Օրվա լրահոսը
Ստորագրվեց «Միացյալ Հայաստան» քաղաքական դաշինքի հուշագիրը
Մայիսի 25-ին ստորագրվեց «Միացյալ Հայաստան» նախընտրական դաշինքի ստեղծման հայտարարագիրը՝ հասարակական, քաղաքական գործիչ Երվանդ Թարվերդյանի, «Հայրենատէր» կուսակցության գլխավոր քարտուղար Հայկ Պողոսյանի, «Հայրենիք և պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանի միջև: Հայտարարագրում, մասնավորապես, նշված է. «Ստեղծված իրավիճակում համայն հայության ներուժի մեկտեղումը համարելով ապագա վերելքի և հաղթանակների միակ գրավականը և ուղին, փաստելով, որ հունիսի 20-ի ընտրություններն ամենաբախտորոշն են
Թեհրանում կայացած հայ-իրանական համաժողովի ընթացքում գործարարներին հետաքրքրել են փոփոխությունները Հայաստանի հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության ոլորտներում
Կողմերը կարևորել են երկու երկրների գործարարների միջև ձևավորված գործակցությունը և ընդգծել զարգացման հսկայական ներուժի առկայությունը:
ԿԸՀ-ում «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը կլինի Դավիթ Խաժակյանը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն է լինելու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Արցախում կատարվել է 92 թեստավորում. կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2749 դեպք: Կատարվել է 25 132 թեստավորում:
«ՊՆ նախարարը հայտարարում էր՝ դե ինչ է եղել որ, ինչպես կասեր դասականը՝ մարդիկ իրանց համար հով լռված են». Նաիրա Զոհրաբյան
Հետո ամբիոնին մոտեցավ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ասելով, որ միջազգային հանրության արձագանքը արհամարհում է ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը:
Երեկ կատարվել է 3901 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք
Ունենք 323 առողջացած և 11 մահվան դեպք:
Նիկոլայ Բաղդասարյան. Որոշում եմ կայացրել չներառվել «ՔՊ» համամասնական ցուցակում
Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ։
Արմեն Գեւորգյան. «Նկատել եմ մի կարևոր միտում. շատ քաղաքացիներ կա՛մ դեռ չեն որոշել մասնակցել քվեարկությանը, կա՛մ մտադիր չեն մասնակցել»
Ես բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Հայաստանում ապագա կա, բայց առանց Նիկոլի:
Ինչպես իմքայլականները կառավարության նախագիծը չընդունեցին, հետո 60 կողմը դարձրին 71 «կողմ». «հին ու բարի» մեթոդները շարունակվում են
Ընդմիջումից վերադառնալուց հետ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ապօրինաբար ՀՀ սահմաններից ներս գտնվող ադրբեջանցիների արձակած կրակոցից երեկ հայ զինծառայող է զոհվել ու հորդորեց մեկ րոպե լռությամբ հարգել հիշատակը:
Այցեր կատարվում են բնակարաններ եւ մարդկանց բնակության վայրեր՝ ցուցակների իսկությունը ճշտելու համար. «Հայկական ժամանակ»
Նախորդ ուրբաթ օրվա դրությամբ 1600 անձ դիմել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ պատգամավորության թեկնածու լինելու համար անհրաժեշտ տեղեկանք ստանալու համար: Մինչեւ այսօր ժամը 18:00-ն, երբ ավարտվելու է կուսակցությունների կողմից ԿԸՀ ցուցակների ներկայացման ժամկետը, նախնական կանխատեսմամբ 3000 անձ արդեն դիմած կլինի այդպիսի տեղեկանք ստանալու համար:
Արտակ Մանուկյան. Որոշում եմ կայացրել չներառվել «Իմ Քայլի» համամասնական ցուցակում
Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ։
Էլեկտրաէներգիայի սպառման անկումը ենթադրում է, որ նման տնտեսական աճ, ինչպես ասում է պարոն Քերոբյանը, մենք չունենք. «Ժողովուրդ»
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 13 տոկոսով նվազել են:
Խնդրում եմ՝ միասնաբար հանդես գալ, որպեսզի հնարավոր լինի կոտրել իրարից ոչնչով չտարբերվող ու իմպերիայի անվերապահ հովանավորությունը վայելող բազմադեմ ուժի անիծյալ շղթան. Միքայէլ Հայրապետեան
Պարտավոր ենք ականջալուր լինել մեր հանրության պահանջին՝ ստեղծել ազգային և քաղաքակրթական միասնական ծանրության կենտրոն, որով միայն հնարավոր կլինի դիմագրավել օտարի բարեհաճությանն ապավինած ու հսկայական ռեսուրսների տիրապետող հինգերորդ շարասյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջին տարվա ընթացքում զգալիորեն բարելավել է իր NPS և CSI ինդեքսները՝ գերակատարելով միջազգային թիրախային ցուցանիշները: 2021 թ. առաջին եռամսյակի արդյունքներով հաճախորդների գոհունակության ինդեքսը կազմել է 9.6 (միջազգային թիրախային ցուցանիշը`9), իսկ հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ 74% (միջազգային թիրախային ցուցանիշը` 70%): Սպասարկելով ամենալայն մասնաճյուղային ցանցը (շուկայի 14% մասնաբաժին) և ֆիզիկական անձ հաճախորդների ամենամեծ քանակը (տնտեսապես ակտիվ
Կարգախոսը պետք է լինի՝ հաշտություն
Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության մեջ ես չեմ հիշում նախընտրական որեւէ շրջան, երբ պայքարն այսքան թեժ եւ կատաղի լիներ: Իհարկե, իշխանությունը քաղցր բան է, եւ այն պահպանելը կամ ստանալը ընտրությունների մասնակիցների կողմից միշտ ընկալվում էր որպես անչափ կարեւոր եւ բախտորոշ գործ: 31 տարիների ընթացքում ես լսել եմ չափազանց կոշտ եւ անզիջում ձեւակերպումներ: Բայց այս անգամ Փաշինյանի
«Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Արձանագրելով, որ ՀԱՊԿ-ին դիմումը չունեցավ ակնկալված արդյունքը՝ կոնֆլիկտի հետագա խորացումը և անկանխատեսելի զարգացումները կանխելու համար
Ադրբեջանական զինվորականները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար փորձել են սադրել զինված բախումներ ու հրահրել են ծեծկռտուքի դեպքեր. Արման Թաթոյան
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինակակ գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ զինված ուժերի ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետև հրահրել են քաշքշուկ և դիտավորությամբ` կրակահերթ արձակելով սպանել են ՀՀ զինծառայողի:
«Որոշում ենք կայացրել չմասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին»
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմի հետևանքով տեղի ունեցող ընտրությունները պետք է դառնային ընտրություն ապագայի տեսլականի համար, ընտրություն՝ սխալների վերաիմաստավորման մասին, ընտրություն՝ մեր ուղու և արագորեն վերակազմակերպվելու մասին։ Այնինչ, հասարակությունն ստիպված է ընտրել երկիրը կեղեքողների և երկիրը անգործության մատնածների միջև, քաղաքական ամբարտավանության և քաղաքական անմեղսունակության միջև՝ այդպես էլ չընդունելով 30 տարվա ընթացքում յուրաքանչյուրն իր մեղքի բաժինը և
Գեղամ Մանուկյան. «Ափսոս են սպայական ուսադիրները, որ ոստիկանները ոտքի տակ են տալիս»
ՀՅԴ կուսակցության և «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանությունը ստում է: Ափսոս են սպայական ուսադիրները, որ ոստիկանները ոտքի տակ են տալիս։ Ստում են, քանի որ աղճատում են ոստիկանությունում իմ գրառումը։ Վաղը կպահանջեմ իմ ներկայացրած պարզաբանումը, ու թող տեսնեմ այդ ուսադիրներն ինչ են անելու…»:
Ադրբեջանն ու Թուրքիան՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության hակառակ կողմերում
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Սովորաբար ասում են, որ քաղաքականությունը պոռնկություն է․ չկա բարոյականություն, կան միայն շահեր։ Այնուամենայնիվ, գոյություն ունի նաև կեղծավորություն կոչվածը։ Չնայած ճիշտ է, որ անհատները կամ ժողովուրդները կարող են որոշ ժամանակով խուսափել ցանկացած անազնիվ պահվածքի հետևանքներից, սակայն, ի վերջո, նրանք ստանում են իրենց արդար պատիժն ու բացահայտվում։ Աշխարհում կան նման անազնիվ պահվածքի
Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին զգուշացրել էր, որ հնարավոր է` իրավիճակը դուրս գա վերահսկողությունից. Արմեն Գրիգորյան
Հայաստանը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում մահացած զինծառայողի հարցով դիմելու է ՀԱՊԿ–ին, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Պրովոկացիան Ադրբեջանն է արել։ Գիտեք, որ մենք պահանջ ենք ներկայացրել, որպեսզի նրանք լքեն ՀՀ սուվերեն տարածքը։ Բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ ու երբեմն պրովոկացիաներ են անում։ Մենք այս ամբողջ
Սամվել Բալասանյանը նախարար Պապիկյանի մոտ խայտառակեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը
Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին իր դժգոհությունը հայտնեց «Վեոլիա Ջուր» ջրամատակարար կազմակերպության մասին։ «Ես շատ դժգոհ եմ «Վեոլիա Ջրի» աշխատանքներից։ Ճիշտն ասած՝ այնպիսի տպավորություն է, որ «Վեոլիա Ջուր»-ը եկել է էստեղ, որ հաշվիչներ տեղադրի ու գումար տանի։ Երբ
Վճռականորեն շարժվում ենք առաջ՝ կառուցելու արդար Հայաստան
Հարգելի՛ հայրենակիցներ, Քիչ առաջ «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում ընդունեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաստատեց կուսակցության ընտրական ցուցակը։ Պահանջվող փաստաթղթերը վաղը՝ ժամը 14։00-ից 15։00-ի սահմաններում կներկայացվեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Առաջիկա երեք օրվա ընթացքում հանրությանը կներկայացվի «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը, որտեղ ընդգրկված են գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների թեկնածուներ, փաստաբաններ, տնտեսագետներ, կառավարման մասնագետներ,
ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեին նվիրաբերվել է թվով 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 ցանցային սարք և ծրագրային լիցենզիաներ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանդիպումը՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ
Բաբկեն Թունյանը՝ Քերոբյանի գրառման մասին. «Շինարարության ոլորտը ապրիլին փակ էր, եթե մի բան կանգնած էր ու սկսել է աշխատել, բնականաբար աճ ենք ունեցել»
Թունյանն արձագանքեց. «Իմ ասածների մեջ վարդագույն ակնոցը որտե՞ղ է: Եթե մենք չենք հավատում տնտեսական վիճակագրությանը ու համարում ենք, որ այդ թվերը սուտ են, ինչպես մեր ընդդիմադիր գործընկերները, ուրեմն պետք է նույն կերպ չհավատանք, երբ որ ասվում է, որ տնտեսությունն անկում է ապրել:
Վերջին օրերի դեպքերի ընթացքը կասկածի տակ է դնում ՀԱՊԿ-ի գործունակությունը եւ ՀՀ-ՌԴ հարաբերությունների գործող շրջանակների նպատակահարմարությունը
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: Փաստորեն, մայիսի 12-ից Հայաստանի սահմանամերձ գոտում Ադրբեջանի կոռումպացված բռնապետության կողմից սանձազերծված ագրեսիան եւ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի բռնազավթումը, քողարկված իբր քարտեզի սեփական վարկածի առկայությամբ, թեւակոխել է մի նոր,
Ովքե՞ր են Սյունիքից «Իմ քայլ»–ի ընտրական ցուցակում․ ՔՊ–ական փոխմարզպետը չկա՞
Բոլոր գործող սյունեցի պատգամավորները կլինեն ցուցակում
«Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ»
Պատվազուրկ և անողնաշար իշխանությունների հանցավոր թողտվությամբ արտաքին թշնամին գնալով դառնում է ավելի սանձարձակ: Այսօր լսեցինք հերթական ողբերգական լուրը: Մեզնից մեկն էլ զոհվեց՝ հանուն հայրենիքի: Հանուն հայրենիքի զոհվելը պատիվ է, սակայն խնդիրն այլ է: Դավաճան կապիտուլյանտը ձեզ վախեցնում է պատերազմով, նոր զոհերով, այնինչ կյանքը ցավոտ դասեր է տալիս մեր ժողովրդին: Խայտառակ կապիտուլյացիայից հետո զոհված կամ գերեվարված
Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մի շարք տարածքների գերեզմանները քանդելու և ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած ինչպես ԱՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի գերեզմանատան մահացածների, այնպես էլ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի գերեզմանատանը գտնվող արցախյան ազատամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների թաղման վայրերը, նրանց հիշատակի
Արման Թաթոյանը ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենին է ներկայացրել Սյունիքում և Գեղարքունիքում իր փաստահավաք աշխատանքների արդյունքները ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Վերենա Թեյլորին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին: Արման Թաթոյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի և մասնավորապես, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ բարձր համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է


















































