հաստատումը եկել ու ինձ ասում են՝ մեկա ճանաչում եք, ընտանիքին կասեք չէ՞, որ ինքն է զոհվածը»,- սա ասելիս Արուսիկ Օհանյանը չէր կարողանում բառերն արտաբերել, հուզվում էր ու կում-կում ջուր խմում:
Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմն է կանգնած, մյուս կողմից՝ ռոբասերժական ճամբարը. Լևոն Զուրաբյանը՝ ռեսուրսային քաղաքական ուժերի մասին
Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ նման իրավիճակում քաղաքական ուժը, որն ունի ռացիոնալ քաղաքական միտք և որի գլխավոր զենքը ճշմարտությունն է, այդ ուժին դժվար է երևալ ինֆորմացիոն հոսքերում, որոնք հիմնականում ենթարկվում են մանիպուլյատիվ ազդեցությունների:
Ինչպես Դեյվիդ Ուինթերսը կինոճանապարհային քարտեզ գծեց հայ արվեստագետի համար
Հարցազրույց ամերիկաբնակ մնջախաղաց, կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ Արթուր Դեր Թումասյանի հետ – «Առավոտն» առաջին անգամ է հանդիպում ձեզ հետ։ Համոզված ենք, որ հայաստանցի արվեստասերը ձեզ կմտաբերի որպես մնջախաղացի։ Ընդամենը գիտենք, որ 1990-ականներին մեկնել եք ԱՄՆ, որտեղ էլ ընդլայնել եք ձեր գործունեության շրջանակը՝ կայանալով մշակույթի այլ ոլորտներում եւս։ Կոնկրետ ե՞րբ հայտնվեցիք ԱՄՆ-ում եւ ի՞նչ ճանապարհ եք անցել։
«Սա մեր պետությունը փրկելու օպերացիա է. այս անկարող իշխանությանը գնալ, տապալել, ստեղծել արդյունավետ համակարգ». Լևոն Զուրաբյանը՝ ընտրությունների մասին
Նա հայտարարեց՝ եկել է լրջանալու պահը:
Տարոն Սիմոնյան. Խաղաղություն չեն աղերսում, այն պարտադրում են։ Եվ պարտադրում են ներքին համերաշխությամբ, ուժեղ պետությամբ ու ուժեղ բանակով
Եթե մենք չենք օգտագործում մեր ձեռքում առկա հնարավորությունները (հողի վրա և միջազգային հարթակներում)՝ մեր արժանապատվությունը պաշտպանելու համար, ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու…
Բաքուն պաշտպանում է սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ միջազգային կոչերը. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի սահմանների խախտումն անթույլատրելի է: Հայաստանը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են երկու երկրների սահմանին լարվածության ուժեղացմանը, և հարգի հարևան պետության սահմանները»,- ասվում է հայտարարության մեջ:
«Ընդդիմությունը հիմա պետք է լիներ փողոցում, ժողովրդին հավաքեր ու Նիկոլին պարտադրեր հեռանալ»․ Նաիրա Զոհրաբյան
Սահմանների անվտանգությունն ապահովել չկարողացող ու բոլորից կառչող իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա


















































