Օրվա լրահոսը

Դավիթ Հովսեփյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին

Լիմասոլում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվեց չեմպիոն: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Գեներալ-մայորը սահմանային իրավիճակի մասին․ «Ես չեմ կարող երաշխավորել, որ միջադեպը չի կրկնվի»

Ո՞րն է երաշխիքը,  որ նոր կորուստներ չենք ունենալու սահմանային այն հատվածներում, որտեղ միջադեպեր են գրանցվել՝ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, վեց հայ զինծառայողներ են գերեվարել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը պատասխանելով այս հարցին, ասաց՝ ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակում երաշխիքներ չեն կարող տալ․«Մենք   երաշխիք չենք տալիս նույնիսկ այն պայմաններում,

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում գտնվող Վաղարշակ Հարությունյանի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում գտնվող՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Հանրապետության նախագահին տեղեկություններ է հայտնել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու հերթական դեպքի և ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարելու վերաբերյալ,

Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի. Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ

Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ դր. Բարբարա Հենդրիքսը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին կոնֆլիկտի առնչությամբ: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Սահմանային խախտումներն անընդունելի են, և Ադրբեջանի զորքերը պետք է անմիջապես հետ քաշվեն վիճելի տարածքներից: Ես երկու կողմերին էլ զսպվածության կոչ եմ անում: Պետք է բացառել հետագա սադրանքներն

Գեներալ-մայոր․ «Պիտի խփենք գլխներին։ Իսկ թե երբ՝ ես չեմ կարող բացահայտել մեր ռազմական գաղտնիքը»

Էդվարդ Մինասյանն ասում է՝ զինվորականներին շատ է մտահոգում որ ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք ու զենք չեն կիրառում

Կրակոցներ Դիլիջանում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 19-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 6 բնակիչ, ովքեր մեկ օրով հանգստանալու նպատակով գնացել էին Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում գործող հյուրատուն, բակի տաղավարում խնջույք են կազմակերպել: Նույն օրը` երեկոյան, նույն

Գեղամ Ստեփանյանը ԱԺ-ում ներկայացրել է 2020թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական նիստում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմը 481 անձանցից ստացել է 377 դիմում` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարության և մի շարք այլ իրավունքների

«Եթե մենք սկսենք ռազմական ուժ կիրառել, ապա այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին»․գեներալ-մայոր

ԳՇ պետի տեղակալն ասում է՝ եթե հակառակորդը փորձի իր ուժերը որոշակի հեռավորությամբ մեզանից հեռացնել, դա առաջին նախանշանն է, որ պատրաստվում է ուժ կիրառելուն, մենք նրանից առաջ կանցնենք

Գերության փաստը տեսանյութի կամ լուսանկարի դեպքում պետք է հաստատված համարել այդ տեսանյութի կամ լուսանկարի հրապարակման, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից հաստատման պահից․ ՄԻՊ

Հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց գերության մեջ լինելը պետք է ֆիքսվի այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով կամ լուսանկարով պարզվում է, որ նրանք ադրբեջանական զինված ուժերի կամ այդ երկրի իշխանությունների վերահսկողության ներքո են, այլ ոչ թե պետք է սպասել ադրբեջանական իշխանությունների հաստատմանը: Հենց այս եղանակով է պետք Ադրբեջանի իշխանությունների վրա դնել մեր տղաներից յուրաքանչյուրի կյանքի

ԳՇ պետի տեղակալ․«Տավուշում կրակոցներ են գրանցվել դեպի օդ եւ մի քանի հատ մեր դիրքի ուղղությամբ»

Էդվարդ Ասրյանն ասում է՝ կրակոցների քանակն իրենց ինտենսիվությամբ, ժամանակով էական ոչ մի ազդեցություն չունեն մեր ծառայության վրա

Սկզբունքային լինել՝ բացառելով ուժի անհամաչափ կիրառման որևէ դեպք. Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ճանապարհային երթևեկությանն առնչվող որոշ տուգանքների ներման ու փոխհատուցման մեխանիզմներ մշակել

Ընդգծել է՝ հարկ է հաշվի առնել նաև հետպատերազմյան հոգեբանական առանձնահատկությունները և արհեստավարժ մոտեցումներով իրականացնել ծառայությունը:

Ավելի քիչ հարկ վճարող է ընդգրկվել. ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը

Կոմիտեն համոզված է, որ հարկային մարմին-հարկ վճարող արդյունավետ համագործակցության շնորհիվ տարեցտարի կկրճատվեն համալիր հարկային ստուգումները` միաժամանակ նպաստելով հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման գործընթացին:

Տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմանը նվիրված արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 28-ին, ժամը 8.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: ՀՀ ոստիկանություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ միջազգային հանրության կողմից առավելագույն ջանքեր կներդրվեն՝ նպաստելու առաջացած խնդիրների շուտափույթ հանգուծալուծմանը

Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպան Գալագերին բերեց արդյունավետ առաքելության իր բարեմաղթանքները։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Արցախյան երկրորդ պատերազմին և դրա ծանր հետևանքներին։

Կապառոսը շատ մեծ դեր ունի իմ տեղափոխության հարցում. Վարազդատ Հարոյան

«Ակումբն ընդառաջեց ինձ, չնայած չէր ուզում հիմնական կազմի ֆուտբոլիստ կորցնել մրցաշրջանի միջնամասում»

Կսահմանափակվի Խանջյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա հատվածի թունելի երթևեկությունը

Թունելի երթևեկությունը կդադարեցվի մայիսի 29-ին` առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն

Կոնվերս Բանկ. Քեշբեք եւ Երեւան պարկի տոմսեր՝ Հունիսի մեկի կապակցությամբ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը՝ գործընկերների հետ համատեղ, հանդես է գալիս ավանդական ակցիայով: Ակցիայի շրջանակում Բանկն իր քարտապաններին է առաջարկում երեխաների համար գնումներ կատարել գործընկեր վաճառասրահներում, վճարել անկանխիկ եղանակով եւ ստանալ գումարի 10% -ի չափով քեշբեք: Բացի այդ, առավելագույն գումարի գնումներ կատարած 20 հաճախորդները նվեր կստանան Երեւան պարկի 2-ական տոմս: Ակցիան գործում է

Ազգային անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա երեկոյան. Մարուքյան

Առավոտյան պահանջել էինք գումարել Ազգային անվտանգության խորհրդի նիստ` խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։

Շատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ. Փաշինյան

Վստահ եմ՝ առաջարկը փոխշահավետ է եւ իրականանալի կարճ ժամանակահատվածում՝ միջազգային հանրության աջակցությամբ։

Դեսպանի հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն արծարծեց հայ զինծառայողների գերեվարման միջադեպը՝ նկատելով, որ միջազգային հանրություն պետք է արձագանքի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խաթարող նման դատապարտելի երևույթներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց այն հոգածու վերաբերմունքը, որ դրսևորվում է Արգենտինայի իշխանությունների կողմից հայ համայնքի նկատմամբ, անդրադարձավ նաև Հայոց Եկեղեցու հետ ձևավորված միջեկեղեցական սերտ կապերին։

Որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել, ի բնե, չի կարող. Նիկոլ Փաշինյան

Նման իրավիճակներում մենք պետք է հստակ ցույց տանք, որ մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախագահը կրկին ընդգծում է առանց համակարգային լուծումների Հայաստանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլերը չեն կարող լինել արդյունավետ և տալ ակնկալվող արդյունք

Փոխարենը օրենսդրի կողմից որդեգրվել է փոփոխությունների այլ ճանապարհ, որի արդյունքում վերջին մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին տարբեր օրենքներ` հատվածական և հաճախ վիճելի կարգավորումներով:

Էդվարդ Ասրյան․«Առեւանգել բառը երբեք ռազմական տերմինաբանության մեջ ես չեմ կիրառի»

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Գեղարքունիքի  մարզի սահմանային հատվածում հայ զինծառայողների գերեվարմանն, իր խոսքում մշտապես օգտագործում էր «գերավարում» բառը։ Լրագրողի ճշտող հարցին՝ գերեվարե՞լ, թե՞ առեւանգել, պարոն Ասրյանը պատասխանեց․«Գերեվարել։ Առեւանգելը  զինվորական տերմինաբանության մեջ չի մտնում, ու ես երբեք ռազմական տերմինաբանության մեջ չեմ կիրառի»։ Հիշեցնենք, որ այսօր

Երկրում տոտալ անտարբերություն է, ոմանք սպասում են իրենց երազած «փրկչին», ոմանք՝ սատարում մի իշխանության, որ ջուր է լցնում թշնամու ջրաղացին. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Ոմանք սպասում են իրենց երազած «փրկչին», ոմանք էլ ավելի վատ՝ սատարում են մի իշխանության, ում պարագլուխը ամեն օր ջուր է լցնում թշնամու ջրաղացին

Էդվարդ Ասրյան․ «Կա հնարավորություն ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու»

ԳՇ պետի տեղակալն ասում է՝ հակառակորդի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով ՀՀ տարածքում գտնվում են շրջափակման մեջ

Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը. Արարատ Միրզոյանը դիմել է գործընկեր խորհրդարանների նախագահներին

ՀՀ խորհրդարանի նախագահը կոչ է արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ եւ ադրբեջանական կողմի դուրս բերում ՀՀ տարածքից:

«Նոր առաջադրումներ լինել չեն կարող, ժամկետն ավարտվել է. Տիգրան Մուկուչյան

Իսկ նվազման առումով այս պահին չեմ կարող որեւէ դատողություն անել

«Մենք մեր ցուցակում ընդգրկել ենք նաև լուրջ գործարարների». Լևոն Զուրաբյանի պարզաբանումը

ՀԱԿ փոխնախագահը միևնույն ժամանակ վստահեցրեց՝ իրենց ցուցակում չկան այնպիսի գործարարներ, որոնք ունեն խոշոր տնտեսական շահեր, որոնք, մոտենալով իշխանական լծակներին, կարող են իրենց շահերին ծառայեցնել այդ լծակները:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031