Օրվա լրահոսը
ՔՊ խոսնակ. «ՀՀԿ-ականները նաեւ ասում էին, որ օդն իր մեջ թթվածին է պարունակում. հիմա ի՞նչ, իրենք են ասել՝ դա պետք է հերքե՞նք»
ՔՊ խոսնակը բացառում է, որ իրենց ցուցակով ընտրված որեւէ գործարար ընտրվելուց հետո շարունակի զբաղվել բիզնեսով։
«Ավելի նեգատիվի գնալու հավանականություն կա». Տարոն Աճեմօղլուն քննադատել է Թուրքիայի ղեկավարությանը ազգայնականության և պոպուլիզմի համար
Ըստ տնտեսագետի՝ երիտասարդների մեջ ձևավորված ակնկալիքներին հատկապես վերջին 5 տարում պետությունը այլևս չի կարողանում համարժեք արձագանքել:
Սերգեյ Աղինյանն ընտրվեց ՀԾԿ, Շուշան Սարգսյանը՝ ՏՄՊՊ հանձնաժողովի անդամի պաշտոնում
Քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր:
Լրագրողի հայցն ընդդեմ նախարարի մերժվեց
Ըստ դատարանի՝ «Պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին։ Ժամանակն է սթափվելու…» արտահայտությունը վերացական բնույթ ունի, եւ ուղղված չէ կոնկրետ անձի, այլ ուղղված է հասարակությանը»: «Առավոտը» հերթական անգամ ներգրավվել էր որպես երրորդ անձ դատավեճում, քանի որ իքս-պատասխանողի կողմից հրապարակված տեղեկատվությունը հրապարակվել է նաեւ այլ զանգվածային լրատվամիջոցների կողմից, այդ թվում՝ մեր: Այլ ԶԼՄ-ները պարտադիր շեշտվում է,
ՔՊ-ն առաջին քաղաքական ուժն է, որը ներկայացրեց արտահերթ ընտրություններին մասնակցության փաստաթղթերը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցության փաստաթղթերը քիչ առաջ ներկայացրեցին ԿԸՀ: ՔՊ-ն առաջին քաղաքական ուժն է, որը ներկայացրեց արտահերթ ընտրություններին մասնակցության փաստաթղթերը: Կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ցուցակը ներառական է: ՔՊ ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Տասնյակում են՝ Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը, Խաչատուր Սուքիասյանը, Արսեն Թորոսյանը,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Թագուհի Թովմասյանը սպառնում է ջրի երես հանել Վլադիմիր Վարդանյանի մութ պատմությունները. Վարդանյանը անցել է թույլատրելի սահմանները ու վիրավորել
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դիմեց «Ժողովուրդ» օրաթերթի սեփականատեր, «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ ակնարկելով, որ իր այս ելույթից հետո ինքը կրկին դառնալու է օրաթերթի «հերոսը»։ «Տիկին Թովմասյան, գիտեմ, որ նոր նախագիծ եք մշակել, եւ այս անգամ չեմ օգնելու։ Գալու եմ հանձնաժողովի նիստերին եւ ձեզ ի ցույց դնեմ ձեր իսկ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 20 անունները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 20 անունները 1.Նիկոլ Փաշինյան 2.Արարատ Միրզոյան 3.Լիլիթ Մակունց 4.Սուրեն Պապիկյան 5.Խաչատուր Սուքիասյան 6.Լենա Նազարյան 7.Ալեն Սիմոնյան 8.Ռոմանոս Պետրոսյան 9.Արփինե Դավոյան 10.Արսեն Թորոսյան 11.Արայիկ Հարությունյան 12.Նազելի Բաղդասարյան 13.Ռուբեն Ռուբինյան 14.Գուրգեն Արսենյան 15.Անահիտ Ավանեսյան 16.Գագիկ Մելքոնյան 17.Հակոբ Արշակյան 18.Հերիքնազ Տիգրանյան 19.Հայկ Կոնջորյան 20.Արմեն Փամբուխչյան
Պանթեոնում միայն Անդրանիկ Մարգարյանի հուշարձանի հետնամասի ծառերն էին ճղակոտոր եղել
Երեկ այցելել էի հայոց մեծերի Պանթեոն: Առավոտյան ժամը 10-ին նկատեցի Պանթեոնի պատասխանատուին՝ Հրաչիկ Վիրաբյանին, մաքրությունն ապահովողներ Կարինե Հունանյանին ու Ռուբիկ Վիրաբյանին: Վերջինս պոկված ճյուղերն էր հեռացնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշարձանի հետնամասից: Հրաչիկ Վիրաբյանն ասաց, որ Պանթեոնում 61 հուշարձան-գերեզմանատեղիների մաքրությունն ու ծաղիկների խնամքն իրականացնում են փոքրիկ խմբով, ապա ցույց տալով Տերյանի հուշարձանի վարդածառը, ասաց,
Փաստերի հիման վրա կարծիքի արտահայտումը՝ ազգային թշնամանքի հրահրո՞ւմ. հայտարարություն ԱԱԾ-ի կողմից Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ անօրինական հետապնդման մասին
Մուրազ Շամոյանին հարցաքննել են մայիսի 21-ին ութ ժամ անընդմեջ՝ առանց հանգստի։
Մակունցը հաստատում է՝ Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը չկան ՔՊ ցուցակում, չեն լինելու նաեւ մի շարք պատգամավորներ
Հարցին՝ Մարությանը Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառո՞վ է, որ չի ընդգրկվել ցուցակում՝ Մակունցը պատասխանեց. «Ես տեղեկություններ չունեմ»:
Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ներկայացուցիչներին
Սասուն Խաչատրյանը ԹՊԻՀ ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել Հայաստանի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների շրջանակում, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը և, ընդհանրապես, մեր երկրի իրավապահ մարմիններին ցուցաբերվող տեխնիկական ու մասնագիտական աջակցության համար:
Մակունցը՝ գործարարներին ՔՊ ցուցակում ընդգրկելու մասին. «Մեր օրենքը ոչ թե արգելում է մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը»
«Եվ եթե ի վերջո կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա ոչ միայն էթիկայի հանձնաժողով գոյություն ունի նման դեպքերի համար, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինքը կձեռնարկի անհրաժեշտ գործողությունները՝ ընդհուպ մինչեւ մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար»:
Արմեն Սարգսյանը և Արման Թաթոյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Թաթոյանը նշել է՝ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով և, հատկապես, Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի իրականացումը իրական հնարավորություն կստեղծի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար:
Հին նորքեցու պնդմամբ` Նժդեհն ապրել է իրենց տանը
Հին Նորքում գտնվող այս տանը, տանտիրոջ վկայությամբ, մեկ ամիս ապրել է Գարեգին Նժդեհը: Իսկ սա էլ այն մահճակալն է, որի վրա, ըստ տանտիրոջ, քնել է Գարեգին Նժդեհը: Ընդհանրապես, Հին Նորքում վերջին շրջանում աշխուժություն է նկատվում, բացվում են հյուրատներ, նորից իրենց մասին հիշեցնում են հնագույն գինու մառանները: Զբոսաշրջային մասնագետների համոզմամբ, Հին Նորքը զբոսաշրջային չբացահայտված հնարավորություններ ունի`
Համահայկական ազգային համաձայնություն շարժումը կուսակցություններին կոչ է անում մերժել ընտրությունները
Երբ սպանված է սահմանապահ հայ զինվորը, իսկ թշնամու զորքը քո երկրի ներսում է, ընտրություններին պատրաստվելն անբարոյականություն է
Շենգավիթում կրակոցից վիրավորում է ստացել 27-ամյա երիտասարդ
Առգրավվել են տուժողի հագուստները և վերջինիս մարմնից հանված մետաղյա բեկորները։
«Շանտաժիստը եկել է, մտել տարածք ու հիմա նախապայմաններ է դնում… Բացեք քարտեզը ու տեսեք, թե որ գյուղերի մասին է խոսքը գնում». Արման Աբովյան
Աբովյանն ասաց, որ Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ ունեն ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից ու դա ՌԴ-ում շատ լավ հասկանում են. «Գնում է տարածաշրջանային խաղ ու այստեղ մենք չպետք է լինենք դիտորդ, որը պետք է լինի ռազմական ճնշման տակ»:
Երեխաները ծաղիկներ խոնարհեցին ու երգեցին քաջերի հիշատակի համար
Օրերս Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կան» եւ «Դեպի լույս» միացյալ երգչախմբի, որը գործում է Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, «Անմահ եք, մեր հերոսներ» խորագրով համերգը: Այն նվիրված էր մեր հերոսներին: Համերգի սկզբում կազմակերպվեց մոմավառություն, այնուհետեւ երեխաներն իրենց ձեռքով ծաղիկներ դրեցին
«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 20 անունները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 20-յակը 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխան Սաղաթելյան 3. Աննա Գրիգորյան 4. Վահե Հակոբյան 5. Արﬔն Գևորգյան 6. Լիլիթ Գալստյան 7. Արﬔն Ռուստամյան 8. Սեյրան Օհանյան 9. Էլինար Վարդանյան 10. Արծվիկ Մինասյան 11. Արթուր Ղազինյան 12. Քրիստինե Վարդանյան 13. Գեղամ Մանուկյան 14. Աղվան Վարդանյան 15.
Մեր բարեկամությունը տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է. Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին
Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանք է անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողություններին ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի։
Լոռու և Գեղարքունիքի դպրոցները ևս կներառվեն «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում
ՀՀ վեց մարզերի (Արարատ, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Շիրակ և Արագածոտն) շուրջ 50.000 աշակերտներ ամեն օր ստանում են տաք սնունդ. կառավարությունը 1-4-րդ դասարանների յուրաքանչյուր երեխայի հաշվով դպրոցներին հատկացնում է օրական 140 դրամ։
Երկրաշարժերը՝ Կարբիի Սբ Կիրակոս եկեղեցում
Սբ Կիրակոս եկեղեցին գտնվում է Կարբիի կենտրոնական մասից արեւելք, միջնադարյան գերեզմանոցից հյուսիս, տնամերձ այգիների միջեւ: Այն արտաքինից ուղղանկյուն հատակագծով, թաղակապ ծածկով եւ արեւմուտքից կամարաձեւ մուտքով շինություն է: Ներքուստ, արեւելքից կիսաշրջան խորանն է՝ փոքրիկ բեմով: Եկեղեցին կառուցվել է սեւ ու դեղնագույն սրբատաշ տուֆից, կրաշաղախով: Նրա հիմնադրման վերաբերյալ պատմական տվյալներ չկան: Հնագետ Հովսեփ Եղիազարյանը այն համարել է
Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի
Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից:
«Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Սյունիքի իրավիճակը կարգավորելու համար». Սերգեյ Կոպիրկին
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն»
Ընկերությունը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ փոխհատուցում պահանջելով Սոթքում բիզնեսը չպաշտպանելու համար. Fip.am
Բանակցելը կառավարության մասշտաբով պիտի լինի, հույս ունենք՝ մի դրական արդյունք կունենանք
Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանը՝ Զարիֆին
Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է
«Ալեքսանդր Երկրորդից հետո Ռուսաստանը բռնել է հայերին ճնշելու եւ հայկական պետության ստեղծման հնարավորության ոչնչացման ուղի»
«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի համոզմամբ՝ «Մինչեւ չսկսենք Ռուսաստանի հետ խոսել հավասարը՝ հավասարի հետ, մեր սեփական շահերից ելնելով, մենք միշտ ենթարկվելու ենք նվաստացման եւ մեզ ոչ ոք չի հարգելու»: – Պարոն Օհանջանյան, անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ադրբեջանական կողմի հետ նախապատրաստվում է նոր
«Հայաստանը համակողմանի մոտեցում է ստանձնել և ատելության հողի վրա կատարված հանցագործություններին պետական մակարդակում արդյունավետ արձագանքման էական քայլ է անում». ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ տնօրենի տեղակալ
Հայաստանում ատելության հողի վրա կատարված հանցագործություններին դատախազների և իրավապահ մարմինների կողմից արձագանքման ջանքերը․ ԺՀՄԻԳ սեմինար
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համար քաղաքական-դիվանագիտական լուծում է տեսնում
Նա նաև նշել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին առաջ եկած սրացումը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել, «առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև լուծում տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերին»:


















































